Արտաքին պետական վերահսկողություն իրականացնող Հաշվեքննիչ պալատը հիմնադրվեց 1996թ. մայիսի 29-ին:
ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի խնդիրներն էին` իրականացնել բազմակողմանի եւ մասնագիտական վերահսկողություն պետական եկամուտների եւ միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ՝ ապահովելով դրանց օգտագործման թափանցիկությունը: ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի մյուս կարեւորագույն գործառույթը ԱԺ ներկայացված հաշվետվությունների վերլուծությունն էր:
Հայաստանի վերահսկիչ պալատը ձեւավորվել էր Ազգային ժողովի կողմից եւ հաշվետու էր երկրի օրենսդիր մարմնին: Պալատը Ազգային ժողով էր ներկայացնում կիսամյակային տեղեկանքներ, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ, պալատի գործունեության տարեկան ծրագիրն ու հաշվետվությունը` հրապարակային դարձնելով իր ուսումնասիրության արդյունքները:
2018 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլի 9-ին: Հաշվեքննիչ պալատը կազմված է նախագահից եւ 6 անդամից: