«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ
 |azatutyun.am|
13:37 - 05 օգոստոսի, 2024

«Զվարթնոց»-ից դուրս եկած ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին. ԱԱԾ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

Կառույցից «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ քանի՞ ռուս սահմանապահ է ծառայություն իրականացրել «Զվարթնոց»-ում և դուրս գալուց հետո Հայաստանում շարունակելո՞ւ են արդյոք ծառայությունը:

ԱԱԾ-ից թվաքանակի մասին տեղեկության տրամադրումը մերժել են՝ պնդելով, որ դա պետական գաղտնիք է, իսկ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հակիրճ նշել են. - «Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»:

Օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնում են միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը: Իսկ որ այնտեղից դուրս եկած ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել