azatutyun.am: Մոսկվայի քաղաքային դատարանն արտագնա նիստում «ծայրահեղական կազմակերպություն» ստեղծելու մեղադրանքով Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման, որը նա կրելու է հատուկ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:
Դատավարությունը տեղի է ունեցել Վլադիմիրի շրջանի խիստ ռեժիմի գաղութում, որտեղ Նավալնին արդեն կրում է խարդախության հոդվածով 9-ը տարվա ազատազրկման պատիժը:
Ենթադրվում է, որ առաջիկայում նրան ևս մոտ 10-ը տարով կդատապարտեն՝ այս անգամ ահաբեկչության հոդվածով:
comment.count (0)