Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Մխիթար Հայրապետյանը։

Քրգործ՝ հայկական առաջին արբանյակի հարցով
 |azatutyun.am|

Քրգործ՝ հայկական առաջին արբանյակի հարցով |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Թե կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, կան մեղադրյալներ, քանիսն են, դատախազությունը չի մանրամասնում, այլ հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի, տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Դատախազությունը չի մանրամասնում, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Քրեական գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գործն առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։ Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նախագահի անունը։ Արդյոք հենց Խաչատուրյանով է պայմանավորված այս գաղտնիությունը, իրավապահները չեն մանրամասնում, հայտնի չէ նաև՝ նախագահը հարցաքննվել է, թե ոչ։ Նախագահականից «Ազատության»-ը փոխանցեցին՝ չեն մեկնաբանում և չեն անդրադառնում թեմային։ Armsat 1-ը SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս եկավ 2022-ի մայիսին Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Նախագիծը համատեղ իրականացնում են հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունները։ Թե որքան է վճարել Հայաստանն արբանյակի և այն տիեզերք ուղարկելու համար՝ պաշտոնապես չի հայտարարվել, բայց հայտնի է, որ 2022-ի ապրիլին կառավարությունը մոտ 7 միլիոն դոլար է հատկացրել իսպանական «Սատլանտիս»-ի հետ պայմանագիր կնքած հայկական «Գեոկոսմոս»-ին։ Արդյոք այդ գումարը արբանյակի և դրա տիեզերք արձակման ամբողջ ծա՞խսն է ծածկել, հայտնի չէ:
13:14 - 27 նոյեմբերի, 2024
Բրազիլիան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ. ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է դեսպանին

Բրազիլիան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ. ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, այդ թվում օրենսդրական նախաձեռնությունները՝ միտված ոլորտի զարգացմանը և առաջընթացին։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություներին և նախորդ հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկություններին։ Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ընդգծել է, որ Բրազիլիայի ոլորտային համապատասխան նախարարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաշերտ գործակցություն ծավալելու տեխնոլոգիական ոլորտի հնարվոր բոլոր ուղղություններով։ Դեսպանը նաև նշել է, որ բրազիլական մի շարք ընկերություններ ևս հետաքրքրված են հայկական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորություններով։ Քննարկել են ճարտարագիտության, թվայնացման, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների, հետազոտությունների և մշակումների (R&D), գիտության, նորարարության, մի շարք այլ ոլորտներով և ուղղություններով գործակցության ընդլայնման, փոխշահավետ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկուստեք գործուն քայլեր իրականացնել՝ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններն առավել առարկայական փուլ տեղափոխելու համար։
19:33 - 22 նոյեմբերի, 2024
Հավատացած ենք, որ ՀՀ-ն շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. ԲՏԱ նախարար
 |1lurer.am|

Հավատացած ենք, որ ՀՀ-ն շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի. ԲՏԱ նախարար |1lurer.am|

1lurer.am: Հավատացած ենք, որ Հայաստանը շատ շուտով ծառայություններ մատուցող երկրից պետք է վերաճի պրոդուկտներ արտադրող երկրի, և այն պիտի լինի միջազգային բրենդը, միջազգային ներկայացվածությունը տեխնոլոգիական աշխարհում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Մենք հավատում ենք, որ հիմնարար հետազոտությունները, գաղափարներն ու երազանքները, որ գիտնականները, գիտահետազոտական խմբերն ունեն, հենց Հայաստանի ներսում պետք է հետազոտվեն, դառնան փորձանմուշներ, գնան դեպի սերիական արտադրություն և արտահանվեն մեր երկրից, որովհետև հենց այս ոլորտում է, որ մենք գալիս ենք խրախուսելու բարձր արժեք ունեցող և բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող այդ ուղղությունները: Այստեղ շատ կարևոր է, որ նոր օրենսդրությամբ 2025-ից մենք նախատեսում ենք այն բոլոր աշխատակիցներին, որոնք ներկայացված կլինեն գիտահետազոտական և փորձարարական մշակումների ոլորտում, նաև 20 տոկոս եկամտահարկի շեմը սահմանել 10 տոկոս»,- ասաց նա: Պետության ծառայություններն ուզում ենք դարձնել խելացի, այսինքն՝ թափանցիկ, արագ և պարզ, ընդգծեց նախարարը. «Թվայնացված ծառայություններն ու խելացի համակարգերը հեշտացնելու են բոլորիս կյանքը՝ թույլ տալով մեզ առցանց ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, օգտվել տարատեսակ հանրային ծառայություններից»:
12:22 - 13 նոյեմբերի, 2024
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով ArmIGF2024 համաժողովին

ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով ArmIGF2024 համաժողովին

«Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը»՝ ArmIGF2024-ը, նոյեմբերի 5-ին կրկին համախմբել էր ոլորտի մասնագետներին, պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներին,  ինտերնետի ապագայով ու  հնարավորություններով հետաքրքրված անձանց։ Նոյեմբերի 5-ին՝ արդեն 9-րդ անգամ,  մեկնարկել է ավանդական դարձած համաժողովը, որն այս տարի անցկացվում է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրի ներքո։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԲՏԱ նախարարությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունել և համաժողովին արդյունավետ ընթացք է մաղթել  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ «Մենք համարում ենք, որ ինտերնետ տիրույթը պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ կկարողանան արտահայտվել և զգալ իրենց շատ ապահով։ Մեր թվայնացման օրակարգում մենք անչափ կարևորում ենք կիբեռպաշտպանության առումով մի քանի քայլ առաջ լինելը և թվային լուծումներ նախագծելիս՝ կիբեռանվտանգ միջավայր ապահովելը»,- նշել է Գևորգ Մանթաշյանը, ընդգծելով նաև ԱԲ-ի և այլ առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ ապատեղեկատվության տարածման պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև  ինտերնետի ազատ և արժեքահեն կառավարման կարևորությունը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը,  ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը,  RIPE NCC, հանրային կապերի և քաղաքականության մշակման ավագ խորհրդական, ԻԿԽ միջգերատեսչական խմբի անդամ Վահան Հովսեփյանը, «Ինտերնետ հասարակություն» ՀԿ համայնքի ներգրավվածության համակարգող եվրոպական տարածաշրջանի համար Նիք Հիրկան, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,  RU/.РФ TLD կորդինացնող կենտրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը։ Խոսվել է միջոցառման կարևորության, Հայաստանում կիբեռանվտանգության, թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում պետական քաղաքականության, առաջ եկած խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։ Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ։ «Հայաստանը թվային խաչմերուկում. ինչպե՞ս կառուցել և ղեկավարել հայկական թվային նավատորմը» պանելային քննարկմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։ Հաջորդիվ տեղի ունեցած քննարկումներն անցկացվել են «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները նոր ընդունվող իրավական ակտերում», «Կիբեռանվտանգային խնդիրները և մարտահրավերները միջազգային փորձը և համագործակցության եզրերը», «WSIS+20 թարմացումները՝ 2024թ. կազմակերպված միջոցառումների շրջանակներում, Համացանցի կառավարման ապագան, Համաշխարհային թվային պայմանագիր և Ապագայի համաժողովի արդյունքների վերլուծություն», «Ազգային բովանդակության զարգացումը համացանցում, ազգային դոմենային տիրույթ, մարտահրավերներն ու զարգացումները» թեմաներով։ Համաժողովը կազմակերպել է «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով» միջգերատեսչական խումբը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության , «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։ Համաժողովին մասնակցում են միջազգային 5 կազմակերպությունների և 7 երկրների՝ Սերբիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Վրաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչներ՝ համատեղ քննարկելով ինտերնետի  կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր ու խնդիրներ։
18:10 - 05 նոյեմբերի, 2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպում ունեցել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ քննարկելու գործակցության ընդլայնման նոր ուղիները: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացել է նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող գիտական նախագծերին ու արտադրանքին, ժամանակակից լուծումներով վերանորոգված ու կահավորված լսարաններին և աշխատասենյակներին, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և նախանշվող ծրագրերին: Համալսարանի գիտաշխատողները նախարարին ներկայացրել են ԵՊՀ ֆինանսավորմամբ իրականացվող գիտական նախագծերը, ձեռք բերված սարքավորումները և մի շարք գործակցությունների արդյունքում իրականացված ծրագրերը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ու արտերկրից ստացած դրամաշնորհներով կատարված աշխատանքները: Նախարար Հայրապետյանը կարևորել է ԵՊՀ լաբորատորիաներում հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված փորձանմուշները տնտեսության մեջ ավելի կիրառական դարձնելու հարցը, ընդգծել, որ նախարարության ռազմավարություններից է կիրառական ուղղությունների քաղաքականության մշակումը։ Այս համատեքստում քննարկվել են գործակցությունը խորացնելու հնարավորությունները: Այնուհետև կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները: Համալսարանականներն հայտնել են իրենց մտահոգություններն ու առաջարկները։ Նախարարը լսել է համալսարանականների՝ հետազոտություններն արտադրանքի վերածելու, այն ներքին և միջազգային շուկաներում ներկայացնելու և գործակցելու առաջարկները, պատասխանել նրանց հարցերին: Նախարարն անդրադարձել է նաև ոլորտի զարգացման համար նախարարության կողմից նախաձեռնվող մի շարք քայլերի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանող օրենսդրության մշակմանը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նմանատիպ հանդիպումների ձևաչափը շարունակական դարձնելու:
12:50 - 01 նոյեմբերի, 2024
Հայաստանի ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ուղիները

Հայաստանի ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ուղիները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին, նստավայրը՝ Մոսկվա։  ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության լայն շրջանակը, ոլորտի, հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն, իրականացվող ծրագրերն ու ձեռքբերումները, ընդգծել երկրում մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես մեծաթիվ ինժեներների առկայության առավելությունը:  Մանթաշյանն անդրադարձել է արհեստական բանականության (AI)՝ կրթության և առողջապահության ոլորտում կիրառման հայաստանյան ձեռքբերումներին, այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությանը:  Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն իր հերթին ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի հետ տարվող աշխատանքները, Գանայի՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման շրջանակներում թվայնացման ոլորտում գրանցած հաջողությունները և Հայաստանի հետ հնարավոր համագործակցությունը: Քննարկվել են նաև կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր այլ ուղիներ:
14:33 - 25 հոկտեմբերի, 2024
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հոկտեմբերի 14-15-ը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումարին (WTSA-24) և Հինգերորդ գլոբալ ստանդարտների սիմպոզիումին: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։ Նախարարի տեղակալին ուղեկցել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: Մելիքսեթյանը Գլոբալ ստանդարտների սիմպոզիումի (GSS-24)՝ «Բարձր մակարդակի սեգմենտ. Կատալիզացնող փոփոխություն. արդյունաբերությունն ու նախարարական առաջնորդները ձևավորում են նորարարության ապագան» թեմայով նստաշրջանում հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է ինովացիոն էկոհամակարգերի ապագայի տեսլականը, անդրադարձել ստարտափների, կորպորացիաների ու կառավարությունների միջև համագործակցության ամրապնդման հնարավորություններին և անորոշ ու արագ փոփոխվող գլոբալ միջավայրում նորարարությունների առաջացման բարդությունները հաղթահարելու ուղիներին։ Միջոցառման շրջանակներում Գևորգ Մելիքսեթյանը հանդիպում է ունեցել ՀՄՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմաս Լամանոսկասի և ՀՄՄ զարգացման բյուրոյի տնօրեն Կոսմաս Զավազավայի հետ: Քննարկվել են համագործակցության զարգացման, ՀՄՄ հետազոտական և աշխատանքային խմբերում նոր մասնագետների ներգրավվածության, ՀՀ-ում ոլորտային թեմաներով սեմինարների կազմակերպման և այլ հարցեր: Հաջորդիվ՝ Գևորգ Մելիքսեթյանը հանդիպել է Հնդկաստանի հեռահաղորդակցության վարչության քարտուղար Նեերաջ Միթտալի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, դեսպանի առաջին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության զարգացման, համատեղ նամականիշ թողարկելու և փոխգործակցության այլ հնարավորությունների շուրջ:
18:11 - 19 հոկտեմբերի, 2024
Նիդերլանդների դեսպանը ԲՏԱ նախարարին է ներկայացրել փոխգործակցության հնարավոր ուղղությունները

Նիդերլանդների դեսպանը ԲՏԱ նախարարին է ներկայացրել փոխգործակցության հնարավոր ուղղությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության ամենաարդյունավետ գործիքներից մեկը՝ հաշվի առնելով երկրում ոլորտի առկա ներուժը: Այս համատեքստում անդրադարձել է Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությանը՝ թվային փոխակերպման քաղաքականության, կիբեռանվտանգության և ՀՀ-ում եվրոպական տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ներգրավման հնարավորություններին՝ կարևորելով նիդերլանդական հարուստ փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաև արդեն իսկ հաջողած երկուստեք փոխգործակցությունն ու Հայաստանում ոլորտի զարգացմանն ուղղված Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը: Դեսպանն իր հերթին ներկայացրել է փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության վերաբերյալ մոտեցումների, տեխնիկական զարգացման ներկա պայմաններում ռիսկերի նվազեցման, թվային փոխակերպման, ինչպես նաև ստարտափների էկոհամակարգի զարգացմանն ուղղված քաղաքականությանն ու մեխանիզմներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ:
19:47 - 15 հոկտեմբերի, 2024
Ռուբեն Սիմոնյանը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը

Ռուբեն Սիմոնյանը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում, մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։ Ռուբեն Սիմոնյանն՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ նախարարության կողմից այդ ներուժը արդյունավետ կիրառելու հնարավորություններին, ընդգծել է, որ մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ նախաձեռնվել է հանդիպում: «Մոտ 45 հայկական ընկերություններ կան, որոնք թվային լուծումների վրա են աշխատում և թվային լուծումներ են տրամադրում։ Նման հանդիպումների նպատակն է ներկայացնել, թե ինչ տեսլական ունենք, ուր ենք ուզում հասնել, որոնք են լինելու  հաջորդ քայլերը և ունենալ հստակ պլան»,- ասել է նախարարի տեղակալը։ Սիմոնյանը նշել է, որ սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը, որի ավարտին կլինեն հստակ ծրագրեր ԱԲ և այլ հիմնական ուղղություններով։ Նախարարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը և մի շարք միջազգային կազակերպություններ մեծ գումար են հատկացնում թվայնացման ուղղությունը զարգացնելու համար, որոնց արդյունավետ օգտագործումն անչափ կարևորված է։ Այնուհետև անդրադարձ է կատարվել ստարտափների զարգացմանն ուղղված նախարարության գործունեությանը։ «Բացի հիմնական նախաձեռնություններն ու ծրագրերն, այս տարի նախաձեռնեցինք և Հայաստան բերեցինք միջազգային հայտնի աքսելերատոր «Plug and Play»-ին, որը 26 շաբաթյա ծրագիր է իրականացնելու, 14 շաբաթյա մենթորություն։ Ծրագրին դիմող ստարտափներ կան, որոնց և՛  պրոդուկտը և՛  գաղափարը ԱԲ ուղղվածությամբ են»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը:  Նախարարի տեղակալը հիշեցրել է նաև, որ Ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչի ռեսուրսն էլ անվճար տրամադրվել է ինստիտուտներին, ոլորտի մասնագետներին, և արդեն իսկ շուրջ 20 գիտահետազոտական աշխատանքներ իրականացվում են այդ համակարգչի միջոցով։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է՝ գերհամակարգչի օգտագործումը կնպաստի գիտելիքների ձեռքբերման, բարդ խնդիրներին նոր ինովացիոն լուծումներ տալուն և կստեղծի կարողությունների կապիտալ՝ Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիական երկիր տեղորոշելու համար: Քննարկման մյուս բանախոսը՝ Ներսես Երիցյանն, անդրադարձել  է տվյալների պահպանման թեմային, գործակալության կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել այդ ուղղությամբ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը։ Սևակ Միքայելյանն էլ խոսել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այն քայլերի մասին, որոնք օգնում են բիզնեսին թվայնացնելու իրենց աշխատանքային գործընթացները։ Քննարկումը վարել է  Krisp-ի համահիմնադիր և նախագահ, 10Web-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Ատավազդ Մինասյանը։
16:11 - 13 հոկտեմբերի, 2024
ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման գործընթացը. մեկնարկել է AI Conf 2024-ը

ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման գործընթացը. մեկնարկել է AI Conf 2024-ը

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  հոկտեմբերի 12-ին մեկնարկել է «Krisp» ընկերության կողմից կազմակեպված  AI Conf 2024-ը,  որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ մեծ ռեսուրսներ գեներացնելով, դրանք ճիշտ, արդյունավետ կիրառելով թռիչքային աճ ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար։ «Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, նոր կրթական ծրագրեր, նոր ենթակառուցվածքներ, ԱԲ սուպերհամակարգչային կենտրոններ, գիտահետազոտական խմբեր, որոնք կենտրոնացված են լինելու հենց ԱԲ գործիքներով բարդ լուծումներ գեներացնելու ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածն ունեն այս ընկալումն, ինչը լավատեսություն է ներշնչում»,- ասել  է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ հանրային կառավարման ռեֆորմների, թվային փոխակերպման քաղաքականության մեջ  ԱԲ գործիքների ներդրումն ու  կիրառումը գալիս է ավելի որակյալ դարձնելու կառավարությունների որոշումները, խնայելու ժամանակ, ապահովելու  կանխատեսելի լուծումներ և արդյունավետ կառավարում։Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Krisp»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, ընդգծել, որ ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիան Է աշխարհում և այն մարդիկ, կազմակերպությունները և կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել ԱԲ-ն՝ շատ ավելի առաջ կգնան, ավելի մրցակցային կլինեն։ «Այստեղ ներկա են տարբեր ոլորտների՝ կառավարության, ուսումնական հաստատությունների, ֆինանսական, այլ ներկայացուցիչներ, և մեր հիմնական նպատակն է  հասկանալու, թե ինչպես է ԱԲ-ն ազդում բոլորի գործունեության, մեր կյանքի վրա և արդյոք մենք կկարողանանք այս մեծ հնարավորությունը ճիշտ օգտագործել»,- կարևորելով միջոցառման անցկացումը՝  ասել է Դավիթ Բաղդասարյանը։ Ներկաներին ողջունել է նաև Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն  և համահիմնադիր Հայկ Եսայանը։ Միջոցառման պաշտոնական արարողությունից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել է համաժողովի շրջանակում անցկացվող էքսպոյի տարածքով,  ծանոթացել ներկայացված ընկերություններին, քննարկել հնարավոր համագործակցության տարբերակներ։AI Conf Armenia-ն, որն իրականացվում է 2022 թվականից, արհեստական բանականության (ԱԲ) թեմայով Հայաստանի ամենամեծ համաժողովն է, որի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի նորարարությունը, կրթությունը` ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես ԱԲ նորարարությունների առաջատար: Համաժողովի ընթացքում կներկայացվեն  և կքննարկվեն  ԱԲ նորագույն միտումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ԱԲ նախագծերն ու հետազոտությունները։ Ելույթ կունենան ոլորտի առաջատար փորձագետներ, կիրառական հետազոտողների կողմից կանցկացվեն սեմինարներ, գործնական դասընթացներ, պանելային քննարկումներ «ԱԲ հեղափոխություն», «ԱԲ-ն կրթությունում»,  «ԱԲ-ն ՖինԹեք-ում», մի շարք այլ թեմաներով։ Համաժողովին մասնակցում են խոսնակներ այնպիսի հեղինակավոր ընկերություններից և կրթական հաստատություններից, ինչպիսիք են՝ Krisp-ը, Ucraft-ը, PicsArt-ը, PMI Science-ը, Team Telecom Armenia-ն և այլն։
19:25 - 12 հոկտեմբերի, 2024
Հայ ինժեներական ներուժը կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային ասպարեզում, Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը |armenpress.am|

Հայ ինժեներական ներուժը կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային ասպարեզում, Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը |armenpress.am|

armenpress.am: Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024) չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար:  Այդ կարծիքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեդիա զոնայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ շեշտելով, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն: «Վերջին ամիսների ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները` Հայկ Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ համատեղ մեծածավալ աշխատանքի արդյունքում փորձել են երեք օր շարունակ Հայաստանն առաջարկել իբրև կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա, և ես առավել քան վստահ եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք ինքներս մեզ համար բացահայտելու ենք արհեստական բանականության կողմից մարդկությանը և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններ, նոր գործիքակազմեր, որոնք գալիս են փոխելու և հեղափոխելու առհասարակ մեզ բոլորիս, մեր կյանքը, մեր մոլորակը: Առավել քան վստահ եմ, որ կոնգրեսը չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշեց, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրեց, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը: Վերջին երկուսն անցկացվել էին ասիական երկրներում:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
12:43 - 05 հոկտեմբերի, 2024
Ռազմարդյունաբերոողների գործունեությունը կդյուրացվի. ԲՏԱՆ-ն 4 փոփոխություն է նախաձեռնել |1lurer.am|

Ռազմարդյունաբերոողների գործունեությունը կդյուրացվի. ԲՏԱՆ-ն 4 փոփոխություն է նախաձեռնել |1lurer.am|

1lurer.am: ԲՏԱՆ-ն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթներով օժտել ռազմարդյունաբերական կոմիտեին՝ նպաստելու Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Նախարարը նախ հիշեցրեց՝ շուրջ 4,2 մլրդ դրամի բյուջե է նախատեսված ռազմարդյունաբերության ոլորտում նորարարությունների, նորագույն տեխնոլոգիաների խթանման համար: Ըստ զեկուցողի՝ այսօր էլ ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքներ կատարվում են, սակայն մի շարք իրավահարաբերություններ պետական ու ուժային կառույցների, մյուս կողմից՝ մասնավոր հատվածի միջև, կանոնակարգված չեն: Ուստի օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախ կանոնակարգել դաշտը՝ հեշտացնելու այն ռազմարդյունաբերողների գործը, որոնք ցանկանում են պետական ֆինանսավորումից օգտվել: Կանոնակարգման ենթակա երկրորդ ուղղությունը վերաբերում է փորձանմուշների արտադրությանը: «Այս մասում ունենք 1,5 մլրդ դրամի համապատասխան բյուջե. սա նախատեսված է 2024 թվականի բյուջեով, սակայն որևէ մեխանիզմ սրա տակ դրված չէ: Մենք առաջարկում ենք օրենսդրական այս փոփոխություններով տալ մեզ գործիքակազմ՝ մշակելու մեխանիզմները, դրա տակ դնելու համակարգ»,- ասաց նախարարը և հավելեց, որ արդյունքում այն ռազմարդյունաբերողները, որոնք պատրաստ են պետական փորձարկման, կֆինանսավորվեն պետության կողմից: Երրորդ փոփոխությունը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին. կվերացվեն արհեստածին, բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնք լրջորեն ազդում են պետական փորձարկման գործընթացի վրա: Այս համատեքստում նախարարը ներկայացրեց նաև պրակտիկայում գոյություն ունեցող մի երևույթ: «Պետական փորձարկման համար անհրաժեշտ անգամ մեկ փամփուշտի համար մենք Կառավարության առանձին որոշումների ենք տանում: Հետայսու մենք մտադիր ենք 2 նախարարների՝ ԲՏԱ նախարարի և պաշտպանության նախարարի հրամանով այս հարցը կարգավորել, որը մի քանի անգամ արագացնելու է պետական փորձարկումների տեմպերը»,- ասաց նախարարը: Չորրորդ ուղղությունը հնարավորություն է տալու պետական հաստատությանն արտակարգ իրավիճակներում, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվեն մասնավոր հատվածի ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին, որովհետև այս ընկերությունները կաշկանդված են, երբ խոսքն արտերկրից նման գնումներին է վերաբերում:
14:22 - 01 հոկտեմբերի, 2024
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ստորագրված Իրականացման պայմանագրի ծրագրի շրջանակում Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ծրագրի շրջանակներում Հանրային հեռուստաընկերությանը ցուցաբերված նշանակալից աջակցության համար: Այս համագործակցությունը, ըստ նախարարի, հերթական վկայումն է հայ-չինական բարեկամական հարաբերությունների: Նախարարն առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության թվային փոխակերպման երկարաժամկետ ռազմավարության համար այսօրինակ ծրագրերն ու նախագծերը, որոնք գալիս են աջակցելու, ուժեղացնելու, հզորացնելու տեղեկատվական ոլորտում արտադրական կարողությունները: «Սա ոչ միայն ենթակառուցվածքներ կամ շենքեր կառուցելու, այլև նորարար միտք, նոր տեխնոլոգիաներ և թվային լուծումներ բերելու մասին է, ուստի շնորհավորում եմ Հանրային հեռուստաընկերությանն այսչափ կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ընդգծել է նախարարը: Ըստ աղբյուրի՝ ներկաներին ողջույնի խոսք է հղել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Նա դեսպանատան անունից շնորհավորել է ներկաներին նախագծի մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել հայ-չինական բարեկամական հարաբերությունների կայուն և նպաստավոր զարգացմանը, համատեղ իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին: «Չինաստանը դիտարկում է Հայաստանը որպես լավ բարեկամ և գործընկեր՝ մեծապես կարևորելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Հավաստիացած եմ, որ Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման ավարտից հետո այն կդառնա երկու երկրների միջև բարեկամական համագործակցության ևս մեկ խորհրդանշական արդյունք՝ նպաստելով Հայաստանի տեղեկատվական միջոցների զարգացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը՝ հարստացնելով գործնական համագործակցության բովանդակությունը»,- ասել է գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նշվում է, որ երախտագիտության խոսքով հանդես է եկել նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Չինաստանի կառավարություններին այսօրինակ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ Մովսիսյանը շեշտել է, որ անկախության շրջանում սա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում կատարված ամենամեծ ներդրումն է: Հիմնարկեքի արարողությանը ելույթ է ունեցել նաև Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը: ՀՀ ԲՏԱ նախարարության տեղեկացմամբ՝ ելույթներից հետո հայկական և չինական կողմի ներկայացուցիչները Իրականացման պայմանագրի էջերով պարկուճը տեղադրել են նոր մասնաշենքի հիմքում՝ խորհրդանշելով լայնածավալ շինաշխատանքների պաշտոնական մեկնարկը: Հեռուստատաղավարն անկախ Հայաստանում կառուցվող ամենամեծ հեռուստաստուդիայի շենքն է. նախագիծն ընդգրկում է 7128 քմ հողատարածք, որտեղ կառուցվելու է 3210 քմ շինություն:  
21:57 - 30 սեպտեմբերի, 2024
«ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը. ներկա է եղել ԲՏԱ նախարարի տեղակալը

«ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը. ներկա է եղել ԲՏԱ նախարարի տեղակալը

ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ «ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում սեպտեմբերի 22-ին կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը։ Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից: Բացման խոսքում նախարարի տեղակալ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ Հայաստանում ավիամոդելիզմի խթանմանն ուղղված ջանքերի համար: Նա ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը, որոնք ոչ միայն նպաստում են նորարարությանը և ստեղծագործականությանը, այլև հարթակ են ստեղծում մասնագետների և էնտուզիաստների միջև գիտելիքների և հմտությունների փոխանակման համար: Նա նաև հույս է հայտնել, որ փառատոնը կաջակցի ավիամոդելիզմի հանրայնացմանը և հանրահռչակմանը Փառատոնը համախմբել էր ոլորտի մասնագետներին փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով: Փառատոնի ընթացքում ներկայացվել  է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական: Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացրել նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելավարները, ապա՝ Հայաստանում գործող խմբակները, ԲՈՒՀ-երը և լաբորատորիաները: Ցուցադրական հարթակում պատրաստի մոդելներով և ձեռքբերումներով ներկայացել են անհատ ավիամոդելավարները։ Այստեղ ևս հանդես են եկել  նաև գործող խմբակները, ԲՈՒՀ-երն ու լաբորատորիաները: Արդեն 2-րդ տարին իրականացվող փառատոնն անցկացվում է Արմ Փրոջեքթ ՀԿ նախաձեռնությամբ։
14:27 - 25 սեպտեմբերի, 2024