Նավալնին հետմահու արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին
 |azatutyun.am|
19:26 - 04 ապրիլի, 2024

Նավալնին հետմահու արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին |azatutyun.am|

azatutyun.am: Անցած փետրվարին ռուսաստանյան բանտում մահացած ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին։

Հեղինակավոր պարգևը շնորհվում է խաղաղության, միջազգային փոխըմբռնման գործում ակնառու ավանդ ունեցող անհատներին։ Պարգևի հանձնումը տեղի կունենա Դրեզդենում մայիսի 12-ին, մրցանակը կստանա քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան։

Դրեզդենյան խաղաղության մրցանակը սահմանվել է 2010 թվականին, նախկին Խորհրդային Միությունից այդ մրցանակին են արժանացել նաև ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը և Ստանիսլավ Պետրովը, ով 1983 թվականին կանխել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր միջուկային հակամարտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել