arm.sputniknews.ru: ՀՀ Պրեմիեր լիգայի «Նոա»-«Ուրարտու» խաղը 19-րդ րոպեին ընդհատվել է։
Խաղի ժամանակ երկրպագուները խաղադաշտ են իջել և պահանջել ՀՖՖ նախագահի հրաժարականը:
««Ուրարտու» ՖԱ-ը բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։
Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ:
«Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:
comment.count (0)