Լավրովը վնասակար է համարում Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները
 |factor.am|
10:57 - 28 դեկտեմբերի, 2023

Լավրովը վնասակար է համարում Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները |factor.am|

factor.am: Մոսկվան Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար է համարում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Լավրովը։

«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար ենք համարում.  դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա։ Այսօր մեր զինուժը առանցքային տարր է այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- հայտարարել է Լավրովը։

Լավրովի խոսոքով՝ Հայաստանն այս պահին կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։ Ընդ որում, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի «դրանք հնարավոր չի լինի կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ։ Նրա գնահատմամբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, «չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում»։

«Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։ Ծանր իրավիճակից ելքն ակնհայտ է՝ Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել