Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս |armenpress.am|

Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել բարձրացնել Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք ռեկորդային՝ 145 տոկոսի։ 2025 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրեց չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ սահմանելով 10 տոկոս։ Մարտի 4-ին այդ սակագինը կրկին վերանայվեց՝ հասնելով 20 տոկոսի։ Ապրիլի 2-ին Թրամփը ներկայացրեց «փոխադարձ մաքսատուրքեր» համակարգը, որի շրջանակում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 54 տոկոս մաքսատուրք։  Ապրիլի 10-ին Չինաստանը պատասխանեց՝ սահմանելով 84 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների նկատմամբ։  Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին՝ այն հասցնելով 125 տոկոսի։  
Այսօր 20:36
ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս |armenpress.am|

ԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող մաքսատուքերը 125%-ի հասցնելու մասին։ Այս մասին նշված է ԱՄՆ-ի նախագահի՝ Truth սոցիալական կայքում կատարած գրառման մեջ։  «Ելնելով այն հարգանքի բացակայությունից, որը Չինաստանը դրսևորել է համաշխարհային շուկաների նկատմամբ, ես սույնով բարձրացնում եմ Չինաստանից գանձվող սակագինը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մինչև 125%, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:  Թրամփը հույս է հայտնել, որ մոտ ապագայում, Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ը և այլ երկրներ թալանելու օրերն այլևս կայուն կամ ընդունելի չեն:  «Մյուս կողմից, և ելնելով այն փաստից, որ ավելի քան 75 երկրներ կոչ են արել Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Առևտրի, Գանձապետարանի և Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցչին, բանակցություններ վարել առևտրի, առևտրային խոչընդոտների, մաքսատուրքերի, արժույթի մանիպուլյացիայի և ոչ դրամական մաքսատուրքերի վերաբերյալ քննարկվող հարցերի լուծման շուրջ, և որ այդ երկրները իմ խնդրանքով չեն ձեռնարկել որևէ այլ գործողություններ ԱՄՆ-ի դեմ, ես թույլատրել եմ 90-օրյա դադար և էականորեն իջեցված փոխադարձ սակագին՝ այդ ժամանակահատվածում՝ 10%-ով, որը նույնպես անմիջապես ուժի մեջ է մտնում»,-մանրամասնել է Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ, Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացնել մինչև 84%։
22:21 - 09 ապրիլի, 2025
Չինաստանը հերքում է ուկրաինական պատերազմին իր զինվորների մասնակցության մասին պնդումը
 |azatutyun.am|

Չինաստանը հերքում է ուկրաինական պատերազմին իր զինվորների մասնակցության մասին պնդումը |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը հերքում է պաշտոնական Կիևի մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր զինվորականներին Ուկրաինայի դեմ պատերազմելու չի ուղարկել։ «Չինաստանի կառավարությունն իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց [Ուկրաինայում], խուսափել ցանկացած ձևի ներգրավվածությունից, մասնավորապես, զերծ մնալ որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց», - հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը։ Երկուշաբթի օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ ուկրաինական զորքերը Չինաստանի երկու քաղաքացու են գերեվարել, որոնք մասնակցում էին ռուսական զորքի ռազմական գործողություններին։ Զելենսկու խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի, որ ռուսական զորամասերում «երկուսից շատ ավելի» չինացի կա։ Վաշինգտոնը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով։
17:15 - 09 ապրիլի, 2025
ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայում ՌԴ կողմից Չինաստանի մասնակցության մասին հաղորդումներից
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայում ՌԴ կողմից Չինաստանի մասնակցության մասին հաղորդումներից |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով, երեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Այս պատերազմում Չինաստանը Ռուսաստանի հիմնական հանցակիցն է։ Չինաստանը մատակարարում է երկակի նշանակության ապրանքների (նավիգացիոն սարքեր, կիսահաղորդիչներ, ինքնաթիռների բաղադրիչներ) գրեթե 80 տոկոսը, որոնք Ռուսաստանին հարկավոր են պատերազմը շարունակելու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը՝ շեշտելով՝ այս երկու միջուկային տերությունների միջև համագործակցության շարունակությունը միայն կխորացնի միջազգային անկայունությունը։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Զելենսկու խոսքով՝ օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։
09:03 - 09 ապրիլի, 2025
Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում չինացիներ են գերեվարվել
 |azatutyun.am|

Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում չինացիներ են գերեվարվել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։ «Մեր զինծառայողները Դոնեցկի մարզում մարտի են բռնվել վեց չինացիների հետ, որոնցից երկուսին հաջողվել է գերեվարել։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին», - պնդել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ «Կարծում եմ, որ այսօրվա նորություններից հետո ամերիկացիները պետք է փոխեն Ուկրաինայի հանդեպ իրենց մոտեցումները», - հավելել է Զելենսկին։Լուսանկարը՝ Գենյա Սավիլով / AFP։
18:23 - 08 ապրիլի, 2025
Պեկինը պատասխան քայլ է կիրառում ԱՄՆ-ի նկատմամբ՝ 34 տոկոս մաքսատուրք
 |azatutyun.am|

Պեկինը պատասխան քայլ է կիրառում ԱՄՆ-ի նկատմամբ՝ 34 տոկոս մաքսատուրք |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը պատասխան հարված է հասցնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր սակագներին՝ ընդունելով մի շարք հակաքայլեր: Չինաստանը 34 տոկոս մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների համար, ինչպես նաև որոշ հազվագյուտ հանածոների արտահանման սահմանափակումներ: Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ն ընդհանուր 54 տոկոս մաքսատուրք է սահմանել (սկզբում 20 տոկոս, իսկ այսօր արդեն 34 տոկոս): Պեկինը նաև սահմանափակումներ է մտցրել մոտ 30 ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ, հիմնականում պաշտպանության հետ կապված ոլորտներում: Նա հայցադիմում է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ պահանջելով վերացնել մաքսատուրքերը, քանզի դրանք «լրջորեն խախտում են կազմակերպության կանոնները»: «Դա տիպիկ միակողմանի ահաբեկման պրակտիկա է, որը վտանգում է համաշխարհային տնտեսական և առևտրային կարգի կայունությունը: Չինաստանը կտրականապես դեմ է դրան», - հայտարարել է պաշտոնական Պեկինը: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենն, իր հերթին, հայտարարել է, որ նոր մաքսատուրքերը «դանդաղ աճի ժամանակ ակնհայտորեն զգալի ռիսկ են ներկայացնում համաշխարհային հեռանկարի համար»: Կրիստալինա Գեորգիևան նշել է, որ ԱՄՀ-ը դեռ ուսումնասիրում է միջոցառումների «մակրոտնտեսական հետևանքները», և ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:
16:19 - 05 ապրիլի, 2025
Չեն Մինը հերքել է Sputnik-ի ադրբեջանական ծառայության կողմից Չինաստանի կոմկուսի ներկայացուցչին վերագրվող հայտարարությունը «Զանգեզուրի միջանցք»-ի մասին |armenpress.am|

Չեն Մինը հերքել է Sputnik-ի ադրբեջանական ծառայության կողմից Չինաստանի կոմկուսի ներկայացուցչին վերագրվող հայտարարությունը «Զանգեզուրի միջանցք»-ի մասին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։  Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ հերքելով Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությունը, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը Բաքվում կայացած կոնֆերանսի ժամանակ իբր կիրառել է «Զանգեզուրի միջանցք» խոսույթը։  Դեսպանը վստահեցրել է, որ այդ կոնֆերանսի ժամանակ չինական կողմն այդ թեմային ընդհանրապես չի անդրադարձել, իսկ եթե լրատվամիջոցներում կան չինական կողմին վերագրվող նման հայտարարություններ, դրանք կարող են կեղծ ու ոչ ճիշտ լինել։  Դեսպանը մանրամասնել է, որ չինական պատվիրակությունը վերջերս այցելել է Բաքու և մասնակցել է կոնֆերանսի, որը նվիրված է եղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։  Չինաստանի պատվիրակությունը քննարկել է այն հարցը, թե ինչպես կարող են նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածմանը Հարավային Կովկասում։  «Բնականաբար, Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ երկրներ են, և մենք կողմնակից ենք նրան, որպեսզի կողմերը քաղաքական երկխոսության և դիվանագիտական ուղիներով փորձեն կարգավորել տարաձայնությունները։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը, որը մենք առաջ ենք մղում նաև Հարավային Կովկասում, շատ կարևոր է տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար»,- հայտարարել է Չեն Մինը։  Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությունն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած խորհրդաժողովում իբր հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը մեծ ռազմավարական նշանակություն ունի և էլ ավելի կամրապնդի կապերը Եվրոպայի և Ասիայի միջև: 
14:24 - 03 ապրիլի, 2025
Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ մաքսատուրքերի հետ կապված |shantnews.am|

Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ մաքսատուրքերի հետ կապված |shantnews.am|

shantnews.am: Պեկինը խստորեն դատապարտում է Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը և խոստանում հակաքայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու իր շահերն ու իրավունքները։ Այս մասին ասվում է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը։ Պատմությունն ապացուցել է, որ տուրքերի բարձրացումը չի լուծի Միացյալ Նահանգների սեփական խնդիրները»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված տեքստում։Ինչպես նշել է Առևտրի նախարարությունը, սակագները լուրջ վնաս են հասցնում բոլոր երկրների օրինական իրավունքներին և շահերին։ Հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփի պրոտեկցիոնիզմը ոչ միայն կվնասի ամերիկյան շահերին, այլև կվտանգի համաշխարհային տնտեսական զարգացումը և արտադրական ու մատակարարման շղթաների կայունությունը:
10:14 - 03 ապրիլի, 2025
Չինաստանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը, խոսել Թայվանի վերամիավորման մասին
 |civilnet.am|

Չինաստանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը, խոսել Թայվանի վերամիավորման մասին |civilnet.am|

civilnet.am: Չինաստանը հայտարարել է 2025-ի իր պաշտպանական բյուջեն 7,2%-ով ավելացնելու մասին: Պեկինը իր ռազմական ծախսերի աճի տեմպը պահպանում է ճիշտ նույն տոկոսով, ինչ նախորդ տարի։ Չինաստանի 2025-ի պաշտպանական բյուջեն կաճի մինչև 249 մլրդ դոլար (մոտ 1,8 տրլն յուան): Այն պաշտպանական ծախսերով աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին: «Պեկինը պաշտպանական բյուջեի թիրախային աճը սահմանում է յուրաքանչյուր հինգ տարվա համար: Այն փոփոխվում է ըստ ինֆլյացիայի կամ արտակարգ իրավիճակների, եթե անհրաժեշտություն է լինում: 2001-ից մինչև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նրանք ծրագրում էին բյուջեի կրկնապատկում յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և գրեթե հասան դրան: 2010-ից ի վեր Չինաստանը ծրագրել է բյուջեի կրկնապատկում յուրաքանչյուր տասը տարին մեկ: Հայտարարված տարեկան բյուջեի թիվը վերևից ներքև է, ոչ թե ներքևից վերև: Օրինակ՝ 2014-ին՝ 112 մլրդ դոլար, 2024-ին՝ 230 մլրդ դոլար»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության սպա և ԿՀՎ պաշտոնաթող վերլուծաբան Ջոն Կալվերը։ Չինաստանի խորհրդարանի՝ Համաժողովրդական ներկայացուցիչների ժողովի 2,977 անդամները մարտի 5-ին հաստատել են այս բյուջեն և Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացրած մյուս ծախսերը: Չինաստանի այս տարվա բյուջեն վկայում է, որ տասը տարի առաջվա երկնիշ աճը վաղուց անցյալում է: Իրականում, սա տասներորդ տարին է անընդմեջ, երբ պաշտպանական ծախսերի աճը միանիշ է: Միաժամանակ, Չինաստանի տնտեսությունը փորձում է պահպանել աճը. ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5% առաջիկա տարում՝ նույնը, ինչ ակնկալվում էր վերջին երկու տարիների ընթացքում: 7,2% աճով ռազմական բյուջեն ՀՆԱ-ի ընդհանուր կառուցվածքում 1,5%-ից ցածր է: Չինաստանի խորհրդարանի նախագահ Լոու Ցինցզյանն ասել է, որ իրենք պաշտպանական ծախսերի տոկոսը ՀՆԱ-ում 1,5%-ից ցածր են պահել շատ տարիների ընթացքում, ինչը աշխարհի միջինից ցածր է: Այնուամենայնիվ, Չինաստանի պաշտպանական պաշտոնական բյուջեից դուրս են ֆինանսավորման այլ ուղղություններ, որոնք հատկացված են պաշտպանությանն առնչվող այլ գործողությունների, օրինակ՝ բանակի կողմից ղեկավարվող տիեզերական ծրագրին, պաշտպանական մոբիլիզացիայի ֆոնդերին, նահանգային ռազմական բազաների գործարկման ծախսերին, ռազմական կենսաթոշակներին և նպաստներին և քաղաքացիական/երկակի նշանակության գիտական հետազոտություններին ու մշակումներին: Պաշտպանական բյուջեն չի ներառում նաև կիսառազմական խոշոր կազմակերպությունների բյուջեները, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական զինված ոստիկանությունը և Չինաստանի ափապահ պահակախումբը, որոնք հսկայական ուժեր են՝ ի լրումն Չինաստանի ժողովրդական բանակի: Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) գնահատմամբ՝ Չինաստանի 2023-ի իրական պաշտպանական բյուջեն 37%-ով ավելի է եղել, քան հայտարարվածը, իսկ բրիտանական Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հաշվարկներով՝ այն 42%-ով ավելի է պաշտոնապես հայտարարվածից: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե որքան է մեծ անհամապատասխանությունը Չինաստանի հայտարարված և փաստացի պաշտպանական ծախսերի միջև: 2023-ին Պենտագոնը գնահատում էր, որ Պեկինի իրական ծախսերը կարող են 30-40%-ով ավելի լինել պաշտոնականից: Չինաստանի ՊՆ խոսնակ Վու Ցյանը, իր երկրի պաշտպանական ծախսերի ավելացումը պայմանավորելով գլոբալ պաշտպանական ծախսերի աճով, նշել է, որ ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերի աճը մտահոգիչ է. «Միացյալ Նահանգները պետք է առաջինը լինի, որ կրճատի իր միջուկային զինանոցը և ռազմական ծախսերը, և գործնականում այս առումով իրականացնի «Ամերիկան առաջինը» կարգախոսը»: Չինական պետական «Սինխուա» գործակալությունը ևս նշում է, թե իրենց «քաղաքականությունը բնույթով պաշտպանական է, և Չինաստանի ռազմական ծախսերը հիմնականում կենտրոնանում են երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանության վրա»: Ըստ գործակալության՝ Չինաստանի զարգացումը ամրապնդում է խաղաղության համաշխարհային ուժը, և իրենք երբեք չեն ձգտի հեգեմոնիայի կամ էքսպանսիայի՝ անկախ նրանից, թե զարգացման որ փուլին կհասնեն: «Քանի որ Չինաստանը գնալով ավելի կարևոր դեր է խաղում համաշխարհային ասպարեզում՝ նրա զինվորականությունը ստանձնել է ավելի մեծ պատասխանատվություն՝ միջազգային հանրությանն ավելի շատ հանրային անվտանգության բարիքներ ապահովելու համար: Տարիների ընթացքում չինական զինվորական անձնակազմը հաճախ միացել է միջազգային մարդասիրական աջակցության և աղետների օգնության ջանքերին՝ նշանակալիորեն նպաստելով գլոբալ կայունությանը»: Ըստ «Սինխուա» գործակալության՝ Չինաստանը ավելի քան 50,000 խաղաղապահ ունի, որոնք ուղարկվել են ավելի քան 20 երկիր վերջին 30 տարվա ընթացքում, և «որպես այդպիսին՝ այն գլոբալ խաղաղության խոշորագույնաջակիցն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մեջ»:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։Լուսանկարում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը/Wang Zhao/AFP Getty Images
15:38 - 16 մարտի, 2025
Պեկինում հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները
 |azatutyun.am|

Պեկինում հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Պեկինում այսօր հանդիպել են Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները, մտքեր փոխանակել «Իրանի միջուկային ծրագրի ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։ Համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդգծել են «բոլոր անօրինական, միակողմանի պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը», փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։ «Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը նշել են, որ համապատասխան կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն՝ լուծելու ներկա իրավիճակի խորքային պատճառները և հրաժարվեն պատժամիջոցներից, ճնշումներից կամ ուժի սպառնալիքից», - եռակողմ հանդիպումից հետո ասել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն։ Դիվանագետներն ընդգծել են, որ «փոխադարձ հարգանքի» վրա հիմնված երկխոսությունը խնդրի միակ գործնական լուծումն է՝ կոչ անելով «համապատասխան կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը և կարող է խաթարել դիվանագիտական ջանքերը»։ Օրեր առաջ էլ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել՝ եռակողմ ռազմական կապերն ամրապնդելու նպատակով։
16:17 - 14 մարտի, 2025
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև

Մարտի 4-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել դրա հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։    Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։   Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական,  գյուղատնտեսության, տրանսպորտային փոխկապակցվածության, մշակութային, հումանիտար ոլորտներում։ Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։    Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։   Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Չինաստանի համագործակցության շուրջ։  Չինական կողմը ներկայացրել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) իր գալիք նախագահության գերակայությունները։ Կողմերը քննարկել են ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև հետագա համագործակցության հեռանկարները։
11:00 - 05 մարտի, 2025
Չինաստանը լրացուցիչ 10-15 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար
 |1lurer.am|

Չինաստանը լրացուցիչ 10-15 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար |1lurer.am|

1lurer.am: Չինաստանը լրացուցիչ 10-15 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի համար, և 15 ամերիկյան ընկերություն ավելացրել է արտահանման վերահսկողության ցանկում՝ ի պատասխան չինական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի կրկնակի ավելացմանը: Չինաստանի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ լրացուցիչ տուրքերը կգործեն 2025 թվականի մարտի 10-ից։ 15 տոկոս մաքսատուրքը կտարածվի հավի, ցորենի, եգիպտացորենի և բամբակի վրա: 10 տոկոս մաքսատուրքը կկիրառվի սորգոյի, սոյայի, խոզի, տավարի մսի, ծովամթերքի, մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի նկատմամբ: Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը դժգոհություն էր հայտնել ԱՄՆ-ի գործողությունների կապակցությամբ: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ից միակողմանի մաքսատուրքերը կարող են վնաս հասցնել Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրատնտեսական հարաբերություններին: Մարտի 4-ին ուժի մեջ են մտել Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ապրանքների ներմուծման նկատմամբ ամերիկյան նոր մաքսատուրքերը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Չինաստանից ներկրման համար տոկոսադրույքը 10-20 տոկոս բարձրացնելու մասին:
12:20 - 04 մարտի, 2025