Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի քաղաքապետը կա՛մ չի տիրապետում գործընթացներին, կա՛մ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին․ մինչև մայիսի 30-ը հստակ քայլեր չձեռնարկելու դեպքում վերսկսվելու են բողոքի ակցիաները․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ

Երևանի քաղաքապետը կա՛մ չի տիրապետում գործընթացներին, կա՛մ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին․ մինչև մայիսի 30-ը հստակ քայլեր չձեռնարկելու դեպքում վերսկսվելու են բողոքի ակցիաները․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ եթե մինչև մայիսի 30-ը առանձնացված հողի վերամիավորման ուղղությամբ առարկայական գործողություններ չիրականացվեն, վերջիններս վերսկսելու են բողոքի խաղաղ ակցիաները՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված ողջ գործիքակազմը:  Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․  «2025 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների` կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը բնակիչների ներկայացուցիչների կողմից Երևանի քաղաքապետին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող խնդիրները՝  Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի թաղամասի՝ նախագծով և գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված 4000 քմ հողատարածքը ապօրինի  առանձնացնելու, առանձին Անաստաս Միկոյան 64/7 հասցե տրամադրելու և այդ հողամասը նախնական առուվաճառքի պայմանագրի համաձայն կառուցապատող ընկերության հետ փոխկապակցված <ԿԱԷՌ ԲԻԼԴ> ՍՊ ընկերությանը վաճառելու հետ կապված: Բնակիչները ներկայացրեցին նաև, որ Երևանի քաղաքապետի՝ 22.07.2024թ. թիվ 2737-Ա որոշմամբ Երևան քաղաքի իշխանություններն ուղղակի ոտնահարել են թաղամասի բնակիչների սեփականության իրավունքները՝ միաժամանակ անտեսելով իրենց իսկ կողմից համաձայնեցված և հաստատված բնակելի թաղամասի նախագիծը, որով տվյալ տարածքը նախատեսված է կանաչապատման և բարեկարգման համար: Միաժամանակ Երևանի քաղաքապետին ներկայացվեցին անբարեխիղճ կառուցապատողի պլանները տվյալ տարածքում նոր կառուցապատում իրականացնելու առնչությամբ: Դրան ի պատասխան Երևանի քաղաքապետը նախ ներկայացրեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 4000 քմ հողամասում հնարավոր չէ տրամադրել որևէ կառուցապատման թույլտվություն, քանի որ տվյալ հողամասը 2024 թվականի սեպտեմբերին հաստատված Երևանի գլխավոր հատակագծով սահմանվել է որպես ընդհանուր օգտագործման տարածք, այնուհետև նշեց, որ առկա է նաև ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Այնուամենայնիվ, չպատասխանելով բնակիչների այն հարցադրմանը, թե քաղաքապետի կողմից հաստատված նախագծից առանձնացված հողամասին ինչու են տրամադրել նոր հասցե, Երևանի քաղաքապետը որպես նոր իրողություն տեղեկացրեց կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին, որ այդ տարածքում չի տրամադրվելու կառուցապատման որևէ թույլտվություն: Հանդիպումից հետո  «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչը, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները հայտնել էին իրենց պատրաստակամությունը Անաստաս Միկոյան 64/7 հասցեով գրանցված  առանձնացված 4000քմ հողամասը Անաստաս Միկոյան 64 հասցեում առկա 2.97055 հա հողամասին միավորելու կապակցությամբ՝ դրանով ապահովելով թաղամասի բնակիչների՝ թաղամասի սպասարկման ընդհանուր հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության գնման իրավունքները: Թաղամասի բնակիչները, միամտաբար հավատալով Երևանի քաղաքապետի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների խոստումներին, անհամբեր սպասում էին հարցի լուծմանը և իրենց խախտված իրավունքների վերականգնմանը: Սակայն առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին՝ կառուցապատող ընկերության ղեկավարությունը մի շարք բնակիչների հայտնել է, որ որևէ պարագայում իրենք չեն պատրաստվում առանձնացված 4000քմ հողը միավորել թաղամասի ընդհանուր սպասարկման և հաստատված նախագծով հողին: Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդրումներին՝ կապված Երևանի գլխավոր հատակագծի հետ, ցանկանում ենք նշել, որ կա՛մ Երևանի քաղաքապետը չի տիրապետում գործընթացներին և իր ենթակաները ուղղակի խաբում են իրեն, կամ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին՝ այդ կերպ փորձելով հանդարտեցնել բնակիչների ցասումը և մեղմել բողոքի ակցիաները։ Այս պնդման հիմնավորումը ներկայացնում ենք ստորև՝ Երևանի գլխավոր հատակագիծը հաստատվել է 2024 թվականի սեպտեմբերին, մինչդեռ կառուցապատող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող հողամասը գրանցվել է շատ ավելի վաղ, իսկ հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման է: 13.08.2024թ. պետական գրանցում ստացած Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող առանձնացված 4000 քմ հողամասի գործառնական նշանակությունը նույնպես բնակելի կառուցապատման է նշված: ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը որևէ առնչություն չունի մասնավոր սեփականություն համարվող հողերի սահմանափակումների հետ: Որևէ կերպ պատասխան չի տրվել բնակիչների այն հարցին, թե ինչպես է թույլ տրվել հաստատված նախագծից 4000քմ հողամասի առանձնացումը և դրան նոր հասցեի տրամադրումը: Նշենք նաև, որ թաղամասի բնակիչների փաստաբանների կողմից «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին մոտ մեկ ամիս առաջ ներկայացվել են այն իրավական քայլերը, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել առանձնացված հողի միավորման գործընթացը՝ Կառուցապատողի (կամ սնանկության կառավարչի կողմից կամ վերջինիս համաձայնությամբ Կառուցապատողի կողմից) և «ԿԱԷՌ ԲԻԼԴ» ՍՊԸ նախնական պայմանագրի լուծում (դադարեցում) և կադաստրում առկա նախնական նշման վերացում։ Կառուցապատողի կողմից Ա․ Միկոյան 64/7 հասցեի հողամասը Ա․ Միկոյան 64 հասցեի միավորման սխեմայի կազմում, չափագրման մուտքգրում կադաստրի կոմիտե և դիմում Երևանի քաղաքապետարան՝ Ա․ Միկոյան 64 հացեոով միավորման համար: Փոխանցման ակտերում գնորդների համաձայնության սահմանում նշված հողամասի միավորման արդյունքում բաժնային սեփականությունը ընդլայնված հողամասի նկատամբ գրանցելու վերաբերյալ, իսկ արդեն սեփականության վկայական ստացած գնորդների մասով առանձին համաձայնությունների ձեռքբերում։ «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ համաձայնության ստացում՝ գրավի առարկա հողամասի միավորման պետական գրանցման համար։ Դիմում կադաստրի պետականա կոմիտե՝ միավորման գրանցման համար։ Արդեն գրանցված սեփականատերերի գույքերի վերագրանցում՝ ընդլայնված 3,37055 հա ընդհանուր բաժնային սեփականությամբ հողամասի փոփոխության նպատակով։ Հաջորդող փոխանցման ակտերում 3,37055 հա ընդհանուր բաժնային սեփականության հողամասի սեփականության փոխանցում գնորդներին։ Քանի որ ՀՀ կառավարության, ՀՀ իրավապահ մարմինների և քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվում է տոտալ անկարողություն կամ զրո ցանկություն ու կամք քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պաշտպանության գործում, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառուցապատող ընկերության ղեկավարությունը, ընկերության սնանկության գործով կառավարիչը որևէ գործողություն չեն իրականացրել և չեն էլ պատրաստվում իրականացնել բնակիչների կողմից գնված և իրենց պատկանող հողի վերադարձման ուղղությամբ, Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչներս հայտնում ենք, որ մինչև 2025թ. մայիսի 30-ը առանձնացված հողի վերամիավորման ուղղությամբ առարկայական գործողություններ չիրականացնելու դեպքում վերսկսելու ենք բողոքի խաղաղ ակցիաները՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությամբ,  ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված ողջ գործիքակազմը: Քանի որ մենք սպառել ենք բողոքի ոչ ծայրահեղ միջոցներով արդարության հասնելու մեր բոլոր ջանքերը, ուստի վերոնշյալ ծայրահեղ քայլերի ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, իրավապահ և  պետական այլ մարմինները, ինչպես նաև ուղղակի մեղավոր «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ղեկավարությունն ու սեփականատերերը»։
15:37 - 26 մայիսի, 2025
Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի «Բոլշոյ» թատրոնի ներկայացմանը. Ավինյան
 |tert.am|

Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի «Բոլշոյ» թատրոնի ներկայացմանը. Ավինյան |tert.am|

tert.am: v id="news-content-container" class="news_content"> Հունիսին բավականի բուռն միջոցառումներով լի օրեր են սպասվում։ Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանության ծառայությանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, բալետային փառատոնի օրերին, դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում գտնվող ռեստորաների հետ, որպեսզի «Բոլշոյ» թատրոնի ներկայացման ժամանակ այդ հարթակից բարձրաձայն կլկլոցները չլսենք։ Ցանկալի է, որ մի փոքր բոլորն այդ օրերին համեստ չափի մեջ լինեն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մայիսի 31-ին և հունիսի 1-ին «Զանգակ» գրատան համագործակցությամբ Անգլիական այգում տեղի կունենա «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոնը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց   «Հունիսի 1-ին ժամը 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» մեգանախագիծը, որի ժամանակ պատանի երաժիշտները ելույթ կունենան օպերայի հայտնի աստղերի հետ»,- ասաց Գոշ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ միջացառմանը ելույթ կունենան նաև Օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը։ Նրա տեղեկացմամբ հունիսի 6-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կկայանա «Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների» 46-րդ ստուգատես-փառատոնը։ «Հունիսի 6-ին կմեկնարկի «Երևան» բալետային միջազգային երրորդ փառատոնը, Երևան են ժամանելու բալետային ոլորտի առաջատար թատրոնները՝ Ռուսաստանի «Բոլշոյ» և «Մարիանյան» բալետի թատրոնները, որոնք ելույթ կունենան բացօթյա ձևաչափով»,-ասաց մշակույթի վարչության պետը։ Այդ նպատակով Թումանյանի այգում կկառուցվի օպերային թատրոնի բեմին մոտարկված մեծ բեմահարթակ։ Հունիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեր օրերի ամենանշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը պատվիրել է Երևանի քաղաքապետարանը»,-հայտնեց Գոռ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ դրա շրջանակներում Երևան է ժամանելու աշխարհահռչակ կոմպոզիտոր Վիչեցիո Լամանին։ Հունիսի 9-ին և 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանտ Պետերբուգի «Մարիանյան թատրոնի» ելույթը։ Հունիսի 6-ից 8-ը Երևան Քաղաքում տեղի կունենա «Գինու օրերը»»,- հայտնել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
11:53 - 26 մայիսի, 2025
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը.  Երևանի քաղաքապետարանը որոշումը կբողոքարկի

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. Երևանի քաղաքապետարանը որոշումը կբողոքարկի

Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Այս մասին գրում է«Հետք» լրատվամիջոցը։ Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024 թվականի թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համապատասխանությունը՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին:  Ավագանու որոշման այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» դրույքաչափերը: Մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ: Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է՝ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։
16:38 - 24 մայիսի, 2025
«Ճանապարհի հիմնանորոգման մրցույթին հայտ չի ներկայացվել». քաղաքապետարանի խոսնակը՝ բողոքի ակցիայի մասին

«Ճանապարհի հիմնանորոգման մրցույթին հայտ չի ներկայացվել». քաղաքապետարանի խոսնակը՝ բողոքի ակցիայի մասին

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։ Այսօր առավոտյան մոտ 2 ժամ մի խումբ քաղաքացիներ փողոց էին փակել «Տեցի կռուգում»՝ բողոքելով քարուքանդ ճանապարհից։ Փողոցը բացվել է, ակցիան՝ դադարեցվել թաղապետի հետ հանդիպումից հետո, որը հայտնել է չկայացած մրցույթի մասին ու խոստացել ժամանակավորապես խոր փոսերը գոնե փակել:
13:00 - 23 մայիսի, 2025
Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել. Երևանի փոխքաղաքապետը՝ 2 պաշտոնյայի ձերբակալության մասին |1lurer.am|

Դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել. Երևանի փոխքաղաքապետը՝ 2 պաշտոնյայի ձերբակալության մասին |1lurer.am|

1lurer.am: Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից և այս համատեքստում անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ իրականացնելուն: «Քիչ առաջ լրագրողներն ասում են՝ այսօր Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ձերբակալություննե՞ր են, ասում եմ՝ այո՛: Ասում են՝ ո՞նց է Երևանի քաղաքապետարանում ստացվում, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցվում: Այո՛, լինելու են, շարունակելու են լինել... Երևանի քաղաքապետարանում 20 հազարից ավելի մարդ կա: Այդ մարդիկ մեր բարեկամները չեն, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են, և դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ի պատասխան «Ինֆոքոմ»-ի հարցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։
12:33 - 20 մայիսի, 2025
Միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում. Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի միջադեպի մասին
 |1lurer.am|

Միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում. Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի միջադեպի մասին |1lurer.am|

1lurer.am: Մեր աշխատանքը ենթադրում է էական զսպվածություն, ենթադրում է զսպվածություն այն պայմաններում, երբ մեզ անընդհատ և անդադար սադրում են, և այդ սադրանքներն անընդհատ և անդադար շարունակվելու են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսքն ուղղելով լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին: Շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին աշխատանքի համար և ողջունելով նրա որոշումը՝ Ավինյանը հավելեց. «Ուզում եմ, այնուամենայնիվ, ընդգծել, որպեսզի հետագայում նման մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ: Ես կարծում եմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն, կցուցաբերեն այնպիսի վերաբերմունք, որն արդեն կանցնի Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր բոլորի ուշադրությունը շատ ավելի շատ սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին»: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր լիազորությունները: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
11:08 - 19 մայիսի, 2025
Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. Կոստանյան

Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. Կոստանյան

Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա, նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ ի հավելումն իր նախորդ գրառման, թե Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ «Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։ Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից, և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»,- գրել է Հայկ Կոստանյանը։
15:09 - 15 մայիսի, 2025
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթացը: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։  «Մասնավորապես, առաջիկայում նոր թափով կշարունակվեն թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որից հետո կիրականացվի թատրոնի տեխնիկական ամբողջական վերազինման ծրագիրը:  Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում իրականացված վերազինման և արդիականացման ծրագրի նմանությամբ, Պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես կվերազինվի նոր ձայնային և լուսային տեխնիկայով:  Շենքի հիմնանորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ: Թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն ՀՀ դրամով, որից 100 մլն ՀՀ դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն ՀՀ դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար:  Նշված ծրագրերն իրականացվել են քաղաքապետարանի ենթակայության Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: Մասնավորապես, նախորդ տարի զգալի փոփոխություններ են իրականացվել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, իսկ վերջերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին հատկացվել է լրացուցիչ սուբսիդիա՝ 100 մլն ՀՀ դրամի չափով: Թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվը ս/թ մայիսի 12-ին, ժամը 15:00-ին հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման: Սակայն, թատրոնի ներկայացուցիչները նշված հանդիպմանը չեն ներկայացել: Առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
11:40 - 14 մայիսի, 2025
Փոխքաղաքապետի հոր 1.5 մլրդ դրամի վարկը, ԱԺ 100 հազար դոլարանոց սրճարանը. Թովմասյանը հաղորդում ներկայացրեց հանցանքի մասին
 |azatutyun.am|

Փոխքաղաքապետի հոր 1.5 մլրդ դրամի վարկը, ԱԺ 100 հազար դոլարանոց սրճարանը. Թովմասյանը հաղորդում ներկայացրեց հանցանքի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ինչպե՞ս է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 2023-ին 40 հեկտար հողեր ձեռք բերել Արմավիրի մարզում, ինչպես է 71-ամյա Փամբուխչյանը «Ամերիաբանկ»-ից ստացել է 1.5 միլիարդ դրամի վարկ, ապա ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի և դեղձի այգիներ հիմնի: Հարցն այսօր խորհրդարանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նահապետյանն այսօր խորհրդարանում ներկայացնում էր Հակակառուպցիոն կոմիտեի 2024 թվականի հաշվետվությունը: «Պարոն Նահապետյան, քանի՞ թոշակառու եք ճանաչում, որ կարող է բանկից 1.5 միլիարդ դոլարի վարկ ստանալ և պետությունն էլ իրեն սուբսիդավորի... ես կարծում եմ, որ Դուք էլ չեք ճանաչում, ինչպես որ ես չեմ ճանաչում, որովհետև թոշակառուներին անգամ հեռախոսի ապառիկ չեն տալիս բանկերը», - նշեց Թագուհի Թովմասյանը: Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև Ազգային ժողովում կառուցված սրճարանի կոռուպցիոն ռիսկերի մասին, հարցնելով, թե ո՞վ է որոշել, որ խորհրդարանում պետք է կառուցվի սրճարան, որն արժեցել է ավելի քան 100 հազար դոլար: Ո՞վ է որոշել, որ այդ հատվածից պետք է հանվեն տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների կողմից տնկված եղևնիները և դրանց տեղում սճարան կառուցվի: «3 միլիոն դրամից ավելի մի ջրվեժիկ են տեղադրել, 3 -4 անգամ սալիկները փոխելու պայմանագիր են կապել, 2-3 անգամ սեղան ու աթոռ են գնել, բայց միայն մեկ ընկերությունից գնված սեղան-աթոռներն են շարված սրճարանում: Բոլոր փաստաթղթերը, պարոն Նահապետյան, էլեկտրոնային կրիչով եմ ձեզ տալու, պողպատե փաստեր: Համեմատության համար ուզում եմ ասել, որ 100 հազար դոլարանոց այդ սրաճարանը կարող էր օգնել Վարդենիսի ավագ դպրոցի փլատակներից գոնե մի դասասենյակ վերանորոգելու համար, ճաշակի հարց է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը: Թովմասյանը խոսեց նաև Ազգային ժողովի գնումների վերաբերյալ, նշելով՝ իր ձեռքի տակ եղած 2 տասնյակից ավելի փաստաթղթերը վկայում են, որ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը, ով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմն է, առանց հրապարակային հաշվետվության, պետբյուջեի գումարները շռայլորեն ծախսում է, չներկայացնելով, թե ինչ կարիքների համար: «2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ազգային ժողովը գնել է 908 շիշ կոնյակ, որի համար Հայաստանի հպարտ հարկատուները վճարել են 16 միլիոն 635 հազար դրամ: Ի՞նչ անհրաժեշտության են գնվել, ո՞ւմ են նվիրել, էս մասով որևէ թփանցիկություն չկա, ընդորում, բոլոր գնումները 3 տարիների ընթացքում իրականացվել են «Վինո վինո» ընկերությունից: 2025 թվականի հունվարից ապրիլ գնվել է 594 շիշ կոնյակ՝ 11 միլիոն դրամով, ու դեռ տարին շարունակվում է: Էլ չեմ ասում էն օրորոցային չխչկան խաղալիքների մասին», - ընդգծեց նա: Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հայտարարեց, որ այս ամենի մասին բարձրաձայնելուց բացի, այժմ Հակակառուպցիոն կոմտեի նախագահին կփոխանցի հաղորդում հանցանքի մասին՝ ակնկալելով գործուն քայլեր: «Կառուպցիայի մասին խոսելով կոռուպցիան չի վերանում, պետք են գործում քայլեր, ընդորում, քաղաքականապես անկախ, չնայելով, թե կոռուպցիոն գործարքների թիկունքում իշխող կուսակցությունից ովքեր կան», - նշեց Թովմասյանը: Ընդդիմադիր պատգամավորը «Ազատությանն» ավելի ուշ տեղեկացրեց, որ հանցանքի մասին հաղորդումը արդեն ներկայացրել է, և Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քննիչն անհապաղ, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է կազմի քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն:
16:43 - 13 մայիսի, 2025
«Տիգրան Ավինյանին ու Ժաննա Անդրեասյանին հրավիրում եմ թիվ 8 դպրոց». դասադուլի մասնակից աշակերտի ծնող
 |news.am|

«Տիգրան Ավինյանին ու Ժաննա Անդրեասյանին հրավիրում եմ թիվ 8 դպրոց». դասադուլի մասնակից աշակերտի ծնող |news.am|

news.am: «Պարոն Տիգրան Ավինյան, տիկին Ժաննա Անդրեասկան ձեզ հրավիրում եմ Պուշկինի անվան թիվ 8 հիմանակ դպրոց, որովհետև այսօր իմ երեխայի իրավունքներն են խախտվել. մենք ուզում ենք պարզաբանումներ ստանալ, թե ինչու մեր դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին փակ քվեարկությամբ հեռացրին աշխատանքից»։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասաց Պուշկինի անվան թիվ 8 հիմանակն դպրոցի աշակերտներից մեկի մայրը։ Նշենք, որ դպրոցի աշակերտներն առավոտից դասադուլ են հայտարարել, նրանք պահանջում են չեղյալ համարել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը։ «Իմ երկրորդ երեխան է արդեն այս դպրոցում սովորում։ Դպրոցի տնօրենն արդեն 11 տարի է՝ տիկին Ստեփանյանն է, նա մեր դպրոցի արժեքները պահողն է։ Հրավիրում եմ ձեզ, խոսելու այն մասին, թե ինչու՞ հեռացվեց տիկին Ստեփանյանը, ու՞մ պահանջները չկատարեց նա։ Այսօր եկել եմ դպրոց, իմացել եմ կատաստրոֆիկ նորությունը, որ մեր տնօրենը այլևս ազատված է աշխատանքից, որովհետև փակ քվեարկություն է տեղի ունեցել, և նա չի վերընտրվել պաշտոնում։ Ես սա անօրինական եմ համարում։ Մենք պահանջում ենք, որ քվեարկությունը բաց լինի»,–ասաց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ NEWS.am–ի թղթակցին աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։
14:02 - 08 մայիսի, 2025
ԱԺ նախագահի կարծիքով՝ Նոր Նորքի թաղապետը պետք է հրաժարական ներկայացնի
 |azatutyun.am|

ԱԺ նախագահի կարծիքով՝ Նոր Նորքի թաղապետը պետք է հրաժարական ներկայացնի |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան կարծիքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական ներկայացնի, այդ մասին նա նշեց՝ «Ազատության» հարցին ի պատասխան: Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ քաղաքապետը թաղապետին արձակելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան «Հանրապետության» կուսակցության հետ Երևանի ավագանիում չփլուզվի, ԱԺ նախագահն արձագանքեց այսպես. «Պարոն {Արամ-խմբ.} Սարգսյանն արդեն հայտարարել է, որ եթե նույնիսկ այդպիսի որոշում կայացվի, կոալիցան չի փլուզվելու և ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ: Պաշտոնը վայր դնելն ու կոալիցիան բաժանելը տարբեր բաներ են: Դա որևիցե կերպ չի կարող նշանակել որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է»: Սիմոնյանն ընդգծեց նաև, որ «քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք»: «Եվ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, դա միայն եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժին դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ», - հավելեց նա: Ինչ վերաբերում է երեկ խորհրդարանում միջադեպին, երբ վարչապետը ընդդիմադիրներին «համբալ» էր անվանել, «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ ո՞ւմ էր այդպես դիմում և չպե՞տք է ներողություն խնդրի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, լկտիության, պահվածքի հետևանք է»: Իրավիճակն Ազգային ժողովում երեկ լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա: Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա ընդդիմադիրները կհայտնվեն ԱԱԾ «պադվալում»՝ որպես «5-րդ անիվ»:
12:25 - 08 մայիսի, 2025