Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:  Հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Երկրորդ տարին է, ինչ Էմանուել Մակրոնը մասնակցում է ամենամյա այս միջոցառմանը, ինչպես նրա նախորդները: Պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի առաջադրած հարցերին՝ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ «մարդկային արժանապատվությունն ու համերաշխությունը անբաժանելի են», այնուհետև անդրադարձ է կատարել Արցախի ինքնորոշված Հանրապետության շուրջ իրավիճակին: Հիշեցնելով Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատասխանատվությունը՝ Էմանուել Մակրոնը նշել է, որ Փարիզը «նախապատվությունը կտա ժողովուրդներին ի սպաս գործող իրավունքին»: «Նախևառաջ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին՝ նախագահ Մակրոնին արցախցիների սպասելիքները Ֆրանսիայից՝ մեր Հանրապետությունից, որին նրանք համարում են հեղինակավոր երկիր, որը հանդես է գալիս որպես ժողովուրդների պաշտպան և  մարդու իրավունքների հիմնարար հարցերի դեպքում՝ անզիջում երկիր»,-նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն։ Հանրապետության նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել նաև Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերին, որոնց մեծ մասը չեղարկվել է վարչական դատարանների կողմից՝ նախարարությունների հրահանգով գործող պրեֆկետների հայցով: Կամենալով հանդարտեցնել իրավիճակը՝ Հանրապետության նախագահը ընդունել է, որ «օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունը» և հայտարարել, որ այսուհետ կամենում է «առաջ շարժվել իրատեսական և արդյունավետ ճանապարհով»: Այս կապակցությամբ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ «ուղղակի երկխոսություն կհաստատվի մի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների, մյուս կողմից՝ նման մտադրություն ունեցող տեղական իշխանությունների միջև, որպեսզի մենք այս հարցում դադարենք ընդդիմանալ մեկս մյուսին և կարողանանք ավելի արդյունավետ միջոցներ գտնել»:   Մանրամասնելով իր գաղափարը՝ նախագահն առաջարկել է՝ «աշխատանքային խմբի շրջանակում քննարկենք, որպեսզի այն տեղական իշխանությունները, որոնք ցանկանում են  օժանդակություն ցուցաբերել (Արցախի) բնակչությանը, կարողանան ընդունել արդյունավետ և իրավական առումով համապատասխան որոշումներ: Եթե նպատակը մշակութային կամ մարդասիրական օժանդակությունն է, մենք կգտնենք դրանք իրականանալի դարձնելու իրավական շրջանակը»: Բարեկամության շրջանակը գոհունակությամբ է ընդունում նախագահի դիրքորոշման նման առաջընթացը և կհետևի որպեսզի այն իրագործվի: «Իմ նպատակը հենց Արցախի հետ կրթական և մարդասիրական ոլորտներում զարգացման իրական ծրագրերի իրականացումն է»,- նշել է շրջանակի անդամ, Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, ում կողմից ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկվել է վարչական դատարանի կողմից: «Մոտակա շաբաթների ընթացքում շրջանակի բազմաթիվ անդամներ և ես ինքս կապ կհաստատենք Ներքին գործերի նախարարության հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է գործնականում նման համագործակցություն իրականացնել՝  հարգելով օրենքի գերակայությունը և Հանրապետության արժեքները»,- ընդգծել է Առնուվիլի քաղաքապետը: Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝ հետևելով նախագահական վերջին այս նախաձեռնությանը, և զարգացնել Ֆրանսիայի և Արցախի միջև կառուցողական հարաբերությունները:
11:37 - 12 փետրվարի, 2020
Մակրոնը հուսով է՝ Ադրբեջանում ընտրություններից հետո ԼՂ հակամարտության հարցում առաջընթաց կլինի |azatutyun.am|

Մակրոնը հուսով է՝ Ադրբեջանում ընտրություններից հետո ԼՂ հակամարտության հարցում առաջընթաց կլինի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են վերջին հեղափոխության շնորհիվ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնը երեկ՝ մասնակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին՝ հույս հայտնելով, որ փետրվարին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի որոշակի առաջընթացի հասնել: Նույն օրը, ըստ պաշտոնական Բաքվի, Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:
12:48 - 30 հունվարի, 2020
Ֆրանսիայում ի նշան բողոքի դադարեցրել են ամենահզոր ՀԷԿ-ի աշխատանքը |armenpress.am|

Ֆրանսիայում ի նշան բողոքի դադարեցրել են ամենահզոր ՀԷԿ-ի աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի ամենահզոր հիդրոԷլեկտրակայանի՝ Grand՚Maison-ի, աշխատանքը, որը գտնվում Է երկրի հարավ-արեւելքում, դադարեցված Է ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի: BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Իզերի դեպարտամենտում տեղակայված ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել Է նախօրյակի ուշ երեկոյան: «CGT արհմիությունը շարունակում Է բողոքի ակցիաներն Էլեկտրականության արտադրության եւ բաշխման ոլորտում՝ հանդես գալով բարեփոխման նախագծի դեմ: …Այս ակցիայի մասին որոշումն ընդունվել Է գործադուլավոր աշխատակիցների ժողովում»,-նշում Է հեռուստաալիքը: Այդ հիդրոԷլեկտրակայանի նախագծային հզորությունը կազմում Է 1800 մեգավատ, այսինքն՝ այն բոլոր ՀԷԿ-երի հզորության 9 տոկոսը, որոնք Ֆրանսիայում շահագործվում են Électricité de France (EDF) ընկերության կողմից: Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ Է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի արդյունքում ֆրանսիացիների առանձին կատեգորիաներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները, կարող են զրկվել մի շարք արտոնություններից ու կենսաթոշակի անցնելու հատուկ ռեժիմներից: Գործադուլի հետեւանքով ամբողջ երկրում զգալիորեն խախտվել Է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, Էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը: Այդ ժամանակահատվածում բողոքի մի քանի ընդգրկուն ակցիաներ են տեղի ունեցել Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում: Կենսաթոշակային բարեփոխման օրենքի նախագիծը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը դրվելու Է փետրվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:25 - 22 հունվարի, 2020
Իրանը հաստատում է ֆրանսիացի գիտնականի ձերբակալությունը |azatutyun.am|

Իրանը հաստատում է ֆրանսիացի գիտնականի ձերբակալությունը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի իշխանությունները հաստատել են իրանական ծագմամբ ֆրանսիացի գիտնական Ֆարիբ Ադելխանի ձերբակալությունը: Այս տեղեկատվությունը հաջորդում է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը․ Էմանյուել Մակրոնը մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և տեղեկացրել, որ հարցը քննարկել է Թեհրանի հետ: Ելիսեյան պալատի ղեկավարը մասնավորապես բացատրություններ է պահանջել Փարիզի հեղինակավոր բուհերից մեկում աշխատող գիտնականի ձերբակալության հետ կապված:Հաղորդվում է, որ Ֆարիբ Ադելխանը ձերբակալվել է անցած ամիս՝ լրտեսության կասկածանքով: «Այդ անձը ձերբակալվել է վերջերս, սակայն գործի բնույթի պատճառով այս պահին չենք կարող նրա մասին որևէ տեղեկատվություն տրամադրել», - այսօր հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին: Ադելխանի ձերբակալությունը տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը թուլացնելուն ուղղված Փարիզի ջանքերի ֆոնին:
10:21 - 16 հուլիսի, 2019
Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը |armenpress.am|

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը |armenpress.am|

armenpress.am։ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրոպական միության կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են և բխում են սրտից: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում Հանրապետական գվարդիայի նվագախմբի և Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերի կատարմամբ երկու երկրների օրհներգերի հնչյունների ներքո նշվեց Ֆրանսիայի ազգային տոնը: «Այսօր միասին տոնում ենք հեղափոխության տարելիցը, որը 230 տարի առաջ Ֆրանսիայում հիմք դրեց ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Այսօր Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում ֆրանսիական հեղափոխության ուսմունքներն ավելի քան արդիական են, քանի որ ժողովրդավարությունն ամենուրեք պետք է ամրապնդվի: Առանձնակի ուրախ եմ Հայաստանում Ֆրանսիան ներկայացնել այն ժամանակ, երբ ձեր երկրում աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում, այն ժամանակ, երբ ողջ էներգիան ուղղվում լավ ապագայի կառուցման համար: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են: Դրանք առաջին հերթին սրտից են բխում: Զգացված եմ Ֆրանսիայի, մեր արժեքների, մեր մշակույթի և մեր լեզվի հանդեպ ձեր սիրո ամենօրյա վկայությունից: Հավաստիացնում եմ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵՄ-ի կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին»,- իր խոսքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դեսպանի խորին համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր փուլ են բացում երկու երկրների միջև հարաբերությունների համար: Եվ Ֆրանսիան ցանկանում է այս նոր Հայաստանի հետ նույն բարձրության վրա գտնվել, և իրենք ուրախ են նոր հիմքեր դնել հարաբերություններում:    
07:00 - 13 հուլիսի, 2019
Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը |tert.am|

Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը |tert.am|

tert.am։ Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը օրինական է և ես բողոքարկելու եմ վարչական դատարանի վճիռը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն: Հունիս 14-ին Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ իր ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին:«Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին և հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»,-ասել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական և մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:  
06:50 - 17 հունիսի, 2019
Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը չեղարկվել են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու |tert.am|

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը չեղարկվել են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու |tert.am|

tert.am։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչու են չեղարկվել Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը: Այս մասին հայտնեցին դեսպանատնից և նշեցին, որ իրենց կառույցն իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով և չի մեկնաբանում արդարադատության որոշումները:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: «Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին և ինքնորոշման ուղեգծին»,-ասել էր Վալանսի քաղաքապետը:
10:01 - 14 հունիսի, 2019
Մակրոնն Ազգային ժողովը չի արձակի Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով |armenpress.am|

Մակրոնն Ազգային ժողովը չի արձակի Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով |armenpress.am|

armenpress.am։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չԷ երկրի Ազգային ժողովն (խորհրդարանի ստորին պալատ) արձակել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով: Այդ մասին մայիսի 27-ին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել Է պետքարտուղար, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը: «Նախագահը չի արձակի Ազգային ժողովը,-նշել Է նա:-Ընտրությունների արդյունքները դա անել չեն պարտավորեցնում»: Նդիայը նշել Է, որ «երկրում չկա քաղաքական ճգնաժամ»: Ընտրությունները, որոնք ցուցադրում են ընտրողների ակտիվության աճը, նախագահ Մակրոնի պարտությունը չեն»,-ընդգծել Է պետքարտուղարը:Նդիայն ընդունել Է, որ «Հառաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը մեկ տոկոսով պակաս ձայն Է ստացել ընտրություններում, քան Մարին լե Պենի «Ազգային միավորումը», սակայն կուսակցությունները նույն քանակությամբ՝ 23-ական մանդատ կունենան Եվրոպական խորհրդարանում: Հանրապետության ՆԳ նախարարության տարածած տվյալների համաձայն, «Ազգային միավորումը» ձայների 23,31 տոկոս արդյունքով զբաղեցնում Է առաջին տեղը, նրան հաջորդում Է «Հառաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը՝ ձայների 22,41 տոկոսով: Երրորդ տեղն զբաղեցրել Է ձախ արմատական «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» (EELV) կուսակցությունը՝ 13,47 տոկոսով: Չորրորդ տեղը բաժին Է հասել «Հանրապետականներին», որոնք հավաքել են 8,48 տոկոս: Ժան-Լյուկ Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիան» ձայների 6,31 տոկոսով զբաղեցրել Է հինգերորդ հորիզոնականը, Սոցիալիստական կուսակցությանը բաժին Է հասել վեցերորդ տեղը. նա ստացել Է 6,19 տոկոս: Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել հինգ տոկոսի շեմը եւ զրկվել են Եվրախորհրդարանում մանդատների հավակնելու հնարավորությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:55 - 27 մայիսի, 2019
Սուպերհաշվիչ՝ Ֆրանսիայից Հայաստանին

Սուպերհաշվիչ՝ Ֆրանսիայից Հայաստանին

Ֆրանսիա Հայաստան Առեւտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ մայիսի 24-ին Մարիոթ հյուրանոցում անցկացրեց տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվեց Թուլուզի համալսարանի կողմից այս տարի Հայաստանին նվիրվող բացառիկ Սուպերհաշվիչը, որը տեղադրվելու է Ինժեներական քաղաքում: Սուպերհաշվիչը մի գործիք է, որն ընձեռում է նորարարական հնարավորություններ ամենածավալուն տվյալների հավաքագրման եւ դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը եւ տվյալների մշակման արդյունավետության բարձրացմանը: Սուպերհաշվիչը կարող է ձեւավորել տվյալների ամբողջովին նոր էկոհամակարգ, որի շնորհիվ կփոխակերպվեն կարեւորագույն ոլորտների աշխատանքների կազմակերպման ողջ տրամաբանությունը: Այն լայն կիրառություն կգտնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունն ու գիտությունը եւ բնապահպանությունը: Տեղեկատվական հավաքը սկսվեց ՖՀԱԱՊ գործադիր տնօրեն Արուսյակ Լյուդի Հայրապետյանի ողջույնի խոսքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Շնայդեր Էլետրիկ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ավետիք Քալանթարյանը ներկայացրեց Հայաստանում սարքի տեղադրման արդյունքում ակնկալվող արդյունքները, իսկ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը մանրամասն ներկայացրեց Սուպերահաշվիչը, դրա կիրառելիության համար անհրաժեշտ պայմանները եւ գործածությունը տարբեր ոլորտների համար: Այնուհետեւ Ալան Կրուզիլը՝ Պոլ Սաբատյե համալսարանի Գիտությունների եւ ինժեներիայի ֆակուլտետի ինֆորմատիկայի բաժնի տնօրենը, Յան Պիեռ Ժեսելը` Թուլուզի գիտահետազոտական եւ ինֆորմատիկայի ինստիտուտի փոխտնօրենը եւ Պիեռ Անրի Կռոն` Թուլուզի գիտահետազոտական եւ ինֆորմատիկայի ինստիտուտի համագործակցությունների պատասխանատուն պատմեցին սարքի գործածության ու նրա ընձեռած լայն հնարավորությունների մասին: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Առողջապահության նախարարությունների, ՀՀ նախագահի աշխատակազմի, Պետական եկամուտների կոմիտեի եւ Պետական վիճակագրական ծառայության ներկայացուցիչները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Առեւտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Հայ-բրիտանական գործարության պալատի նախագահ Արաքսիա Մարտիրոսյանը, Հայաստանում Ամերիկյան բիզնես պալատի տնօրեն Կարինե Սարգսյանը, ինչպես նաեւ մի շարք հայաստանյան եւ միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այնուհետեւ տեղեկատվական հավաքի ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով կարեւորեց Սուպերհաշվիչի ընձեռած լայն հնարավորությունները՝ կրթության եւ գիտության ոլորտի զարգացման համար:
18:09 - 24 մայիսի, 2019