Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են։ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում են։  «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Ես կարծում եմ, որ որևէ փակուղու մասին չի կարելի խոսել։ Նաև ադրբեջանական կողմի համար է ձեռնտու, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք»,- ասաց ԱԺ նախագահը։  Նրա խոսքով՝ բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևէ ձևով, որևէ քայլով չի ավելացվելու։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր խաղաղության օրակարգը իրականություն դառնա»,- ասաց Սիմոնյանը։ Խոսելով ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին՝ Սիմոնյանն ասաց, որ իրենք դրան ուշադրություն են դարձնում, հետևություններ են անում դրանից, բայց իրենց նպատակը խաղաղության օրակարգը իրականություն դարձնելն է։  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 17-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այդ նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։ 
15:33 - 22 ապրիլի, 2025
ԱԺ նիստը ընդմիջվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկի պատճառով

ԱԺ նիստը ընդմիջվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկի պատճառով

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց. Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն ուղիղ եթերը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ներկայացնելու են Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու նախագիծ: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ամբիոնից հայտարարեց. «Դուք ուրացել եք Դաշնակցությանը, ուրացել եք Սիմոն Վրացյանին, Քաջազնունուն, խատիսյանին: [...] Ցեղասպանությունից երեք տարի անց Դաշնակցությունը բարեկամության պայմանագիր է կնքում Թուրքիայի հետ: Դուք դա չեք համարում ուրացում, իսկ հիմա եկել եք, 110 տարի անց երեսպաշտորեն ուզում եք բերել նախագիծը: Հարց եմ տալիս՝ դուք համարո՞ւմ եք, որ Քաջազնունին, Վրացյանը, Խատիսյանը ուրացել են»: Կոնջորյանի ելույթից հետո հրմշտոց սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև: Տեսանյութը՝ այստեղ
12:09 - 22 ապրիլի, 2025
Լարված իրավիճակ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին |1lurer.am|

Լարված իրավիճակ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին |1lurer.am|

1lurer.am: Դուք շատ բաների չեմպիոն եք, նաև՝ իրավիճակը լարելու չեմպիոն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մեղադրանքների:  ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: «Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դո՛ւ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը, որին տեղից արձագանքում էր ընդդիմադիր պատգամավոր Մանուկյանը: Իրավիճակը դահլիճում թեժացավ, Ալեն Սիմոնյանը հորդորեց իրեն չսպառնալ: «Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տալ ինձ սպառնալ: Հեռուստատեսության և ռադիոյի մասին ենք խոսում, տենց ելույթներով ծրագրեր ես անում, որ ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովազդ վաճառել, դնել այդ ծրագրերի մեջ, որովհետև ոչ ոք չի նայելու»,- ասաց ԱԺ նախագահը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին, որը ցանկանում էր դուրս գալ  նիստերի դահլիճից: Սիմոնյանը նրան հորդորեց վերադառնալ դահլիճ: «Խնդրո՛ւմ եմ, նստիր ու լսի՛ր»,- դիմելով Մանուկյանին՝ ասաց ԱԺ նախագահը: Մանուկյանը, սակայն, լքեց ԱԺ նիստերի դահլիճը: «Հիմա դո՛ւք պատկերացրեք մի իրավիճակ, որ 30 տարվա գաղջից հետո՝ մարդկանց ծեծելով սպանելուց, թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 ու հոկտեմբերի 27 անելուց ու մարդկանց գնդակահարելուց հետո ՀՀ քաղաքացին մի օր դուրս է գալիս ու կոալիցիոն Դաշնակցությանը, Հանրապետականին ճանապարհում է ու ազատվում է այդ մղձավանջից»,- նշեց ԱԺ նախագահը՝ այնուհետ նկարագրելով 1 տարի անց կորոնավիրուսի համավարակի բռնկումը, ԼՂ-ի վրա հարձակումը, զինվորականների կողմից սուտ տեղեկությունների տարածումը: Նրա խոսքով՝ այս նոր՝ առաջին անգամ ընտրված իշխանությունը, բնականաբար, փորձում է փրկել իրավիճակը, այդ ընթացքում ներսում գործի է դրվում հինգերորդ շարասյունը: Հայրենասիրական, ազգային լոզունգների տակ փորձում են պետությունը քանդել, վերացնել պետականությունը: Գործի է դրվում այնուհետ պլան Բ-ն՝ ՀՀ-ին ներքաշել պատերազմի  մեջ, որպեսզի պատերազմը բերվի արդեն Հայաստանի տարածք, փոխել Հայաստանում իշխանությունը և բերել մարիոնետային իշխանություն, որը նախկինի պես «կպարի ուրիշի դուդուկի տակ»: Վերլուծելով ներկայումս ստեղծված իրավիճակը՝ Սիմոնյանը հայտարարեց՝ այդ հինգերորդ շարասյունը հիմա շարունակում է գործել Ազգային ժողովում, համահունչ աշխատում հակառակորդների հետ: «Ընդդիմությունը չի ուզում իշխանությունը վերցնի, և դրա ապացույցները շատ են: Ենթադրենք, եթե ուզում էիք իշխանությունը վերցնել, ինչի էր պետք Վազգեն Մանուկյանին բերել: Երբ մեզ ասում եք՝ աթոռից կառչած, եթե այդ աթոռը այդքան լավն է, 2020-ի ավարտին աթոռն այդքան լավն էր, ինչու ոչ ոք չհամարձակվեց այդ աթոռը վերցնել, Վազգեն Մանուկյանին բերեցիք: Որովհետև չէիք ուզում այդ իշխանությունը վերցնել: 2020-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր: Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր՝ պատասխանատվություն էր: Հետո էլ չուզեցիք վերցնել: Դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք: Բա պատասխանատվություն է, հետո ի՞նչ եք անելու: Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաև հիմա: Ձեր նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է»,- հայտարարեց Սիմոնյանը: Նա ընդդիմադիրներին մեղադրեց քաղաքական փակուղու մեջ գտնվելու համար:  Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, նշեց՝ այն, ինչ անում է Դաշնակցության հայաստանյան կազմը, այնպես, ինչպես նրանք վարկաբեկում են իրենց կուսակցությունը, չի արել ոչ ոք: «Դուք հայտնվել եք Ազգային ժողովում պատերազմից հետո՝ «Հայաստան» դաշինքի ֆորմատով, Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հաջորդ գումարման խորհրդարանում Դաշնակցությունը շատ քիչ ներկայություն կունենա:  Հիշեցնենք՝ Մանուկյանը իր ելույթում հարցադրում էր արել՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքել էր՝ դաշնակցական։  «Էդ ո՞վ ասեց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացե՛ք մամուլը նայեք»,- ասել էր Մանուկյանը։
12:28 - 21 ապրիլի, 2025
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստում: «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին և հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք ևս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաև մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռևս ողջ սիրելի վետերաններին: Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ: Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլև մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաև բարոյական ու հոգևոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից և հիվանդություններից: Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում: Ավելի քան կես միլիոն հայ խորհրդային բանակի շարքերում կռվել է բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչև Եվրոպա՝ ցուցաբերելով անհավանական քաջություն և անձնուրացություն: Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հայկական դիվիզիաների կազմում մտել Բեռլին: Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին և իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում: Սփյուռքի և Հայկական Եկեղեցու հանգանակած միջոցներով ստեղծվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլիաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Ցավոք, մոտ երեք հարյուր հազար հայ այդպես էլ չվերադարձան հայրենի օջախներ: Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է: Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը: Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան: Մեր պարտքն է հիշել և հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար: Գործընկերնե՛ր, Մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլև պատերազմը՝ որպես մարդկության համար աղետալի հետևանքներ ունեցող երևույթ վերհիշելու առիթ է: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձևավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից և տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչև քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա: Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու և խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում: Գործընկերնե՛ր, Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ: Թող հավերժ լինի կռվածների հիշատակը, և պահպանվի մեզ թողած խաղաղությունը: Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է նա:
17:52 - 18 ապրիլի, 2025
Ալեն Սիմոնյանը Սլովենիայի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում` զրուցակիցները կարևորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի` արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցերի: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:
18:08 - 15 ապրիլի, 2025
«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին
 |azatutyun.am|

«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի 9- ը նաև մեր հաղթանակն է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը։ «Էդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ բաների հետ: ԵՄ -ի շատ ղեկավարներ այցելում են Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահի հետ բանակցում, այսինքն՝ Հայաստանը պետք է ամեն ինչ դնի մի կողմ որ հանկարծ ԵՄ -ի պաշտոնյա... դա իրենց տեսակետն է, սա՝ մեր», - ասաց Սիմոնյանը։ Իսկ թե ինչո՞ւ անցած տարի վարչապետը չգնաց այդ նույն տոնին, ԱԺ նախագահն ասաց՝ անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է: Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
15:19 - 15 ապրիլի, 2025
Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով մեր երկիր այցելելու համար: Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ շատ տպավորված է Հայաստան այցով: Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա: Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, ինչին ի պատասխան՝ Չան Թան Մանը նշել է, որ Վիետնամն աջակցում է երկու երկրների միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական կապերի ակտիվացման հարցերին ու այդ ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի մշակման անհրաժեշտությանը: Ալեն Սիմոնյանը Վիետնամի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Հանդիպման ավարտին երկու երկրների ԱԺ նախագահների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը:
14:31 - 03 ապրիլի, 2025
«Մեղավորությունն իմն է». ԱԺ-ում լրագրողների իրավունքների ոտնահարումից հետո Ալեն Սիմոնյանը հանդես է եկել մեղայականով

«Մեղավորությունն իմն է». ԱԺ-ում լրագրողների իրավունքների ոտնահարումից հետո Ալեն Սիմոնյանը հանդես է եկել մեղայականով

Խորհրդարանում երեկ ակցիա իրականացնող լրագրողների իրավունքների խախտումից հետո ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հանդես է եկել մեղայականով։ Թելեգրամի իր ալիքում նա գրել է. «ԱԺ-ում հավատարմագրված սիրելի լրագրողներ, երեկ, երբ աղմուկի հետքերով ես բարձրացա լրագրողների օթյակ, միակ բանը, որ ես պետք է անեի, դա խնդրել ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը, չխանգարելով ձեզ իրականացնել ակցիան: Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցներն անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ միևնույն ժամանակ դահլիճում էին, ես իրենց չեմ ուզում մեղադրել: Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ նման իրավիճակները ապագայում կանխելու համար:  Եթե պաստառը ակցիան վիրավորանք չի պարունակում և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, այն չպետք է և չի կարող խոչընդոտվել»:
10:29 - 27 մարտի, 2025
Իրանի ԱԳ նախարարը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած այցով

Իրանի ԱԳ նախարարը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած այցով

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:
17:45 - 25 մարտի, 2025
Խնդիրների շուրջ խոսել ենք և շարունակելու ենք խոսել. ԱԺ նախագահը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
 |1lurer.am|

Խնդիրների շուրջ խոսել ենք և շարունակելու ենք խոսել. ԱԺ նախագահը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Կային հարցադրումներ, որոնք արվել են, և որոնք շարունակվելու են արվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին: «Այն գնահատականները, որ հնչում են, որ վեկտորը փոխեցին, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Կա մի իրականություն, որ ՀՀ-ն իր անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ իրեն խաբում են, «գցում» են՝ դա արձանագրում է և բարձր ասում է, երբ մի բանի հետ համաձայն չէ, դրա մասին ասում է, երբ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է: Մենք երբևիցե չենք հայտարարել, որ աշխարհի որևէ երկրի հետ պետք է խզենք մեր հարաբերությունը, և նույնը վերաբերում է Ռուսաստանին: Անընդհատ չենք կարողանում լարվածության մասին խոսել և լարվածություն պահել: Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն՝ ըստ իրավիճակի է: Դա մարտավարություն չէ: Այն բաները, որ տեղի են ունեցել 2020 թվականին, 2021-ին, 2022-ին, 2023-ին և 2024-ին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել. միայն ՀԱՊԿ-ի մասով չէ, բոլոր մասերով՝ հայտարարություններով. որևէ բան չի փոխվել: Այդ խնդիրների շուրջ մենք խոսել ենք և շարունակելու ենք խոսել»,- նշեց ԱԺ նախագահը: Արձագանքելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերանայում կլինի՞, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ վերանայենք. ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի: Հայտարարի՝ եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ունի, ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի և ինչ չի արել և ինչ է արձանագրում»:
12:25 - 25 մարտի, 2025
Եթե խաղաղության համաձայնագրում գրված լինի՝ Հայաստանը պետք է կապիտnւլացվի, ուրեմն նաև գրված է, որ Ադրբեջանն էլ պետք է կապիտnւլացվի. Ալեն Սիմոնյան
 |tert.am|

Եթե խաղաղության համաձայնագրում գրված լինի՝ Հայաստանը պետք է կապիտnւլացվի, ուրեմն նաև գրված է, որ Ադրբեջանն էլ պետք է կապիտnւլացվի. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանական բանակցությունները, խաղաղության համաձայնագրի ստորագրումը փակուղի է մտել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ադբեջանակլան կողմի՝ օրեր շարունակ տարածած հայտարարությանը, թե հայկական ԶՈւ-երը կրակում են իրենց դիրքերին, ասաց. «Մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու ու այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու մոտեցումը: Երևի դրա հետ է այդ ամենը պայմանավորված: Այդ «կրակոցները» դրանք առանձին հետաքննության առիթ են և այդ ուղղությամբ աշխատանքեր են տարվում, որ թե այդ հրապարակումների հետ կապված, թե ապագայում, եթե լինեն՝ հնարավոր լինի նման բաներից խուսափել»: Անդրադառնալով Խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակմանը և քննադատություններին, թե միակողմանի զիջումներ և կապիտուլյացիա է, ԱԺ նախագահն ասաց. «Բազմիցս հայտարարել ենք, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին, եթե այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, ուրեմն նաև գրված է, որ ադրբեջանական կողմն էլ պետք է կապիտուլացվի»: Սիմոնյանը հստակեցրեց, որ այդ փաստաթուղթն ունի երկու կողմ: Հարցին էլ՝ տեսե՞լ եք, որ Ադրբեջանը խաղի կանոն պահպանի, Սիմոնյանը դրական պատասխան տվեց: «Այո՛, տեսել ենք, երբ մենք քննարկում ենք և, օրինակ, հաստատում ենք երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման փաստաթուղթը, և մեր ընդդիմությունն ասում է՝ չի պահպանելու, չի ստորագրելու, մեկ ժամ հետո ստորագրում է»,- նշեց նա:
11:48 - 25 մարտի, 2025
Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. ՀՀ ԱԺ նախագահը՝ եվրոպական համաժողովում

Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. ՀՀ ԱԺ նախագահը՝ եվրոպական համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: «Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատքով: Տիկնա՛յք և պարոնա՛յք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկը: Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին: Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ՝ փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է: Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր: Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի: Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է: Ժողովրդավարությունը վտանգված է: Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ: Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի՝ պաշտպանելու ազատությունը: Արարելու հաստատակամությունը պետք է հակազդի կործանման մոլուցքին: Միայն միասնական և անզիջում ջանքերի շնորհիվ կարող է ծաղկել ժողովրդավարության փխրուն ծաղիկը: Հայաստանը, իր հերթին, շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն: Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլև մեր ազգային ինքնության և անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը: 2018 թվականի թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր մեր պատմության մեջ: Այն Հայաստանին ուղղեց դեպի թափանցիկ ընտրությունների, անկախ ինստիտուտների և կոռուպցիայից զերծ կառավարության ճանապարհը: Մեր նպատակը հստակ է՝ կառուցել բաց և հաշվետու համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հզոր և ապահով կզգա: Այս նպատակին հասնելու համար մենք նախաձեռնել ենք հավակնոտ բարեփոխումներ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար կարևոր գործիք է՝ ամրապնդելու հասարակության վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ և համապատասխանեցնելու դրանք եվրոպական չափանիշներին: Դատական անկախությունը, մամուլի ազատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքում: Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարևորում ենք Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականները՝ կայուն ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ: Կցանկանայի նաև անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին: Անկասկած, տեղյակ եք, որ Հայաստանը և Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Մենք ողջունում ենք այս առաջընթացը և հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը և տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ու բարօրության լավագույն երաշխիքներն են: «Խաղաղության խաչմերուկ» մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները և խթանել տնտեսական զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության վրա: Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանում հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարդկային վերաբերմունքի և շինծու դատավարությունների: Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է: Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով՝ Հայաստանի՝ իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին: Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը և սպառազինության վերահսկման մեխանիզմները: Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով: Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը: Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան: Հարգելի՛ գործընկերներ, Մոտենում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձը: Այս առթիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել: Մենք անշեղ ենք այս ճանապարհից: Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը:
19:46 - 20 մարտի, 2025
Հուսանք՝ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Մայքլ Ուոլցի հայտարարության մասին
 |news.am|

Հուսանք՝ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Մայքլ Ուոլցի հայտարարության մասին |news.am|

news.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությանը, թե այս շաբաթ ինքը խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ, և որ ասել է՝ այժմ պետք է ավարտել խաղաղ համաձայնագիրը ու ազատ արձակել բանտարկյալներին: «Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- ասաց ԱԺ նախագահը: Հարցին՝ «հստակ քայլ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի Ալեն Սիմոնյանը, խորհրդարանի նախագահը պատասխանեց. «Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն՝ ո՞նց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս՝ բոլորին անխտիր, անկախ՝ երբ է գերեվարվել»:
17:07 - 17 մարտի, 2025