2008-2014 թթ ՀՀ վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախկին նախագահ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ։
Ծնվել է 1960թ. հունվարի 29-ին։ 1978 թվականին ավարտել է Երեւանի №14 տեխնիկական ուսումնարանը եւ ընդունվել Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1980 թվականին փոխադրվել է Ն.Ա. Վոզնեսենսկու անվ. Լենինգրադյան ֆինանսատնտեսական ինստիտուտ, որտեղ 1983 թվականին ստացել է գերազանցության դիպլոմ: 1987 թվականին ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան, ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ 1990-1995 թթ եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ Նախագահության անդամ: 1995-1998 թթ եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ: 2014-2016 թթ.՝ ԱՄՆ-ում եղել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: 2016 թվականի փետրվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ:
1998-2008 թթ․ եղել է ՀՀ ԿԲ նախագահ, 2008-2014 թթ՝ ՀՀ վարչապետ, իսկ 2016-2020 թթ․ եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: