Ներքին գործերի նախարարություն

2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքով Հայաստանում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն։ 

Նախարարությունը ներառում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը։

ՆԳ նախարարի պաշտոնը այժմ զբաղեցնում է Արփինե Սարգսյանը։ 

Նորաստեղծ նախարարության առաջին ղեկավարը եղել է Վահե Ղազարյանը։

 

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությանը 2024 թվականին հաստատված ծրագրով հատկացվել է 91 մլրդ դրամ: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։ «Ճշտված թիվը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, փաստացի կատարողականը եղել է 98 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ցուցանիշի 97.2 տոկոսը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 4-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ֆինանսների նախարարի խոսքով ՆԳՆ-ը հաշվետու տարում իրականացրել է 3 ծրագիր,  23 միջոցառում: ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքը, նշել է, որ 2024 թվականին ամբողջությամբ ավարտվել են գերատեսչության ձեւավորման աշխատանքները: Անձնակազմի նշանակումներն իրականացվել են օրենսդրական կանոնների պահպանմամբ: Նախարարի գնահատմամբ՝ նախարարությունը հաշվետու տարում ունի բավականին բարձր կատարողական: Նա տեղեկացրել է նաեւ, որ ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշի լավարկում կա: Արփինե Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականին 2023-ի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերի թիվը՝ 45-ով, վիրավորների թիվը՝ 421-ով: 2024 թվականին առգրավվել են շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թ. համեմատ ավելի է 202 կգ-ով: Նախախարի խոսքով Կառավարության նիստում օրակարգային հարց է լինելու թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի գործածման ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նոր նախագիծը: Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարության համակարգ աշխատանքի է անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 78 անձ, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ 63-ը՝ ոստիկանության աշխատակիցներ: Ըստ նրա՝ աշխատանքի ընդունման գործընթացն ակտիվորեն շարունակվում է, հայտերն անընդհատ ստացվում են: «Բնականաբար, ոստիկանության համակարգ մուտք գործելը միայն համապատասխան խողովակներով անցնելու պարագայում կարող է լինել: Մենք այս առումով բավականին լավ իրավիճակ ունենք: Մի շարք որակյալ կադրեր ունենք, որոնք դիմում են եւ համապատասխան ստուգողական փուլեր հաղթահարելու պարագայում անցնում են աշխատանքի ՆԳՆ համակարգում»,-ասել է նախարարը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը: Նա նշել է, որ դա եղել է կադրային փոփոխության արդյունք, ինչը նախարարությունում բնականոն գործընթաց է: «Կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ նաեւ օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց տարիներ շարունակ կարող էինք մեկ այլ հայացքով նայել: Ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակում է: Կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, այդ բարեփոխումներն էլ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ: Բացառապես սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը»,- ընդգծել է նախարարը, ապա ավելացրել, որ պետք չէ փնտրել ինտրիգներ ու միջանձնային տարբեր հարցեր: Համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության հատվածներին վերաբերող հարցերը քննարկվել են դռնփակ ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր 18:32
ՆԳ նախարարը չհերքեց նոր ոստիկանապետի կապը քրեական հեղինակության հետ |azatutyun.am|

ՆԳ նախարարը չհերքեց նոր ոստիկանապետի կապը քրեական հեղինակության հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը չի հերքում, որ նորանշանակ ոստիկանապետի ազգակցական կապը քրեական հեղինակության հետ: «Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ որևէ ձևով դա չի կարող ազդել պարոն Ղազարյանի գործունեության վրա, դուք ինքներդ կհամոզվեք: ՀՀ-ն շատ փոքր երկիր է, և բոլորս կարող ենք ունենալ այս կամ այն շփումները, տարբեր ազգականներ, բայց կոնկրետ պաշտոնում անձն ունի հստակ առաքելություն, և եթե իր մարդկային ու ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի առջև դրված խնդիրները, ես որևէ խնդիր չեմ տեսնում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Մամուլը գրել էր, որ նոր ոստիկանապետը ազգակցական կապ ունի քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի հետ։ Արփինե Սարգսյանը հավելեց՝ ոստիկանության համակարգ մուտք գործելու շրջանակներում կադրային ստուգումներ են տեղի ունենում, ընդ որում շատ խորքային: «Բնականաբար, հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հնարավոր անկաշկանդվածություն ունենալու կամ չունենալու: Անկախ ազգակցական կապերից պարոն Ղազարյանն ունի մարդկային այն արժեհամակարգը, փորձառությունը, որը նաև ոստիկանությունում անցել է, որը թույլ կտա նրան անկաշկանդ իրականացնել բոլոր լիազորությունները»: Իսկ թե ինչո՞ւ է պաշտոնից ազատվել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, նախարարն ասաց, որ կադրային փոփոխությունները նախարարությունում բնական են: «Գնահատել ենք, որ կադրային փոփոխությունն այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի, ոչ թե այն տրամաբանությունը նկատի ունենալով, որ ինչ-որ բան վատ է, կամ չի գնահատվել, կամ չի արժևորվել պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բնավ ոչ, այլ հակառակ տրամաբանությունն է եղել, որ որոշակի ժամանակահատված հետո պաշտոնատար անձի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն նաև բերել որոշակի մոտեցումների հարցում, նոր շունչ հաղորդել աշխատանքներին», - շեշտեց նա:
Այսօր 17:22
Ներքին գործերի նախարարը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը |armenpress.am|

Ներքին գործերի նախարարը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը:  ժՍարգսյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցի:  Սարգսյանն ընդգծեց, որ Ներքին գործերի նախարարությունում իր նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել:  «Կարծում եմ՝ կադրային փոփոխությունները շատ բնական են, և որևէ արհեստական բան դրա մեջ չկա: Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ նաև օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց տարիներ շարունակ կարող էինք մեկ այլ հայացքով նայել: Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, այդ բարեփոխումներն էլ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և գնալու առաջ: Բացառապես սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը»,–ասաց նախարարը: Նա ընդգծեց՝ պետք չէ փնտրել ինտրիգներ, պետք չէ փնտրել միջանձնային տարբեր հարցեր: Որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ, մի օր կարող է նշանակվել և հետագայում ազատվել պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն:  Անդրադառնալով մամուլում շրջանառվող պատճառներին՝ նախարարը վստահեցրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պաշտոնից ազատումը պայմանավորված է պրոցեսները նոր եղանակով կազմակերպելու ցանկությամբ:  «Եվ ես այս տրամաբանության մեջ եմ նաև վարչապետին առաջարկել ոստիկանության պետի պաշտոնում նշանակել արդեն նորանշանակ պետին, որը եղել է համակարգի մաս և ժամանակավոր դադարից հետո նորից վերադառնում է համակարգ»,–ասաց նախարարը:   Նախարարը նշեց, որ իր շնորհակալությունն է հատնել Արամ Հովհաննիսյանին 30 տարուց ավելի ոստիկանության համակարգում ներդրած ավանդի համար, ինչը միայն բարձր գնահատականի է արժանի:  Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետի պաշտոնից։ Հունիսի 3-ին այդ պաշտոնում նշանակվեց Արամ Ղազարյանը, որը մինչ այդ ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից։ 
Այսօր 16:33
Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։ Քննարկվել են նաև նախարար Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել և այն օրակարգային հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել այցի ընթացքում։ Կողմերն անդրադարձել են նաև ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերին ու ԵՄ նոր աջակցության տրամադրմանը։
Այսօր 09:41
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարին

Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործելաոճի արդիականացման, ինչպես նաև միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Փոխնախարարը նշել է, որ ոստիկանության բաժիններում տեսանկարահանող համակարգերի, ազատությունից զրկված անձանց տեղափոխման նոր տրանսպորտային միջոցների ներդրումը, ընթացակարգերի թվայնացումը նպաստել են թափանցիկության, արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանուեխթյան մակարդակի բարձրացմանը։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում նա հավելել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ շարունակաբար բարելավվում են առկա գործիքակազմերը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման գործընթացին՝ փոխնախարար Ղազարյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավվել է քաղաքացիության տրամադրման գործընթացը, որի արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Քլեր Օվեյն իր հերթին բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ կառուցողական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու բարեփոխումների գործընթացին աջակցությունը։ Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների կատարմանն ու Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքներին՝ Քլեր Օվեյը ներկայացրել է այդ ոլորտում իր գլխավորած կառույցի հանձնառությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը:
16:59 - 29 մայիսի, 2025
Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի՝ արդիական պահանջներին համապատասխանող համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար
 |1lurer.am|

Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի՝ արդիական պահանջներին համապատասխանող համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում մրցութային փուլ է եղել՝ կենսաչափական տվյալներով նույնականացման քարտերի և անձնագրերի տրամադրման ծրագրի իրականացման համար: Արդեն կա հաղթող ընկերություն, որը ֆրանսիական շատ հեղինակավոր ընկերություն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը: «Ընկերության հետ աշխատանքներ են իրականացվելու առաջիկա տարվա ընթացքում: Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր, բացարձակ արդիական պահանջներն ենք սահմանել, այդպիսի համակարգ ենք ունենալու արդեն հաջորդ տարվա՝ 2026 թվականի կեսերին: Սա իր հերթին փոխկապակցված է ՀՀ-ի՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի հետ»,- ասաց նա: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ առնվազն 4 խումբ հարցեր կան, որոնք քննարկվում են վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում, և կենսաչափական տվյալների հետ կապված աշխատանքն ու անվտանգ փաստաթղթերի տրամադրման բաղադրիչը հենց այդ 4 խմբերից մեկն է:
12:50 - 23 մայիսի, 2025
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Մայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկկողմ, ինչպես և ԵՄ շրջանակներում առկա համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք դեպքերում որպես ուղեցույց կիրառվում է հենց Իսպանիայի փորձը՝ ոլորտային բարեփոխումների իրականացման ժամանակ։ Դեսպան Վասկեսը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է իր պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի զարգացումները, ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև քաղպաշտպանության և փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը վերահաստատել են փոխգործակցության շարունակականության կարևորությունը և պայմանավորվել համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ընդլայնելու երկկողմ համագործակցության ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների։
10:10 - 21 մայիսի, 2025
Լինել զգոն, սակայն չմատնվել խուճապի. ՆԳՆ պաշտոնյան անդրադարձել է երեխաների հնարավոր առևանգման տեղեկություններին |armenpress.am|

Լինել զգոն, սակայն չմատնվել խուճապի. ՆԳՆ պաշտոնյան անդրադարձել է երեխաների հնարավոր առևանգման տեղեկություններին |armenpress.am|

armenpress.am: Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ  Էդգար Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներգրավվել են նոր ուժեր։  «Երեխայի անհետացման ցանկացած վարկած, որը կարող է նույնիսկ լինել անհավանական, իրավապահ մարմինների կողմից ստուգվում են։ Ուզում եմ ընդգծել, որ ունենք հանրության լայն աջակցությունը։ Բոլորս միասնական ձևով աշխատում  ենք։ Ավելացնեմ նաև, որ որոնողական աշխատանքները չեն դադարում և շարունակվելու են»,-ասաց Էդգար Պետրոսյանը։  Անդրադառնալով երեխաների հնարավոր առևանգման մասին վերջին շրջանում տարածվող տեղեկություններին՝ Էդգար Պետրոսյանը հորդորեց ծնողներին նման իրավիճակի բախվելու պարագայում անպայման դիմել իրավապահներին։ Ցանկացած տեղեկություն մանրակրկիտ ձևով ստուգվում է։   «Վերջին տեղեկությունն այն մասին է, որ Հրազդանում փորձ է արվել երեխայի առևանգել։ Իրավապահների կողմից տեղեկությունները ստուգելու աշխատանքներ են կատարվում։ Այս դեպքից բացի, այլ տեղեկություններ էլ են լինում, սակայն դեռևս հաստատված փաստ առևանգման մասին չունենք»,-ասաց Էդգար Պետրոսյանը։   Նա ծնողներին հորդորեց ամեն դեպքում լինեն զգոն ու ուշադիր, սակայն դա չպետք է վերածվի խուճապի։ Ներկայացնելով Գորիսում գրանցված դեպքը՝ Էդգար Պետրոսյանը նշեց, որ տեղեկություն էր տարածվել երեխաներին առևանգելու փորձի մասին։ Նշվել էր, թե երեխաներին ինչ-որ բան է տրվել, նրանք թունավորվել են, հիվանդանոց են տեղափոխվել։  «Ոչ ոք չէր թունավորվել, հիվանդանոց էլ, բնականաբար, չէր տեղափոխվել։ Պարզվել էր, որ քաղցրավենիք տեղափոխող առաքիչը երթուղու ճանապարհին դպրոցի մոտ կանգ է առել, սուրճ է խմել։ Մոտակայքում երեխաներ են եղել ու նրանց հյուրասիրել է կոնֆետներ։ Իհարկե, պետք է զգոն լինել, լավ է, որ ծնողները դիմել են իրավապահներին, սակայն խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա»,-հավելեց Էդգար Պետրոսյանը։  
13:47 - 20 մայիսի, 2025
ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ

ՆԳ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։Նախարար Սարգսյանը նախանշել է անվտանգային և էսթետիկ ձևավորման մոտեցումներ՝ տալով ընդհանրական ցուցումներ և ուղղորդումներ։Գործընկերները ներկայացրել են առաջարկվող կոնցեպտը, անվտանգային պաշտպանիչ շերտերի նշանակությունը և ձևավորումը։Քննարկման առարկա են դարձել նաև անձնագրի և անձը հաստատող այլ փաստաթղթերի կառուցվածքային բաղադրիչներին վերաբերող հարցեր։Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկելու և հաստատելու է բոլոր բաղադրիչները, ապա ներկայացնելու է փաստաթղթերի նախնական տարբերակներ։
12:27 - 17 մայիսի, 2025
Քաղաքացիները սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի քննությունները կկարողանան վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը |armenpress.am|

Քաղաքացիները սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի քննությունները կկարողանան վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը |armenpress.am|

armenpress.am: 2025 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան հավելյալ վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության արժանացավ ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։  Համաձայն հաստատված նախագծերի՝ վարորդը բացի պլաստիկ տարբերակից կարող է ունենալ նաև վարորդական վկայականի թվային տարբերակը, որը Պարեկային ծառայության կողմից կհամարվի իրավաչափ և վարորդի մոտ պլաստիկ քարտի ֆիզիկական բացակայությունը վարչական պատասխանատվության չի հանգեցնի։ Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շեշտեց, որ նախագիծն առաջարկում է կարգավորել 3 խումբ հարց։   «Առաջինը՝ պետք է շեշտեմ, որ թե՛ մեր հանրապետությունում, թե՛ միջազգային պրակտիկայում գոյություն ունի ստանդարտից տարբերվող արագացված և արտոնյալ պայմաններում ծառայությունների մատուցման տրամաբանություն ևս, որի դեպքում համապատասխան վճարի դիմաց անձը կարողանում է շատ ավելի կարճ, շատ ավելի հարմարավետ տարբերակում ստանալ իր ծառայությունը, և մեր հանրապետությունում այդպիսի ծառայությունները բազմաթիվ են։ Ներքին գործերի նախարարության մակարդակում կցանկանայի, օրինակ, առանձնացնել անձնագրային ծառայությունների ոլորտը, երբ ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն և արագացված կարգով անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման դեպքում հավելյալ վճարի դիմաց ծառայությունը ստանալու մեխանիզմ։ Նույնն առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական և գործնական քննությունների համար»,-ասաց նախարարը։  Նախարարի բնութագրմամբ՝ եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն, բայց քաղաքացիներից լինում են բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց նրանք պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել և դրա դիմաց ոչ թե 7 օր հետո վերահանձնել քննությունը, այլ, օրինակ, պայմանական՝ հաջորդ օրը կամ չորս օր հետո, որովհետև լինում են իրավիճակներ, երբ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս կողմից կարիք կա քննությունը հանձնել շատ ավելի սեղմ ժամկետներում։   «Ըստ այդմ՝ առաջարկում ենք բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճար, որը կկազմի 45 հազար դրամ, բացասական ստանալուց 3 օր հետո քննությունը վերահանձնելու դեպքում՝ 30 հազար դրամ։ Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար։  Այսինքն` վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր է, պահպանում ենք, սակայն, եթե անձը ունի հնարավորություն և ցանկություն՝ հավելյալ վճարի դիմաց ստանալ հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում տալիս  ենք իրավական նոր հնարավորություն»,– հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ մեկ այլ փոփոխությամբ` եթե 2-րդ վերահանձնման ժամանակահատվածը մեկ ամիս անց է, ապա այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է քննությունը վերահանձնել 7-րդ և 14-րդ օրը։ Նախարարի խոսքով՝ հարցերի երկրորդ խումբը վերաբերում է հաշվառման վկայագրերի և վարորդական վկայագրերի թվայնացմանը․ «Մենք հնարավորություն ենք տալիս հաշվառման վկայագրին և վարորդական վկայականի պլաստիկ տարբերակին զուգահեռ ունենալ նաև թվայնացված տարբերակը, և ՀՀ տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաև դրանց շրջանառությունը։Եթե առկա է ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և այդ անձը չունի պլաստիկ վկայականը, բայց կա թվային տարբերակը, ապա դա չի հանգեցնի վարչական պատասխանատվության կիրառման։  Երրորդ խումբ կարգավորումները վերաբերում են թվային հարթակում տրանսպորտային միջոցների առուվաճառքի իրականացմանը։ Նախորդ նիստում ես նշել էի, որ մենք մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալու, որպեսզի եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում, հաշվառման համարանիշը ստանան նաև փոստային առաքման միջոցով։ Սա թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն առաքել հաշվառման համարանիշը։ Սա ևս հավելյալ ծառայություն է, և, եթե քաղաքացիները ցանկություն չունենան սրանից օգտվել, ապա պահպանվում է ստանդարտ տարբերակը»,-նշեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։ Նախարարը հայտնեց, որ այս ընդհանուր օրենսդրական կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվում է ֆիքսել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ 
15:08 - 15 մայիսի, 2025
ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը
 |1lurer.am|

ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը |1lurer.am|

1lurer.am: Ֆիզիկապես հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ հնարավորություն կտանք թվային տիրույթում ունենալ նաև այս վկայագրերի թվայնացված տարբերակը, և ՀՀ տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաև թվային տարբերակով վարորդական վկայականի ու հաշվառման վկայագրերի շրջանառությունը: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Եթե կա Պարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման: Սա նաև թույլ կտա մեզ՝ գնալու երկրորդ փուլի զարգացման ճանապարհով, որովհետև հաշվառման վկայագրերի և վարորդական վկայականների դեպքում պիտի կարողանանք նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ծառայությունների մատուցումից օգտվելու տեսանկյունից»,- ասաց նախարարը: Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
13:01 - 15 մայիսի, 2025
Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, մինչեւ մեզ դիմելը, մենք քննարկել ենք մասնագետների հետ՝ արդյոք հնարավո՞ր է մեզ հասանելի տեխնոլոգիական միջոցներով, տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալ՝ հասկանալու ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով 2-ամյա երեխայի անհայտ կորելու դեպքի մասին։ «Վերջին 7-8 օրերի ընթացքում մեզ հետ համագործակցություն ունեցած կամ երբեւէ նույնիսկ չունեցած միջազգային առաջատար 2 տասնյակ ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն տվյալ տեղանքից [արբանյակային] վերջին լուսանկարները, որոնք որեւէ ընկերությունից մեզ հասել են, թվագրվում են ապրիլի 26-ին՝ դեպքից օրեր առաջ։ Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում գուցե թե այլ ընկերությունների մոտ հայտնվեն տվյալ օրերի լուսանկարներ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որեւէ առարկայական նյութ ունենալու դեպքում ՆԳՆ գործընկերներին կտեղեկացնեն։ Նշենք, որ մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ «Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 860 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։
12:47 - 15 մայիսի, 2025