Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ,  ԱԺ նախկին պատգամավոր։ 

Ծնվել է 1958 թ․-ի նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում։ 1997թ․ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը, 2002թ․՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 1976-1978 թթ․ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը և մասնակցել Արցախյան պատերազմին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

1993 թ․-ի եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996 թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1996-1999 թթ․ ընտրվել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2003-2007 թթ․ կրկին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ։ 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։

2011 թթ․ համաներմամբ ազատ է արձակվել։ 2011-2012 թթ․ եղել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ։ 2013թ․ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015 թ․ ընտրվել է նույնանուն կուսակցության Վարչության անդամ: 2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, սակայն կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու համար։ 2017 թ․ ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ։

Միքայել Մինասյանի գործով ևս երեք անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը փոխանցվել է դատարան

Միքայել Մինասյանի գործով ևս երեք անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը փոխանցվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի (Միքայել Միկողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ մեղադրվող ևս երեք անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։  Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի, Տ.Ե.-ի, Մ.Վ.-ի և այլ անձանց հետ համատեղ, հանցավոր կազմակերպության կազմում, Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ և այլ անձանց օժանդակությամբ, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով իրականացրել են ապօրինի գործունեություն: Բացի այդ, Մ.Մ.-ն, ՀՀ ռեզիդենտ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածության շրջանակներում, պատրաստակամություն է հայտնել իրեն պատկանող SAMTELL կազմակերպությանն առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դիմաց, օգտագործել իր՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպան, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը: Արդյունքում՝ արգելված գործունեությունը թաքցնելու նպատակով ստեղծված ոչ ռեզիդենտ կազմակերպության հայաստանյան հաշիվը համալրվել է 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամով, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարով, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլիով և 1700 եվրոյով: Վերոնշյալ գործունեության հետևանքով՝ ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից պետությանը պատճառվել է չվճարված հարկերի տեսքով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար ՀՀ դրամի վնաս: Ապօրինի գործունեություն իրականացնելու համար ստեղծված կազմակերպության հաշվեհամարին 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից փոխանցված, ինչպես նաև Մ.Մ.-ի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ մուտքագրման գործարքների արդյունքում գոյացած վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով գումարները՝ 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամը, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարը, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլին և 1700 եվրոն, նույն ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ կանխիկացվել են Մ.Մ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից: Դրանց մի մասը մի շարք անձանց կողմից կանխիկ մուտքագրվել և միախառնվել է Մ.Մ.-ի հետ փոխկապակցվածություն ունեցող մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ֆինանսական միջոցներին: Այնուհետև, ընկերություններից մեկը՝ ի դեմս հիմնադիր և տնօրեն Բ.Ս.-ի, գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի, ստացված միջոցները միախառնելով այդ ընկերության հաշվին ստացված՝ ընկերության օրինական գործունեությամբ չհիմնավորվող և հանցավոր ծագում ունեցող մյուս գումարների հետ, 11 միլիարդ 154 միլիոն 994 հազար ՀՀ դրամ ներդրել է «Վելոֆիրմա» ՍՊ ընկերությունում («Double Tree by Hilton» հյուրանոց)՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն, հանդիսանալով 2012 թվականի դեկտեմբերի 17-ին պետական գրանցում ստացած՝ վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավարը և պատասխանատուն, կազմակերպել են հանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ 2014 թվականի նոյեմբերի 18-ից ընկերության տնօրեն Տ.Ե.-ի, ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 396 միլիոն ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում խեղաթյուրված տվյալներ ներառելը: Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, հանդիսանալով վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավարը, ընկերության գործունեության փաստացի պատասխանատու Լ.Ա.-ի հետ միասին, տիրապետելով ընկերության՝ 2019 թվականի ընթացքում հարկվող շահույթի իրական տվյալներին, հանձնարարել են ընկերության տնօրեն Տ.Ե.-ին և գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ին՝ հարկային մարմին ներկայացնել խեղաթյուրված տվյալներ, խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց, և ղեկավարել են նշված հանցանքի կատարումը: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով՝ Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն, պատասխանատու լինելով «Կապռեկո» ՓԲ ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու և օրենքով նախատեսված մի շարք այլ պահանջները պահպանելու համար, վերոնշյալ ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հետ 2014 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ 2017 թվականի հունվարի 17-ին կնքված համաձայնագրի հիման վրա՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից ստացել են 1 միլիարդ 980 միլիոն ՀՀ դրամ կանխավճար` տվյալ տարվա ընթացքում վառելիք մատակարարելու նպատակով: Վերոնշյալ համաձայնագրի կնքումից հետո ստացված 1 միլիարդ 980 միլիոն դրամի արդյունքում գոյացած 396 միլիոն ՀՀ դրամ շահութահարկը չվճարելու նպատակով, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի կազմակերպմամբ, Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն ապրանքի մատակարարման համաձայնագրով նշված ընկերության հաշվին փոխանցված վերը նշված գումարը վերափոխել են փոխառությամբ տրամադրված գումարի, որից հետո, խախտելով Հարկային օրենսգրքի 53-րդ և 104-րդ հոդվածների պահանջները, 2018 և 2019 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկում մտցրել են խեղաթյուրված տվյալներ: Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին հաստատել է Տ.Ե.-ի, Ա.Մ.-ի և Մ.Վ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան:  Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:06 - 20 փետրվարի, 2025
Այսօր «դուխով» խոսքը խելոք մնալն է, ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն. Սասուն Միքայելյան |news.am|

Այսօր «դուխով» խոսքը խելոք մնալն է, ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն. Սասուն Միքայելյան |news.am|

news.am: Դա դատական խնդիր է, իմ խնդիրը  չի դա: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր զոհված զինծառայողների ծնողներին են հետապնդում, գեներալ ունենք կալանավորված: Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը հայտարարել է, որ չպետք է սրբադասսել բանակը, ինչը, լրագրողի խոսքով, ուղիղ հակադրվում է սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքին, և Միքայելյանը դրան չի ընդդիմանում, ԵԿՄ նախագահը կոչ արեց չքաղաքականացնել հարցերը. «Ես Վազգեն Սարգսյանի գործն եմ շարունակում մինչև այսօր: Ես չեմ ուզում, որ այսօր ինչ-որ բաներ ասեմ, հարցազրույց չեմ տալիս, որ չխանգարեմ ընդհանուր ընթացքին: Մենք դիրքերում ենք, մեր գործն ենք անում բանակի կողքին կանգնած, որ հայ զինվորը կամաց-կամաց վերապատրաստվի և մարտունակ բանակ կունենանք։ Բանակի հիմնական խնդիրը համարում եմ համախմբվածությունը հայ ազգի: Ես չեմ կարող ասել՝ բանակի առջև դրված խնդիրը որն է, դա գաղտնիք է»,- ասաց նա: Լրագրողի հարցին՝ որ սահմանի մասին է խոսքը, Միքայելյանը պատասխանեց. «Դա քո գործը չէ, դու ինձ սահմանը մի բացատրի:  Այն, ինչ որ այսօր կա, մենք այդ սահմանին կանգնած ենք: Այնտեղ, որտեղ մտել են մեր դիրքերը: Այսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից սկսած, խելոք լինենք, այս իրավիճակից դուրս գանք։ Այսօր ինչ անեմ, ասեմ մտնենք  Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն: Բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, մենք պիտի խելոք լինենք: Այսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ այս ընթացքն անցնի, ավել բառ չասենք»,- ասաց ԵԿՄ նախագահը:
13:56 - 28 հունվարի, 2025
Կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվելnւ. ԵԿՄ նախագահ |tert.am|

Կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվելnւ. ԵԿՄ նախագահ |tert.am|

tert.am: Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության ժամանակ ասել է «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով երկիրը «չզինելու» և «թալանելու» համար։ Նա ընդգծել է, որ «երկրապահները չեն կարող գնալ հրապարակ ու բղավել «դավաճա՛ն»»: «Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, և եթե այսօր փորձի քաղաքական խաղեր տալ, կգնանք դեպի ցեղասպանություն, ինչպես եղավ 1915-ին»,- ասել է Միքայելյանը։ Նրա խոսքով սահմանազատումն անհրաժեշտ է, որ Հայաստանը ազատ և անկախ պետություն դառնա, մի բան, որ այսքան տարի, ըստ նրա, չենք ունեցել։ Միքայելյանը նաև հայտարարել է, որ Արցախի հարցում հույսը չի կորցնում։
12:50 - 27 հոկտեմբերի, 2024
Եթե «Հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատեւել․ Սասուն Միքայելյան |aravot.am|

Եթե «Հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատեւել․ Սասուն Միքայելյան |aravot.am|

aravot.am: «Մենք պարտավոր ենք բացահայտել Հոկտեմբերի 27-ի գործը, որովհետեւ գլխատվեցին մեր օրենսդիր ու գործադիր մարմինները, եւ աշխարհում նման 2-3 դեպք է եղել երեւի։ ԵԿՄ-ն պետք է հետամուտ ու պահանջատեր լինի՝ գործի բացահայտման հետ կապված»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր բացահայտել Հոկտեմբերի 27-ը, բայց խոստումը չի կատարվել, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ փոխվել են դատախազը, իրավապահ մարմինները, պետք է հետամուտ լինել գործի բացահայտմանը։ «Եկեք չբերենք քաղաքականացնենք, Երկրապահն իր հայտարարությունում ասել է՝ մենք պետք է ձգտենք, որ բացահայտվի։ Երկրապահը պահանջատեր է, որովհետեւ ԱԺ-ում գնդակահարվել են մեր օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները։ Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը հետագայում որպես պետություն չի կարող գոյատեւել»,- հավելեց նա։ Սասուն Միքայելյանը նշեց․ «Երկրապահն իր գործն է անում, Սպարապետի թողած ավանդից չի շեղվել։ Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, այսօր եթե հանկարծ Երկրապահը փորձի ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կգնանք ցեղասպանության, ոնց որ եղավ 1915 թվականին։ Նույն ներքին քաղաքական իրավիճակն էր, նույն մարտահրավերներն են։ Հատկապես այսօր, երբ տարածաշրջանում խոշոր տերությունների վերադասավորումներ է գնում, մենք պետք է կարողանանք խելոք լինենք ու այս իրավիճակից դուրս գանք»։
12:25 - 27 հոկտեմբերի, 2024
Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Երկրապահի օրվա առթիվ ուղերձ է հղել։ Այն ներկայացնում ենք՝ ստորև. «Շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։ Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ: Տոնդ շնորհավո՛ր, Վազգեն Սարգսյան: Նախորդ դարավերջին հայ ժողովուրդը համախմբվեց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, եւ մենք ազգովի կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորվեց Երկրապահ կամավորականների միություն այս հզոր կառույցը, որը դարձավ մեր բանակի հիմքը։ Երկրապահն ի սկզբանե եղել է մեր պետության եւ բանակի կողքին։ Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին: Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել բազում փորձություններ։ Սիրելի՛ պատանի երկրապահներ, Դուք եք մեր ապագան կերտողները, եւ ես հավատում եմ, որ մեր արժանի հետնորդները կդառնաք: Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին: Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է: Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ զինվոր: Պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը: Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ: Միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը: Հավերժ փա՛ռք Անկախության համար նահատակված քաջերին, Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին, Փա՛ռք մեր հայրենիքին, Աստված պահապան մեր ազգին»,- ասվում է ուղերձում։
14:36 - 08 մայիսի, 2024
Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին, ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք․ Սասուն Միքայելյան |tert.am|

Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին, ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք․ Սասուն Միքայելյան |tert.am|

tert.am: Այս ծանր իրավիճակում մենք պետք է ավելի խելոք ու համախմբված լինենք, այն ժամանակ հնարավորություն եղավ, համախմբված էինք, ազատագրեցինք հայրենիքը, այսօր ես էլ եմ մեղավոր, թե նախորդ պետական այրերն են մեղավոր հողերը հետ տալու համար։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Այսօր, պարզ ասեմ, մեր երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարն ու այլ մարդիկ գերեվարված են։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք, որ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին, և ռուսները չե՞ն կարողանում նրանց բերել Հայաստան։ Միշտ ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք, ո՞ւմ չմիանանք։ ես իմ տեսանկյունից եմ խոսում։ Այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ «Նարկոզը» տվել են ու վեց տարի «փրթում» են ռուսները», - նշեց Սասուն Միքայելյանը՝ շեշտելով, որ դրա պարզ ապացույցն է Արցախի նախագահների գերեվարումը։ Նրա խոսքով՝ 90-ականներին իրենք էլ չէին պատկերացնում, որ կարող էին տարածքներն ազատագրել և միայն Վազգեն Սարգսյանի շնորհիվ համախմբվելու միջողով է հաջողվել հասնել դրան։ Դիտարկմանը, որ Սպարապետը ժամանակին խոսել է նաև Մեղրիի մասին, մինչդեռ այժմ խոսվում է միջանցք տալու մասին, Սասուն Միքայելյանն արձագանքեց․ «Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին։ Ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք»։
10:32 - 05 մարտի, 2024
ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին |news.am|

ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին |news.am|

news.am: Սպարապետի ժամանակ մենք այն ժամանակ կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որ հակառակորդի ձեռքին էր. այսօր «Երկրապահը» նույն գործն է անում, 44-օրյա պատերազմից մինչ օրս մենք պետական սահմաններն ենք պահում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: «Դուք ավելի լավ քաջատեղյակ եք՝ որ ուղղություններով, այստեղ չի կարելի ասել: Ես ուզում եմ դիմել ժողովրդին, որ այսօրվա ծանր վիճակում թե արտաքին քաղաքական, թե խոշոր տերությունների վերադասավորումների ժամանակ, հատկապես մեր տարածաշրջանում պետք է մի քիչ խելոք լինենք, համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք»,-ասաց նա: Հարցին՝ ի՞նչ է նշանակում խելոք լինել, թշնամու կրակոցին չպատասխանե՞լ, նա պատասխանեց. «Թշնամու կրակոցի հետ դուք գործ չունեք, թշնամու դեմ կանգնած է մեր բանակը, Երկրապահը, տարբեր կառույցներ: Պետք չի տեղին-անտեղին ապատեղեկատվություն տարածել, ամեն մեկը մի բան խոսի, պետք է համախմբված լինենք»:Անդրադառնալով Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին, Սասուն Միքայելյանն ասաց. «Արդեն 3-4 տարի է, «Երկրապահը» Ներքին Հանդում ենք, ուղղակի չեմ ուզեցել, որ ամեն ինչ էսպես տարածվի: Մեծ թվաքանակով կանգնած է «Երկրապահը» պաշտպանական գծի ողջ գրեթե երկարությամբ: Կրակոց լինելում է, մենք էլ պատասխանում ենք»: Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները Ներքին Հանդում տեղի ունեցածից հետո հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ կհետաքննեն եւ կպատժվեն բոլոր նրանք, որոնք խախտել են սադրանքների չգնալու հրամանը, ԵԿՄ նախագահն ասաց. «Դա ասվել է ընդհանուր արտաքին քաղաքականության համար, բայց էդ տղուն բռնե՞լ են: Էդ տղեն իմ հետ միասին հետ ենք եկել Հանդից: Ինչ վերաբերում է նրան, որ ԱԱԾ-ն հայտարարել է, որ որպես բարի կամքի դրսեւորում վերադարձնելու են ադրբեջանցի զինծառայողին, որը զինված ներխուժել էր Հայաստանի սուվերեն տարածք եւ գերի ընկել, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք էլ էնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն է: ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում»:
09:54 - 05 մարտի, 2024
Ինձ չի թվում՝ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

Ինձ չի թվում՝ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց Ազգային բանակի կազմավորման 31-ամյակին, այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակմանը։ Սասուն Միքայելյանը հայտնեց, որ իրեն չի թվում, որ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ «Սա քաղաքականություն է, որ հեռու է տանում, դրա համար մենք պետք է համախմբված լինենք, հասկանանք՝ ապագայում ինչ է կատարվում»։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առանց պատերազմի բացել միջանցքը, Միքայելյանը նշեց, որ միայն եթե դիվանագիտական դաշտում կարողանան լուրջ գործողություններ անել։ Անդրադառնալով ԵՄ առաքելության՝ երկու տարով Հայաստանում տեղակայմանը՝ նա ասաց․ «Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև էս խաղաղապահները (Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը՝ խմբ․) միակողմանի գործողություններ են կատարում՝ ի վնաս մեզ»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հրապարակվում է տեղեկագիր, որում նշվում է, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Այս հայտարարությանն էլ ի պատասխան՝ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ 
12:17 - 28 հունվարի, 2023
Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, պարոնայք սպաներ և գեներալներ, սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, շնորհավորում եմ բոլորիս` Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ: Հայկական բանակը ծնվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Պատերազմական իրավիճակում՝ համայն հայության ապրելու և մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ Կամավորական ջոկատների հիքի վրա ծնվեց մեր Բանակը։ 90-ականներին հայրենիքի պաշտպանության ելան բոլորը՝ կամավորականները, ազատամարտիկները, բանվորն ու շինարարը, մտավորականն ու հոգևորականը, և մենք համախմբվեցինք ու կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրել Արցախ աշխարհը։ Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ազատագրեցինք և ընդլայնեցինք մեր երկրի սահմանները։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության և պաշտպանության հիմքը,-ասում էր. «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»: Ինչպես Սպարապետը, այնպես էլ բոլորս այսօր առավել քան երբևէ համոզված ենք, որ պետության զարգացման և անվտանգության ապահովման երաշխավորը առավել հզոր բանակ ունենալն է: Իսկ ի՞նչ պետք է անենք մենք: Պետք է համախմբված ու միասնական լինենք և դառնանք մեր բանակի զորավիգը: Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, մենք միմյանց նեցուկ լինելով պետք է հայացքներս ուղղենք դեպի մեր բանակը. բոլորս պետք է երկրապահի ոգով տեր կանգնենք մեր հայրենիքին: Երկրապահ կամավորականների միությունը 44-օրյա պատերազմից առ այսօր խրամատում է: 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը 5000 և ավել երկրապահ կամավորական զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում է մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաև ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թև ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց: Պետք չէ կորցնել հույսը, հավատը: Պետք չէ հիասթափվել: Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մեր հող ու ջուրը: Դարեր շարունակ մեր պապերը պայքարել են այս հողը մեզ ժառանգելու համար: Մենք մեր հողին շատ կյանքեր ու արյուն ենք տվել, մեր հայրենիքը սրբավայր է: Համոզված եմ, որ քնելիս, արթնանալիս բոլորս առաջին հերթին աղոթում ենք հայ զինվորի համար: Եվ մեր զինվորը պետք է ամեն օր զգա, որ թիկունքն ապահով է, որ իր թիկունքին կանգնած է համախմբված ու հզոր ազգ, որը ամեն վայրկյան պատրաստ է ձեռք մեկնելու: Ես խոնարհվում եմ հերոսածին մայրերի առջև, Փա՛ռք նահատակված քաջերին, Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջ, Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին, Փա՛ռք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Ուժ ու կորով արցախահայությանը։ Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան մեր հայրենիքին»,-ասված է ուղերձում:
11:58 - 28 հունվարի, 2023
ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահմանային լարված կետեր․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահմանային լարված կետեր․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1:   Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:   Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին: Զորավիգ մեր երկրին:   Աստված պահապան»,- ասված է գրառման մեջ։ 
17:20 - 13 սեպտեմբերի, 2022
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ նշելով. Սիրելի՛ հայրենակիցներ Հայորդիները հանուն արդարության, անկախության, մեր ազատ ապրելու իրավունքի ելան պայքարի: Նորօրյա պայքարի պատերազմներում հայորդիներից ոմանց ճակատագիրը մեզ անհայտ մնաց: Անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսները գիտակցաբար էին պայքարում:Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: «...Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր»,-Սպարապետ Վազգեն Սարգսյան: Նրանց ճակատագրերն անհայտ են, բայց նրանց ոտնահետքերը մեր պատմության էջում են: Անհայտ կորածների ցավը նույպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը: Նրանց կատարած հայրենանվեր սխրանքը երբեք չի մոռացվի:Խոնարհվում եմ անհայտ կորած հայորդիների մայրերի առաջ: Դասեր քաղելով պատմության ընթացքում թույլ տված սխալներից մենք պետք է միասնական լինենք եւ համազգային համախմբվածությամբ պաշտպանենք մեր հայրենիքը: Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու, նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիք շենցնելու համար պարտավոր ենք հզորանալու, միմյանց նկատմամբ չչարանալու եւ համախմբվելու: Մենք ենք կերտում մեր պատմությունը: Իմ խոնարհումը հերոսածին մայրերին: Հավերժ փա՛ռք ու հիշատակ հանուն հայրենիքի նահատակված քաջերի եւ անհայտ կորած հայորդիների հիշատակի առաջ: Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին:Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
09:31 - 29 հունիսի, 2022
Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ․ Սասուն Միքայելյան

Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Երկրապահների օրվա առիթով ուղերձով է հանդես եկել․   «Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 8-ը Երկրապահի օրն է:   Նախորդ դարավերջին, չունենալով բանակ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ, եւ մենք միասնական կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Այսօր երկրապահները, կամավորականները, ազատամարտիկները վստահ են, որ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ կունենանք:   Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:   Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ: Տոնդ շնորհավո՛ր, Սպարապետ:   Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել ենք բազում փորձություններ։ Սպարապե’տ, մենք հավատարիմ ենք մնալու մեր առաքելությանն ու Քո պատգամին: Այսօր մեր շարքերը համալրվում են երիտասարդներով եւ պատանի երկրապահներով: Սիրելի՛ պատանի երկրապահներ, հավատում եմ, որ Դուք մեր արժանի հետնորդները կդառնաք: Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:    Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ:   Մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել մեր թույլ տված սխալներից: Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է: Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ մեր խիզախ զինվոր:   Սիրելի՛ հայրենակիցներ, պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր.   «Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:   Սիրելի’ հայրենակիցներ Եկեք միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:   Հավերժ փա՛ռք նահատակված քաջերին, Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին, Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Աստված պահապան մեր ազգին»,- ասված է ուղերձում։
11:56 - 08 մայիսի, 2022
Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

1lurer.am: ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվեց: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում: Միքայելյանի վերաբերյալ գործը նոր վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար: Զենք պահելու մեղադրանքի մասով Վճռաբեկը ստորադաս ատյանների որոշումները թողեց անփոփոխ: Ավելի քան 3 տարի բանտում անցկացնելուց հետո Միքայելյանը 2011 մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել:
13:20 - 08 ապրիլի, 2022
ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր՝ 2021-ի օգոստոսի 31-ին, հրապարակել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ դատավճիռը: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 1879/10) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ՀՀ քաղաքացի Սասուն Միքայելյանը դատարան է ներկայացրել 2009-ի դեկտեմբերի 25-ին: Որոշումը ՀՀ կառավարությանը կծանուցի հայցվորի՝ նախաքննության ժամանակ հայցվորի դեմ որպես ապացույց վկաների ներկայացրած վկայություններից հրաժարումը թույլատրելու, հայցվորի՝ իր դեմ վկաներին հարցաքննելու և իր անունից վկա կանչելու անհնարինության, խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին: Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար, որով գործ է հարուցվել համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի,10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։
16:46 - 31 օգոստոսի, 2021
Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան

Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշում է կայացրել որպես թեկնածու չառաջադրվել կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նրա տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․«Սիրելի հայրենակիցներ,հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակն էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից։ Գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության արտահայտմամբ Երկրապահը կներքաշվեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանության ձևավորելու ընդունելի միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։ Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամանատար, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։ Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, Երկրապահին ու իմ կոչմանը»։
21:45 - 21 մայիսի, 2021