Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով |armenpress.am|

25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Առնվազն 25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով: Մայիսի 11-ին այս տվյալները հայտնում Է Dunya Al Watan նորությունների պորտալը՝ վկայակոչելով ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել Էր, որ հարվածների ժամանակ վիրավորվել Է 107 պաղեստինցի: Նշվել Է, որ դրանց թվում կան ծանր վիրավորներ: Զոհվածների թվում, ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, կա ինը երեխա: Գազայի հատվածի ռմբակոծումը չի դադարել անցած ամբողջ գիշեր: Որոշ ժամանակ առաջ, ինչպես հայտնել են պաղեստինյան զանգվածային լրատվամիջոցները, իսրայելական կատերները գնդակոծման են ենթարկել միջատարածքի ափամերձ գոտին: Դրա հետ միաժամանակ հարվածներ Է հասցրել նաեւ մարտական օդուժը: Պաղեստինցի արմատականները պատասխանում են տասնյակ հրթիռների արձակմամբ հրեական պետության տարածք: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, Գազայի հատվածից գիշերը Իսրայելի ուղղությամբ արձակվել Է ավելի քան 200 հրթիռ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան խոցել են 140 ռազմական թիրախ՝ ոչնչացնելով Գազան վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաեւ «Իսլամական ջիհադի» շուրջ 15 անդամների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:35 - 11 մայիսի, 2021
ԱՄՆ-ն աջակցում է երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը. Բլինկեն |tert.am|

ԱՄՆ-ն աջակցում է երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը. Բլինկեն |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հորդանանի արտգործնախարար Այման Հուսեյն Աբդալլահ աս-Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որը Վաշինգտոնն աջակցում է «երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը»։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Բլինկենը դատապարտել է Իսրայելի վրա հրթիռակոծությունները և Երուսաղեմում լարվածության կապակցությամբ անհանգստություն հայտնել: «Զրուցակիցները համաձայնել են հրատապ ապաԷսկալացման անհրաժեշտության և Երուսաղեմում Սուրբ վայրերի պատմական ստատուս-քվոյի պահպանման կարևորության և դրանում Հորդանանի դերակատարության հարցում։ Պետքարտուղարը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:06 - 11 մայիսի, 2021
Լավրովն ու Չավուշօղլուն դատապարտել են Շեյխ Ջարրահ թաղամասից պաղեստինցիների վտարումը
 |tert.am|

Լավրովն ու Չավուշօղլուն դատապարտել են Շեյխ Ջարրահ թաղամասից պաղեստինցիների վտարումը |tert.am|

tert.am: Մայիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:«Արտաքին գործերի նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Պաղեստին-Իսրայել հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի մոտակայքում։Նախարարները դատապարտել են իրենց բնօրրանից՝ Շեյխ Ջարահ թաղամասից պաղեստինցիների վտարումը և Մերձավոր Արևելքի կարգավորման համար միջազգային միջնորդների քառյակի հատուկ ներկայացուցիչների 2021 թ. մայիսի 8-ի համատեղ հայտարարության համաձայն նրանք կոչ են  արել այս հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում իրավիճակի հետագա սրմանը սպառնացող գործողություններ»,- ընդգծել են գերատեսչությունում:
22:44 - 10 մայիսի, 2021
Պաղեստինում հայտարարել են, որ իսրայելական հարվածներից հետո 9 մարդ է զոհվել
 |tert.am|

Պաղեստինում հայտարարել են, որ իսրայելական հարվածներից հետո 9 մարդ է զոհվել |tert.am|

tert.am: Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով  9 պաղեստինցի, այդ թվում` 3 դեռահաս է զոհվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան:«Գազայի հատվածի վրա իսրայելական ավիահարվածների հետևանով 9 պաղեստինցի է սպանվել անկլավում, այդ թվում 3 պատանի է սպանվել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքում»,-ասել է ալ-Քիդրան:Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում է տեղի բնակչության բողոքներով և բախումներով:
22:01 - 10 մայիսի, 2021
Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում ահաբեկչություն է անվանել
 |tert.am|

Էրդողանը Իսրայելի գործողությունները Երուսաղեմում ահաբեկչություն է անվանել |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի առաջնորդի աշխատակազմից, գրում է «Անադոլու» գործակալությունը:«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Իսրայելի կողմից Ալ-Ակսու մզկիթի և պաղեստինցիների դեմ հարձակումները: Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում դրանք ահաբեկչություն է անվանել և կտրուկ դատապարտել է այդ ստոր հարձակումները, որոնք վնասում են ոչ միայն մահմեդականների, այլև ողջ մարդկության խիղճը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:Էրդողանի խոսքով` Անկարան «ամեն ինչ անելու է ամբողջ աշխարհը և առավելապես իսլամական աշխարհը մոբիլիզացնելու համար՝ դադարեցնելու Իսրայելի ահաբեկչությունն ու արշավանքները»: 
19:05 - 10 մայիսի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Արեւելյան Երուսաղեմում «շարունակվող բռնության» պատճառով եւ Իսրայելի իշխանություններին կոչ Է արել դադարեցնելու պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից: Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ մայիսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ: «(ՄԱԿ-ի) գլխավոր քարտուղարը խորին մտահոգություն Է հայտնում օկուպացված Արեւելյան Երուսաղեմում շարունակվող բռնության, ինչպես նաեւ տներից պաղեստինցի ընտանիքների հնարավոր վտարման առիթով Շեյխ Ջարայի եւ Սիլվանի շրջաններում: Նա համառորեն Իսրայելին կոչ Է անում դադարցնելու շենքերի քադնումը եւ բնակչների վտարումը՝ միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրվունքների հարցերով միջազգային իրավրունքի շրջանակներում իր պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել Է Դյուժարիկը: Գուտերիշը նաեւ հավաստել Է իր հանձանառությունն աջակցելու պաղեսինցիներին եւ Իսրայելի քաղաքացիներին հակամարտության կարգավորման հարցում՝ միջազգային իավունքի նորմաներին, երկկողմ համաձայնագրերին եւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան: Իսրայելի իշխանությունները պետք Է դրսեւորեն առավելագույն զսպվածություն եւ հարգեն խաղաղ ժողովների ազատության իրավունքը: Բոլոր ղեկավարները պարտավոր են գործելու ծայրահեղականների դեմ ե բացահայտորեն հանդես գալու բռնության եւ սադրանքի ցանկացած ակտերի դեմ: Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ Է անում պահպանելու եւ հարգելու սրբազան վայրերի ստատուս քվոն»,- հավելել Է Դյուժարիկը: Մայիսի 9-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացրել Է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 10-ին կանցկացնի նիստ, որտեղ կքննարկի Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների եւ իսրայելացի ոստիկանների միջեւ ընդհարումների շուրջն առաջացած իրավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:32 - 10 մայիսի, 2021
Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ
 |tert.am|

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Իսրայելում տիրող իրավիճակի կապակցությամբ |tert.am|

tert.am: Մերձավոր Արևելքի կարգավորման քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, Եվրամիություն) անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող ամենօրյա բռնությունների առնչությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում մայիսի 9-ին հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է EADaily լրատվականը:«Քառյակի անդամները խորապես մտահոգված են Արևելյան Երուսաղեմում ամենօրյա բռնություններով, մասնավորապես՝ Պաղեստինցիների և Իսրայելի անվտանգության ուժերի միջև անցյալ գիշեր Տաճարի լեռան վրա տեղի ունեցած բախումներով»,- ասված է հայտարարության մեջ:«Մերձավոր Արևելքի քառյակի» անդամները Իսրայելի իշխանություններին կոչ են արել ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել քայլերից, որոնք սպառնում են էլ ավելի սրվել: Քառյակի անդամները նաև մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմից պաղեստինյան ընտանիքների հնարավոր վտարման կապակցությամբ: Նրանք կոչ են արել պահպանել և հարգել Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոն:
14:26 - 09 մայիսի, 2021
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկրի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով Նեթանյահուի աշխատակազմին: «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները քննարկել են հյուսիսային ուղղությամբ վերջին իրադարձությունները և տարածաշրջանային այլ հարցեր»,-ասված է հայտարարության մեջ: Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել երկխոսությունն անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների միջև: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները քննարկել են երկկողմ համագործակցության արդիական խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ամրապնդել առևտրատնտեսական փոխգործակցությունը երկրների միջև:
16:58 - 07 մայիսի, 2021
Հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրինի հետապնդման հետ․ Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտպաններ

Հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրինի հետապնդման հետ․ Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտպաններ

Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով այսօր Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, որում նշված էր, որ Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և «փողերի լվացման» հոդվածներով։ Պաշտպանների տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Դեռևս նախորդ տարի, հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության քննիչի կողմից Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով, այն ձևակերպմամբ, թե շուրջ 13 տարի առաջ վերջինս օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահմանը, ինչը դրսևորվել է, ուշադրություն, այդ պաշտոնատար անձի գործողությունները չկանխելով, ապա օրինականացրել է իբր հանցավոր ճանապարհով ստացված գույք։ Փաստենք նաև, որ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը արդեն հաստատել են այն պաշտոնատար անձին առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի բացակայությունը, որին իբր անգործությամբ օժանդակել է դեսպան Արմեն Սմբատյանը։ Այս անհեթեթ մեղադրանքը կապված է Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացած շենքի օտարման գործընթացի հետ։ Այդ գործընթացը, սակայն, հետապնդել է մեկ նպատակ` ներգրավել ներդրումներ վթարային վիճակում գտնվող, քանդման վտանգի առաջ կանգնած պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը հիմնանորոգելու ուղղությամբ, և դա իրականացնել այնպես, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպությունը հնարավորություն ունենա մշտապես իր գործունեությունը ծավալել այդ շենքում։ Արդյունքում, ներգրավված գումարներով շենքում իրականացվել են աննախադեպ հիմնանորոգման աշխատանքներ շենքի հիմքից սկսած, մինչև միջհարկային փայտյա բաժանարարների և տանիքի փոփոխում, ապա նաև կոսմետիկ վերանորոգում, ինչն իրականացվել է առանց շենքի պատմամշակութային արժեքին վնասելու։ Ընդ որում շենքի օտարման գործընթացը իրականացվել է բացառապես օրինական ու բաց գործարքների միջոցով, իսկ դեսպան Արմեն Սմբատյանը երբեք շենքի սեփականատեր ընկերության բաժնետեր չի հանդիսացել ու չի հանդիսանում, ուստի «ապօրինի» ծագում ունեցող գույքն օրինականացնելու մասով մեղադրանքը, կարծում ենք, առհասարակ մեկնաբանման կարիք չունի։ Ինչևէ փաստենք, որ վեց ամիս առաջ առաջադրված մեղադրանքի մասին այսօր Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունն ինքնին վկայում է այն մասին, որ հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրինի հետապնդման հետ։ Ընդ որում, ամենևին պատահական չէ, որ այդ հաղորդագրությունը համընկել է դեսպան Արմեն Սմբատյանի կողմից աշխատանքից ազատման ցանկության մասին պետության ղեկավարությանը հայտնելու հանգամանքի հետ։ Հ.Գ. Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը, որտեղ այսօր էլ գործունեություն է ծավալում «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպությունը, առաջին տասնամյակը չէ, որ գտնվում է տարբեր ժամանակներում «կշիռ» ունեցող անձանց բիզնես-հետաքրքրությունների տեսադաշտում։ Իսկ թե ներկա պահին «կշիռ» ձեռք բերած ո՞ր անձն է աչք դրել այդ շենքի վրա, կարծում ենք պարզ կդառնա շատ մոտ ապագայում»:
15:52 - 19 ապրիլի, 2021