Հուսանք՝ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Մայքլ Ուոլցի հայտարարության մասին
 |news.am|
17:07 - 17 մարտի, 2025

Հուսանք՝ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Մայքլ Ուոլցի հայտարարության մասին |news.am|

news.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությանը, թե այս շաբաթ ինքը խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ, և որ ասել է՝ այժմ պետք է ավարտել խաղաղ համաձայնագիրը ու ազատ արձակել բանտարկյալներին:

«Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- ասաց ԱԺ նախագահը:

Հարցին՝ «հստակ քայլ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի Ալեն Սիմոնյանը, խորհրդարանի նախագահը պատասխանեց. «Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն՝ ո՞նց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս՝ բոլորին անխտիր, անկախ՝ երբ է գերեվարվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել