Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանում ԵՄ երկրների դեսպանները հայտարարությամբ են հանդես եկել |shantnews.am|

Վրաստանում ԵՄ երկրների դեսպանները հայտարարությամբ են հանդես եկել |shantnews.am|

shantnews.am: Վրաստանում ԵՄ երկրների դեսպանները հատուկ հայտարարությամբ են հանդես եկել, հաղորդում է Gruzia Online-ը: Նշվում է, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ դեսպանները կողմերին կոչ են անում փոխհամաձայնության և երկխոսության գալ:«Հարկավոր է անցկացնել թափանցիկ, արագ և արդյունավետ քննություն հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ինչը ստիպել է ոստիկաններին պատասխան գործողությունների դիմել: Կոչ ենք անում կողմերին երկխոսել»,- ասված է հայտարարության մեջ:Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է` պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Վրացական ընդդիմությունը շարունակում է նրան մեղադրել ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու համար, որի հետևանքով հունիսի 21-ի գիշերը տուժել էր 240 մարդ:
13:52 - 29 հունիսի, 2019
Վրաստանի ՆԳ նախարարն ասել Է, թե երբ պաշտոնաթող կլինի |armenpress.am|

Վրաստանի ՆԳ նախարարն ասել Է, թե երբ պաշտոնաթող կլինի |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որի պաշտոնաթողությունը գրեթե մեկ շաբաթ Թբիլիսում պահանջում են հազարավոր բողոքավորներ, ասել Է, որ իր պաշտոնից կհեռանա, հենց որ իր անձը վնաս հասցնի կառավարող թիմին: Թբիլիսիում հանրահավաքների մասնակիցները Գախարիային մեղադրում են հունիսի լույս 21-ի գիշերն ակցիան դաժանորեն ցրելու մեջ, այն ժամանակ ՆԳՆ-ն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել Է արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Ոստիկանությունը ցրելու գործողությունն սկսել Է խորհրդարանի շենքի գրոհին դիմադրելուց երկու ժամ անց: Անկարգությունների հետեւանքով տուժել 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: «Ինձ համար պաշտոնաթողությունը խնդիր չԷ, ես կարող եմ հեռանալ վաղը, վաղը չԷ մյուս օրը կամ մյուս օրը չԷ մյուս օրը: Ես այստեղ նստած չեմ պաշտոնաթողության կամ ոչ պաշտոնաթողության պատճառով: Ես այստեղ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ լուծել բոլոր կոնկրետ խնդիրները… Հենց որ ես՝ որպես այս (ՆԳՆ-ի ղեկավարի – խմբ.) դիրքում գործող մարդ, վնասաբեր գործոն դառնամ թիմի համար, մենք կլուծենք այդ հարցը»,- ասել Է Գախարիան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է ինքը մնում այդ պաշտոնում, չնայած մարդկանց պահանջին, հաղորդել Է Sputnik-ը:
07:37 - 28 հունիսի, 2019
Վրաստանի և իր հարևանների միջև չի կարող լինել տնտեսական հարաբերությունների վրա ազդող լարվածություն. Վրաստանի փոխվարչապետ |armenpress.am|

Վրաստանի և իր հարևանների միջև չի կարող լինել տնտեսական հարաբերությունների վրա ազդող լարվածություն. Վրաստանի փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի փոխվարչապետ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին վստահեցնում է, որ հարևան երկրների հետ իրենք ստեղծում և կարգավորում են իրենց հարաբերությունները՝ չունենալու համար որևէ տեսակի լարվածություն, որը կարող է ազդեցություն ունենալ տնտեսական հարաբերությունների վրա: Այս մասին Մայա Ցկիտիշվիլին ասաց Երևանում Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Լարսի անցակետում կարող են խնդիրներ առաջանալ՝ կապված Վրաստան-Ռուսաստան լարվածության հետ: «Վրաստանի և Ռուսաստանի միջև լարվածություն չկա՝ չնայած, առկա իրավիճակին, որ մենք արդեն ունենք: Ցավոք, դիվանագիտական հարաբերություններ չկան 2008-ից՝ այն կոնֆլիկտից հետո, որ մենք ունեցանք Ռուսաստանի հետ: Բայց դրանից հետո մենք ստեղծել ենք շատ լավ առևտրային և հումանիտար հարաբերություններ: Մենք վերականգնել ենք առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Վրաստանի տարածքը, Լարսի անցակետը՝ բաց են բոլոր տեսակի փոխադրումների համար՝ հայկական բիզնեսի համար կամ ցանկացած մեկի, ով օգտագործում է Վրաստանը խաղաղ նպատակներով, առևտրի և տնտեսական հարաբերությունների համար: Այդ է պատճառը, որ մենք չունենք որևէ տեսակի տնտեսական լարվածություն»,-ասաց փոխվարչապետը: Նա նշեց նաև, որ ներդրումներ են կատարում հանրային ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավորապես՝ ճանապարհների, լոգիստիկ կենտրոնների: «Եվ մենք նաև կառուցում և կարգավորում ենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ՝ չունենալու որևէ տեսակի լարվածություն, որը կարող է ինչ-որ կերպ ազդել տնտեսական հարաբերությունների վրա»,-նշեց նա:
18:01 - 27 հունիսի, 2019
Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ |armenpress.am|

Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ |armenpress.am|

armenpress.am։ Վրացական ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի վրա բացասական ազդեցություն են ունենում բազմաթիվ արտաքին գործոններ, այդ թվում նաեւ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատման սպասումը: Այդ մասին ասված Է Վրաստանի ազգային բանկի՝ հունիսի 27-ին հրապարակված հայտարարության մեջ:«Արժույթի փոխարժեքի վրա ազդում են տարբեր ներքին ու արտաքին գործոններ, այդ թվում եւ սպասումները: Համապատասխանաբար, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի սպասվող կրճատման վերաբերյալ տեղեկատվությունը վերջին օրերին արտացոլվել Է նաեւ արժութային շուկայում: «Այս փուլում դժվար Է կանխատեսումներ անել, սակայն, նախնական հաշվարկների համաձայն, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատումը մնացած ժամանակաշրջանում Վրաստանի տնտեսության վրա կազդի մոտավորապես 200 մլն դոլարից մինչեւ 300 մլն դոլարի չափով: Այս արտաքին շոկը կազդի վճարային հաշվեկշռի վրա եւ, համապատասխանաբար, փոխարժեքի վրա»,-ասված Է կարգավորիչի հայտարարության մեջ:Վրացական ազգային արժույթը, որը երկար ժամանակ տատանվում Էր 1 դոլարի դիմաց 2,68-2,70-ի շրջանում, հունիսի 25-ին հակառեկորդ Է սահմանել . լարիի փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել Է 2,82:Լարին անկումը շարունակել Է նաեւ հաջորդ օրերին: Հունիսի 27-ին փոխարժեքը 2,84 լարի Է դոլարի դիմաց: Փոխարժեքն Էլ ավելի բարձր Է առեւտրային բանկերում եւ արժույթի փոխանակման կետերում, հաղորդլ Է ՏԱՍՍ-ը:
10:09 - 27 հունիսի, 2019
«Գավրիլովի ցուցակ». ընդդիմությունը սպառնում է պատժամիջոցներով |aliq.ge|

«Գավրիլովի ցուցակ». ընդդիմությունը սպառնում է պատժամիջոցներով |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի ընդդիմությունն իշխող «Վրացական երազանքին» սպառնում է պատժամիջոցներով: Սալոմե Սամադաշվիլին սկսել է աշխատել այսպես կոչված՝ «Գավրիլովի ցուցակի» վրա: Այս ցուցակում հայտնվելու են այն պատգամավորները, ովքեր քվեարկել են Մելիային ձերբակալելու օգտին:Ըստ Սադամաշվիլիի՝ ցուցակում պետք է հայտնվեն բոլոր նրանք, ովքեր հունիսի 20-ին հանցագործություն են կատարել, նա խոսել է Իվանիշվիլիի, Գախարիայի և Չուբինիձեի պատասխանատվության մասին․«Մենք սկսում ենք աշխատել ինչպես Եվրախորհրդարանի, այնպես էլ ԱՄՆ-ի կոնգրեսի հետ, ինչպես դա կատարվում է ոչ ժողովրդավար երկրների դեպքում, որպեսզի համապատասխան ակտ ընդունվի՝ համապատասխան ժողովրդավար երկրների համապատասխան ներկայացուցչական օրգանների կողմից: Սա նշանակում է, որ ցուցակում հայտնվածների նկատմամբ հնարավոր է ինչպես ֆինանսական սահմանափակումներ կիրառել, այնպես էլ առաջխաղացման, ու բնականաբար՝ այդ ցուցակում են հայտնվելու Իվանիշվիլին, Գախարիան, Չուբինիձեն, նաև Կոբախիձեն»:«Միացյալ ազգային շարժման» շարքերում վստահ են, որ Մելիային դատելու հրամանը տվել է անձամբ Իվանիշվիլին:«Գավրիլովի ցուցակի» մասին այսօր խոսել է նաև Եվրոպական Վրաստանից Օթար Կախիձեն, նա ասել է, որ նախաձեռնողներից ոչ ոքի չի ներվելու մարդկանց այլանդակելը, կուրացնելը, մահվան հասցնելը:
06:57 - 27 հունիսի, 2019