Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին հրապարակումները

 |armenpress.am|
23:49 - 29 հոկտեմբերի, 2020

Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Բարդայի ուղղությամբ կասետային ռումբ կիրառելու մասին հրապարակումները |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե իբր հայկական կողմը կասետային ռումբ է կիրառել Բարդա քաղաքի ուղղությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:

«Նման զենք մենք չենք կիրառել Բարդայի ուղղությամբ: Պաշտպանության բանակն այլ զինատեսակներ է կիրառում՝ խոշոր քաղաքների ուղղությամբ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները, որոնց ցանկը ՊԲ-ն հրապարակել է»,- ասաց Պողոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել