Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին. ովքե՞ր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում
 |armlur.am|
12:53 - 09 օգոստոսի, 2023

Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին. ովքե՞ր են ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում |armlur.am|

armlur.am: «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին. քաղաքապետի նրանց թեկնածուն Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է:

ArmLur.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը հայտնեց, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

-Տիկի՛ն Խաչատրյան, ովքե՞ր են կուսակցության քարոզարշավն իրականացնելու, արդյո՞ք պարոն Սարգսյանն անձամբ մասնակցելու է քարոզարշավին:

-Այո՛, Արամ Սարգսյանը մասնակցելու է քարոզարշավին, քանի որ հենց ինքն է ղեկավարելու կուսակցության շտաբը:

-Արդեն պատրա՞ստ է կուսակցության ընտրական ցուցակը, ովքե՞ր են ընդգրկված:

-Կուսակցության ցուցակը 1-2 օրից կներկայացվի ԿԸՀ: Ցուցակում շատ են անունները. եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Արտակ Զեյնալյան, Սարգիս Մադաթյան և ես: Ցուցակում լինելու է նաև լեգենդար հրամանատար Ռոմիկ Մխիթարյանը, այս պահին՝ այսքանը:

-Երեկ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին։ Տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ նա բավականին բարձր վարկանիշ ունի, ու նրա մասնակցությունը կարող է շատ բան փոխել ընտրությունների վերջնարդյունքում, ի՞նչ կասեք այս մասին:

-Հայկ Մարությանը՝ որպես դերասան ունի բարձր վարկանիշ, մնացածը ցույց կտան ընտրությունների արդյունքները: Ոչ մի կերպ չեմ վերաբերվում նրա թեկնածությանը, ես իմ տեսակետը քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ ասել եմ դեռ իր պաշտոնավարման ժամանակ՝ ավագանու դահլիճում, իսկ որպես դերասան Մարությանը փայլուն դերասան է, միգուցե՝ էր: Ինչ վերաբերվում է բարձր վարկանիշին՝ ընտրության արդյունքները ցույց կտան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել