«Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է 2001 թ․, նախագահն Արամ Սարգսյանն է։ 

2003-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը ստացել է 1 մանդատ, 2007-ի խորհրդարանական ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը։ 2017-ի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունը մասնակցել է «Ելք» դաշինքով։ 

2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ մասնակցել է «Մենք» դաշինքով։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը։

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Արամ Սարգսյանը։

Կուսակցությունն ընտրություններին ստացել է 38 758 ձայն (3.03%) և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում

Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է Երևանի ավագանու անդամների հայտարարագրերը և պարզել, որ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք անդամների հայտարարագրերում կան անհամապատասխանություններ։   Ազգային առաջընթաց խմբակցություն Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 2 մլն դրամ, իսկ ծախսը՝ 10 մլն 270 հազար։ 98 հազար դրամով էլ ավելացել են վերջինիս դրամական միջոցները։ Ստացվում է, որ տարվա ընթացքում նրա ծախսած ավելի քան 8 մլն դրամի ծագումն անհայտ է։  Իոսիֆ Կուբատյանին խնդրել էինք մեկնաբանել այս անհամապատասպանությունը։ Վերջինս  մեզ հայտնեց, որ դեռևս 2021 թվականին վաճառել էր Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր բնակարանը, իսկ վաճառքից ստացված գումարը գտնվում էր ՌԴ-ում բնակվող ազգականի մոտ։ «Այդ գումարը ազգականս 2023 թվականին փոխանցել է ինձ: Հայտարարագրում այն արտացոլված չի, քանի որ տարվա սկզբին և տարվա վերջում այդ գումարն ինձ մոտ առկա չի եղել», - պատասխանում նշել է Իոսիֆ Կուբատյանը։ Եթե անգամ ֆիզիկապես այդ գումարն Իոսիֆ Կուբատյանի մոտ չի եղել, սակայն պատկանել է իրեն, այն պետք է հայտարարագրվեր որպես առկա դրամական միջոց։ 2023 թվականի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացներ նաև Իոսիֆ Կուբատյանի կինը՝ Շուշան Ղևոնդյանը։ Վերջինս, սակայն, հայտարարագիր չի ներկայացրել։ Իոսիֆ Կուբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չեն կարողացել լրացնել կնոջ հայտարարագիրը՝ կապված համակարգի տեխնիկական խնդիրների հետ։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ Շուշան Ղևոնդյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու անհնարինության կամ տեխնիկական խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովում տեղեկություն առկա չէ: «Ազգային առաջընթաց» խմբակցության մեկ այլ անդամ Հայկ Գրիգորյանը 2023 թվականին գնել է տուն՝ 160 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, սակայն տարվա ընթացքում ստացել է ընդամենը 75 հազար դրամ եկամուտ Երևանի քաղաքապետարանից։ Տարվա սկզբին ունեցած դրամական միջոցները տարվա վերջի դրությամբ մնացել են անփոփոխ։   Գրություն էինք ուղարկել Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրում տեղ գտած տարբերությունները, որին վերջինս չի արձագանքել։ Նույն խմբակցության անդամ Սեդա Տեր-Մինասյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 303 հազար դրամ, մինչդեռ ավանդներն ու դրամական միջոցներն աճել են 978 հազար դրամով։ Այսինքն՝ շուրջ 675 հազար դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ Սեդա Տեր-Մինասյանը ևս անպատասխան է թողել մեր գրությունը, որով խնդրել էինք պարզաբանել հայտարարագրի անհամապատասխանությունները։  «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Պետրոսյանը 2023 թվականին ստացել է 33 մլն 957 հազար դրամ եկամուտ, ձեռք է բերել բնակարան 138 հազար ԱՄՆ դոլարով (ավելի քան 53 մլն դրամ), շուրջ 19 մլն հազար դրամով էլ նվազել են կանխիկ միջոցները։ Ստացվում է, որ ծախսված 305 հազար դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ Տիգրան Պետրոսյանը ևս մեր գրությանը չի արձագանքնել։   «Հանրապետություն» խմբակցություն Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսեյանը, 2023 թվականին ձեռք է բերել հողամաս 12 մլն 316 հազար դրամ արժողությամբ։ Այդ տարի կատարել է այլ ծախսեր ևս.  10 մլն 815 հազար դրամ ուղղել է վարկի մարմանը, իսկ 14 մլն 669 հազար դրամ՝ այլ միանվագ ծախսի։ 2023 թվականին Լիլիթ Մուսեյանի եկամուտը կազմել է ընդամենը 25 542 դրամ, ունեցել է դրամական միջոցներ բանկային հաշիվներին, որոնք չի ծախսել։ Ստացվում է, որ վերջինիս ծախսած ավելի քան 37 մլն դրամի ծագումն անհայտ է։ Արտակ Զեյնալյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինիս 2023 թվականի եկամուտը կազմել է 47 մլն 748 հազար դրամ, դրամական միջոցները նվազել են 21 մլն 328 հազար դրամով։ Տարվա ընթացքում նա 70 հազար ԱՄՆ դոլար ավանդ է դրել, ևս 5 մլն 853 հազար դրամ էլ Արտակ Զեյնալյանը հայտարարագրել է որպես ծախս։  Ստացվում է, որ Արտակ Զեյնալյանն իր միջոցներից միայն շուրջ 36 մլն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Լիլիթ Մուսեյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արտակ Զեյնալյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը շուրջ 1 մլն դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին կամ ծախսերին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։  Սրանից բացի, Արտակ Զեյնալյանի հայտարարագրի համաձայն՝ 2023 թվականին կինն իրեն նվիրատվության կարգով տրամադրել է 28 հազար ԱՄՆ դոլար և շուրջ 1 400 եվրո։ Այս նվիրատվությունները կատարելու փաստի, ինչպես նաև դրանց ծագման մասին տեղեկությունները ևս բացակայում են Լիլիթ Մուսեյանի հայտարարագրից։ «Ինֆոքոմը» գրություն էր ուղարկել Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերի անհամապատասխանությունըլ։ Վերջինս մեր գրությանը չի պատասխանել։   Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանի ամուսնու՝ Վահե Հայրապետյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 1 մլն 920 հազար դրամ։ Մինչդեռ նույն տարում նրա դրամական միջոցներն աճել են ավելի քան 14 մլն դրամով։ Նախորդ տարի Վահե Հայրապետյանն անշարժ կամ շարժական գույք չի վաճառել, աշխատավարձից բացի այլ աղբյուրներից եկամուտ չի հայտարարագրել։ Ստացվում է, որ նրա ունեցած ավելի քան 12 մլն դրամի ծագումն անհայտ է։  Լուսինե Սարգսյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինիս 2023 թվականի եկամուտը կազմել է 3 մլն 701 հազար դրամ, իսկ դրամական միջոցներն աճել են 486 հազար դրամով։ Այսինքն՝ Լուսինե Սարգսյանն իր միջոցներից միայն 3 մլն 215 հազար դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։  Գրություն էինք ուղարկել Լուսինե Սարգսյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերի անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեզ չի պատասխանել։   Մայր Հայաստան խմբակցություն Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 882 հազար դրամ, մինչդեռ դրամական միջոցներն աճել են 2 մլն 116 հազար դրամով։ 1 մլն 234 հազար դրամի ծագումն անհայտ է։  Գրիգոր Իսկանդարյանը մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ նախորդ տարի երեխայի ծնունդով պայմանավորված հարազատները կանխիկ գումարներ են նվիրել իրեն, որը չի հայտարարագրել։ Այդ միջոցները, սակայն, ևս ենթակա են հայտարարագրման։ 2023 թվականին հայտարարագիր պետք է ներկայացներ նաև Գրիգոր Իսկանդարյանի կինը՝ Ռեբեկա Առաքելյանը։ Վերջինս հայտարարագիր չի ներկայացրել։ Գրիգոր Իսկանդարյանը մեզ հայտնեց, որ կինը դեռևս չի ներկայացրել տարեկան հայտարարագիր, քանի որ վերջինիս որոշ փաստաթղթեր՝ կապված տան սեփականության վկայականի, հողի սեփականության վկայականի հետ և այլն, գտնվում են Արցախում։  «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 2023 թվականին եկամուտ չի հայտարարագրել։ Տարվա սկզբում ունեցել է 10 հազար եվրո և 45 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, որոնք տարվա վերջում մնացել են անփոփոխ։ Զարուհի Փոստանջյանին գրությամբ խնդրել էինք արձագանքել, թե ինչ միջոցներով է կատարել ընթացիկ ծախսեր, եթե եկամուտ չի ստացել։ Վերջինս մեր գրությունը թողել է անպատասխան։ Ինչպե՞ս են առանց եկամուտ ստանալու ընթացիկ ծախսեր արել, ինչպե՞ս են ունեցած միջոցներից ավելի շատ ծախսել կամ ինչու՞ ընտանիքի անդամները հայտարարագրեր չեն ներկայացրել․ այս հարցերի պատասխանները ստանալու համար գրություններ ենք ուղարկել հայտարարագրերում էական խնդիրներ, անհամապատասխանություններ ունեցող ավագանու 8 անդամի, որոնցից 6-ը չեն արձագանքել։ Պատասխաններ ենք ստացել միայն Ավագանու 2 անդամից՝ Իոսիֆ Կուբատյանից և Գրիգոր Իսկանդարյանից։   Լյուսի Մանվելյան
14:02 - 16 սեպտեմբերի, 2024
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցել ՀՀ իշխանություններին
 |armenpress.am|

«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցել ՀՀ իշխանություններին |armenpress.am|

armenpress.am: «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում ողջ գործիքակազմով աջակցել Հայաստանի գործող իշխանություններին՝ դեպի Եվրոպա գնալու գործընթացում: Այս մասին ընդգծեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:   Սարգսյանն արդեն երկրորդ անգամ նման ձևաչափով ԱԺ-ում քննարկում անցկացնելը համարեց փաստ, որ իշխանությունների համար այս օրակարգը քննարկման թեմա է, ինչը դրական է:   «Մենք բազմաթիվ անգամներ հանձնառություն ենք վերցրել, որ դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցելու ենք գործող իշխանություններին, աջակցելու ենք մեր ողջ պոտենցիալով, քննադատելու ենք բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ ԵՄ անդամ դառնալու հարցում, քննադատելու ենք բոլոր այն ուժերին, որոնք դեմ եմ մեր՝ ԵՄ անդամ դառնալուն, քննադատելու ենք իշխանություններին, եթե նրանք դանդաղեն: Բայց, եթե իրենք այդ ուղղությամբ նույնիսկ դանդաղ քայլեր անեն, մենք աջակցելու ենք»,-ասաց Սարգսյանը: Ըստ Սարգսյանի՝ 2020 թվականից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր գործընթացները կապ չեն ունեցել ո՛չ ԼՂ-ի, ո՛չ Տավուշի սահմանազատման, ո՛չ «Լաոյի արթնանալու» հետ: Այդ խնդիրները մեկ հիմնական հարց են ունեցել: Այդ հարցը աշխարհաքաղաքական է, քաղաքակրթական է: «Ի՞նչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո. գնալու է դեպի քաղաքակրթական աշխարհ՝ դեպի Եվրոպա՞, թե՞ մնալու է այն տեղում, որտեղ ստորագրված պայմանագրեր ու հանձնառություններ ունի»,-հարցրեց կուսակցության նախագահը:  Նա կարծում է, որ այդ առումով Հայաստանի ներքաղաքական դաշտը բաժանվել է 3 մասի: «Առաջին մասի կողմնակիցները պնդում են, որ Հայաստանն իր գործունեությունը պետք է ծավալի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սերտացնելով, մնացած երկրների մասով՝ ձեռքի հետ: Երկրորդ ուղղության կողմնակիցները գտնում են, որ Հայաստանը պետք է նոր գործընկերներ գտնի, Եվրոպայի հետ համագործակցությունը սերտացնի, բայց Ռուսաստանի հետ էլ պահի առկա համաձայնություններն՝ անկախ նրանից Ռուսաստանը կատարո՞ւմ է դրանք, թե՞ ոչ: Եվ կա երրորդ ուղղությունը, որի ներկայացուցիչն եմ նաև ես, որն առաջարկում է իսկապես քաղաքակրթական ընտրություն անել, իսկապես որոշել Հայաստանի վերջնական ուղղվածությունը և այդ ուղղությամբ իրական քայլեր անել: Եթե գնում ենք Հայաստանի ներքաղաքական դաշտի այն թևի ուղեգծով, որն առաջարկում է մնալ Ռուսաստանի հետ, այդ դեպքում միանշանակ է, որ մենք առաջին քայլով պետք է Հայաստանից դուրս հրավիրենք ԵՄ դիտորդներին, երկրորդ քայլով պետք է հրաժարվենք Ֆրանսիայից և Հնդկաստանից սպառազինություն գնելուց, երրորդ քայլով պետք է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ռազմական փորձագետներին դուրս հրավիրենք, որ մեր բանակը նոր ուղեգծի վրա չդնեն, այսինքն՝ սպառազինության և բանակի առումով մնանք հետամնաց, և այդ դեպքում Ադրբեջանը մեզ հետ կխոսի այնպես, ինչպես ցանկանում է... »,-կարծիք հայտնեց կուսակցության նախագահը: 
12:39 - 21 հունիսի, 2024
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ

Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ

Տեղի է ունեցել ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության եւ Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդների եւ ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում: Այս 4 ուժերի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպման մասնակիցները, հայտնելով իրենց վճռականությունը ջանքեր գործադրելու. - Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կայացման եւ եվրոպական ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստանի արեւմտյան քաղաքականության ուժգնացման եւ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ, - Հայաստանի ինքնիաշխանությունը վտանգող Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ պայքարում, որոնք արտահայտվում են երկրի ներքաղաքական կայունությունը խաթարող ներկայիս հրապարակային գործընթացներում, - Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական եւ իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետեւողականության եւ կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով, - Ալմա-Աթիի հռչակագրի սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման եւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հաջող ավարտի գործում, - Արցախի խնդրի արդար հանգուցալուծման եւ միջազգային իրավական եւ քաղաքական մեխանիզմների գործադրմամբ Արցախի հայության վերադարձի, անվտանգության եւ իրավունքների ապահովման գործում, ինչպես նաեւ վերահաստատելով իրենց հավատարմությունը քաղաքացիական ուժերի հետ համատեղ մինչ այժմ արտահայտած իրենց դիրքորոշումներին, որոնք ամրագրվել են, մասնավորապես, 2023թ. փետրվարի 21-ի հայտարարության (Երեւան), 2023թ. սեպտեմբերի 30-ի հայտարարության (Երեւան), 2023թ. նոյեմբերի 13-ի հայտարարության (Բրյուսել), 2024թ. մարտի 28-ի հայտարարության մեջ (Երեւան), ինչպես նաեւ խորացնելով միմյանց միջեւ համախոհության եւ համագործակցության ավանդույթը՝ որոշեցին ձեւավորել Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։ Հիմնադրելով հարթակը` միջոցառմանը մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն իրենց հաստատակամ հավատարմությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդին՝ նպատակ ունենալով ստեղծել համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի արդյունավետ շփման համար անհրաժեշտ միջավայր։   Հանդիպմանը մասնակցած ուժերը միմյանց միջեւ համագործակցության հետագա սերտացման եւ խորացման հնարավորության որեւէ սահմանափակում չեն դնում։ Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը բաց է բոլոր համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի, անհատների միանալու համար։ «Հանրապետություն» կուսակցություն «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության, Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցության
19:00 - 14 մայիսի, 2024
Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, ի տարբերություն ոմանց. բոլորը տեսել են այդ բացահայտ առեւտուրը. Ավինյան
 |news.am|

Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, ի տարբերություն ոմանց. բոլորը տեսել են այդ բացահայտ առեւտուրը. Ավինյան |news.am|

news.am: Երեւանցիներն իրենց քվեն տվեցին 5 քաղաքական ուժերի եւ նրանք ներկայացված են Երեւանի ավագանիում. Ամեն քաղաքական ուժ իր որոշումն է կայացնում արդեն հետընտրական շրջանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքացին «Հանրապետություն» կուսակցությանը ձայն է տվել որպես ընդդիմություն, սակայն այսօր այդ ուժը ՔՊ-ի հետ հուշագիր է ստորագրել եւ միացել իշխանությանը: «Հետընտրական շրջանում գաղափարական նույն հենքի եւ ծրագրերը միասին իրականացնելու հիմքով «Հանրապետության» հետ մենք կազմեցինք հետընտրական դաշինք: Սա պաշտոններ կիսելու հարց չէ: Մենք նման բան չենք արել՝ ի տարբերություն ոմանց: բոլորը տեղյակ են հետընտրական շրջանում, բոլորը տեսել են ամեն ինչ, բոլորը բացահայտ այդ առեւտուրն իրականացրել են: Մենք ասել ենք, որ մերժում ենք այդ ձեւը, մենք մերժում ենք այլ գաղափարական հենք ունեցող խմբակցությունների հետ որեւէ կերպ դաշինք կազմել: Որովհետեւ եթե ձեր ծրագրերը նույն բանի մասին չեն, եթե դու, օրինակ, չես մտածում Երեւանի, երեւանցիների մասին, եթե դու նույնիսկ էս երկրի մասին չես մտածում, եթե դու պոտենցիալ այլ երկրի շահերին ես ծառայում, մենք չենք կարող նման ուժերի ֆրակցիաների հետ դաշինք կազմել: Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, այս դաշինքը համագործակցության մասին է՝ գաղափարների եւ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ավինյանը:   Իր հերթին Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն ասաց. «Ընտրությունները մցրույթ են, տենդեր են հանրային պաշտոններում նշանակվելու համար: Մենք մասնակցել ենք այդ տենդերին եւ շահել ենք 12 տոկոսի չափ: Մենք նախընտրական արշավի ժամանակ հայտարարել ենք, թե որ ուժերի հետ դաշինք չենք կազմելու եւ մեր ընտրողը դա լսելով է մեզ ձայն տվել: Երեւանցին կարող էր միանգամից ընտրել ուղիղ մանդատով Երեւանի քաղաքապետ։, բայց որոշել է, որ իր փոխարեն քաղաքապետ պետք է ընտրեն պատվիրակները՝ ավագանու անդամնեը: Մենք այդ պատվիրակված լիազորությունն իրականացրել ենք այն սկզբունքների շրջանակներում, որոնց մասին հայտարարել ենք քարոզչության ժամանակ»:
14:01 - 10 հոկտեմբերի, 2023
Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ
 |armeniasputnik.am|

Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և ներքին լուրջ մարտահրավերները` Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հուշագիր է ստորագրել, որպեսզի Երևանը չմնա առանց իշխանության։ Այս մասին ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը։ Հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին` հաշվի առնելով սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Անդրադառնալով այն հարցին, թե երևանցիները «Հանրապետություն» խմբակցությունը քվե էին տվել որպես ընդդիմության, բայց այսօր տեսնում են նրանց իշխանության մաս։ «Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ, ընդդիմախոսությունը` վնասարարության հետ։ Մենք երբեք չենք իրականացրել թշնամություն և վնասարարություն։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր կուսակցության որևէ անդամ չի հայտարարել իշխանության վերարտադրության արգելքի վերաբերյալ։ Մենք հավակնում էինք ստանալ մեծամասնություն, դա արդար է, օրինական է, ազնիվ է...մենք նաև հայտարարել ենք, թե ում հետ չենք կազմի կոալիցիա։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա համագործակցելու ենք Երևանի ավագանու բոլոր անդամների հետ»,– ասաց նա։ Զեյնալյանն ընդգծեց, որ այս դեպքում գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը։ Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ. ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում։ «Եվս մեկ անգամ կրկնեմ` դա շնորհ, պարգև չէ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։
13:58 - 10 հոկտեմբերի, 2023
Չեմ կիսում տեսակետը, որ Արցախի անկումը Փաշինյանի ստորագրության հետեւանքն էր. դա վաղուց սկսված գործընթաց էր․ Զեյնալյան
 |news.am|

Չեմ կիսում տեսակետը, որ Արցախի անկումը Փաշինյանի ստորագրության հետեւանքն էր. դա վաղուց սկսված գործընթաց էր․ Զեյնալյան |news.am|

news.am: Ես չեմ կիսում տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պրահյան փաստաթուղթը եւ դրան հետեւեց Արցախի անկումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը: «Պատերազմը տանուլ են տալիս ոչ թե բանակների բախման արդյունքում, այլ դրան նախապատրաստվելիս: Սա կանոն է: Այս, ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետեւանք է: 2004 թվականից սկսած և նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր՝ ռուսական սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ։ Ծանոթացեք այդ պայմանագրին, երբ ՀՀ-ն ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ու երկարաձգեց, դա մեր բոլորի կողմից թույլ տրված  սխալի հետևանք էր՝ անկախ անհատներից։ Ես ինձ հետ հաշտ չեմ լինելու և պայքարելու եմ նրա համար, որպեսզի Արցախը լինի հայկական, որպեսզի արցախահայության իրավունքները ապահովված ու երաշխավորված լինի։ Մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, փորձը, հնարամտությունը, որպեսզի դա ի կատար ածենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը։  
13:23 - 10 հոկտեմբերի, 2023
ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրել․ Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։ Այս մասին Արտակ Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ««Հանրապետություն» և ՔՊ խմբակցությունները, ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտնագությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել կուսակցությունների նախընտրական ծրագրերը որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասվում է հուշագրում։ Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։ Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։ 32 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրվեց առաջադրված և գրանցված միակ թեկկնածուն՝ Տիգրան Ավինյանը։
12:17 - 10 հոկտեմբերի, 2023
«Հանրապետություն» կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համամբման կոչ է անում  հանրությանը

«Հանրապետություն» կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համամբման կոչ է անում հանրությանը

«Հանրապետություն»կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ․   ««Հանրապետություն» կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համամբման կոչ է անում մեր հանրությանը։ Մեր հակադրություններից միանշանակ օգտվելու են Հայաստանի Հանրապետության թշնամիները՝ փորձելով պատերազմը տեղափոխել մեր տարածք, նպատակ ունենալով ուժային ճանապարհով բացել Նախիջևանին կապող միջանցքը և զրկել Հայաստանը ինքնիշխանությունից, վերածելով ՌԴ նահանգի։   ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և հանրային միջոցառումներին մասնակցելուց։ Ստեղծված վիճակի լուծումն արտաքին դաշտում նպատակամղված և ճկուն աշխատելու մեջ է։ Վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին կցուցաբերի իմաստնություն և թույլ չի տա Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան արդեն ակնհայտ թշնամական եռյակին ներքին հակադրություններ հրահրելով, երկիրը հանել վերահսկողությունից»։
18:35 - 19 սեպտեմբերի, 2023
«Հանրապետություն» կուսակցությունը` կոալիցիա կազմելու մասին
 |factor.am|

«Հանրապետություն» կուսակցությունը` կոալիցիա կազմելու մասին |factor.am|

factor.am: Հանրապետություն կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ չի անցկացրել` ընտրությունների նախնական արդյունքներից հետո որևէ ուժի հետ կոալիցա կազմելու հավանականությունը քննարկելու համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։ «Ոչ մի որոշում չունենք, իրավիճակից ելնելով՝ կհասկանանք հաջորդ քայլերը։ Մենք այս պահին որևէ առաջարկ և քննարկում չենք ունեցել։ Քննարկում պետք է լինի, հասկականք` ինչ որոշում կայացնենք, որ բխի Երևանի շահերից, քանի որ սրանք քաղաքական ընտրություններ են»,- ասաց Անի Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 «Ազգային առաջընթաց» - 14«Մայր Հայաստան» - 12«Հանրապետություն» - 8«Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։   
14:01 - 18 սեպտեմբերի, 2023
Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին. ովքե՞ր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում
 |armlur.am|

Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին. ովքե՞ր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում |armlur.am|

armlur.am: «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին. քաղաքապետի նրանց թեկնածուն Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է: ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը հայտնեց, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: -Տիկի՛ն Խաչատրյան, ովքե՞ր են կուսակցության քարոզարշավն իրականացնելու, արդյո՞ք պարոն Սարգսյանն անձամբ մասնակցելու է քարոզարշավին: -Այո՛, Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին, քանի որ հենց ինքն է ղեկավարելու կուսակցության շտաբը: -Արդեն պատրա՞ստ է կուսակցության ընտրական ցուցակը, ովքե՞ր են ընդգրկված: -Կուսակցության ցուցակը 1-2 օրից կներկայացվի ԿԸՀ: Ցուցակում շատ են անունները. եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Արտակ Զեյնալյան, Սարգիս Մադաթյան և ես: Ցուցակում լինելու է նաև լեգենդար հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը, այս պահին՝ այսքանը: -Երեկ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին։ Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ նա բավականին բարձր վարկանիշ ունի, ու նրա մասնակցությունը կարող է շատ բան փոխել ընտրությունների վերջնարդյունքում, ի՞նչ կասեք այս մասին: -Հայկ Մարությանը՝ որպես դերասան ունի բարձր վարկանիշ, մնացածը ցույց կտան ընտրությունների արդյունքները: Ոչ մի կերպ չեմ վերաբերվում նրա թեկնածությանը, ես իմ տեսակետը քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ ասել եմ դեռ իր պաշտոնավարման ժամանակ՝ ավագանու դահլիճում, իսկ որպես դերասան Մարությանը փայլուն դերասան է, միգուցե՝ էր: Ինչ վերաբերվում է բարձր վարկանիշին՝ ընտրության արդյունքները ցույց կտան:
12:53 - 09 օգոստոսի, 2023