factor.am: Բաքվում անցկացվող COP29-ի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Վերջինը նշել է, որ Հելսինկին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը և շահագրգռված է այն առաջ տանելու հարցում։
Հայտարարելով, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության անբաժանելի մաս է՝ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին»։
Ալիևը նաև ասել է, որ «Հայաստանին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին, սակայն մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշումն է»։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։
comment.count (0)