Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

tert.am: Ֆրանսիան հանդես է եկել ի աջակցություն Հունաստանի և Բուլղարիայի՝ հայտարարելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ria.ru-ն:Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:«Լիակատար աջակցություն հատնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Մակրոնը:Կիրակի Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրադրությունը «լուրջ, բացառիկ և անհամաչափ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»:
11:49 - 02 մարտի, 2020
Սատարում ենք Հունաստանին, դեմ ենք Թուրքիայի գործողություններին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար |ermenihaber.am|

Սատարում ենք Հունաստանին, դեմ ենք Թուրքիայի գործողություններին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար |ermenihaber.am|

ermenihaber.am: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսի Հանրապետությանը, սակայն դեմ է Թուրքիային: «Ֆրանսիան, Էգեյան ծովում և Միջերկրական ծովում լարված իրավիճակները հաղթահարելու համար ցանկանում է սատարել Հունաստանին»,-ասել է Փարլին: Նրա խոսքով` հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպման ժամանակ ընդգծել են, որ  վճռական են տրամադրված երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում:  Փարլին նաև ասել է, որ եվրոպացի գործընկերների հետ միասին դատապարտում են Թուրքիայի կատարած իրավական խախտումները: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված համաձայնագրի կապակցությամբ և հավելել, որ այդ համաձայնագիրը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: Ըստ Փարլիի` այդ համաձայնագիրն անհամատեղելի է միջազգային  իրավունքի հետ:
09:30 - 25 փետրվարի, 2020
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:  Հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Երկրորդ տարին է, ինչ Էմանուել Մակրոնը մասնակցում է ամենամյա այս միջոցառմանը, ինչպես նրա նախորդները: Պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի առաջադրած հարցերին՝ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ «մարդկային արժանապատվությունն ու համերաշխությունը անբաժանելի են», այնուհետև անդրադարձ է կատարել Արցախի ինքնորոշված Հանրապետության շուրջ իրավիճակին: Հիշեցնելով Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատասխանատվությունը՝ Էմանուել Մակրոնը նշել է, որ Փարիզը «նախապատվությունը կտա ժողովուրդներին ի սպաս գործող իրավունքին»: «Նախևառաջ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին՝ նախագահ Մակրոնին արցախցիների սպասելիքները Ֆրանսիայից՝ մեր Հանրապետությունից, որին նրանք համարում են հեղինակավոր երկիր, որը հանդես է գալիս որպես ժողովուրդների պաշտպան և  մարդու իրավունքների հիմնարար հարցերի դեպքում՝ անզիջում երկիր»,-նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն։ Հանրապետության նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել նաև Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերին, որոնց մեծ մասը չեղարկվել է վարչական դատարանների կողմից՝ նախարարությունների հրահանգով գործող պրեֆկետների հայցով: Կամենալով հանդարտեցնել իրավիճակը՝ Հանրապետության նախագահը ընդունել է, որ «օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունը» և հայտարարել, որ այսուհետ կամենում է «առաջ շարժվել իրատեսական և արդյունավետ ճանապարհով»: Այս կապակցությամբ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ «ուղղակի երկխոսություն կհաստատվի մի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների, մյուս կողմից՝ նման մտադրություն ունեցող տեղական իշխանությունների միջև, որպեսզի մենք այս հարցում դադարենք ընդդիմանալ մեկս մյուսին և կարողանանք ավելի արդյունավետ միջոցներ գտնել»:   Մանրամասնելով իր գաղափարը՝ նախագահն առաջարկել է՝ «աշխատանքային խմբի շրջանակում քննարկենք, որպեսզի այն տեղական իշխանությունները, որոնք ցանկանում են  օժանդակություն ցուցաբերել (Արցախի) բնակչությանը, կարողանան ընդունել արդյունավետ և իրավական առումով համապատասխան որոշումներ: Եթե նպատակը մշակութային կամ մարդասիրական օժանդակությունն է, մենք կգտնենք դրանք իրականանալի դարձնելու իրավական շրջանակը»: Բարեկամության շրջանակը գոհունակությամբ է ընդունում նախագահի դիրքորոշման նման առաջընթացը և կհետևի որպեսզի այն իրագործվի: «Իմ նպատակը հենց Արցախի հետ կրթական և մարդասիրական ոլորտներում զարգացման իրական ծրագրերի իրականացումն է»,- նշել է շրջանակի անդամ, Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, ում կողմից ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկվել է վարչական դատարանի կողմից: «Մոտակա շաբաթների ընթացքում շրջանակի բազմաթիվ անդամներ և ես ինքս կապ կհաստատենք Ներքին գործերի նախարարության հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է գործնականում նման համագործակցություն իրականացնել՝  հարգելով օրենքի գերակայությունը և Հանրապետության արժեքները»,- ընդգծել է Առնուվիլի քաղաքապետը: Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝ հետևելով նախագահական վերջին այս նախաձեռնությանը, և զարգացնել Ֆրանսիայի և Արցախի միջև կառուցողական հարաբերությունները:
11:37 - 12 փետրվարի, 2020
Մակրոնը հուսով է՝ Ադրբեջանում ընտրություններից հետո ԼՂ հակամարտության հարցում առաջընթաց կլինի |azatutyun.am|

Մակրոնը հուսով է՝ Ադրբեջանում ընտրություններից հետո ԼՂ հակամարտության հարցում առաջընթաց կլինի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են վերջին հեղափոխության շնորհիվ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնը երեկ՝ մասնակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին՝ հույս հայտնելով, որ փետրվարին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի որոշակի առաջընթացի հասնել: Նույն օրը, ըստ պաշտոնական Բաքվի, Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:
12:48 - 30 հունվարի, 2020
Ֆրանսիայում ի նշան բողոքի դադարեցրել են ամենահզոր ՀԷԿ-ի աշխատանքը |armenpress.am|

Ֆրանսիայում ի նշան բողոքի դադարեցրել են ամենահզոր ՀԷԿ-ի աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի ամենահզոր հիդրոԷլեկտրակայանի՝ Grand՚Maison-ի, աշխատանքը, որը գտնվում Է երկրի հարավ-արեւելքում, դադարեցված Է ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի: BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Իզերի դեպարտամենտում տեղակայված ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել Է նախօրյակի ուշ երեկոյան: «CGT արհմիությունը շարունակում Է բողոքի ակցիաներն Էլեկտրականության արտադրության եւ բաշխման ոլորտում՝ հանդես գալով բարեփոխման նախագծի դեմ: …Այս ակցիայի մասին որոշումն ընդունվել Է գործադուլավոր աշխատակիցների ժողովում»,-նշում Է հեռուստաալիքը: Այդ հիդրոԷլեկտրակայանի նախագծային հզորությունը կազմում Է 1800 մեգավատ, այսինքն՝ այն բոլոր ՀԷԿ-երի հզորության 9 տոկոսը, որոնք Ֆրանսիայում շահագործվում են Électricité de France (EDF) ընկերության կողմից: Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ Է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի արդյունքում ֆրանսիացիների առանձին կատեգորիաներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները, կարող են զրկվել մի շարք արտոնություններից ու կենսաթոշակի անցնելու հատուկ ռեժիմներից: Գործադուլի հետեւանքով ամբողջ երկրում զգալիորեն խախտվել Է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, Էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը: Այդ ժամանակահատվածում բողոքի մի քանի ընդգրկուն ակցիաներ են տեղի ունեցել Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում: Կենսաթոշակային բարեփոխման օրենքի նախագիծը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը դրվելու Է փետրվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:25 - 22 հունվարի, 2020
Իրանը հաստատում է ֆրանսիացի գիտնականի ձերբակալությունը |azatutyun.am|

Իրանը հաստատում է ֆրանսիացի գիտնականի ձերբակալությունը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի իշխանությունները հաստատել են իրանական ծագմամբ ֆրանսիացի գիտնական Ֆարիբ Ադելխանի ձերբակալությունը: Այս տեղեկատվությունը հաջորդում է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը․ Էմանյուել Մակրոնը մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և տեղեկացրել, որ հարցը քննարկել է Թեհրանի հետ: Ելիսեյան պալատի ղեկավարը մասնավորապես բացատրություններ է պահանջել Փարիզի հեղինակավոր բուհերից մեկում աշխատող գիտնականի ձերբակալության հետ կապված:Հաղորդվում է, որ Ֆարիբ Ադելխանը ձերբակալվել է անցած ամիս՝ լրտեսության կասկածանքով: «Այդ անձը ձերբակալվել է վերջերս, սակայն գործի բնույթի պատճառով այս պահին չենք կարող նրա մասին որևէ տեղեկատվություն տրամադրել», - այսօր հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին: Ադելխանի ձերբակալությունը տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը թուլացնելուն ուղղված Փարիզի ջանքերի ֆոնին:
10:21 - 16 հուլիսի, 2019
Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը |armenpress.am|

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը |armenpress.am|

armenpress.am։ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրոպական միության կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են և բխում են սրտից: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում Հանրապետական գվարդիայի նվագախմբի և Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերի կատարմամբ երկու երկրների օրհներգերի հնչյունների ներքո նշվեց Ֆրանսիայի ազգային տոնը: «Այսօր միասին տոնում ենք հեղափոխության տարելիցը, որը 230 տարի առաջ Ֆրանսիայում հիմք դրեց ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Այսօր Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում ֆրանսիական հեղափոխության ուսմունքներն ավելի քան արդիական են, քանի որ ժողովրդավարությունն ամենուրեք պետք է ամրապնդվի: Առանձնակի ուրախ եմ Հայաստանում Ֆրանսիան ներկայացնել այն ժամանակ, երբ ձեր երկրում աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում, այն ժամանակ, երբ ողջ էներգիան ուղղվում լավ ապագայի կառուցման համար: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են: Դրանք առաջին հերթին սրտից են բխում: Զգացված եմ Ֆրանսիայի, մեր արժեքների, մեր մշակույթի և մեր լեզվի հանդեպ ձեր սիրո ամենօրյա վկայությունից: Հավաստիացնում եմ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵՄ-ի կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին»,- իր խոսքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դեսպանի խորին համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր փուլ են բացում երկու երկրների միջև հարաբերությունների համար: Եվ Ֆրանսիան ցանկանում է այս նոր Հայաստանի հետ նույն բարձրության վրա գտնվել, և իրենք ուրախ են նոր հիմքեր դնել հարաբերություններում:    
07:00 - 13 հուլիսի, 2019
Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը |tert.am|

Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը |tert.am|

tert.am։ Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը օրինական է և ես բողոքարկելու եմ վարչական դատարանի վճիռը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն: Հունիս 14-ին Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ իր ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին:«Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին և հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»,-ասել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական և մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:  
06:50 - 17 հունիսի, 2019
Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը չեղարկվել են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու |tert.am|

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը չեղարկվել են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու |tert.am|

tert.am։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու են չեղարկվել Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը: Այս մասին հայտնեցին դեսպանատնից և նշեցին, որ իրենց կառույցն իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով և չի մեկնաբանում արդարադատության որոշումները:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: «Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին և ինքնորոշման ուղեգծին»,-ասել էր Վալանսի քաղաքապետը:
10:01 - 14 հունիսի, 2019