ՌԴ-ում ավելի քան 80 մարդ է բերման ենթարկվել Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ
 |azatutyun.am|
11:16 - 17 փետրվարի, 2024

ՌԴ-ում ավելի քան 80 մարդ է բերման ենթարկվել Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում ավելի քան 80 մարդ է բերման ենթարկվել Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ցույցերի ժամանակ:

Настоящее Время-ն հայտնում է Ռուսաստանի յոթ քաղաքներում 83 ձերբակալվածների մասին։ Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 52 մարդ, 15 հոգի՝ Նիժնի Նովգորոդում, 11 հոգի՝ Մոսկվայում: Ձերբակալություններ են եղել նաև Տագանրոգում, Տվերում, Դոնի Ռոստովում և Մուրմանսկում։

Ավելի վաղ ՌԴ դատախազությունը քաղաքացիներին զգուշացրել էր չմասնակցել Նավալնու մահվանից հետո անցկացվող ցույցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել