Կարո Փայլան

Կարո Փայլան (Garo Paylan) հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ծնվել է Ստամբուլում, 1972 թվականին։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է մի շարք հայկական դպրոցներում։

Հանդիսանում է Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) հիմնադիր անդամ։ 2015թ․ խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ 3 հայերի հետ անցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ։

Էրդողանը դատապարտում է Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար |azatutyun.am|

Էրդողանը դատապարտում է Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը խստորեն դատապարտել է խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ ներկայացնելու համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ քայլը անարգանքից առավել՝ բացահայտ դավաճանություն է համարել: Նա հույս է հայտնել, որ «խորհրդարանի իրավական և բարոյական նորմերը ոտնահարած անձի նկատմամբ համապատասխան գործողություններ կձեռնարկվեն»: 107-րդ տարելիցին ընդառաջ Փայլանի կողմից մեջլիսի քննարկմանը ներկայացված օրինագիծը ենթադրում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել: Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն այդ օրինագիծը հետ էր ուղարկել՝ պատճառաբանելով, թե այն հակասում է մեջլիսի կանոնադրությանը:
09:25 - 26 ապրիլի, 2022
Փայլանը Թուրքիայի մեջլիսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ |azatutyun.am|

Փայլանը Թուրքիայի մեջլիսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:  «Հայ ժողովրդի Մեծ Եղեռնը դրա իրագործման վայրում՝ Թուրքիայի մեջլիսում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե դա տեղի ունենա, ապա այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարանները ինչ կասեն այս հարցի վերաբերյալ: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունը կարող է ամոքել: Հայոց ցեղասպանությունը այս հողերում է իրականացվել, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում:
10:57 - 23 ապրիլի, 2022
Էրդողանը Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով․ Կարո Փայլան |factor.am|

Էրդողանը Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով․ Կարո Փայլան |factor.am|

factor.am: Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ի տարածածած հաղորդագրության համաձայն՝ «կառուցողական մթնոլորտում կայացած» առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպումից եղած ակնկալիքների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի հնարավոր արդյունքների մասին խոսել է Թուրքիայի Մեջլիսի «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ -Պարո՛ն Փայլան, երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի մեկնարկն է։ Ի՞նչ սպասել վերջին հանդիպումից և ընդհանրապես այս գործընթացից։ -Երեկ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ այս գործընթացն ամբողջովին ուղղված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Դա այն էր, ինչ ես ակնկալում էի։ Ես անհամբերությամբ սպասում եմ այս գործընթացի դրական արդյունքներին, քանի որ երկու կողմերն էլ դա ցանկանում են։ Թուրքիայում բոլոր քաղաքական կուսակցություններն աջակցում են այս գործընթացին, նրանք բոլորը հավանություն են տալիս այդ գաղափարին, որովհետև այս կարգավորման գործընթացը նշանակում է միայն հարաբերությունների կարգավորում։ Ես կարող եմ օրինակ բերել․ Թուրքիան և Հունաստանն ունեն մի շարք խնդիրներ, բայց նրանց միջև սահմանները բաց են, նրանք ունեն միմյանց երկրներում դեսպաններ, ուղիղ առևտուր են անում իրար հետ և ունեն ուղիղ թռիչքներ։ Այնպես որ՝ ես դրական եմ տրամադրված այս գործընթացին։ Կարծում եմ, որ այն պետք է ունենա ճանապարհային քարտեզ։ Չեմ կարծում, որ երեկ հատուկ ներկայացուցիչները խոսել են դրա մասին։ Այն առավել շատ հանդիպում էր միմյանց ճանաչելու համար։ Կարծում եմ, որ արդեն առաջիկա հանդիպումներին նրանք կուսումնասիրեն հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։ -Ինչո՞ւ եք կարծում, որ այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողութուն կունենա։ Նախորդ երեք փորձերը ձախողվել են։ Ի՞նչը կարող է հիմա դրական արդյունքներ տալ։ -Կարծում եմ՝ բոլոր երեք երկրները՝ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը դասեր են քաղել 2020 թվականի պատերազմից։ Նրանք բոլորն էլ տեսան, որ այս չվերջացող պատերազմում բոլորն էլ պարտված են, միայն Ռուսաստանը ստացավ լծակներ  դրանից։ Թուրքիան չստացավ Հարավային Կովկասում այն, ինչ ակնկալում էր։ Թուրքիան երեք տարի առաջ ագրեսիվ փորձեր էր անում Էգեյան ծովում, Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում։ Հիմա Թուրքիան ցանկանում է փոխել իր արտաքին քաղաքականությունը, տեսավ, որ ոչինչ չկարողացավ ստանալ այդ ագրեսիվ քաղաքականության արդյունքում։ Այստեղի բոլոր քաղաքական կուսակցություններն էլ տեսան, որ մենք պետք է ունենանք հաշտեցման գործընթաց կամ ինչ-որ ճանապարհայն քարտեզ մեր քաղաքականության մասին Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաներում։ Եվ ամենահեշտ ճանապարհը Հարավային Կովկասում հաշտեցման գործընթաց սկսելն է, իսկ դա նշանակում է հարաբերությունների կարգավորում։ Էրդողանը կարիք ունի նման մի լավ վերջաբանով պատմության։ Նա ընկալվում է որպես բռնապետ և որպես մեկը, որը չի կարող խաղաղություն բերել։ Կարծում եմ՝ նա ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ կարող է մտածել խաղաղության մասին։ Նա տեսավ, որ Հարավային Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով։ Շարունակությունը՝ factor.am-ում։ 
19:43 - 15 հունվարի, 2022
Գարո Փայլանը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հնարավորություն կա |azatutyun.am|

Գարո Փայլանը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հնարավորություն կա |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հավատում է, որ երկխոսության համար հնարավորություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև` չնայած եղած տրավմաներին: «Բայց սարսափելի պատերազմներից հետո ազգերը մտածում են խաղաղության, հաշտեցման կամ կարգավորման մասին», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց նա։ Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել, ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. «Ազատություն». - Պարո՛ն Փայլան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի շարք հանրային հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նա համարում է, որ երկու երկրների միջև երկխոսության հնարավորություն կա։ «Մենք կարող ենք աշխատել մեր հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու համար Հայաստանի կառավարության հետ, որ հայտարարել է իր պատրաստակամությունը` շարժվել այս ուղղությամբ», - ասել է նա։ Միևնույն ժամանակ լսել ենք, որ վարչապետ Փաշինյանը Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնեց։ Ի՞նչ եք կարծում՝ երկխոսության համար հնարավորություն կա՞։ Գարո Փայլան. – Այո, կարծում եմ, որ երկխոսության համար հնարավորություն կա։ Չնայած անցած տարվա տրավմաներին, երկրների միջև եղած բոլոր խնդիրներին, կարծում եմ, որ կա հնարավորության պատուհան: Անցյալ տարի մենք տեսանք սարսափելի պատերազմ ու կրեցինք սարսափելի տրավմաներ, բայց սարսափելի պատերազմներից հետո ազգերը մտածում են խաղաղության, հաշտեցման կամ կարգավորման մասին։ Երբեմն դա տեղի է ունենում։ Ու սա հնարավորության պատուհան է Թուրքիայի և Հայաստանի համար։ Ես հավատում եմ, որ մեր քաղաքական վերնախավը` Թուրքիայի իշխանությունները մտածում են հարաբերությունները կարգավորելու մասին, որովհետև դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը` Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետք է ասել արևմտյան երկրներին, որ նա դեռ առաջնորդ է, ով մտածում է խաղաղության մասին։ Երկրորդ պատճառը հետևյալն է` նա մտածում է միջին ասիական երկրների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու և դեպի Ադրբեջան ու այլ երկրներ ճանապարհներ կառուցելու մասին։ Դրա համար նրան անհրաժեշտ է [Հայաստանի հետ] հարաբերությունների կարգավորում։ «Ազատություն». - Հիմա Դուք փորձում եք ասել, որ Թուրքիայի խորհրդարանում, քաղաքական շրջանակներում ավելի շատ են սկսել մտածել Հայաստանի առջև բացվելու մասին, սահմանները բացելու, երկխոսություն սկսելու մասին։ Արդյո՞ք ավելի շատ քաղաքական գործիչներ են խոսում Հայաստանի հետ հաշտեցման մասին։ Այդպե՞ս է: Գարո Փայլան. - Այո, իրավիճակը հիմա այսպիսին է։ Ես խոսում եմ ոչ միայն իշխող կուսակցության հետ, ես խոսում եմ նաև ընդդիմադիր հատվածի հետ։ Բոլոր կուսակցությունները այժմ հանդես են գալիս հօգուտ կարգավորման։ Չեմ կարող ասել հօգուտ խաղաղության, բայց առնվազն կարող եմ ասել, որ հօգուտ կարգավորման։ Պատերազմից հետո մենք կարող ենք ինչ-որ հաշտեցման հասնել Հայաստանի հետ։ Ես հավատում եմ։ Սա հնարավորության պատուհանն է։ Մենք` որպես հայեր, պետք է մտածենք դրա մասին, մտածենք հաշտեցման մասին։ Ես գտնում եմ, որ բոլոր հայերը, այդ թվում և ես, անաչառ չենք Էրդողանի ու Թուրքիայի արածների պատճառով, և մենք անաչառ չլինելու իրավունք ունենք։ Բայց եթե լինի Թուրքիայից եկող կամք, եթե Թուրքիան ուզենա բացել սահմանները և լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, եթե ուզենա հարաբերությունների կարգավորման գործընթաց ունենալ, մենք պետք է դրա մասին մտածենք, մտածենք, թե ինչպես արձագանքել։ Սա է հարցը։ Եթե Թուրքիան ուզենա, իսկ հիմա մենք գիտենք, որ նա ուզում է, եթե նրանք ինչ-որ քայլեր անեն, ասենք, մտածեն առաջիկա ամիսներին սահմանը բացելու մասին, ինչպես ենք մենք արձագանքելու նման քայլերին։ Սա է հարցը։ Կարծում եմ, որ բոլոր հայերը, հայկական աշխարհը պետք է մտածեն դրա մասին, պետք է մտածեն` ինչպես արձագանքել նման կարգավորման գործընթացին։ Ամբողջությամբ` azatutyun.am-ում
13:20 - 20 սեպտեմբերի, 2021
Կարո Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու հարցը կրկին բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ |armenpress.am|

Կարո Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու հարցը կրկին բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ |armenpress.am|

 Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կրկին առաջարկ է բերել մեջլիս՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների հանգամանքները հետաքննելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ը։ Փայլանը նշել է, որ ինքն այս հարցն ամեն տարի բերում է  մեջլիսի օրակարգ, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» և իշխող կուսակցության հետ կոալիցիայի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները մերժում են այն։ Փայլանը հիմնավորելով այս հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունը՝ նշել  է, որ անպատիժ մնացած հանցագործությունները կրկնվում են։ Այս առումով Փայլանը հիշեցրել է նախորդ ամիս Անկարայում սիրիացի փախստականների բնակատեղիների վրա իրականացված հարձակումները։ 1955-ի սեպտեմբերի 6-ին Ստամբուլում թուրքական մամուլը թուրք ամբոխին գրգռելու նպատակով կեղծ լուր է տարածում, թե իբր  Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տունը պայթեցվել է։ Ստամբուլ և Իզմիր և մի շարք այլ քաղաքներում պետության կողմից կազմակերպված և հրահրված թուրք ամբոխները հարձակվում են ազգային փոքրամասնությունների՝ հայերի ու հույների և նրանց սեփականության (տներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խանութներ) վրա, կատարում մասսայական ավերածություններ, ինչպես նաև սպանություններ:
20:54 - 07 սեպտեմբերի, 2021
Փայլանն ահազանգել է՝ Թուրքիայում վնասել են 18-րդ դարի հայկական եկեղեցին |armenpress.am|

Փայլանն ահազանգել է՝ Թուրքիայում վնասել են 18-րդ դարի հայկական եկեղեցին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրերում գանձ որոնող արկածախնդիրները վնասել են Կայսերիում (Կեսարիա) գտնվող 18-րդ դարի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: Դեպքի մասին ահազանգել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը: Եկեղեցու ներսում երկու մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հասցեագրված հարցադրում է ուղարկել մեջլիս։ Հարցադրման մեջ Փայլանը նշել է, որ հին հայկական եկեղեցին, չնայած որ այդ տարածաշրջանի պատմական ու մշակութային կարևոր կառույցներից է, տասնյակ տարիների անուշադրության հետևանքով մատնված է բախտի քմահաճույքին, իսկ այսօր դարձել է վանդալների ու գանձ որոնողների հարձակման թիրախ: Այս համատեքստում Փայլանը հարցրել է նախարարին, թե ինչո՞ւ եկեղեցին չի առնվում պաշտպանության ներքո, ինչո՞ւ այն վնասող անձանց դեմ հետաքննություն չի սկսվում: Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է կառավարությունն անձայն մնում քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգության դեմ արկածախնդիր գանձ որոնողների գործողությունների դեմ, ինչո՞ւ դրանք չեն պաշտպանվում: Քրդամետ կուսակցությունը ներկայացնող Փայլանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք նախարարությունը պատրաստվում է վերանորոգել Կայսերիի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:
15:06 - 24 հունիսի, 2021
Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի դեմ |armenpress.am|

Փայլանը հայց է ներկայացրել իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի դեմ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան: Փայլանը թվիթերյան գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր երեխաները հաճախում են Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցներ: Պատկերացրեք, եթե Գերմանիայում այսօր լինեին Հիտլերի անվան պողոտաներ, երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում, ինչպիսի՞ն կլիներ Գերմանիան այդ ժամանակ: Ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»: Ի պատասխան Փայլանի գրառման՝ Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Օզդաղը նրան անվանել է «անկիրթ» և «սադրիչ»: «Եթե գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան արտաքսել է ոչ թե հայրենասեր, այլ քեզ նման թիկունքից հարվածող հայերին: Դու էլ, երբ ժամանակը գա, ապրելու ես և պետք է ապրես Թալեաթ փաշայի նույն փորձառությունը»,- «Թվիթեր»-ում, ի պատասխան Փայլանի, գրել է ազգայնական պատգամավորը: Փայլանն ազգայնական պատգամավորին մեղադրել է «հանցագործության դրդելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» մեջ: «Փոքրամասնությունների դեմ բռնության կոչերը ճանապարհ են հարթում ատելության հանցագործությունների համար: Խտրականություն ու ատելություն պարունակող խոսքերը չպետք է անպատիժ մնան»,- նշել է նա: Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք է ներկայացրել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան:
13:32 - 29 ապրիլի, 2021
Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ակտ ընդունել |tert.am|

Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ակտ ընդունել |tert.am|

tert.am: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն առաջարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող իրավական ակտ ընդունել, հայտնում է Ahval թերթը։Շաբաթ օրը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ընթացքում Փայլանը 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանությունը որակել է որպես «մեծ աղետ»՝ հայտելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային արտաքսումներն ու սպանությունները պետք է ճանաչվեն որպես Ցեղասպանություն։«Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով, ինչպես և երկրորդ սերուդ հանդիսացող հայրս։ Որպես երրորդ սերունդ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,- իր ելույթի ընթացքում ասել է Փայլանը։Պատգամավորը հավելել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և Հայոց ցեղասպանության համար արդարություն կարելի է ձեռք բերել միայն այս հողերում՝ Թուրքիայում»։
13:01 - 26 ապրիլի, 2021
Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Փայլանը խաղաղության կոչ է անում |armenpress.am|

Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Փայլանը խաղաղության կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նկատում է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է: Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ իր տարածած հաղորդագրությամբ Փայլանը խաղաղության կոչ է անում: «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով շարունակվող լարվածությունը, դժբախտաբար, վերջին օրերին գնում է դեպի պատերազմ։ Հակառակ ողջ աշխարհի հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերին՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն –խմբ.) բացահայտորեն ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևաններ հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության նկատմամբ։ Իշխանությունը բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ լինելով պատերազմին՝ փոխանակ երկրներին հրադադարի ու բանակցության կոչ ուղղելու»,-նշել է Փայլանը: Նա շեշտել է, որ ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ հոդվածի, որը ստորագրել է նաեւ Թուրքիան, և որը Սահմանադրության 90/4 հոդվածի համաձայն գերակա է ներքին իրավունքին, պատերազմի որեւէ քարոզչություն արգելված է օրենքով։ Փայլանը շեշտել է, որ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն։ Փայլանը նշել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու դրա ներկայացուցիչները մշտապես պաշտպանել են խաղաղությունը: «Իմ ընկերներն ու ես կյանքի ու քաղաքականության բոլոր ոլորտներում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, ընդդիմանալով պատերազմին, տևապես պաշտպանել ենք խաղաղությունը և պիտի շարունակենք պաշտպանել։ Այն բոլոր հարցերում, որոնց շուրջ իշխանությունները կողմ էին հակամարտության, բռնության եւ ռազմի քաղաքականությանը, ինչպես Էգեականի հարցը, Քրդական հարցը, Ղարաբաղյան հարցը, միշտ կողմ ենք եղել խաղաղ լուծման։ Հակամարտության առաջին պահից իսկ, ջանք թափեցի փոխելու Թուրքիայի դիրքը այս պատերազմի նկատմամբ, որի հետևանքով հայ ու ադրբեջանական ժողովուրդները պիտի մեծ կորուստներ ունենան»,-նշել է նա: Փայլանը նկատել է, որ թուրքական իշխանությունը ռազմական քաղաքականությամբ ողջ երկիրն ու ողջ տարածաշրջանը դեպի խավար է առաջնորդում։ «Նրանք, որոնք պատերազմի կոչ են հնչեցնում, կփորձեն լռեցնել խաղաղության ձայն բարձրացնել փորձողներին։ Ինչ, որ անենք ես ու ընկերներս, պիտի շարունակենք «խաղաղություն» գոչել։ Որովհետեւ պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող»,-ասել է նա: Փայլանը նկատել է, որ ինչ-որ շրջանակներ փորձում են լռեցնել իրեն: «Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը: Հակառակ այս իրողության՝ չեմ նահանջելու պատասխանատվություն ստանձնել՝ պատերազմները կանխելու համար։ Անձիս դեմ հավանական բոլոր հարձակումների պատասխանատուն, իշխանությունների չափ, ԱՍԱՄ եւ նման կազմակերպություններն են, որոնք անցյալի ատելության հարձակումների պատասխանատուներն էլ էին»,-գրել է Փայլանն ու կոչ արել բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, որպեսզի խաղաղությունը պաշտպանելու համար բարձրացնեն իրենց ձայնը՝ ընդդեմ պատերազմի։
14:54 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խորհրդարանը վերահսկվում է Էրդողանի կողմից, եթե նա հրամայել է դա անել, ուրեմն մենք կզրկվենք մեր անձեռնմխելիությունից․ Կարո Փայլան |tert.am|

Թուրքիայի խորհրդարանը վերահսկվում է Էրդողանի կողմից, եթե նա հրամայել է դա անել, ուրեմն մենք կզրկվենք մեր անձեռնմխելիությունից․ Կարո Փայլան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանով երկրի դատախազությունը սկսել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելությունից զրկելու գործընթաց: Այս մասին լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պատգամավորը: «Թուրքիայի նախագահի հրամանով մեր կուսակցության դեմ որոշակի գործողություններ են սկսվել: Իմ ընկերներից մի քանիսը, դժբախտաբար, բանտարկված են, հիմա էլ ցանկանում են յոթ պատգամավորների դատապարտել, այդ իսկ պատճառով զրկում են անձեռնմխելիությունից»,- ասաց նա: Կարո Փայլանի խոսքով` մյուս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը սկսելու է աշխատանքները, որի ժամանակ էլ կքննարկվի իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը: «Ցավոք սրտի, խորհրդարանը վերահսկվում է Էրդողանի կողմից, և եթե նա հրամայել է դա անել, ուրեմն մենք կզրկվենք մեր անձեռնմխելիությունից»,- ասաց նա: Պոսլահայ պատգամավորը նշեց, որ շատերն են Թուրքիայում պայքարում Էրդողանի դեմ, նրանք բոլորը միջազգային հանդուրժողականության կարիք ունեն: «Ես գիտեմ, որ ամբողջ աշխարհի միլիոնավոր հայեր աջակցում են ինձ: Իհարկե, ես ունեմ նրանց օգնության կարիքը, և մենք իսկապես միջազգային հանդուրժողականության կարիք ունենք` Էրդողանի ռեժիմի դեմ պայքարելու համար»,- ասաց նա:   Շարունակությունը՝ tert.am-ում։
19:43 - 26 սեպտեմբերի, 2020