Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ևս միացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականի պահանջին:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ:
Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։
Իրականության զգացման կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնել ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդ կերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էին հանդես եկել նաև «Փյունիկ»-ն ու «Ուրարտու»-ն:
comment.count (0)