Խորհրդարանում երեկ ակցիա իրականացնող լրագրողների իրավունքների խախտումից հետո ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հանդես է եկել մեղայականով։
Թելեգրամի իր ալիքում նա գրել է. «ԱԺ-ում հավատարմագրված սիրելի լրագրողներ, երեկ, երբ աղմուկի հետքերով ես բարձրացա լրագրողների օթյակ, միակ բանը, որ ես պետք է անեի, դա խնդրել ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը, չխանգարելով ձեզ իրականացնել ակցիան:
Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցներն անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ միևնույն ժամանակ դահլիճում էին, ես իրենց չեմ ուզում մեղադրել:
Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ նման իրավիճակները ապագայում կանխելու համար: Եթե պաստառը ակցիան վիրավորանք չի պարունակում և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, այն չպետք է և չի կարող խոչընդոտվել»:
comment.count (0)