ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ-ն կարող է ժամանակավորապես սահմանափակել հայկական բուսասանիտարական հավաստագրերով ծաղիկների ներմուծումը |armenpress.am|

ՌԴ-ն կարող է ժամանակավորապես սահմանափակել հայկական բուսասանիտարական հավաստագրերով ծաղիկների ներմուծումը |armenpress.am|

armenpress.am:  «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես սահմանափակել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։   Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության մեջ։    «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումների առնչությամբ։  «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է՝ եթե իրավիճակն արագորեն չշտկվի և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա ստիպված կլինի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծման համար։   «Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ» - ասված է հաղորդագրության մեջ:  Գերատեսչությունը նշում է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանում աճեցված ծաղիկների ներկրման կտրուկ աճ է նկատվում, և արդեն Ռուսաստան է ներկրվել 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7 տոկոսով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (34,7 մլն հատ)։  «Բացի այդ, արձանագրվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման բազմակի դեպքեր, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։  «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է, որ բեռնափոխադրումների ավելացմանը զուգահեռ՝ ավելացել է նաև կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ:   «»Ռոսսելխոզնադզոր»-ի կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք»,-ասված է հաղորդագրության մեջ։
Այսօր 15:47
Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

Հունգարիան, հակառակ ԵՄ-ի, կաջակցի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը. Օրբան |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան աջակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին այն դեպքում, երբ Եվրամիությունը ձգտում է, որպեսզի այն շարունակվի: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ անդրատլանտյան միասնությունը կտրուկ խախտվել է։ Դեռ երբեք նման անջրպետ չի եղել Թրամփի գլխավորած հաշտության կողմնակիցների և Բրյուսելի ու Կիևի առաջնորդների միջև, որոնք ցանկանում են շարունակել մարտական գործողությունները», - գրել է նա սոցիալական հարթակներում։ Վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան «կմնա խաղաղության կողմում», նույնիսկ եթե դա հանգեցնի այն բանին, որ Բրյուսելի հետ նրա քննարկումները դառնան «ավելի աղմկոտ»։ «Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Հունգարիան կենթարկվի կրկնակի ուժով հարձակման, քանի որ Հունգարիան նախագահ Թրամփի դաշնակիցն է, իսկ Հունգարիան խաղաղություն է ցանկանում», - հայտարարել է Օրբանը։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել այն բանին, որ «Հունգարիայի դեմ գաղտնի ծառայությունների գործողությունները, զրպարտչական արշավները և պատերազմի քարոզչությունը կշարունակվեն էլ ավելի մեծ ուժով»։
Այսօր 11:25
Ուկրաինան Ռուսաստանին նոր հանդիպման ժամկետ է առաջարկել |civilnet.am|

Ուկրաինան Ռուսաստանին նոր հանդիպման ժամկետ է առաջարկել |civilnet.am|

civilnet.am: Ստամբուլում ռուսական և ուկրաինական կողմերը «կարծիքներ են փոխանակել», գերիների փոխանակում կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնուսում կայացած գագաթնաժողովից հետո։ «Ստամբուլում կողմերը կարծիքներ են փոխանակել, և մենք պատրաստվում ենք գերիների նոր փոխանակման», – ասել է Զելենսկին։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ստամբուլում կայացած հանդիպման վերաբերյալ զեկույցի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովից։ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանի հետ նոր հանդիպում անցկացնել հունիսի 20-ից 30-ը։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնել հրադադարի և առաջնորդների հանդիպմանը։ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկ ու կես ժամ։
18:21 - 02 հունիսի, 2025
Ֆիդանը ստամբուլյան բանակցությունից ակնկալել է «կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում»
 |1lurer.am|

Ֆիդանը ստամբուլյան բանակցությունից ակնկալել է «կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում» |1lurer.am|

1lurer.am: Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև սկսվել են բանակցությունները: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը բացման խոսքում նշել է. «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում ձեռնարկվել են շատ կարևոր քայլեր։ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում կքննարկվի հրադադարի հարցը»։ Ֆիդանը հույս է հայտնել, որ գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք կբերվեն նոր պայմանավորվածություններ։ Նա կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կանոնավոր հանդիպումները՝ կողմերի միջև վստահության ամրապնդման համար։ Թուրք դիվանագետն ակնկալել է «կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում»։ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլում նախատեսվում է քննարկել նաև ՌԴ և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը։
17:25 - 02 հունիսի, 2025
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները |armenpress.am|

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության Telegram ալիքը։ Բանակցությունները մեկնարկել են նախատեսվածից 1,5 ժամ ուշացմամբ։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել», - բանակցությունների երկրորդ փուլի բացման խոսքում նշել է Ֆիդանը։ Նա նաև նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը, ինչպես նաև կողմերի միջև հրադադարը։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։  Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։   Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221189
16:25 - 02 հունիսի, 2025
ՌԴ ռազմական ավիացիային հասցված վնասը կազմում է 7 մլրդ դոլար. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
 |1lurer.am|

ՌԴ ռազմական ավիացիային հասցված վնասը կազմում է 7 մլրդ դոլար. Ուկրաինայի անվտանգության ծառայություն |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Ռուսաստանում թիրախներին անօդաչու թռչող սարքերի հարվածները: Գերատեսչության տվյալներով՝ «Սարդոստայն» կոդային անվանումով գործողության արդյունքում ռուսական ռազմավարական ավիացիային հասցվել է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս։ Ծառայությունը հայտնել է նաև, որ հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի հիմնական օդանավակայաններում տեղակայված թևավոր հրթիռակիրների մոտ 34%-ը։ Ուկրաինական կողմը խոստացել է հատուկ գործողության լրացուցիչ մանրամասներ հրապարակել ավելի ուշ։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանի ռազմական օդանավակայանների վրա։ «Ուկրաինսկա պրավդան», հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ դա Ուկրաինայի անվտանգության ծառայության իրականացրած լայնածավալ հատուկ գործողություն էր։ Թերթի տվյալներով՝ հարձակման հետևանքով խոցվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3, վնասը գնահատվել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Հատուկ գործողությունը կոչվում է «Սարդոստայն»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հինգ ռազմական օդանավակայաններից երեքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։
12:41 - 02 հունիսի, 2025
Ստամբուլի այսօրվա հանդիպումն անցկացվում է ՌԴ ռազմական օդանավակայանների վրա զանգվածային հարվածի ֆոնին |hy.armradio.am|

Ստամբուլի այսօրվա հանդիպումն անցկացվում է ՌԴ ռազմական օդանավակայանների վրա զանգվածային հարվածի ֆոնին |hy.armradio.am|

hy.armradio.am: Երեւանի ժամանակով 14։00-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ուկրաինական հերթական բանակցությունները։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ բանակցությունները տեղի կունենա Չիրագան պալատում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ իրենց պատվիրակությունը գլխավորելու է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այսօր հանդիպում անցկացնելու առաջարկն արել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից մեկ օր առաջ՝ կիրակի օրը, ուկրաինական ԱԹՍ-ները  հարձակվել էին Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների վրա։ Զանգվածային հարձակման արդյունքում վնասվել էին 40-ից ավելի ինքնաթիռներ, այդ թվում՝ А-50, Ту-95 и Ту-22 М3։ Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ խոցվել է թեւավոր հրթիռակիրների մեկ երրորդից ավելին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է հինգ մարզերում ռազմական օդանավակայանների վրա հարձակումը՝ այն որակելով «ահաբեկչություն»։ Միաժամանակ հայտնել են, որ զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան։ Ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ, վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները, նշում են, որ Կիեւը Վաշինգտոնին չի տեղեկացրել ռուսական ռազմական օդանավակայանների վրա հարձակման մասին։
12:02 - 02 հունիսի, 2025
Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները
 |azatutyun.am|

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանան երկուշաբթի՝ Թուրքիայում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Լավրովը և Ռուբիոն մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ: ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, նաև հայտնել է, որ Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ «կայուն խաղաղության» հասնելու նպատակով։ Նախարարությունը նաև նշել է, որ զրույցի ընթացքում Ռուբիոն ցավակցություն է հայտնել Ուկրաինային սահմանակից երկու ռուսական մարզերում տեղի ունեցած կամուրջների պայթյունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Ռուսական կողմի տվյալներով՝ շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ևս 69-ը վիրավորվել են։
09:44 - 02 հունիսի, 2025
Ռուսական զորքը հարձակվում է Զապորոժիեյի ուղղությամբ. Սիրսկի
 |azatutyun.am|

Ռուսական զորքը հարձակվում է Զապորոժիեյի ուղղությամբ. Սիրսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական զորքերի ակտիվությունը շեշտակի մեծացել է Զապորոժիեյի ուղղությամբ, որտեղ հարձակողական գործողություններ են իրականացնում, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը հիմնական ջանքերը կենտրոնացրել է նաև Պոկրովսկի, Տորեցկի, Լիմանսկի, Նովոպավլովսկի ուղղություններում և Ռուսաստանին սահմանակից Սումիի մարզի տարածքներում։ «Միջոցներ ենք ձեռնարկում մեր զորքերի պաշտպանության կայունությունը բարձրացնելու համար՝ ամրապնդելով սպառնալիքի տակ գտնվող ուղղությունները և թշնամուն կրակային վնասի աստիճանը։ Իրականացնում ենք գործողուություններ՝ նաեւ ակտիվ մարտավարական իրավիճակը բարելավելու համար, այդ թվում՝ ագրեսոր երկրի տարածքում», -հավելել է Սիրսկին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:43 - 31 մայիսի, 2025
Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինի՝ ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու պահանջը
 |news.am|

Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինի՝ ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու պահանջը |news.am|

news.am: ԱՄՆ-ն Ռուսաստանի մտահոգությունները ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնման վերաբերյալ «հիմնավորված» է համարում և պատրաստ է քննարկել այս հարցը՝ որպես Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մի մաս, ասել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ «Սա այն հարցն է, որը Ռուսաստանը միշտ կբարձրացնի։ Նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի մասին։ Նրանք խոսում են նաև Վրաստանի և Մոլդովայի մասին։ Եվ մենք ասում ենք. լավ, մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ձեր սահմանը դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է», - ասել է Քելլոգը ABC News-ին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը մնում է Թրամփինը։ Քելլոգը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինք հրավիրելուն։ «Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա։ Եվ [դաշինքի] բոլոր 32 երկրները պետք է համաձայնվեն անդամակցությանը», - ասել է Թրամփի հատուկ դեսպանորդը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը, որը նախատեսել էր Ռուսաստանը։ «Մենք կտեսնենք, թե ինչի կհասնենք, երբ հաջորդ շաբաթ Ստամբուլում մեր քննարկումները ունենանք», - եզրափակեց Քելլոգը։ Նախկինում ռուսական բարձրաստիճան աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ Պուտինը պահանջում է, որ արևմտյան երկրները «գրավոր» պարտավորություն տրամադրեն` ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու և այդպիսով «պաշտոնապես բացառելու Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային» դաշինքի անդամակցությունից։ Պուտինը նաև պնդում էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ռուսախոս բնակիչների պաշտպանության վրա։ Ինչպես նշել էր աղբյուրներից մեկը, եթե Պուտինը չհասնի իր պայմաններով խաղաղության համաձայնագրի, նա կփորձի ցույց տալ, որ «վաղը ավելի ցավոտ կլինի» Ուկրաինայի համար։ Նրա խոսքով՝ Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանը կարող է տարիներ շարունակ պայքարել՝ անկախ նրանից, թե ինչ պատժամիջոցներ կկիրառի Արևմուտքը և ինչ տնտեսական դժվարություններ կհետևեն դրան։ ՆԱՏՕ-ն չընդլայնելուց բացի, Պուտինը նաև պահանջում է, որ Կիևը լիովին հանձնի ռուսական բանակի կողմից մասամբ օկուպացված չորս շրջանները՝ Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիեն և Խերսոնը։
11:58 - 30 մայիսի, 2025
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին
 |factor.am|

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ու Սադիր Ժապարովին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ «ԵՏՄ երկրները կշարունակեն ընդլայնել կառուցողական բազմակողմ համագործակցություն բոլոր հնարավոր ձևերով՝ ի շահ ժողովուրդների բարօրության, Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման»։ Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից:
14:48 - 29 մայիսի, 2025
Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ
 |1lurer.am|

Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան կողմը համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինն իրոք ցանկանում է դադարեցնել պատերազմը: «Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք՝ արդյոք Պուտինը ցանկանո՞ւմ է մեզ ինչ-որ բանի դրդել, և եթե այո՝ մի փոքր այլ կերպ կարձագանքենք: Իմ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ: Նաև անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից: Մարդիկ սպանվում են բանակցություններին զուգահեռ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչու այդ դեպքում Վաշինգտոնը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփը պարզաբանել է՝ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին և խափանել խաղաղության հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ սա ոչ թե իր, այլ Բայդենի, Պուտինի և Զելենսկու պատերազմն է, իսկ ինքը փորձում է կարգավորել հակամարտությունը:
11:54 - 29 մայիսի, 2025
ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
 |1lurer.am|

ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Լավրովը Ռուբիոյին իրազեկել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 19-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքի, ինչպես նաև Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին ընդառաջ ռուսական կողմի ներկայացնելիք կոնկրետ առաջարկների մասին։ Ռուբիոն, իր հերթին, ընդգծել է Թրամփի տրամադրվածությունը՝ հնարավորինս շուտ ավարտին հասցնել ուկրաինական հակամարտությունը, ներկայացրել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ նպաստել կողմերի դիրքորոշումների մոտեցմանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային արդիական հարցեր, կողմերը վերահաստատել են փոխադարձ տրամադրվածությունը՝ շարունակել ԱՄՆ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը։
09:47 - 29 մայիսի, 2025
Ռուսաստանի հավաքականները չեն մասնակցի 2026 թվականի օլիմպիական խաղերին. ՄՕԿ
 |1lurer.am|

Ռուսաստանի հավաքականները չեն մասնակցի 2026 թվականի օլիմպիական խաղերին. ՄՕԿ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի մարզական հավաքականները, այդ թվում՝ Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականը, չեն կարողանա մասնակցել Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Նշվում է, որ համապատասխան արգելքը, որը կիրառվել է Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ, մնում է ուժի մեջ: ՄՕԿ-ի հայտարարության պատճառը ռուսաստանյան լրատվամիջոցներում հրապարակված հաղորդագրություններն են Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի և Միջազգային հոկեյի ֆեդերացիայի (IIHF) ներկայացուցիչների միջև օլիմպիական խաղերին Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականի հնարավոր մասնակցության մասին: «ՄՕԿ-ի գործադիր խորհրդի 2023 թվականի մարտի որոշումը Ռուսաստանի անձնագրեր ունեցող մարզիկների թիմերի վերաբերյալ մնում է ուժի մեջ»,- Reuters-ը մեջբերում է ՄՕԿ-ի խոսքը: «Այս որոշումը հիմնված է այն փաստի վրա, որ անհատական ​​​​մրցող չեզոք կարգավիճակ ունեցող մարզիկների խումբը, ըստ սահմանման, չի կարող համարվել թիմ»: ՄՕԿ-ի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Ռուսաստանից և Բելառուսից մի քանի մարզիկի թույլատրվել էր չեզոք կարգավիճակով՝ առանց ազգային ատրիբուտների, մասնակցել 2024 թվականին Փարիզի ամառային օլիմպիական խաղերին:
13:44 - 28 մայիսի, 2025