Ալեն Սիմոնյանը Սլովենիայի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
18:08 - 15 ապրիլի, 2025

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում` զրուցակիցները կարևորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի` արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել