Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

 Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը։ Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Պաղեստինի ժողովուրդն ու ամբողջ աշխարհում մուսուլմանները «երբեք չեն համաձայնի» Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, Tehran Times թերթին հղումով գրում է eadaily.com-ը։ «Անկասկած, Պաղեստինի ճնշված ժողովուրդը, աշխարհի ազատ մահմեդականների հետ միասին, երբեք թույլ չի տա հարաբերությունների կարգավորում Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի հետ։ Այդ ամոթալի ակտը ընդմիշտ կմնա Պաղեստինի և աշխարհի ազատ ազգերի ճնշված ժողովրդի հիշողության մեջ»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Պաշտոնական Թեհրանը այդ գործարքը որակել է «ամոթալի և նվաստացուցիչ ակտ», որը «Պաղեստինի գործն ու պաղեստինցի ժողովրդի տառապանքները զոհաբերում է ԱՄՆ նախագահական ընտրությունների զոհասեղանին»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Բահրեյնի Թագավորությունն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ որակելով այն որպես բեկումնային իրադարձություն:
17:52 - 12 սեպտեմբերի, 2020
Թրամփը հայտնել է, որ Բահրեյնը և Իսրայելը կպարզեն դիվանագիտական հարաբերությունները |tert.am|

Թրամփը հայտնել է, որ Բահրեյնը և Իսրայելը կպարզեն դիվանագիտական հարաբերությունները |tert.am|

tert.am: Իսրայելի և Բահրեյնի իշխանությունները պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Պատմության մեջ ևս մեկ բեկումնային իրադարձություն: Մեր երկու մեծ բարեկամներ Իսրայելն ու Բահրեյնի Թագավորությունը պայմանավորվել են խաղաղ համաձայնության մասին՝ երկրորդ արաբական երկիրը, որը 30 օրում խաղաղության համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ»,- գրել է Twitter-ում գրել է Թրամփը։ Մեկ այլ գրառման մեջ նա հրապարակել է ԱՄՆ-ի, Բահրեյնի և Իսրայելի համատեղ հայտարարությունը, որում երկու երկրները հաստատում են «դիվանագիտական լիարժեք հարաբերությունների» պատրաստակամությունը: Բացի այդ, նշվում է, որ Բահրեյնը կմասնակցի Իսրայելի և ԱՄԷ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։
10:11 - 12 սեպտեմբերի, 2020
Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև թռիչքներն իրականացնել իր օդային տարածքով |azatutyun.am|

Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելի և ԱՄԷ-ի միջև թռիչքներն իրականացնել իր օդային տարածքով |azatutyun.am|

azatutyun.am: Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելում գրանցված քաղաքացիական ինքնաթիռներին օգտագործել իր օդային տարածքը՝ Թել Ավիվի և Արաբական Միացյալ էմիրություններում գտնվող օդանավակայանների միջև չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Այժմ մենք կարող ենք խոսել ևս մեկ ցնցող ճեղքման մասին։ Թել Ավիվից Դուբայ և Աբու Դաբի ուղևորվող և այնտեղից վերադարձող իսրայելական, ինչպես նաև երրորդ պետությունների օդանավերը հնարավորություն կունենան այդ չվերթներն իրականացնել ամենակարճ ուղով, առանց որևէ տարածք շրջանցելու։ Դա նշանակում է, որ չվերթները ավելի կարճ կտևեն, և դրանց ինքնարժեքն ավելի ցածր կլինի։ Բացի այդ, դա կնպաստի իսրայելցիների համար արևելքի բացահայտմանը։ Այսուհետ Թաիլանդ և ասիական այլ պետություններ ուղևորվելիս դուք կարող եք գումար և ժամանակ խնայել», - հայտարարում էր Նեթանյահուն։
17:15 - 02 սեպտեմբերի, 2020
Իսրայելը մեղմացրել է Գազայի հատվածի շրջափակումը |shantnews.am|

Իսրայելը մեղմացրել է Գազայի հատվածի շրջափակումը |shantnews.am|

shantnews.am: Գազայի հատվածում աշխատանքը կվերսկսի միակ էլեկտրակայանը։ Անկլավի ավելի քան 2 մլն բնակիչների համար էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր օգոստոսի 16-ին։ Իսրայելի իշխանությունները որոշել են թուլացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ հետևելով ՀԱՄԱՍ շարժման հետ ձեռքբերված հրադադարի համաձայնագրի պայմաններին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Պաղեստինի անվտանգության ծառայություններից հայտնել են, որ Իսրայելը բացել է սահմանային կոմերցիոն անցակետը և թույլատրել վառելիքի և այլ կարևոր ապրանքների արտահանումը։ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև դիմակայության սրացումից հետո Երուսաղեմը խստացրել էր Գազայի հատվածին առնչվող միջոցառումները՝ ստիպելու ՀԱՄԱՍ-ին դադարեցնել Իսրայելի հարավի ուղղությամբ ինքնաշեն արկերի և պայթուցիկներով լցված օդապարիկների արձակումը։
09:53 - 02 սեպտեմբերի, 2020
Նեթանյահուն հայտարարել է առաջիկայում «արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումների մասին» |tert.am|

Նեթանյահուն հայտարարել է առաջիկայում «արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումների մասին» |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ կնքած պատմական համաձայնագրից հետո, «արաբական և մահմեդական առաջնորդների հետ ևս մի քանի դռնփակ հանդիպումներ կանցկացվեն՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով», գրում է Fox News-ը։ Այս մեկնաբանությունը հետևել է ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանի պաշտոնական հրամանագրին, որի համաձայն օրերս չեղարկվել է Իսրայելի տնտեսական բոյկոտը և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972թ. թիվ 15 օրենքը։ Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում: Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄԷ-ի որոշումը դռներ է բացում «Մերձավոր Արևելքի երկու առավել զարգացած տնտեսությունների միջև անխափան առևտրի, զբոսաշրջության, ներդրումների համար» և շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմին այդ պատմական գործարքում նրանց աջակցության համար: «Մենք չէինք կարողանա այդ պատմական խաղաղությունը կնքել Էմիրությունների և այլ երկրների հետ՝ առանց Միացյալ Նահանգների՝ մեր մեծ ու հավատարիմ բարեկամի հսկայական աջակցության», - ասել է Նեթանյահուն։
14:05 - 31 օգոստոսի, 2020
ԱՄԷ-ի նախագահը Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել |tert.am|

ԱՄԷ-ի նախագահը Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել |tert.am|

tert.am:  Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները կարգավորելու որոշման ֆոնին՝ Իսրայելի տնտեսական բոյկոտը չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել. էմիրաթական ընկերություններին թույլատրվել է առևտուր անել Իսրայելի հետ, գրում է WAM լրատվական գործակալությունը։ «Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը հրապարակել է թիվ 4 հրամանագիրը՝ Իսրայելի բոյկոտի և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972 թ. թիվ 15 դաշնային օրենքը չեղյալ հայտարարելու մասին»,- ասված է պետական գործակալության հաղորդագրության մեջ: Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում:
15:51 - 29 օգոստոսի, 2020
Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով |armenpress.am|

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհուրդը որոշում Է ընդունել բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հանրապետության սահմանի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների պատճառով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել Է Al-Jazeera հեռուստաալիքը: «Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել Է բողոք ներկայացնել Անվտանգության խորհուրդ՝ օգոստսի 25-ին (Լիբանանի) հարավային սահմանների վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը զինվորական գերատեսչության հայտարարությունից: Օգոստոսի 26-ին ավելի վաղ զինվորականները հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) օգոստոսի 25-ի երեկոյան ավիահարվածներ Է հասցրել շիաների «Հըզբոլլահ» կազմակերպության դիտակետերին Լիբանանի հետ սահմանի մոտ՝ ի պատասխան հրաձգության: Միջադեպի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին նաթանյահուն հայտարարել Է, որ «Հըզբոլլահը» հերթական անգամ Լիբանանին վտանգի Է ենթարկում իր ագրեսիայի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:32 - 26 օգոստոսի, 2020
Հուսով եմ, որ Սաուդյան Արաբիան կհետևի Էմիրությունների օրինակին․ Թրամփ |azatutyun.am|

Հուսով եմ, որ Սաուդյան Արաբիան կհետևի Էմիրությունների օրինակին․ Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կհետևի Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակին՝ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր ստորագրելով Իսրայելի հետ։ Էմիրությունների և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտնի դարձավ մեկ շաբաթ առաջ։ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամեդ Բին Զայեդ Ալ-Նահյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում երկու երկրները հարաբերությունների բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզ կհրապարակեն։ Ալ-Նահյանը Պարսից ծոցի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է և համարվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի մերձավոր դաշնակիցը: Միացյալ Նահանգների նախագահը հաստատել է նաև տեղեկությունները, որոնց համաձայն՝ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավմանը զուգահեռ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է ամերիկյան արտադրության F-35 մակնիշի գերժամանակակից ռազմական օդանավեր գնել։ «Այո, նրանք F-35 գնելու ցանկություն ունեն։ Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ հարցը», - նշել է Թրամփը։ F-35 մակնիշի մեկ օդանավի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի շրջակայքում։
13:04 - 20 օգոստոսի, 2020
ԱՄԷ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Իրանի դեմ
 |azatutyun.am|

ԱՄԷ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Իրանի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում է, որ իր ինքնիշխան իրավունքն է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ինչն իր հերթին ուղղված չէ Իրանի դեմ: «Մենք թույլ չենք տա միջամտել մեր որոշումներին», - երկուշաբթի օրը ասել է ԱՄԷ-ի արտգործնախարար Անվար Գարգաշը։ Աբու Դաբիից այս հայտարարությունը հնչում է` ի պատասխան պաշտոնական Թեհրանի հերթական քննադատության: Անցյալ շաբաթ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել են բարելավել հարաբերությունները։ Որպես փոխզիջում Իսրայելը պարտավորվել է հետաձգել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերը: Այսպիսով ԱՄԷ-ն կդառնա Պարսից ծոցի առաջին արաբական երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, և երրորդ արաբական երկիրը, որը ակտիվ դիվանագիտական շփումներ կունենա այդ երկրի հետ: Աբու Դաբիի քայլը կոշտ քննադատություն է հարուցել տարածաշրջանում:
17:47 - 17 օգոստոսի, 2020
Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները |ermenihaber.am|

Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:  Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հիշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն  «անտեսում է պաղեստինցիների կամքը» և այդ երկրի պահվածքը «կեղծավոր» որակել։  Էրդողանն, արձագանքելով այդ համաձայնագրին, ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ հրահանգ է տվել: Թուրքիայի նախագահի խոսքով` հնարավոր է նաև Աբու Դաբիից հետ կանչվի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը:   Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին:
10:16 - 15 օգոստոսի, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին |ermenihaber.am|

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին։ Թուրքիայի ԱԳՆ-ի  տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն  «անտեսում է պաղեստինցիների կամքը»։  Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Մենք կողմ ենք պաղեստինյան ժողովրդի և վարչակազմի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի  և ԱՄԷ-ի համատեղ հայտարարությանն առնչվող կոշտ պատասխանին: Չափազանց մտահոգիչ է այն, որ ԱՄԷ-ն փորձում է խափանել 2002 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Արաբական պետությունների լիգայի կողմից մշակված պլանը, որն աջակցություն էր ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից։ ԱՄԷ-ն այդ պլանից փորձում է հրաժարվել միակողմանի շահի համար»։ Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ ԱՄԷ-ի ղեկավարությունը «իրավունք չունի» բանակցություններ վարել Իսրայելի հետ Պաղեստինի անունից և «զիջումների գնալ» դրա համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ` առանց Պաղեստինի ժողովրդի և դրա վարչակազմի համաձայնության:  «Թե պատմությունը, և թե տարածաշրջանի ժողովուրդները չեն մոռանալու և երբեք չեն ներելու ԱՄԷ-ի կեղծավոր պահվածքը, որ դավաճանել է պաղեստինցիներին»,- նշված է հայտարարությունում։ 
13:56 - 14 օգոստոսի, 2020
Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

Պաղեստինը ԱՄԷ-ից հետ է կանչել իր դեսպանին՝ Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման մասին հայտնի դառնալուց հետո |tert.am|

tert.am: Պաղեստինի արտաքին գործերի նախարար Րիադ ալ Մալիքին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններից իր դեսպանին հետ կանչելու մասին Իսրայել-ԱՄԷ հարաբերությունների կարգավորման պատճառով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է երկրի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ: «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանով Պաղեստինն անհապաղ հետ է կանչում ԱՄԷ-ում իր դեսպանին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի եռակողմ հայտարարության պատճառով»,- նծվում է Րիադ ալ Մալիքի հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Նահյանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ «խաղաղության պատմական և բեկումնային համաձայնագիրը կնպաստի խաղաղության հաստատմանը Միջին Արևելքում»: Նրանք հավելել են, որ Իսրայելը՝ որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Ավելին՝ tert.am-ում
09:55 - 14 օգոստոսի, 2020
Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին: Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:
09:52 - 05 օգոստոսի, 2020