ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Իրանի ԱԳ նախարարը բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների արագ վերսկսում |azatutyun.am|

Իրանի ԱԳ նախարարը բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների արագ վերսկսում |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բացառել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արագ վերսկսում։ Հունիսի 30-ին հեռարձակված հարցազրույցում Արաղչիին հարցրել են Թրամփի անցյալ շաբաթ արած այն մեկնաբանության մասին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները անխուսափելի են։ «Ես չեմ կարծում, որ բանակցությունները կվերսկսվեն այդքան արագ», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Որպեսզի մենք որոշենք վերսկսել բանակցությունները, մենք նախ պետք է համոզվենք, որ Ամերիկան չի վերադառնա մեզ վրա ռազմական հարձակման՝ բանակցությունների ընթացքում»։ Նա նշել է, որ բոլոր կետերը քննարկելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ հավելելով, որ «դիվանագիտության դռները երբեք չեն փակվի»։ Միացյալ Նահանգները և Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ էին անցկացրել, նախքան բանակցությունների ձախողումը: Իսրայելը հունիսի 13-ին սկսեց օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին և ռազմական ենթակառուցվածքներին։ Միացյալ Նահանգները միացավ Իսրայելի հարձակումներին հունիսի 22-ին, ռմբակոծեց Իրանի երեք կարևոր միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ Ֆորդոյի խիստ ամրացված ստորգետնյա օբյեկտը։
09:30 - 01 հուլիսի, 2025
Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները |1lurer.am|

Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել՝ հուլիսի 1-ից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չեղարկելու մասին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Թրամփը հանձնարարել է վերանայել Սիրիայի կարգավիճակը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Նախագահ Թրամփը ստորագրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիրը՝ խաղաղության ու կայունության ճանապարհին այդ երկրին աջակցելու համար։ Հրամանագրի համաձայն՝ Սիրիան ազատվում է պատժամիջոցներից, սակայն դրանք պահպանվում են նախկին նախագահ Բաշար Ասադի և նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրավաճառների, քիմիական զենքի ստեղծման ուղղությամբ գործունեություն իրականացնողների նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։ Հրապարակված փաստաթղթում միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է ուսումնասիրի «պատժամիջոցների մեղմման հնարավորությունները ՄԱԿ-ում»՝ ի աջակցություն Սիրիայում խաղաղության ու կայունության։
09:09 - 01 հուլիսի, 2025
Կոնգոն և Ռուանդան ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված 30-ամյա հակամարտության ավարտին

 |factor.am|

Կոնգոն և Ռուանդան ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված 30-ամյա հակամարտության ավարտին |factor.am|

factor.am: Փորձագետները նշում են, որ ստորագրված փաստաթուղթը «կանաչ լույս» է տալիս ներդրումային համաձայնագրերին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնական հարստություններով հարուստ արևելքում։ Ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ իր վարչակազմը նախկինում խաղաղություն էր հաստատել Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Իսրայելի և Իրանի միջև, փոխանցում է Euronews-ը։ «Հույսի և հնարավորությունների, ներդաշնակության, բարգավաճման ու խաղաղության նոր գլուխ»՝ այսպես է բնութագրել ԱՄՆ նախագահը ուրբաթ օրը Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը Կոնգոյի և Ռուանդայի միջև։ Համաձայնագիրը հիմնված է ապրիլին երկու երկրների հաստատած սկզբունքների հռչակագրի վրա և ներառում է «տարածքային ամբողջականության հարգման և ռազմական գործողությունների դադարեցման» դրույթները՝ Կոնգոյի արևելքում, որտեղ վերջին ամիսներին Մ23 զինված խմբավորումը հարձակումներ էր իրականացնում։ Նշվում է նաև «Ռուանդայի Դեմոկրատական Ազատագրական Ուժերին և նրանց հետ կապված ապստամբ խմբերին պետական աջակցությունը վերջնական և վերահսկելի ձևով դադարեցնելու» պարտավորությունը։ Այս հակամարտությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության և բազմաթիվ զոհերի։ Բայց ինչպես հայտարարել է Թրամփը, «այսօր բռնություններին և ավերածություններին վերջ է տրվում, և տարածաշրջանում սկսվում է նոր ժամանակաշրջան»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի վերջ դնել 30 տարվա պատերազմին։ Նա ընդգծել է, որ դեռ շատ բան կա անելու։ Արարողությանը մասնակցում էին նաև Կատարի, Տոգոյի և Աֆրիկյան Միության ներկայացուցիչներ։ Ռուանդայի ԱԳ նախարար Օլիվիե Նդուհունգիրեն շնորհակալություն է հայտնել Թրամփին և կոչ է արել ապահովել համաձայնագրի կատարումը՝ նշելով.«Անցյալում բազմաթիվ միջնորդական փորձեր են եղել, բայց ոչ մեկը հաջողությամբ չի ավարտվել։ Մենք հավատում ենք, որ այս արդյունքը հնարավոր է դարձել շնորհիվ ձեր առաջնորդության, տնտեսական ինտեգրման նոր մոտեցման և տարածաշրջանային համագործակցության»։ Պաշտոնյաները հայտնել են, որ արդեն սկսվել են ներդրումային բանակցություններ՝ կապված Կոնգոյի արևելքի հարստությունների շահագործման հետ։ Մ23 խմբավորումը, որն ըստ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի փորձագետների, ռազմական աջակցություն է ստանում Ռուանդայից, հունվարին գրավել էր Գոմա քաղաքը, իսկ փետրվարին՝ Բուկավուն։ Այս հարձակումների արդյունքում զոհվել են հազարավոր մարդիկ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:12 - 28 հունիսի, 2025
ԱՄՆ Սենատը մերժեց Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմական լիազորությունների սահմանափակումը
 |azatutyun.am|

ԱՄՆ Սենատը մերժեց Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմական լիազորությունների սահմանափակումը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Սենատը, որը վերահսկվում է Հանրապետականների կողմից, ուրբաթ օրը մերժել է Դեմոկրատների առաջարկած բանաձևը, որ առաջարկում էր սահմանափակել նախագահի հնարավորությունները՝ Իրանի դեմ հետագա ռազմական ուժ կիրառելու հարցում։ Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտնել էր, որ կրկին կարող է հարված հասցնել Իրանին։ «Պատերազմական լիազորությունների մասին» բանաձևը պահանջում է, որ Իրանի դեմ որևէ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար նախագահը ստանա Կոնգրեսի հաստատումը։ Սենատում այն մերժվել է 53 դեմ և 47 կողմ հարաբերակցությամբ։ Բանաձևի հիմնական նախաձեռնողը՝ սենատոր Թիմ Քեյնը, տարիներ շարունակ փորձել է վերականգնել Կոնգրեսի սահմանադրական իրավունքը պատերազմ հայտարարելու հարցում՝ ընդգծելով, որ այդ իրավունքը պետք է վերապահված լինի միայն օրենսդիր մարմնին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
10:53 - 28 հունիսի, 2025
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ   փոխնախագահ Դինա Տիտուսին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:   Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման գործում եւ կարեւորել այդ համագործակցության շարունակականությունը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:   Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունների մանրամասները, քննարկվել են ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության առանձնահատկությունները:
18:57 - 27 հունիսի, 2025
Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին՝ ուրանի հարստացման ծրագրի վերականգնման դեպքում |armenpress.am|

Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին՝ ուրանի հարստացման ծրագրի վերականգնման դեպքում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «վերջ են դրել» Իսրայելի և Իրանի միջև պատերազմին, իսկ Թեհրանի միջուկային ծրագիրը մի քանի տասնամյակով «հետ է ընկել»։ Այս մասին Թրամփն ասել է Հաագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Reuters գործակալության՝ Թրամփին նաև հարց են ուղղել արտահոսած հետախուզական տվյալների մասին, համաձայն որոնց ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը և ընդամենը մի քանի ամսով են դանդաղեցրել այդ գործընթացը։ Թրամփը նշել է, որ հարվածներն, իր կարծիքով, հանգեցրել են «լիակատար ոչնչացման»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հետախուզական տվյալները վերջնական չեն, սակայն հարվածը կարող էր շատ ուժեղ լիներ։  Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն կրկին հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի ուրանի հարստացման իր ծրագիրը։ «Իհարկե», - պատասխանել է Թրամփը։   ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը լավ է ընթանում՝ հավելելով, որ 12-օրյա հակամարտության ավարտը «մեծ հաղթանակ էր բոլորի համար»։ «Վերջին բանը, որը նրանք (Իրանը) ցանկանում են անել, որևէ բան հարստացնելն է, նրանք ցանկանում են վերականգնվել։ Եվ մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա.... Ռազմական ճանապարհով մենք թույլ չենք տա դա», - հայտարարել է Թրամփը։ Հրադադարի մասին նա ասել է, որ դրան կողմ են եղել թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը։  «Նրանք երկուսն էլ ասացին՝ բավական է», - հավելել է նա։ 
14:27 - 25 հունիսի, 2025
Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացնել չի հաջողվել՝ ըստ նախնական հետախուզության զեկույցի. Reuters |azatutyun.am|

Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացնել չի հաջողվել՝ ըստ նախնական հետախուզության զեկույցի. Reuters |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ հետախուզության նախնական զեկույցը, ըստ ԶԼՄ-ների աղբյուրների, պնդում է, որ ամերիկյան ավիահարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային կարողությունները՝ դրանց հասցնելով ընդամենը մի քանի ամսվա հետընթաց։ Այս մասին գրում են մի քանի լրատվամիջոցները, այդ թվում՝ Reuters-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրի: Թրամփը հայտարարել էր, թե ռումբերի կիրառման արդյունքում ԱՄՆ-ն «ջախջախել է» Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն, ըստ այդ նախնական զեկույցի՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն վերացվել, և նրա միջուկային ծրագիրը, որի մեծ մասը գտնվում է խոր ստորգետնյա տեղանքում, հետ է մղվել ընդամենը մեկ կամ երկու ամսով։ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային աշխատանքները կրում են միայն քաղաքացիական բնույթ։ Սպիտակ տունը քննադատել է այդ զեկույցը՝ այն անվանելով «ամբողջովին սխալ»։ Ըստ Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA) կազմած զեկույցի՝ հարվածները փակել են երկու օբյեկտների մուտքերը, բայց չեն փլուզել ստորգետնյա կառույցները։ Ըստ Washington Post-ի՝ որոշ ցենտրիֆուգներ մնում են անխափան։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածը վերացրել է «միջուկային բնաջնջման սպառնալիքը» և վճռական է կանխել Թեհրանի կողմից զենքի ծրագրի վերակենդանացումը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իրանական լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը «հաջողությամբ ավարտել է պատերազմը»՝ անվանելով այն «մեծ հաղթանակ»։  
11:31 - 25 հունիսի, 2025
Թուրքիա-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը կօգնի հասնել առևտրային նպատակներին. Էրդողանը՝ Թրամփին |azatutyun.am|

Թուրքիա-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը կօգնի հասնել առևտրային նպատակներին. Էրդողանը՝ Թրամփին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ ասել է, որ պաշտպանության արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը կօգնի հասնել թուրք-ամերիկյան 100 միլիարդ դոլար փոխադարձ առևտրի նպատակին: Այս մասին հաղորդել է Թուրքիայի նախագահական գրասենյակը չորեքշաբթի վաղ առավոտյան։ Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկա և ներդրումներ։ Էրդողանը նաև ողջունել է Իրանի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի ջանքերով ձեռք բերված հրադադարը և շեշտել երկխոսության կարևորությունը Գազայի մարդասիրական աղետին վերջ դնելու գործում։ Սպիտակ տունը դեռ չի հայտնել հանդիպման մասին:
09:21 - 25 հունիսի, 2025
Թրամփը հայտնել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է Իրանին ու Իսրայելին չխախտել այն |azatutyun.am|

Թրամփը հայտնել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է Իրանին ու Իսրայելին չխախտել այն |azatutyun.am|

azatutyun.am: Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր էջում գրել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է երկու կողմերին չխախտել այն: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա ասել է, որ վեց ժամից ռազմական գործողությունները կդադարեցվեն 12 ժամով, որից հետո «պատերազմը կհամարվի ավարտված»։ Նա նշել է, որ «24 ժամից աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Թրամփը հավելել է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկու կողմերի ռազմական գործողություններն ավարտելուց հետո։ «Այս պատերազմը կարող էր տարիներ տևել և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելն ու Իրանը «գրեթե միաժամանակ» դիմել են իրեն և խաղաղություն խնդրել։
09:23 - 24 հունիսի, 2025
Իրանը հրթիռակոծել է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները |tert.am|

Իրանը հրթիռակոծել է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները |tert.am|

tert.am: Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, հայտնում է իրանական պետական ​​հեռուստատեսությունը։ Գործողությունն ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին, հայտնում է Tasnim գործակալությունը։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են այն շրջանում, որտեղ տեղակայված է ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբը։ Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։ Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։ Axios-ը գրում է, որ իրանական հնարավոր հարվածի հետևանքները, հատկապես եթե ամերիկացիների շրջանում զոհեր լինեն, կարող են բեկումնային լինել այս հակամարտության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Fox News-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին: Ալ Ուդեյդ բազան առանցքային դեր է խաղում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գործողություններում և օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:
21:27 - 23 հունիսի, 2025
Ալի Խամենեին ԱՄՆ հարվածներից հետո առաջին մեկնաբանությունն է արել

 |factor.am|

Ալի Խամենեին ԱՄՆ հարվածներից հետո առաջին մեկնաբանությունն է արել |factor.am|

factor.am: Մինչ աշխարհը սպասում է Թեհրանի խոստացված հակահարվածին իր միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների համար, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է շարունակել Իսրայելի նկատմամբ «պատիժը»։ Սա նրա առաջին մեկնաբանությունն է իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո։ «Հենց հիմա պատիժը շարունակվում է։ Սիոնիստական ​​թշնամին մեծ սխալ է թույլ տվել, մեծ հանցագործություն է կատարել, նա պետք է պատժվի, և նա պատժվում է. նա պատժվում է հենց հիմա»,- ասված է Խամենեիի՝  X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ Նա որևէ հիշատակում չի արել ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին։ Հիշեցնենք, որ լույսի հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի միջուկային երեք օբյեկտի՝ Ֆորդոյի, Սպահանի, Նաթանզի: B-2 ռմբակոծիչները հարձակվել են  Ֆորդոյի գործարանի վրա՝ օգտագործելով  13.6 տոննա կշռող բունկերային ռումբեր։
12:40 - 23 հունիսի, 2025
Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա համագործակցության համար: ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն մեզ համար, և պալատը կարող է կաևոր դերակատարություն ունենալ այս հարցում։ՀԱԱՊ նախագահ Էլինա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ երկխոսությանն աջակցելու համար և ընդգծել հետագա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը: Այնուհետև ներկայացվել են ՀԱԱՊ-ի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նրա հանձնառությունը՝ ծառայելու որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև:Հանդիպմանը քննարկվել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին և իրականացվող բարեփոխումներին:Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ:
12:17 - 23 հունիսի, 2025
Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ |armenpress.am|

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ «ԱՄՆ-ն բացել է Պանդորայի արկղը», և «ոչ ոք չգիտի, թե դա ինչ նոր աղետներ և տառապանքներ կբերի»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Նա ասել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր միջնորդությունը՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ և փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար, սակայն Միացյալ Նահանգները, հատկապես նրա առաջնորդները, «ակնհայտորեն, այսօր հետաքրքրված չեն դիվանագիտությամբ»։ Նեբենզյայի խոսքով՝ ԱՄՆ-ն խաղադրույք է կատարել ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա։ «Եթե մենք չդադարեցնենք սրացումը, Մերձավոր Արևելքը կհայտնվի լայնածավալ հակամարտության եզրին՝ անկանխատեսելի հետևանքներով ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար, բացի այդ, ամբողջ աշխարհը կարող է հայտնվել միջուկային աղետի եզրին», - նախազգուշացրել է Նեբենզյան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։
11:13 - 23 հունիսի, 2025
Պետաքարտուղարությունն արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել |armenpress.am|

Պետաքարտուղարությունն արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշավորության կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է անում ամբողջ աշխարհում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին և խորհուրդ տալիս ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։ Այս մասին նշված է Պետքարտուղարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ «Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում տեղաշարժի խափանումների և օդային տարածքի պարբերաբար փակման։ Առկա է ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում (խմբ.՝ ամերիկյան) շահերի դեմ ցույցերի հավանականություն։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս ամբողջ աշխարհի ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել ավելի մեծ զգուշավորություն», - նշված է հաղորդագրության մեջ։  Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ուղևորություններ պլանավորելիս ուշադիր հետևել ճանապարհորդությունների մասին հրահանգներին, առաձին երկրների մասին տեղեկատվությանը։ ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։    
11:12 - 23 հունիսի, 2025