tert.am: Մայիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:
«Արտաքին գործերի նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Պաղեստին-Իսրայել հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի մոտակայքում։
Նախարարները դատապարտել են իրենց բնօրրանից՝ Շեյխ Ջարահ թաղամասից պաղեստինցիների վտարումը և Մերձավոր Արևելքի կարգավորման համար միջազգային միջնորդների քառյակի հատուկ ներկայացուցիչների 2021 թ. մայիսի 8-ի համատեղ հայտարարության համաձայն նրանք կոչ են արել այս հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում իրավիճակի հետագա սրմանը սպառնացող գործողություններ»,- ընդգծել են գերատեսչությունում:
comment.count (0)