ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

«Շիրակ»-ը ևս պահանջում է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը

«Շիրակ»-ը ևս պահանջում է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ևս միացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականի պահանջին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ:  Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։ Իրականության զգացման կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնել ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։ Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդ կերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»: Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էին հանդես եկել նաև «Փյունիկ»-ն ու «Ուրարտու»-ն:  
21:25 - 01 նոյեմբերի, 2024
«Ուրարտու»-ն նույնպես պահանջում է ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականը

«Ուրարտու»-ն նույնպես պահանջում է ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան ակումբների ֆան շարժումներին, որոնք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. ««Ուրարտու» ՖԱ-ը բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։ Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ: Անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, Հայաստանի Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայություն և սա նրանց թույլ տված սխալների կեսն է։ Հասկանալով իրավիճակի քննադատականությունը, «Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը»:
12:28 - 01 նոյեմբերի, 2024
Արմեն Մելիքբեկյանը հրաժարական չի տա. ՀՖՖ նախագահը հայտարարություն է տարածել պատճառների վերաբերյալ

Արմեն Մելիքբեկյանը հրաժարական չի տա. ՀՖՖ նախագահը հայտարարություն է տարածել պատճառների վերաբերյալ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից: Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց: 2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կնշեմ պատճառներից  հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։ Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար: Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։  Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ: Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ: Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։ Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։    Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»,- նշված է հայտարարության մեջ։ 
12:07 - 21 հոկտեմբերի, 2024
Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ
 |azatutyun.am|

Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ֆեդերացիայից։ Իսկ թե ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո կան արդյոք արդեն նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցեցին. - «Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա»։ Պետրակովը հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի՝ երեկ կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:2 հաշվով: Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը և մի քանի ակումբների ֆան ակումբներ, մինչդեռ, պահանջում են Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։  
17:47 - 14 հոկտեմբերի, 2024
Հայկական ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին

Հայկական ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին

Հայկական մի քանի ակումբների ֆան ակումբները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին: Հայտարարությունը ստորագրել են «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան֊ակումբը, «Փյունիկի» «Սեկտոր-18» ֆան ակումբը, «Ուրարտուի» «South-West Ultras» ֆան ակումբը և «Շիրակի» «Սև Հովազներ» ֆան ակումբը: «Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ, հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չէր բարձրանալու նոր մակարդակի, այլ շարունակելու էր իր ազատ անկումը: Ցավոք՝ մենք ճիշտ էինք մեր պնդումներում: Դրա վառ ապացույցը տոտալ ձախողումներն են, որոնք արձանագրվել են ընտրություններից հետո։ Տարբեր տարիքային հավաքականների, մանկապատանեկան ֆուտբոլի, ազգային հավաքականի և ակումբային ֆուտբոլի պատասխանատուները մատնված են անգործության, իսկ ոմանք գիտակցաբար խոչընդոտում են դրանց զարգացմանը։ Հայկական ֆուտբոլն այս պահին գոյություն ունի միայն մասնավորի շնորհիվ։ Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումները շարունակում են նշանակվել աշխատանքային օրերի աշխատանքային ժամերին, բացակայում է առողջ համագործակցությունը ՀՖՖի և ակումբների միջև, իսկ ֆանատական մշակույթի զարդարանք պիրոտեխնիկայի օգտագործման տուգանքները նշանակվում են անտրամաբանորեն և անհիմն բարձր` հերթական ձևով փորձելով զսպել ու սահմանափակել զարգացող ֆանատական մշակույթը։ Վստահ էինք առաջ և ավելի վստահ ենք հիմա` նման իրավիճակում, առանց փոփոխությունների հայկական ֆուտբոլն ապագա չունի։ Հայկական ակումբների ֆան-շարժումները միանում են Առաջին Հայկական Ճակատի (FAF)` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին: Պատրաստ են միանալ նաև առաջիկա գործողություններին ու ակցիաներին»,- ասվում է ֆան ակումբների տարածած հայտարարության մեջ:
16:28 - 14 հոկտեմբերի, 2024
ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ՖԱՖ-ի հայտարարությունը

ՀՖՖ նախագահը պետք է հեռանա. ՖԱՖ-ի հայտարարությունը

ՀՖՖ նախագահը պետք է հեռանա: Այս մասին հայտարարություն են տարածել ՖԱՖ-ից: «Մենք գիտեինք, որ այս խաղից հետո, վատ արդյունքի դեպքում, մարզիչը հրաժարական է տալու: Մենք ինչպես 9 տարի առաջ,  հավաքվել  ենք այստեղ, ունենք հարցեր, և պարզաբանումներ ունենք ստանալու ՀՖՖ նախագահից:   Ցանկացած ֆեդերացիայի պետք է ժամանակ տալ, բայց ֆեդերացիան կարող է սխալվել մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ: Մենք ուզել ենք ամեն ինչ անենք, որ լավ լինի: Բայց եկել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը նույնիսկ չի գալիս մեր հետ հանդիպելու: Եվ այս դեպքը առաջին անգամը չի: Այս պարագայում մենք կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա (0-2) հանդիպումից հետո Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
09:30 - 14 հոկտեմբերի, 2024
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ: Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ - «Նոա»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Հենրի Ավագյան - «Փյունիկ» ՊաշտպաններՎարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Սերգեյ Մուրադյան - «Նոա»Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ/ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Արտակ Դաշյան - «Նոա»Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»Գոռ Մանվելյան - «Նոա»Արամ Խամոյան – ԲԿՄԱ Հիշեցնենք նաև, եր երկրորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Երևանում հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
12:53 - 09 հոկտեմբերի, 2024
Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ - «Նոա»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Հենրի Ավագյան - «Փյունիկ» ՊաշտպաններՎարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Սերգեյ Մուրադյան - «Նոա»Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ/ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան) Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա) Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Արտակ Դաշյան - «Նոա»Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»Գոռ Մանվելյան - «Նոա»Արամ Խամոյան – ԲԿՄԱ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:  Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների դեմ հոկտեմբերի 10-ին:  Երկրորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Երևանում հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: 
17:47 - 03 հոկտեմբերի, 2024