Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Գազայում ավելի քան 50 մարդ է զոհվել դպրոցի և բնակելի շրջանի ռմբակոծության հետևանքով |armenpress.am|

Գազայում ավելի քան 50 մարդ է զոհվել դպրոցի և բնակելի շրջանի ռմբակոծության հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Ըստ տեղական բժշկական աղբյուրների՝ մայիսի 26-ի  լուսաբացից ի վեր զոհվել է 55 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ 36 մարդ զոհվել է, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի ալ-Դարաջ թաղամասում գտնվող դպրոցը, որտեղ ապաստան էին գտել տեղահանված անձինք։ 19 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանի բնակելի շինության վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով։  Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում հարված է հասցվել ավելի քան 200 թիրախի։ ԻՊԲ-ն նաև հաղորդել է Գազա քաղաքի դպրոցին հասցված հարվածի մասին՝ նշելով, որ շենքում գործում էր ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարական կենտրոն։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում ընթացող ռազմական գործողությունները բնութագրել է «դժվար» և ընդունել, որ բախվում է մարտահրավերների։  «Մենք գտնվում ենք դժվարին մարտի գագաթնակետին, որում կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք պատանդներին», - նշել  է նա։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 939 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 122 797-ը: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
12:16 - 26 մայիսի, 2025
Իսրայելական բանակը կրակել է Արևմտյան ափ այցելած օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ |factor.am|

Իսրայելական բանակը կրակել է Արևմտյան ափ այցելած օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ |factor.am|

factor.am: Իսրայելի զինվորականները չորեքշաբթի կրակ են բացել եվրոպացի և արաբ դիվանագետների մեծ պատվիրակության ուղղությամբ, որը պաշտոնական այցով գտնվում էր Արևմտյան ափին գտնվող Ջենինի փախստականների ճամբարում։ Միջադեպն արագ արձագանքի է արժանացել։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ իսրայելական բանակը կրակ է բացել դիվանագիտական ​​​​պատվիրակության ուղղությամբ, որի կազմում եղել են նաև եվրոպացի պաշտոնյաներ։ «Դիվանագետների կյանքին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է»,- մամուլի ասուլիսում ասել է Կալլասը՝ հավելելով, որ պատասխանատուները պետք է «պատասխանատվության ենթարկվեն»։ Իսրայելի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ խումբն այցելել է պաղեստինյան Ջենին քաղաքում գտնվող փախստականների ճամբար, սակայն շեղվել է «հաստատված երթուղուց» և «մտել մի տարածք, որտեղ նրանց թույլատրված չէր գտնվել»։ Դրանից հետո իսրայելական զորքերը «զգուշացնող կրակոցներ» են արձակել։ «Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է պատճառված անհարմարության համար»,- հայտարարել են Իսրայելի բանակից՝ հավելելով, որ հետաքննություն կանցկացվի, և ներգրավված երկրները կտեղեկացվեն դրա արդյունքների մասին։ Այցը կազմակերպած Պաղեստինյան ինքնավարության տվյալներով՝ դիվանագետների թվում էին ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների պատվիրակներ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:22 - 21 մայիսի, 2025
Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա |1lurer.am|

1lurer.am: Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել Գազա, բացարձակ անբավարար է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլատրել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազա»,- ասված է ուղերձում։ Երկրները նաև ՀԱՄԱՍ-ին կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին, որոնց նրանք պահում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից: Գազայում Իսրայելի կողմից ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը նախօրեին հայտարարել է, որ բանակցություններ է վարում Իսրայելի հետ Գազա մարդասիրական բեռների մատակարարումները վերսկսելու վերաբերյալ: «Իսրայելի իշխանությունները դիմել են մեզ՝ խնդրելով վերսկսել օգնության մատակարարումները սահմանափակ ծավալներով, և այժմ մենք նրանց հետ քննարկում ենք, թե ինչպես դա տեղի կունենա՝ հաշվի առնելով առկա պայմանները»,- ասված է հայտարարության մեջ:
12:40 - 20 մայիսի, 2025
Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ |armenpress.am|

Իսրայելը կթույլատրի մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծություններն ամբողջ Գազայի հատվածում։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 19-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է նաև, որ իսրայելական ուժերը շրջապատել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա շրջանի ինդոնեզական հիվանդանոցը և կրակ բացել, ինչի հետևանքով կորել է կապը ներսում գտնվող բժշկական անձնակազմի և հիվանդների հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ճնշման տակ Իսրայելի քաղաքական և անվտանգության խորհուրդը որոշել է անհապաղ վերսկսել մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատված։ The Jerusalem Post-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներից մեկին, հաղորդել է, որ Գազա օգնության մատակարարումը ժամանակավոր միջոցառում է, որը կտևի մեկ շաբաթ՝ մինչև անկլավում օգնության նոր բաշխման կենտրոնների գործարկումը։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ կենտրոնների մեծ մասը կգտնվի Գազայի հարավային հատվածում՝ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և կկառավարվի մասնավոր ամերիկյան ընկերությունների կողմից։   Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը կվերահսկի մարդասիրական օգնության բաշխումը, որպեսզի օգնությունը չհասնի ՀԱՄԱՍ-ի անդամներին։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 339 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 034-ը: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
12:11 - 19 մայիսի, 2025
Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ
 |1lurer.am|

Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդում է, որ տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ։ Դրանցից մեկը անցկացվել է Ադրբեջանում, որտեղ Իսրայելը ներկայացրել է ՑԱՀԱԼ-ի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասիուկը։ Հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի կառավարության և Թուրքիայի ներկայացուցիչներ։ Աղբյուրների տվյալներով՝ Իսրայելը ներկայումս բանակցություններ է վարում նաև Սիրիայի իշխանությունների հետ՝ «Աբրահամյան համաձայնագրերին» Դամասկոսի հնարավոր միացման հարցի շուրջ: Միջնորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է: Նախօրեին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային ուղղակիորեն հրավիրել է միանալ այս համաձայնագրերին։ Ավելի ուշ Air Force One ինքնաթիռում Թրամփը լրագրողներին ասել է. «Ես ալ-Շարաային ասացի, որ հուսով եմ՝ Դուք կմիանաք, երբ կայունանաք։ Եվ նա պատասխանեց՝ այո։ Բայց նրանք դեռ շատ աշխատանք ունեն անելու»։ «12-րդ ալիքը» նշում է, որ այժմ Իսրայելը դիտարկում է Իրանի ազդեցության ոլորտից Սիրիայի դուրս գալու հեռանկարը և ԱՄՆ-ի հետ նրա հնարավոր մերձեցումը: Իսրայելական աղբյուրների գնահատմամբ՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վրա, քանի որ Անկարան մասնակցում է նոր բանակցություններին:
12:40 - 16 մայիսի, 2025
Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի
 |tert.am|

Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի |tert.am|

tert.am: Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։ Ալի Շամխանին՝ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի  քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդականը, Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է, որը հրապարակայնորեն խոսել է ընթացող միջուկային բանակցությունների մասին: Նա ասել է, որ Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, որը կարող է օգտագործվել զենքի ստեղծման համար, կհամաձայնի հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դեպքում։ Հարցին, թե Իրանը կհամաձայնի՞ այսօր համաձայնագիր ստորագրել, եթե այդ պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է՝ այո: «Դա հնարավոր է: Եթե ամերիկացիները գործեն այնպես, ինչպես ասում են, մենք, անկասկած, կարող ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ», - ասել է Շամխանին՝ հավելելով, որ «մոտ ապագայում դա կարող է հանգեցնել ավելի լավ իրավիճակի»: Միևնույն ժամանակ Շամխանին հիասթափություն է հայտնել Թրամփի տոնայնության և շարունակական սպառնալիքների կապակցությամբ։ «Նա խոսում է ձիթենու ճյուղ մեկնելու (խաղաղության, հաշտության խորհրդանիշ-Խմբ.) մասին, բայց մենք այն չենք տեսել: Բոլորը փշալարեր են», - ասել է  նա: Չորեքշաբթի օրը տված հարցազրույցում իրանցի պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահունկարող է փորձել տապալել գործընթացը Վաշինգտոնում լոբբինգի միջոցով: «Եթե ամերիկացիները չեզոքացնեն Բիբիի (Նեթանյահու-Խմբ.) ազդեցությունը, նրանք հեշտությամբ կարող են ստորագրել գործարքը»,- ասել է Շամխանին։ Այնուամենայնիվ, կան նշաններ, որ Թրամփը հեռվանում է Նեթանյահուից: NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների, երկու մերձավորարևելյան դիվանագետների և երկու այլ մարդկանց, որոնք քաջատեղյակ են թեմային, Թրամփի և Իսրայելի վարչապետի դիրքորոշումներն ավելի ու ավելի են հակասում տարածաշրջանում իրավիճակի, ներառյալ Իրանի, մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության վերաբերյալ:  Նեթանյահուն կողմ է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողություններին, սակայն Թրամփը փորձում է գործարքի միջոցով չեզոքացնել Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելո սպառնալիքը:
10:50 - 15 մայիսի, 2025
ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը |azatutyun.am|

ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի նախաձեռնած՝ Գազայի հատվածի համար մարդասիրական օգնության բաշխման ծրագիրը՝ այն անվանելով քող, որի ետևում «թաքնված է պաղեստինցիների նկատմամբ նոր բռնություն և տեղահանություն»: «Դա ցինիկ բեմականացում է։ Դա միտումնավոր շեղող մանևր է», - հայտարարել է Ֆլետչերը: Մարտի 2-ից Գազա մարդասիրական օգնություն չի հասցվել, և գլոբալ սովի մոնիտորինգի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ կես միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է, ինչը Գազայի բնակչության մոտ մեկ քառորդն է։ Իսրայելը անցյալ շաբաթ առաջարկել է, որ մասնավոր ընկերությունները ստանձնեն Գազայի հարավում օգնության բաշխման գործընթացը, երբ այնտեղ կսկսվի Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնումը։ Պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հարձակման։ Մինչ այժմ օգնության մատակարարումներով զբաղվել են միջազգային և ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները։ Իսրայելը «Համաս»-ին մեղադրել է մարդասիրական օգնության գողության մեջ, որը զինյալների խմբավորումը հերքում է:
11:13 - 14 մայիսի, 2025
Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար |azatutyun.am|

Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը հայտարարել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ գործողությունները «ամրապնդելու և ընդլայնելու» համար: Իսրայելի Պաշտպանության բանակը շեշտել է, որ մտադիր է սաստկացնել ճնշումը Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու համար և զինյալներին ոչնչացնելու գործողությունները։ Իսրայելցի զինվորականները նշել են, որ բանակը գործելու է նոր տարածքներում՝ ոչնչացնելու Արեւմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի բոլոր ենթակառուցվածքները՝ թե՛ գետնի տակ, թե՛ գետնի վրա: Նոր հրադարար հաստատելու և 59 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցով միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններում Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումը համաձայնության չեն հասել։ Հրադադարի շուրջ նախորդ պայմանավորվածությունը խախտվել է շաբաթներ անց՝ մարտի 18-ին, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները նորանոր տարածքներ գրավելով Գազայի հատվածում:
09:24 - 06 մայիսի, 2025