Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին
 |factor.am|

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ու Սադիր Ժապարովին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ «ԵՏՄ երկրները կշարունակեն ընդլայնել կառուցողական բազմակողմ համագործակցություն բոլոր հնարավոր ձևերով՝ ի շահ ժողովուրդների բարօրության, Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման»։ Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից:
14:48 - 29 մայիսի, 2025
Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ
 |1lurer.am|

Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան կողմը համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինն իրոք ցանկանում է դադարեցնել պատերազմը: «Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք՝ արդյոք Պուտինը ցանկանո՞ւմ է մեզ ինչ-որ բանի դրդել, և եթե այո՝ մի փոքր այլ կերպ կարձագանքենք: Իմ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ: Նաև անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից: Մարդիկ սպանվում են բանակցություններին զուգահեռ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչու այդ դեպքում Վաշինգտոնը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփը պարզաբանել է՝ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին և խափանել խաղաղության հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ սա ոչ թե իր, այլ Բայդենի, Պուտինի և Զելենսկու պատերազմն է, իսկ ինքը փորձում է կարգավորել հակամարտությունը:
11:54 - 29 մայիսի, 2025
ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին
 |tert.am|

ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին |tert.am|

tert.am: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրում են բարեկամական և դաշնակցային բնույթ. երկու երկրների համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝  Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում: «Վստահ եմ` համատեղ ջանքերով  կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական  համագործակցությունը և գործընկերությունը միջազգային հարցերի շուրջ: Սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և շարունակում Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին»,- ասված է ուղերձում:
13:30 - 27 մայիսի, 2025
Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

Թրամփը մտադիր չէ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի չխոչընդոտի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Սպիտակ տանը լրագրողների հետ Թրամփի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։  «Ես կարծում եմ՝ կա ինչ-որ բան անելու հնարավորություն, և եթե այդպես վարվենք (ընդլայնենք պատժամիջոցները), ապա կարելի է ամեն բան շատ ավելի վատթարացնել», - բացատրել է Թրամփը։ Միևնույն ժամանակ, նա հնարավոր է համարել, որ «կարող է գալ ժամանակ, երբ դա (պատժամիջոցների խստացումը) տեղի ունենա»։ Թրամփը նաև նշել է, որ իր համոզմամբ՝ Պուտինը խաղաղություն է ցանկանում։ Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկվել է նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ։ «Թրամփը հիշեցրել է, որ Սենատում սկզբունքորեն պատրաստ է նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, սակայն ինքն անձամբ պատժամիջոցների կողմնակից չէ, այլ կողմնակից է հասնել այս կամ այն պայմանավորվածության», - ասել է Ուշակովը։
12:12 - 20 մայիսի, 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ
 |tert.am|

Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth սոցիալական ցանցի իր էջում առաջին մեկնաբանությունն է արել :  «Հենց նոր ավարտեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցը։ Կարծում եմ՝ շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։ Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Եթե ​​դա այդպես չլիներ, ես այդպես կասեի հիմա, ոչ հետո։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես: Ես այդ մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին նախագահ Պուտինին զանգից անմիջապես հետո ինձ հետ ունեցած զրույցի ժամանակ։ Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ շատ շահագրգռված է բանակցություններ վարելու հարցում։ Թող գործընթացը սկսվի»,-գրել է Թրամփը:
22:05 - 19 մայիսի, 2025
Պուտինը չի մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին Թուրքիայում
 |azatutyun.am|

Պուտինը չի մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին Թուրքիայում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի մայիսի 15-ին Թուրքիայում Ուկրաինայի ղեկավարների հետ ուղիղ բանակցություններին: Այս մասին ասվում է Թուրքիա մեկնող ռուս բանակցողների և փորձագետների կազմի մասին Կրեմլի հայտարարության մեջ: Համաձայն այդ հայտարարության՝ Պուտինը մայիսի 14-ին ստորագրել է հրաման, որով ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են չորս բանակցողներ և չորս փորձագետներ։ Պուտինը այդ կազմում ներառված չէ։ Բանակցություններին կմասնակցեն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, որը երկու կողմերի միջև բանակցություններին մասնակցել է 2022 թվականին, պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդինսկին՝ Պուտինի օգնականը, որը նույնպես մասնակցել է բանակցությունների վերջին փուլին ավելի քան երեք տարի առաջ: Բանակցողներից է նաև Իգոր Կոստյուկովը՝ Գլխավոր հետախուզական վարչության տնօրենը, որը պաշտոնապես ներկայացվել է որպես Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Պուտինի բացակայությունը հստակ ազդանշան կլինի այն մասին, որ նա իրականում հետաքրքրված չէ խաղաղությամբ: Կրեմլի պատվիրակության մասին տեղեկությունից հետո ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս չի մեկնի Թուրքիա: Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ դիտարկում է այնտեղ կանգառի հնարավորությունը Մերձավոր Արևելքի իր ներկայիս ուղևորության ժամանակ:
09:24 - 15 մայիսի, 2025
Պուտինը շքերթի ժամանակ բարձր է գնահատել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ներդրումը հաղթանակում |armenpress.am|

Պուտինը շքերթի ժամանակ բարձր է գնահատել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ներդրումը հաղթանակում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է պատմական հիշողության պահպանման, միասնության և նացիզմի դեմ պայքարի կարեւորությունը։ ՌԴ նախագահը շնորհավորել է քաղաքացիներին, վետերաններին, զինվորականներին և բոլոր հյուրերին՝ Մեծ Հաղթանակի տոնի կապակցությամբ։ Նա հպարտությամբ նշել է, որ մայիսի 9-ը մնում է Ռուսաստանի համար ամենասրտաբուխ ու միավորող տոնը։ «Այս օրը խորին հարգանքով խոնարհվում ենք այն սերնդի առջև, որը ջախջախեց նացիզմը և ազատություն պարգևեց մարդկությանը։ Մեր հայրերը, պապերն ու նախապապերը փրկեցին հայրենիքը և մեզ պատգամեցին պաշտպանել այն՝ մեր ազգային շահերը, մշակույթը, ավանդական արժեքները»,– ասել է Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Սովետական Միության բոլոր ժողովուրդները կրել են պատերազմի ընդհանուր բեռը՝ ընդգծելով Հարավային Կովկասի և Միջին Ասիայի բնակիչների ներդրումը, ովքեր ոչ միայն ռազմաճակատին են մատակարարել անհրաժեշտ ամեն բան, այլև ապաստան տվել տարհանվածներին։ ՌԴ նախագահը դատապարտել է պատմության խեղաթյուրման փորձերը և նշել, որ Ռուսաստանի պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի մարտիկների պատիվը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը մնալու է նացիզմի, ռուսատյացության և հակասեմիտիզմի դեմ անխորտակելի արգելք։ Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել բոլոր ազգերի համատեղ ջանքերով, այդ թվում՝ դաշնակիցների, դիմադրության շարժման և Չինաստանի ժողովրդի մասնակցությամբ։ Ելույթի ավարտին Վլադիմիր Պուտինը կարևորել է հայրենասիրական ավանդույթների փոխանցումը սերունդներին։
12:18 - 09 մայիսի, 2025
Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով», - նշվել է հաղորդագրության մեջ։  Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կրկին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել 2025 թվականի ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերված օգնության համար՝ ընդգծելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Իրանի նախագահը նաև ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հանգամանորեն քննարկվել են ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման հարցերը՝ հիմնված երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա, որը ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ հունվարի 17-ին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել փոխշահավետ առևտրաներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով», - հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ ռուս-իրանական գործնական համապարփակ համագործակցության և արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ։
16:13 - 06 մայիսի, 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան շատ մոտ են համաձայնության հասնելուն․ Թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան շատ մոտ են համաձայնության հասնելուն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «շատ մոտ են համաձայնության հասնելուն»՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվ Վիթքոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը։ Թրամփը բանակցությունների օրը բնութագրել է որպես «լավ օր», իսկ Կրեմլը հանդիպումը որակել է որպես «կառուցողական»՝ նշելով, որ Ուկրաինան բանակցություններին ներկա չի եղել։ Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ «հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է», և կոչ էր արել Ռուսաստանին ու Ուկրաինային «շատ բարձր մակարդակով հանդիպել» և «ավարտին հասցնել համաձայնագիրը»։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուրբաթ երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի վրա «իրական ճնշում» է անհրաժեշտ, որպեսզի Մոսկվան համաձայնի առանց պայմանների հրադադարին։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ կաջակցի Ռուսաստանին՝ պահպանելու Ղրիմի թերակղզին, որը Մոսկվան ապօրինաբար բռնակցել էր 2014 թվականին։ Զելենսկին մերժում է այդ գաղափարը։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվ Վիթքոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում։ Սա նրա չորրորդ այցն էր Ռուսաստան այս տարվա ընթացքում։ Երեքժամյա բանակցությունները Պուտինի օգնական Յուրի Ուշակովի կողմից բնութագրվել էին որպես «շատ օգտակար»։ Նրա խոսքով՝ «բանակցությունները մոտեցրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլ նաև մի շարք այլ միջազգային հարցերի շուրջ»։ Լուսանկարը՝ Ռեբեկա Նոուբլ/Getty Images։
10:23 - 26 ապրիլի, 2025