Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա |armenpress.am|
14:10 - 27 նոյեմբերի, 2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հրավերով կայցելի Հելսինկի․ Միրզոյանը Հելսինկիում կգտնվի նոյեմբերի 28-29-ը։  

Այս մասին նշված է Ֆինլանդիայի ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ արտգործնախարարները կանդրադառնան Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությանը և տարածաշրջանային հարցերի։ 

«Ֆինլանդիան ու Հայաստանը երկկողմ լավ հարաբերություններ ունեն։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցը հնարավորություն կտա քննարկել համագործակցության սերտացումը։ Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Եվրամիությանը մերձենալու Հայաստանի ջանքերին և խրախուսում է երկրին՝ շարունակել ժողովրդավարական զարգացման ուղին»,- նշել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։

Ֆինլանդիա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի, խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-Ահոյի և Եվրոպական հարցերի և սեփականության հարցերով նախարար Յոակիմ Ստրենդի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել