Զվարթնոց օդանավակայան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Դեռևս 1985թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին:

2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011թ. աշնանը:

Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30x350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO 2-րդ կարգին:

2013թ. հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները՝ համաձայն որոնց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

Հերթեր «Զվարթնոց» օդանավակայանում․ ինչու են մարդիկ ժամերով սպասում անձնագրային անցակետում

Հերթեր «Զվարթնոց» օդանավակայանում․ ինչու են մարդիկ ժամերով սպասում անձնագրային անցակետում

ՀՀ քաղաքացի Միլենա Բարսեղյանը օգոստոսի 15-ին՝ ժամը 03։58-ին, Ստամբուլից ժամանել է Երեւան եւ մոտ 1 ժամ սպասել «Զվարթոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման անցակետում․ «Միաժամանակ մի քանի ինքնաթիռ էր վայրէջք կատարել, դրա համար էլ մարդկանց հոսքը շատ-շատ էր, առաջարկում էին հերթը շրջանցելու վճարովի տարբերակ, ինչն ինձ համար նորություն էր»,- պատմում է նա։ Միլենայի խոսքով՝ հերթի մեջ շատերը բողոքում էին, թե 2 պատուհան է սպասարկում, բայց երբ ինքն է մոտեցել, նկատել է, որ բոլոր պատուհաններն աշխատում են․ «Աշխատողներն էլ չէին ձգձգում, ես որ մոտեցա, արագ սպասարկեցին, պարզապես մի խնդիր կա․ այդ պահին այդ նույն հերթի մեջ սպասում էին տրանզիտ թռիչք ունեցող մարդիկ, այսինքն՝ պատուհանները առանձնացված չէին ըստ տրանզիտ թռիչք ունեցողների եւ չունեցողների։ Իմ վերջնակետը, օրինակ, Հայաստանն էր, բայց եթե Հայաստանը ինչ-որ մեկի համար տարանցիկ երկիր էր, եւ նրա սպասելաժամանակը 1 ժամ էր, նա հաստատ կուշանար մյուս թռիչքից»։ Լուսանկարը՝ Միլենա Բարսեղյանի Միլենան ասում է՝ այլ երկրներում տեսել է, որ անձնագրային պատուհանները բաշխվել են ըստ տրանզիտ թռիչքների կամ ըստ ԵՄ քաղաքացիների․  «Ես մեկնել էի Ստամբուլ, Ստամբուլից՝ Անկարա` ուսումնական նպատակով Նորվեգիայի դեսպանատան վիզա ստանալու համար, եւ այդ ընթացքում տեսա բաշխում նաեւ ըստ լոկալ թռիչքների, ինչը, իհարկե, Հայաստանի դեպքում ակտուալ չէ, մեզ մոտ ներքին թռիչքները ակտիվ չեն»։ Խնդրի մասին նախորդ ամսին բարձրաձայնել էր նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հերթի միջից տեսանյութ հրապարակելով եւ պատմելով, որ առավոտյան ժամը 04։55-ի սահմաններում մոտ մեկ ժամ անձնագրային անցակետում սպասում են, եւ մարդկանց քանակը հաշվի առնելով՝ դեռ 3-4 ժամ էլ կսպասեն․ «Անձնագրային հսկիչ կետի մոտ արհեստական հերթեր են ստեղծում մարդկանցից գումար գանձելու համար։ Այս բարդակի հեղինակները առաջարկում են՝ 3-4 ժամ հերթ չկանգնելու եւ մուտքի կնիքը խփելու համար վճարել 9000-ական դրամ»,- տեսանյութում ասում էր Զոհրաբյանը՝ հավելելով, որ փաստորեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պատրաստ չէ այս ծավալի մարդ ընդունելուն։ Տեսանյութում Զոհրաբյանը նշում էր նաեւ, որ անձնագրային հսկիչ ոչ բոլոր պատուհաններն են աշխատում։ «Ինֆոքոմ»-ը երկու շաբաթ շարունակ դիտարկել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքները՝ դուրս բերելով հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը «Զվարթնոց» ժամանած ինքնաթիռների տեսակները, դրանցում ուղեւորների հնարավոր միջին քանակը եւ վայրէջքի ժամերը։ Դիտարկման հիմք են հանդիսացել flightradar 24 կայքի թռիչքների ժամանակացույցը եւ օդանավերի վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տվյալները։ Համադրելով բոլոր տվյալները՝ ստացել ենք հետեւյալ ամփոփ պատկերը․ կեսգիշերնանց ժամերին կարճ միջակայքերով ժամանում են մի քանի, այդ թվում խոշոր եւ բազմամարդ օդանավեր, ինչն էլ հերթերի պատճառ է դառնում։ Որքան շատ են քարտերի միջի շրջանակները, այնքան շատ օդանավ է ժամանել տվյալ ժամին, եւ որքան մուգ են քարտերի գույները, այնքան շատ ուղեւորներ են եղել այդ օդանավերում Ինչ է ասում «Զվարթնոց»  օդանավակայանը Վայրէջքի ժամերի ընտրության, ժամ-գին հարաբերակցության, ռեսուրսների հնարավոր անբավարարության եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Զվարթնոց»  օդանավակայանից, որտեղից, սակայն, առաջարկը մերժեցին։ Օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը փոխանցեց, որ իրենց տարածած հաղորդագրությանն ավելացնելու այլ բան չունեն, անհրաժեշտության դեպքում կդիմեն։ Ըստ այդ հաղորդագրության՝ հերթերը պայմանավորված են ամառային սեզոնով եւ չվերթերի փոփոխություններով․ «Եղանակային պայմաններից ելնելով եւ ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր: Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում»։ Օդանավակայանից նաեւ հայտնել էին, որ ուղեւորների ճանապարհորդությունը հարմարավետ եւ արագ դարձնելու համար օդանավակայանն ու ավիաընկերություններն առաջարկում են տարբեր ծառայություններ, ինչպես օրինակ` օդանավակայանում գործող «Fast Track», «VIP» ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը եւ այլ տարատեսակ վճարովի ծառայություններ․ «Այն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է և օդանավակայանը բացառություն չէ այս հարցում»,- ասված է հարորդագրության մեջ։ Ըստ մասնագետի՝ «Զվարթնոց»-ի նման օդանավակայանները չվացուցակներ կազմելու հարցում թելադրող չեն Ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ, օդաչու Հակոբ Ճաղարյանը մեր զրույցում ասում է՝ նախեւառաջ պետք է հիշել առաջարկ-պահանջարկ փոխհարաբերության մասին․ երբ առաջարկն է շատ, պահանջարկը՝ քիչ, գինն իջնում է, իսկ երբ պահանջարկը ավելի շատ է, քան առաջարկը, հերթեր են գոյանում, եւ այդ դեպքում անգամ լավ կահավորված օդանավակայանը, ինչպիսին «Զվարթնոց»-ն է (ըստ Ճաղարյանի՝ այն ունի անձնագրային 23-24 կետ, որը իր չափսերի համար բավականին լավ ցուցանիշ է), չեն հասցնում սպասարկել․ «Հիմա հերթեր են գոյանում, որովհետեւ ամառվա սեզոնի հետ կապված պահանջարկը ավելի շատ է, իսկ ինչո՞ւ է շատ հատկապես գիշերային ժամերին․ որովհետեւ Հայաստանը չունի տեղական փոխադրողներ՝ իրենց թռիչքուղիների ցանցով, որոնք կարող են իրենց հարմար ժամերի չվերթներ նախատեսել։ Հայ ուղեւորներին հիմնական փոխադրողները միջազգային ավիաընկերություններն են, որոնք գալիս են՝ իրենց բազային օդանավակայանների բազային թռիչքների համար իրենց հարմար ժամին Հայաստանից ուղեւորներ տանելու։ Ընդհանրապես, հաջող աշխատելու գրավականներից հիմնականը տրանզիտային թռիչքների իրականացումն է։ Տրանզիտ թռիչքներ կատարելու համար պետք է օրը 2 անգամ այդ թռիչքը կատարել՝ առավոտյան եւ երեկոյան, իրենք ունեն առավոտյան չվացուցակ եւ երեկոյան չվացուցակ, եւ քանի որ հայ ուղեւորներին տանում են առավոտվա չվացուցակին հասցնելու համար, գիշերներն են գալիս»։ Լուսանկարում՝ Հակոբ Ճաղարյանը Ըստ Ճաղարյանի՝ օդանավակայանների, այդ թվում՝ բուն օդանավերի սպասարկումը գիշերային ժամերին 8-10 տոկոսով ավելի թանկ է, քան ցերեկային ժամերին, որովհետեւ գիշերը օգտագործվում են լուսավորություն թռիչքուղու, շարժման ուղիների եւ այլնի համար․ «Բայց այդ մի քանի տոկոսի տարբերությունը ավիաընկերությունների համար արգելք չի հանդիսանում, որովհետեւ իրենք կարող են այդ ժամին շատ ուղեւոր տանել եւ իրենց այլ ուղղություններով թռչող օդանավերը լցնել»։  Ճաղարյանը պարզաբանում է, թե չվացուցակների հաստատման գործընթացն ընդհանրապես ինչպես է կատարվում։ Ըստ նրա՝ թե՛ ավիաընկերություններն են առաջարկում օդանավակայաններին, թե՛ օդանավակայանները՝ ավիաընկերություններին․ «Այսինքն՝ օդանավակայանը ունի սլոտներ (ժամանման եւ մեկնման ժամեր) եւ ավիաընկերությունը ունի ցանկություն․ եթե ավիաընկերության ցանկությունը համընկնում է օդանավակայանի հնարավորության հետ, օդանավակայանը տալիս է այդ ժամի թույլտվությունը, հակառակ դեպքում օդանավակայանը առաջարկում է այդ թռիչքն իրականացնել մեկ այլ ժամի»։ Բայց այնպիսի օդանավակայանները, ինչպիսին «Զվարթնոց»-ն է, որը 24 ժամվա ընթացքում 50-60 թռիչք է իրականացնում», ըստ նրա, թելադրող չէ։ Անդրադառնալով անձնագրային անցակետերը դասակարգելու հարցին՝ Ճաղարյանն ասում է, որ դա աշխարհում ընդունված մոտեցում է, բայց Հայաստանի դեպքում տրամաբանական չի լինի․ «Նախ, «Զվարթնոց»-ը տրանզիտ օդանավակայան չէ, միայն ռուսական ավիաընկերությունների թռիչքները փակելուց հետո ռուսների համար մասնակիորեն դարձավ տրանզիտ, հետեւաբար՝ տարանջատելը ըստ տրանզիտ թռիչքների եւ ոչ տրանզիտ թռիչքների, ազդեցիկ գործոն չի լինի։ Շատ երկրներում հանդիպել եմ նաեւ տարանջատման ըստ Շենգենյան գոտու երկրների կամ ըստ քաղաքացիության, բայց Հայաստանում դա էլ հնարավոր չէ այն հասարակ պատճառով, որ ՀՀ քաղաքացին եւ օտարերկրյա քաղաքացին ստուգվում են միեւնույն կանոնակարգով, այդ դեպքում խտրականություն դնելու իմաստը ո՞րն է, այլ հարց, եթե ՀՀ քաղաքացիները կամ ԵԱՏՄ քաղաքացիները ստուգվեին ավելի պարզեցված, արագացված ընթացակարգով»։ Ճաղարյանի խոսքով՝ շատ երկրներում իրենց քաղաքացիների անձնագրերն անգամ չեն ստուգում, տեղական ID քարտն են անցկացնում համակարգով եւ վերջ, որոշ տեղերում էլ պատուհաններ կան, որոնք աչքերով են ստուգում․ համակարագը մի անգամ նկարում է մարդու աչքերը, գրանցում, դրանից հետո նա գալիս, կանգնում է, աչքերը ֆիքսվում են, կտրոնը ստանում է եւ վերջ, նույնիսկ կնիք չի դրվում, համակարգն է ընդհանուր ծրագրի մեջ այդ տեղեկությունը փոխանցում։ Նման համակարգային փոփոխության համար, ըստ մասնագետի, միայն օդանավակայանաի ցանկությունը բավարար չէ, դա ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության կամ պետական ավելի բարձր մակարդակով լուծելիք հարց է․ «Այսինքն՝ Ձեր բարձրացրած հարցերը շատ ակտուալ են, բայց Հայաստանի դեպքում դա երեւի հնարավոր չի լինի ներդնել, որովհետեւ ԵԱՏՄ-ում դա չի գործում, իսկ Հայաստանը միացած է ԵԱՏՄ-ի հետամնաց, միջնադարից եկող ծրագրերին եւ նոր բան անելու հնարավորություն չունի։ Դեռեւս 2019 թ․-ին, երբ ես վարչապետի խորհրդական էի, հանդիպում ունեցանք օդանավակայանի կառավարչի հետ, այն ժամանակ քննարկվում էր դասական «Զվարթնոց»-ի շենքի վերականգման հարցը, եւ ի վերջո համաձայնության եկանք 2 շենքերի մեջ միջանկյալ մի բան սարքելու համար։ Եթե այդ ծրագիրը իրականանար, իսկ դա լուրջ ծրագիր էր, այս բոլոր խնդիրները կլուծվեին»։ Մեր այն հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէ ծանրաբեռնված շրջանում փոխգործակցություն ապահովել «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների միջեւ եւ թռիչքների մի հատված տեղափոխել Շիրակ, Հակոբ Ճաղարյանը պատասխանում է․ «Երեւան եկողին, իհարկե, ձեռք չի տա «Շիրակ» օդանավակայանում իջնել․ եթե ես ծանրաբեռնված ժամին Երեւանի տոմս վերցնող ուղեւոր եմ, ինձ պետք է իջնեմ հենց Երեւանում, ոչ թե Գյումրիում, իսկ այն ուղեւորը, որը տրանզիտով է գալիս Երեւան, որպեսզի շարունակի իր թռիչքը, չունի այն Գյումրիից շարունակելու հնարավորություն, նա ստիպված պետք է տեղափոխվի Երեւան, Երեւանից գնա, այդ դեպքում ուղեւորը կգերադասի այլ օդանավականից օգտվել, կամ էլ Շիրակում պետք է ունենաս այնքան թռիչք, որ այդ տրանզիտով եկողներին նստեցնես, տանես Երեւան․․․ Իմ աշխատելու ժամանակ ես փորձ եմ արել «Շիրակ»-ը սարքել աշխատող օդանավակայան, ներկայացրել եմ ծրագիր, ըստ որի՝ այն կդառնար lowcost (էժան տոմսերով) օդանավակայան, այդ դեպքում այն կսկսեր գործել բավականին լավ, կյանքը կեռար, բիզնեսը կզարգանար, դա լուրջ թեմա կլիներ, բայց Հայաստանի կառավարությունը գերադասեց 5 միլիոն եվրոյի չափով սուբսիդավորել արտասահմանյան ավիաընկերությանը, որպեսզի Երեւան թռիչքներ իրականացնեն, քան թե 3-4 միլիոն ծախսել սեփական ավիաընկերությունը ստեղծելու համար»,- նշում է Հակոբ Ճաղարյանը։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Ինֆոգրաֆիկան՝ Կատյա Մամյանի
16:39 - 30 օգոստոսի, 2024
Բրազիլիայի քաղաքացին ինքն է որոշել խմի՝ կասկածները ցրելու համար. Ռուստամ Բադասյան  
 |tert.am|

Բրազիլիայի քաղաքացին ինքն է որոշել խմի՝ կասկածները ցրելու համար. Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է օրեր առաջ «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպին: «Հլը մի հատ պատկերացրեք՝ մաքսային ծառայողը, որը մեր հայրենակիցն է, ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի՞: Մի հատ այդ կադրը պատկերացրեք: Ցավալի դեպք է եղել, չի կարելի այս թեմայով հումոր անել: Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եղել է հետևյալը՝ անձը հավանաբար տեղափոխել է թմրանյութ, մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ անպայման ինքը ենթակա է զննության, զննության ընթացքում դուրս են բերվել շշերը և այդ ընթացքում քաղաքացին, ենթադրաբար կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով, իհարկե, նորմալ ընթացակարգ չէ։ Էլի եմ ասում, որ եթե ինչ-որ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Տեսախցիկները ստուգվել են, ամեն ինչը ֆիքսված է: Այս պահին կա քրեական վարույթ, ՔԿ-ն կպարզի բոլոր հանգամանքները» ,- նշեց նա: Հիշեցնենք, գոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։
14:05 - 15 օգոստոսի, 2024
«Զվարթնոց» օդանավակայանում բրազիլացի է մահացել. մանրամասներ՝ դեպքից |tert.am|

«Զվարթնոց» օդանավակայանում բրազիլացի է մահացել. մանրամասներ՝ դեպքից |tert.am|

tert.am: Լրատվամիջոցներում լուր է տարածվել, համաձայն որի՝ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքի ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Րոպեներ անց նա մահացել է։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած վերոհիշյալ դեպքի առնչությամբ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը, չի համապատասխանում իրականությանը:  ՀՀ ներքին գործերի նախարարությունից դեպքի առնչությամբ հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:25 - 13 օգոստոսի, 2024
«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ
 |azatutyun.am|

«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։Կառույցից «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում և դուրս գալուց հետո Հայաստանում շարունակելո՞ւ են արդյոք ծառայությունը: ԱԱԾ-ից թվաքանակի մասին տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է, իսկ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հակիրճ նշել են. - «Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»:Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը: Իսկ որ այնտեղից դուրս եկած ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։
13:37 - 05 օգոստոսի, 2024
«Զվարթնոց»-ում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացին երեկ երեկոյան ազատ է արձակվել
 |azatutyun.am|

«Զվարթնոց»-ում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացին երեկ երեկոյան ազատ է արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: class="western">Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախօրեին ձերբակալված Ռուսաստանի 25-ամյա քաղաքացին, որը հետախուզվում էր հայրենիքում, երեկ երեկոյան ազատ է արձակվել, «Ազատության»-ը հայտնեց իրավապաշտպան Անի Չատինյանը: Թե ինչ հիմքով՝ դեռ պարզ չէ: «Երեկ, երբ մեր փաստաբանը գնացել է վարույթն իրականացնող մարմին, որպեսզի ներգրավվելու հարցը կարգավորի, տեղեկացել է, որ ազատ է արձակվել: Հիմա պետք է կապվենք հասկանանք՝ ինչ հիմքով, փաստաթղթեր ինչ կան, դրանից հետո կազմակերպենք», - նշեց Չատինյանը: Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայից այժմ փորձում են գտնել արդեն ազատության մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացուն և պաշտպանություն առաջարկել: Հայաստանի իրավապահները, մասնավորապես Գլխավոր դատախազությունը պաշտոնական տեղեկություն դեռ չեն հաղորդում, առաջարկում են հարցերին գրավոր պատասխանել։ Իվան անունով Ռուսաստանի քաղաքացին հուլիսի 15-ի գիշերը բերման էր ենթարկվել Երևանի օդանավակայանից, ուր ժամանել էր Ղազախստանի Ակտաու քաղաքից: Ռուսաստանի իրավապահները նրան հետախուզում են անցյալ տարվա ապրիլից՝ զորամասը կամ ծառայության վայրը լքելու հոդվածով, խափանման միջոցը հայրենիքում կալանքն էր, բայց հստակ չէ՝ արդյոք զինվորականը հրաժարվել է ռազմաճակատ մեկնելուց։ Վերլուծելով երկու տարվա տվյալները՝ իրավապաշտպանը սա չի բացառում: «Մինչև պատերազմն այդպիսի հոսք չկար քաղաքացիների, որ այդ մեծ ծավալով այդքան խուսափեին կամ գային Հայաստան: Կամ գուցե կար, բայց այդքան արտահայտված չէր ու դրա մասին մենք շատ տեղեկություն չունեինք, բայց պատերազմից հետո ակնհայտ նմանատիպ հոդվածներով խուսափողները բավականին շատ են», - նշեց Չատինյանը: Ռուսական աղբյուրների համաձայն՝ Իվանը զորամասը լքել է 2022 թվականին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի առաջին տարում։ Ռուսաստանում նույն տարում խստացվել է ռազմական գործողությունների կամ մոբիլիզացիայի ժամանակ ծառայության վայրը լքելու քրեական պատիժը։ Հայաստանի ոստիկանությունը երեկ հայտնել էր՝ 25-ամյա երիտասարդի ձերբակալման մասին տեղեկացրել են հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Իրավապաշտպան Անի Չատինյանն ասում է՝ սովորաբար այս հոդվածներով հետախուզվողներին արտահանձնելու դիմումներ չեն լինում, սակայն կարող է, այս դեպքում, օրինակ, ռուսական կողմը դիմել տվյալ անձին արտահանձնելու հարցով, Հայաստանի իրավասու կառույցներն էլ քննարկեն և որոշում կայացնեն: «Մեր գործունեության շրջանակներում նմանատիպ հոդվածների շրջանակներում դեռ որևէ անգամ չի եղել արտահանձնում Ռուսաստանին: Արտահանձնման պահանջ Ռուսաստանը չի ներկայացրել: Ունեցել ենք դեպքեր տնտեսական հանցագործությունների մասով, որ ներկայացվել են միջնորդություններ, բայց կոնկրետ զինվորական հանցագործությունների, որոնց հիմքում քաղաքական հետապնդումն է, մեծ մասամբ շատ քիչ թիվ է կազմում», - ասաց իրավապաշտպանը:
21:29 - 17 հուլիսի, 2024
ՀՀ-ում ձերբակալել են հետախուզվող ՌԴ քաղաքացու, ապա ազատ արձակել՝ ՀՀ-ից հեռանալու արգելանքով․ նա մեղադրվում է Բուչայի դեպքերի մասին բարձրաձայնելու համար
 |factor.am|

ՀՀ-ում ձերբակալել են հետախուզվող ՌԴ քաղաքացու, ապա ազատ արձակել՝ ՀՀ-ից հեռանալու արգելանքով․ նա մեղադրվում է Բուչայի դեպքերի մասին բարձրաձայնելու համար |factor.am|

factor.am: Հայաստանում հուլիսի 13-ին ձերբակալվել է Ռուսաստանի իրավապահ մարմիների կողմից հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Նատալյա Տ.-ն: Այս մասին Factor.am-ին հայտնում են ՆԳՆ նախարարությունից։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալությունն իրականացվել է հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։ Նատալյա Տ.-ն, ըստ ՀՀ ՆԳՆ-ի, հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Meduza-ի փոխանցմամբ՝ Նատալյա Տ.-ն 65 տարեկան է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ըստ աղբյուրի քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցչուհին «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին, մի քանի տեսանյութ ցուցադրել ուկրաինական լրատվամիջոցներից և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել միջազգային իրավունքի խախտում։ Դասն անցկացվել է 2022 թվականին։ Հայաստանի իրավապահները ռուս ուսուցչուհուն մի քանի ժամ բաժնում պահելուց հետո բաց են թողել՝ Հայաստանից չհեռանալու պահանջով, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։ ՆԳՆ-ն փոխանցում է, որ ՌԴ քաղաքացուն հայտնաբերելու մասին հայտնվել է ՌԴ իրավապահներին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:56 - 15 հուլիսի, 2024
Չվերթների վայրէջքին խանգարել է ուժգին քամին․ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ |factor.am|

Չվերթների վայրէջքին խանգարել է ուժգին քամին․ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ |factor.am|

factor.am: Երեկվա չվերթների ժամանակին վայրէջք չկատարելը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով՝ ուժգին քամով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։ «4 չվերթի հետ է կապված եղել խնդիրը՝ Դոհա- Երևան, Ռիգա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսի օդանավակայան, հետո մի փոքր ավելի ուշ վերադարձել է։ Մոսկվա-Երևան չվերթն է մի փոքր ուշացումով վայրէջք կատարել»,- մանրամասնեց նա։ Մամուլի խոսնակը վստահեցրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է։ Հիշեցնենք, որ անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել մի շարք չվերթներ։  
11:34 - 26 հունիսի, 2024
Կառավարությունը մտադիր է «Զվարթնոց» օդանավակայանում նոր տերմինալ կառուցել
 |armenpress.am|

Կառավարությունը մտադիր է «Զվարթնոց» օդանավակայանում նոր տերմինալ կառուցել |armenpress.am|

armenpress.am: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոր տերմինալ կառուցելու շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքերը կառավարելու ուղղությամբ։ ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հոսքը սպասարկելու համար։ Համաձայն եմ, որ լավարկման անհրաժեշտություն կա և, անկեղծ ասած, մեր տպավորությամբ՝ անընդհատ լավարկվում են հոսքերի կառավարման հարցերը, բայց դա բավարար չէ։ Պետք է նոր տերմինալ կառուցվի։ Նոր տերմինալի կառուցման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Բանակցությունները բավականին բարդ են, որովհետև կարծում ենք, որ գործող պայմանագրով կոնսեցիոն հարաբերությունները շարունակելն անհնար է, որովհետև կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի են»,- ասաց փոխվարչապետը։ Գրիգորյանը տեղեկացրեց, որ նոր տերմինալի նախագիծը և էսքիզը կան, բայց պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են։ «Կարծում եմ, որ նոր ներդրում իրականացնելու և կոնսեցիոն հարաբերությունները ընդլայնելու վերաբերյալ ինդիկատիվ պայմանները մեկ ամիս հետո կամփոփվեն։ Ներդրման չափը կազմում է մոտ 450 միլիոն եվրո»,- եզրափակեց Գրիգորյանը։
17:51 - 22 մայիսի, 2024
Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են․ Ալեն Սիմոնյան

Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են․ Ալեն Սիմոնյան

Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը։ Լրագրողի հարցին, թե սրանից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն կարող է առաջիկայում որոշել, որ նաև Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ չլինեն, Սիմոնյանը պատասխանեց․ «Նման խոսակցություն չի եղել, աա այդ դեպքը չի։ Ես ուղղակի համացանցում վելուծաբանների այսպես ասած գաղափարին եմ արձագանքում և կարծում եմ, որ արձագանքս տեղին էր, սա իմ անձնական կարծիքն է։ Չեմ կարծում, որ դա ինչ որ բան է փոխելու․․․։ Պետք է մի բան ֆիքսենք․ ինչքան ՀՀ-ին է պետք եղել ու պետք, ռուսական սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, 2 այնքան դա Ռուսաստանին է պետք եղել, և խնդրում եմ դա մեր վրա չվաճառել և ֆիքսել, որ ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է հաշտվել այդ մտքի հետ և գիտակցել, որ քո առաջ նստած է քո գործընկերը․ ճիշտ է փոքր, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած»։
15:24 - 27 մարտի, 2024
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվել

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվել

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, 2024 թ․ մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից ուսումնասիրվել է 24 տաքսի, որի արդյունքում  հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց։ Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝  անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին փոխադրումներն իրականացնել սահմանված լիցենզավորման կարգին համաձայն։
18:00 - 22 մարտի, 2024
ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին․ Փաշինյանը՝ օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հայտարարությունների մասին

ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին․ Փաշինյանը՝ օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հայտարարությունների մասին

ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը «Շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։  Տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ահա այս ողջ ընթացքում, այդ թվում նաև՝ ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություն է ձեռք բերել, որ այնտեղ սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- ասել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հայտնել, որ Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին։ Ի սկզբանե ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր կարծիք հայտնել, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ ՌԴ ԱԳՆ քարտուղար Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը, ասել էր, որ Ռուսաստանը Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում․ «Այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»:
12:30 - 12 մարտի, 2024