tert.am: Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով 9 պաղեստինցի, այդ թվում` 3 դեռահաս է զոհվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան:
«Գազայի հատվածի վրա իսրայելական ավիահարվածների հետևանով 9 պաղեստինցի է սպանվել անկլավում, այդ թվում 3 պատանի է սպանվել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքում»,-ասել է ալ-Քիդրան:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում է տեղի բնակչության բողոքներով և բախումներով:
comment.count (0)