Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ:
17:41 - 19 նոյեմբերի, 2022
Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտնեց. «Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, երկաթուղու վերականգնման գործընթացը սկսում ենք, թվում էր՝ ամեն ինչ պայմանավորվել ենք։ Ես ձեզ մի մանրամասն էլ ասեմ, որը կարծում եմ մեր երկրում շատերին դուր չի գա։ Ես երբ պատրաստվում էի ֆեյսբուքյան իմ էջում գրառում անել, ես հենց տեղում հանդիպման մյուս մասնակիցների հետ իմ տեքստը ճշտեցի, ասեցի ես ճի՞շտ եմ հասկանում պայմանավորվածությունը, որովհետև ես պետք է դուրս գամ ու հրապարակում անեմ, և ստացա հաստատում և՛ ԵՄ նախագահից, և՛ Ադրբեջանի նախագահից, որ, այո՛, դա այն պայմանավորվածությունն է, ինչ տեղի է ունեցել, իսկ իմ գրառումն իմ էջում մինչև հիմա կա բնականաբար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այդ մասին խոսել է նաև վերադառնալուց հետո՝ կառավարության նիստի ընթացքում։ «Բայց երբ պետք էր այդ նույն տեքստը, ինչ-որ իմ էջում գրված էր, դրան գործնական տեսք տալ, Ադրբեջանը հրաժարվեց դրանից։ Եթե Ադրբեջանի համար սա ոչ թե էսկալացիայի առիթ է, այլ հաղորդակցության խնդիր, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման առումով, այդ հարցը լուծված է։ Պետք է գնալ և ուղղակի այդ լուծմանն ընթացք տալ»,-ասաց նա։
20:52 - 11 նոյեմբերի, 2022
Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում. հայացք Բրյուսելից
 |amerikayidzayn.com|

Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում. հայացք Բրյուսելից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Բաքվի ու Երևանի միջև հակամարտության, տարածաշրջանային զարգացումների և ԵՄ ներգրավվածության մասին ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նրա պնդմամբ, դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ: «ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- պնդում է նա: Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտոդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: «Դիտորդական առաքելությունը կմեծացնի մեր աջակցման կարողությունը: Բացի այդ, այստեղ ԵՄ ֆիզիկական ներկայության տեսանկյունից, այն ի ցույց է դնում մեր հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանն այստեղ, ինչպես նաև այն լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է իր առաքելությանը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ կարգավորմանը»,- նշում է նա: Տոյվո Կլաարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: Նա ընդգծում է՝ առաքելության ժամկետը երկու ամիս է: Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից: Մենք կարող ենք անել դա կարճ ժամանակահատվածի համար, բայց ոչ երկրարաժամկետի, հայտնում է եվրոպացի դիվանագետը: «Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք որոշակի միջոցներ տրամադրել Վրաստանի դիտորդական առաքելությունից՝ առանց վտանգելու ԵՄ դիտորդական առաքելությունների կարողությունները և այսպիսով դիտորդներ տեղակայել Հայաստանում»,- ընդգծում է նա: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին տեղեկության վերաբերյալ՝ եվրոպացի դիվանագետը նշում է, որ իր տեղեկությամբ երկու կողմերում էլ ընթանում են հետաքննություններ այս տեղեկության մասին: Ապացուցման դեպքում, Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները իրավական ընթացակարգային քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք ստանձնել են համապատասխան պարտավորություններ: Տոյվո Կլաարը վստահ է՝ ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա: Երեք երկրներն էլ կորցնում են տնտեսական հնարավորություններ այս հակամարտության պատճառով, այդ թվում՝ Վրաստանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, սահմանների, հաղորդակցության վերաբացումը, առևտրի վերականգնումը ձեռնտու է Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին: Շարունակությունը՝ amerikayidzayn.com-ում
14:37 - 25 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։ «Առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նաև հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը տեցի կունենա Բրյուսելում հոկտեմբերի վերջին։ «Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որի՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:53 - 07 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմից ներկայացրել են Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։
07:07 - 07 հոկտեմբերի, 2022
Պրահայում կայացել է Միշել-Ալիև հանդիպում |azatutyun.am|

Պրահայում կայացել է Միշել-Ալիև հանդիպում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Պրահայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են «հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք եռակողմ հանդիպման օրակարգը»: Հանդիպմանը նշվել է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումների նշանակությունը, որոնք ուղղված են հայ - ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին միջնորդական առաքելության համար և նշել, որ Ադրբեջանը պաշտպանում է բրյուսելյան ձևաչափը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում արդեն մի քանի հանդիպում են ունեցել՝ քննարկելով հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
15:11 - 06 հոկտեմբերի, 2022
Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ամերիկյան Politico հրատարակությանը տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցիների համար ԵՄ մարդասիրական մուտքի ապահովմանը մասնակի զորահավաքի հայտարարության ֆոնին։ «Համաձայն եմ, որ պետք է շատ արագ արձագանքել ու համակարգվել, քանի որ նոր գործոն է ի հայտ եկել՝ մասնակի զորահավաք»,- ասաց նա։ Վերջինիս խոսքով՝ Եվրամիությունը պետք է «բացություն ցուցաբերի» Ռուսաստանից հեռանալ ցանկացողների նկատմամբ։ Միշելը հավելել է, որ պատրաստ է խորհրդակցել ԵՄ-ի իր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահը մասնակի զորահավաք կազմակերպելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ խոսքը շուրջ 300 հազար պահեստազորայինի մասին է։ Մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո ՌԴ մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել։
14:18 - 24 սեպտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը ԵԽ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետը ԵԽ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը` ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին: Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
10:07 - 24 սեպտեմբերի, 2022