Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Վ. Ս.-ն, նույն բաժնի պետ Կ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի ընթացքում տնտեսվարողներից պարբերաբար կաշառք են ստացել: «Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հիշյալ պաշտոնատար անձինք նույն վարչական շրջանի տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողների կողմից համապատասխան ընթացակարգի խախտմամբ գովազդային վահանակների տեղադրման փաստը չարձանագրելու և դրա համար պատասխանատվության միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև բացօթյա առևտրի համար նախատեսված տուրքն ամբողջությամբ չգանձելու դիմաց 2022 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նշված տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են ընդհանուր 320.000 ՀՀ դրամ: 2023 թվականի հունվարի 17-ին Վ. Ս.-ն և Կ. Խ.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Կատարվում է նախաքննություն»,- նշվում է Կոմիտեի հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:58 - 17 հունվարի, 2023
36 միավոր «MAN» և 120 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

36 միավոր «MAN» և 120 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ինչ թեմաներ են քննարկվել այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։ Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածում: Նախագծի մրցույթն արդեն հայտարարված է: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել շուրջ 500 մլն դրամի լուսատու: Հարկ է նշել, որ ծրագիրն ունի էներգախնայողության բաղադրիչ. նատրիումային լամպերը փոխարինվում են էներգախնայող LED լուսատուներով: Քաղաքացիների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով երևանյան պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ: Նախագիծը մեկնարկել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից: Համայնքային ավտոբուսային հավաքակայանը շարունակում է համալրվել նոր շարժակազմով: 36 միավոր «MAN» և 120 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են: Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով: Ծրագրի մրցույթն արդեն կայացել է: Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
14:31 - 16 հունվարի, 2023
Այս տարի կհիմնանորոգվի Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի «Լամբադա» կամուրջը. Քաղաքապետարան
 |armenpress.am|

Այս տարի կհիմնանորոգվի Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի «Լամբադա» կամուրջը. Քաղաքապետարան |armenpress.am|

armenpress.am: Նախորդ տարի համայնքային բյուջեից 137 մլն դրամ հատկացվեց Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմանը: Ծրագրում ընդգրկված էր «Լամբադա» կամրջի ստորգետնյա հատվածը:  «Ինչպես Երևանի մյուս ստորգետնյա անցումները, այս անցումը ևս ծառայում էր հիմնականում որպես սանհանգույց և ամբողջովին քայքայվել էր: Ջրահեռացման խնդիր ևս ունեինք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:  Հաշվի առնելով ծրագրի ծավալն ու խիտ երթևեկությունը՝ շինբարեկարգման աշխատանքները կազմակերպվել են փուլ առ փուլ: Կամրջի վրա երթևեկությունը փակվում էր հատվածաբար, չորս տեղամասի բաժանված շինհրապարակում գործընթացն ընդգրկում էր մի շարք ուղղություններ:  «Առաջին փուլով վերանորոգվեց ստորգետնյա հետիոտնային անցումը՝ հիմնականում սալիկապատում էր, ջրահեռացում, լուսավորության կազմակերպում և սանհանգույցների կառուցում»,- նշել է Խորեն Գրիգորյանը:  «Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ - Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում համայնքը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ փոխվել է նաև երթևեկության կազմակերպումը: Հանգույցի ստորին հատվածում  կազմակերպված է շրջանաձև երթևեկություն: «Վերանորոգմանը զուգահեռ փոխվել է երթևեկության կազմակերպումը: Մինչ այդ տրանսպորտային հոսքերի մեծ կուտակումներ կային Կոմիտասի պողոտայի կողմից: Եթե նախկինում տրանսպորտային միջոցը հանգույց մտնելու և ազատելու համար պարտավոր էր երկու տեղում զիջել այլ տրանսպորտային միջոցի, ապա այժմ դա անում է ընդամենը մեկ անգամ: Այսպիսով, բավականին թեթևացավ հոսքը Կոմիտասի պողոտայի կողմից»,- նշել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:  Կամուրջների սպասարկման ծրագրով որոշում է կայացվել ընթացիկ տարում  հիմնանորոգել նաև բուն «Լամբադա» կամուրջը: Ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ կամուրջը ոչ միայն նորոգման, այլև ամրացման կարիք ունի:«Նախատեսում ենք կամրջի ամրացում, հեծանների նորոգում կամ փոխարինում: Հիմնականում ջրահեռացման համակարգը հիմնանորոգելու կարիք կա: Ասֆալտի շերտը հանելուց հետո վերանորոգվելու են հեծանները, հետո կսկսվի ասֆալտապատումը: Համակարգն ամբողջությամբ նորացվելու է, որովհետև եթե հիմնովին չնորոգենք, ապա ջրերի հոսքը շատ արագ մեր այս տարվա նորոգածը  նախկին վիճակի կբերի:  Փուլային գործ է սա: Նկատի ունենանք, որ չենք կարող այս հատվածի երթևեկությունն ամբողջությամբ փակել, որովհետև այս հատվածի երթևեկությանը չխաթարելու խնդիր էլ ունենք: Այս պահին արդեն նախագծման հայտ ենք տվել, որպեսզի կարողանանք ամբողջովին ավարտել Դավիթ Անհաղթ-Ազատության և Կոմիտասի պողոտաները կապող այդ հատվածի հիմնանորոգումը»,- ընդգծել է Խորեն Գրիգորյանը:  Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները կապող տրանսպորտային և հետիոտնային բազմահարկ այս համալիրը կառուցվել է 1980-ական թվականներին: Ուղեանցի ընդհանուր երկարությունը 181 մետր է։ Տարիների ընթացքում կամրջային ինքնատիպ կառուցվածքով այս հանգույցը ժողովուրդն անվանել է «Լամբադա»: 
17:35 - 12 հունվարի, 2023
Մշակութային միջոցառումն ինքնին հիմք չէ մեկ անձից գնում իրականացնելու համար․ Սուրեն Գրիգորյանը սխալվում է

Մշակութային միջոցառումն ինքնին հիմք չէ մեկ անձից գնում իրականացնելու համար․ Սուրեն Գրիգորյանը սխալվում է

2022 թվականի տարեվերջին Երեւան քաղաքի ամանորյա լուսավորությունը ամենաքննարկվող թեմաներից էր․ միայն դրա կազմակերպման վրա քաղաքային բյուջեից ծախսվել է շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ (ըստ գնումների մասին պաշտոնական՝ armeps.am կայքի)։ Ոմանք ողջունում էին քաղաքին սովորականից ավելի տոնական տեսք տալու որոշումը՝ հաշվի առնելով նաեւ Եվրատեսիլ միջազգային մրցույթի շրջանակում սպասվող միջոցառումները, ոմանք էլ քննադատում էին այն՝ հետպատերազմյան երկրի համար նման ծախսը չարդարացված շռայլություն համարելով։ Քննադատությունները ծավալվում էին նաեւ այն համատեքստում, որ լուսավորության կազմակերպման համար գնումը Քաղաքապետարանը մեկ անձից՝ «Սինեմարտ» ՍՊԸ-ից է իրականացրել (ըստ Fip.am-ի՝ ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանն է), այսինքն՝ առանց մրցույթ հայտարարելու։ Թեեւ օրենսդրորեն հստակ սահմանված է, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները որ դեպքում եւ երբ են իրավասու գնում իրականացնել մեկ անձից՝ առանց մրցույթ հայտարարելու, սակայն այդ իրավակարգավորումները երբեմն խեղաթյուրված են ներկայացվում։ Ի՞նչ է սահմանում «Գնումների մասին» օրենքը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է գնում կատարելու ընթացակարգերը, որոնց թվում է մեկ անձից գնումը։ Նույն օրենքի 23-րդ հոդվածով արդեն ամրագրված են մեկ անձից գնման ընթացակարգի պայմանները։ Ըստ այդմ, գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`  1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.  2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.  3) պատվիրատուն, որեւէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով` սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ`  ա. լրացուցիչ ապրանքների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, եւ  բ. դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով.  4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամ) 5) գնումն իրականացվում է ՀՀ տարածքից դուրս: Այսինքն՝ օրենքով սահմանված է 5 պայման, որոնց առկայության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են որեւէ ապրանք կամ ծառայություն պատվիրել առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ի հավելումն այս օրենքի՝ առկա է նաեւ գնումների գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ Կառավարության որոշում, որի մասին՝ հաջորդիվ։ Ո՞ր պայմանով է առաջնորդվել Երեւանի քաղաքապետարանը 2022 թվականի տարեվերջյան ասուլիսի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով հնչող քննադատություններին, ասել է․ «Ասում են՝ էդ չգիտեի՞ն, որ Նոր տարի է գալու։ Գիտեինք, ժողովո՛ւրդ ջան, բայց մեր օրենսդրությունը մեկ անձից գնման ընթացակարգով հիմքեր նախատեսում է ոչ միայն հրատապության դեպքում, որը էս դեպքում մի փոքր, այնուամենայնիվ, եղել է, որովհետեւ կոնկրետ պահի մենք հասկացանք, որ անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով Եվրատեսիլի միջոցառումը, որպեսզի այս երկու իրադարձությունները համընկնեն, բայց ինքնին մշակութային միջոցառման իրականացման համար նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում»։ Հիմքը, որի մասին նշել է փոխքաղաքապետը, սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի N 526-Ն որոշմամբ։ Մասնավորապես, որոշման 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված են այն գնումները, որոնք կարող են կատարվել «Գնումների մասին» օրենքի հիշյալ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով։  Ցանկի 33-րդ կետը սահմանում է, որ այդ գնումների թվում է մշակութային եւ (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը (բացառությամբ շինարարական աշխատանքների): Ինչպես նկատում ենք, մշակութային միջոցառումների շրջանակում ծառայությունների ձեռքբերումը թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը պայմանավորել են հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով, ուստի անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այդ իրավունքները։ Հատուկ կամ բացառիկ իրավունքները կապված են հեղինակային եւ հարակից իրավունքների հետ։ Բացառիկ իրավունքը հեղինակային գույքային իրավունք է, որի էությունն այն է, որ հեղինակը կարող է ցանկացած ձեւով եւ եղանակով օգտագործել իր ստեղծագործությունը, ինչպես նաեւ թույլատրել կամ արգելել երրորդ անձանց դրանց օգտագործումը, օրինակ՝ վերարտադրումը, տարածումը, թարգմանությունը եւ այլն։ Այսինքն՝ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործումը եւ/կամ օգտագործման թույլտվությունը կամ արգելքը տալը հեղինակի բացառիկ իրավունքն է (Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդված 13, Քաղաքացիական օրենսգիրք, հովված 1124)։ Հատուկ իրավունքը վերաբերում է կերպարվեստի ստեղծագործություններին․ որեւէ հեղինակ իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք,, հոդված 1126) Այսինքն՝ կերպարվեստի ստեղծագործության բնօրինակի (կամ օրինակի) հեղինակը կարող է հատուկ իրավունք ընձեռել մեկ այլ հեղինակի, որպեսզի վերջինս վերարտադրի կամ վերամշակի իր տվյալ ստեղծագործությունը, եթե դա չի վնասում իր օրինական շահերը։ Հասկանալի է, որ ամանորյա լուսավորության կազմակերպման գործընթացը այնպիսի ծառայություն չէ, որը կարող էր իրականացնել միայն մեկ ընկերություն՝ պայմանավորված իր հատուկ կամ բացառիկ իրավունքով (ինչպես, օրինակ, գազի մատակարարման կամ փոստային կապի ծառայության դեպքում է)։ Սա հիմնավորվում է նաեւ նրանով, որ ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետը հայտնել է, որ  իրենք այլ ընկերությունների հետ եւս բանակցել են, սակայն ընտրվել է «Սինեմարտ»-ը, քանի որ այն նշել է, որ ներգրավելու է մասնագետներ այլ երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ այդ մասշտաբի լուսավորություն իրականացվում է: Այսինքն՝ այդ մտավոր գործունեության արդյունքը (ամանորյա լուսավորությունը) հնարավոր էր ստանալ նաեւ այլ ընկերություններից, սակայն, ըստ փոխքաղաքապետի, ընտրվել է «Սինեմարտ»-ը, քանի որ իրենց համար կարեւոր է եղել, որ դա լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ անվտանգ: Այսպիսով, մեկ անձից գնման ենթակա ծառայությունների ցանկում մշակութային միջոցառումների կազմակերպումը իսկապես ներառված է, սակայն իրականում դա ոչ թե ինքնին հիմք է գնումը մեկ անձից իրականացնելու համար, ինչպես փոխքաղաքապետն է նշել, այլ այդ ծառայությունը պետք է հնարավոր լինի ձեռք բերել միայն մեկ անձից՝ պայմանավորված վերջինիս հատուկ կամ բացառիկ իրավունքով, որն էլ տվյալ դեպքում առկա չէ։ Քաղաքապետարանը չի պատասխանել մեր գրավոր հարցմանը Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 7-ին, մենք գրավոր հարցմամբ դիմել ենք Երեւանի քաղաքապետարան՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրելով հայտնել՝ ՀՀ օրենսդրության, մասնավորապես, ո՞ր իրավական ակտի ո՞ր մասի ո՞ր կետով է սահմանված, որ մշակութային միջոցառման իրականացումը ինքնին հիմք է մեկ անձից գնման ընթացակարգի համար։ Եթե խոսքը ՀՀ կառավարության՝ մեր կողմից հիշատակված որոշման եւ դրա համապատասխան կետի մասին է,  խնդրել ենք հայտնել՝ ինչո՞վ է պայմանավորված եղել տվյալ ծառայությունը այլ անձից ձեռք բերելու անհնարինությունը («Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։ Միեւնույն ժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ դեպքում ինչպե՞ս է արտահայտվում մեկ անձի («Սինեմարտ» ՍՊԸ-ի) հատուկ կամ բացառիկ իրավունքը, որի առկայությունը թե՛ «Գնումների մասին» օրենքով, թե՛ Կառավարության հիշյալ որոշմամբ նախատեսված է։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Դեկտեմբերի 13-ին մեզ հետ կապ է հաստատել Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը՝ տեղեկացնելով, որ Սուրեն Գրիգորյանը վատառողջ է, եւ մի քանի օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 20-ին զանգահարել ենք Սարդարյանին, որը հայտնել է, որ մենք կտեղեկացվենք հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու մասին։ Այդպիսի գրավոր ծանուցում այդպես էլ չստանալով՝  սպասել ենք մեկամսյա ժամկետի ավարտին, սակայն պատասխան կրկին չենք ստացել։  Երեկ՝ հունվարի 9-ին, դարձյալ զանգահարել ենք Լեւոն Սարդարյանին՝ տեղեկացնելով, որ պատրաստվում ենք առաջիկա երկու օրվա ընթացքում հոդվածը հրապարակել։ Սարդարյանը խոստացել է կապ հաստատել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, սակայն մինչ այս պահը մենք այդպես էլ փոխքաղաքապետից որեւէ պատասխան չենք ստացել։   Միլենա Խաչիկյան
20:23 - 10 հունվարի, 2023
Երևանի մետրոպոլիտենում փոխարինվում են հին օդափոխիչները

Երևանի մետրոպոլիտենում փոխարինվում են հին օդափոխիչները

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են մայրաքաղաքում իրականացված աշխատանքները:   Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար:   *** Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր MAN և 60 միավոր Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:   *** Երևանի մետրոպոլիտենում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն մետրոպոլիտենում են և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։   *** 2022. դեկտեմբերի 31-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ: 2022 թ. կատարողականը կազմել է 102.2 %: 2021 թ. համեմատ հավաքված գումարը, ի դեպ, ավելի է 5 մլրդ 28 մլն դրամով կամ 14.22 %-ով:   *** Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն այսուհետ ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով արխիվը թվայնացնելու միջոցներ կձեռնարկվեն:
13:56 - 09 հունվարի, 2023
Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են. քաղաքապետարանում ամփոփում են ձնառատ գիշերը
 |armeniasputnik.am|

Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են. քաղաքապետարանում ամփոփում են ձնառատ գիշերը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի բոլոր փողոցներն այս պահին երթևեկելի են։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա հավելեց, որ այս պահին մաքրվում են ստորգետնյա ու վերգետնյա անցումների աստիճանները, շենքերի շքամուտքերի աստիճաններն ու դեպի այգիներ տանող աստիճանները։ «Քաղաքային հասարակական տրանսպորտը որևէ դժվարություն չի ունեցել, անարգել դուրս է եկել երթուղի։ Գիշերվա ընթացքում ԱԻՆ-ից և պարեկային ծառայությունից որևէ ահազանգ չի ստացվել», - ասաց Արեյանը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հորդորեց, որ պատասխանատուներն ուշադրություն դարձնեն նաև երկրորդական փողոցներին՝ հաշվի առնելով այն, որ առաջիկա օրերին լինելու է 0-ից ցածր ջերմաստիճան։ Արեյանը վստահեցրեց, որ ամեն ինչ հաշվարկված է։ «Հալոցքից հետո գիշերվա 6-ից հետո սառցակալելու է, մենք պետք է ուշադիր լինենք բոլոր ստորգետնյա անցումներում, տրանսպորտային հանգույցներում ու ճանապարհներին։ Սա լինելու է մեր առաջնային խնդիրը»,- ասաց նա։ Արեյանը հավելեց, որ բոլոր աշխատանքները պատշաճ են կատարվել, քանի որ տեխնիկան նախապես մոբիլիզացված է եղել։ Լուսանկարը՝ ՍպուտնիկԱրմենիայի
11:08 - 09 հունվարի, 2023
 Ավագանին հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Ավագանին հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևանի ավագանին դեկտեմբերի 27-ին հավանություն է տվել Երևանի զարգացման 2023թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ծավալուն ծրագրեր կիրականացվեն մանկապարտեզների, պոլիկլինիկաների, համայնքային թատրոնների հիմնանորոգման, ոռոգման համակարգի ընդլայնման, բակերի ու այգիների բարեկարգման, վերելակների փոխարինման ուղղությամբ: «Համայնքը կշարունակի նոր շարժակազմով համալրել ավտոբուսային պարկը, կկառուցվի նոր հավաքակայան, կհիմնվի տրանսպորտի կառավարման կենտրոն, կտեղադրվեն նոր կանգառասրահներ ու կփոխարինվեն լուսացույցները: Համայնքը 2023թ. նախանշում է սկսել նաև Արշակունյաց-Իսակովի պողոտա նոր ճանապարհի կառուցումը:  Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2023թ. բյուջեն: Հաջորդ տարի զգալի միջոցներ կհատկացվեն քաղաքային մի շարք ծրագրերի իրականացման համար: Մասնավորապես, 6 մլրդ 630 մլն դրամ նախատեսված է 24 մանկապարտեզի հիմնանորոգման, վեց մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման ու 2022թ.-ից մեկնարկած 9 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ 69 բակային տարածքների հիմնանորոգման, խաղասարքերի տեղադրման, 17 ֆուտբոլի դաշտերի վերակառուցման, ինչպես նաև նախորդ տարիներին շահագործման հանձնված բակերի ընթացիկ նորոգման ու պահպանման նպատակով բյուջեից 3 մլրդ 21 մլն դրամ կհատկացվի: Վերելակների փոխարինման համար նախնական 1 մլրդ դրամ է նախատեսված, որով  ձեռք կբերվի շուրջ 100 նոր վերելակ, սակայն հաջորդ տարի համայնքը նախանշում է ավելացնել միջոցներն ու փոխարինել շուրջ 700 վերելակ: Այգիների կառուցման ու պահպանման համար բյուջեից կհատկացվի 720 մլն 644 հազար դրամ, որով կհիմնանորոգվի 14 հանգստի գոտի, կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ: Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման համար կհատկացվի 404 մլն 73 հազար դրամ, իսկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման ու հիմնանորոգման համար՝ 3 մլրդ 494 մլն դրամ: Հաջորդ տարի 11.48%-ով կբարձրացվի համայնքային ենթակայության նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների աշխատավարձային ֆոնդը:   Ըստ հատկացումների 2023թ. նախանշված մյուս ծրագրերը՝ հղմամբ.Նշվում է, որ բյուջեի որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են աշխատանքը վճարային համակարգերի թվայնացման ուղղությամբ, ինչը նպաստելու է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Նա նաև նկատել է, որ կարճ ժամանակում համայնքը կարողացել է ճկուն լինել ու հարմարվել անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու փոփոխությանը, ինչի մասին է վկայում նաև արդեն իսկ շուրջ 100 %-ով ընթացիկ տարվա եկամուտների հավաքագրման ապահովումը:     «Ավագանու որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը: Կարգի համաձայն՝ Արցախյան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքները, գերեվարված, անհայտ կորած կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամները), ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներն այսուհետ կարող են օգտվել այդ արտոնությունից՝ քաղաքապետի անունով ներկայացնելով դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: Արտոնություններ են սահմանվել նաև 2023թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ՝ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով՝ որ մանկապարտեզները կշարունակեն անվճար լինել այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի,  փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները: Տեղեկացվում է, որ տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների (էլեկտրամոբիլ) սեփականատերերի համար կգործի ավտոկայանատեղի տեղական վճարի արտոնություն: Նշված արտոնությունից օգտվելու համար սեփականատերը քաղաքապետի անունով պետք է ներկայացնի դիմում՝ կցելով նշված խմբի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները: Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների 2023թ. դրույքաչափերը: Հավելվածները՝ հղմամբ: Ավագանին հավանություն է տվել նաև «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրին: Երևանի ավագանու որոշմամբ՝ Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու տարածքում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան: Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2023թ. փետրվարի 14-ին:
21:02 - 27 դեկտեմբերի, 2022
Հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի․ Արտակ Բեգլարյան

Հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի․ Արտակ Բեգլարյան

Այսօր, Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ, Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։   «ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի: Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը»:   Բեգլարյանը հայտնել է նաև, որ վաղը՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց)։   Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
23:00 - 25 դեկտեմբերի, 2022
Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու լիազորություն կստանա․ Ավինյան
 |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու լիազորություն կստանա․ Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Երևանի ինքնակամ շինությունների խնդրին: Նա հայտնեց, որ Կառավարությունը նոր կարգավորումներ է մտցնելու, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը, հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։  «Հայտնի փաստ է, որ առհասարակ համայնքներում և մասնավորապես Երևան քաղաքում առկա են բազմաթիվ ինքնակամ շինություններ: Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ավելի ակտիվ իրականացնում է քանդման և մաքրման աշխատանքներ: Նման աշխատանքներ նկատած լինեք հանրային տարածքներում, մայթերին, Օղակաձև այգում, Մերգելյանի այգում։ Վերջերս Պետգույքի հետ համատեղ լավ աշխատեցինք ու մի անճոռնի կրպակ էլ վերացրինք պատկերասրահի կամարների տակից։ Այս աշխատանքներն իրականացվում են համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում։ Գաղտնիք չէ, սակայն, որ մինչ օրս օրինակներ կան, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում։ Այսինքն, կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքին փոքր շենք կամ տուն է կառուցված։ Եվ այդտեղ քաղաքապետարանի, համայնքի ղեկավարների լիազորություններն ու անելիքը բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց այդ կառույցն իրականացնողի և շենքի բոլոր բնակիչների համար»,- ասաց Ավինյանը: Ավինյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով նոր կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։  «Սա տրամաբանական է, մանավանդ, որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը»,- ասաց Ավինյանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե որևէ արտակարգ դեպք պատահի, մարդկանց առաջին արձագանքը կլինի, թե՝ «ո՞ւր էր նայում կառավարությունը, քաղաքապետարանը, ինչո՞ւ են անգործություն ցուցաբերում»։ «Պետք է հաստատվի կարգուկանոն, և սա միանգամայն ճիշտ ու կարևոր նախագիծ է»,- եզրափակեց Ավինյանը:
13:34 - 22 դեկտեմբերի, 2022