Ղրղզստան

Խոշոր վթար՝ Բիշքեկի ՋԷԿ-ում. շրջանառվում է դիվերսիայի վարկածը
 |tert.am|

Խոշոր վթար՝ Բիշքեկի ՋԷԿ-ում. շրջանառվում է դիվերսիայի վարկածը |tert.am|

tert.am: Բիշքեկի ՋԷԿ-ում տեղի է ունեցել խոշոր վթար, ինչի հետևանքով Ղրղզստանի մայրաքաղաքում 2,493 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկում է տեղի ունեցածի երկու վարկած, որոնցից մեկը դիվերսիա է, գրում է sputnik.kg կայքը։ Բռնկված հրդեհը մարվել է տեղի ժամանակով ժամը 05:05-ին, հայտնում է ԱԻՆ-ը։ Վթարի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնցից երկուսն ուղարկվել են ամբուլատոր բուժման։ Այրվածքներով ևս երկուսը ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Մեկ հոգի գտնվում է այրվածքների բաժանմունքում, նրա վիճակը միջին ծանրության է։ Բիշքեկի բոլոր դպրոցները մինչև երկուշաբթի անցնում են առցանց ուսուցման, այսօր փակ են նաև մանկապարտեզները։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովն անձնական հսկողության տակ է վերցրել իրավիճակը Բիշքեկի ՋԷԿ-ում, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։ Նրա խոսքով՝ վթարից հետո նախագահին անմիջապես տեղեկացրել են տեղի ունեցածի մասին։ Նա հանձնարարել է հնարավորինս արագ վերացնել արտակարգ իրավիճակի հետևանքները։
10:13 - 02 փետրվարի, 2024
Հայաստանը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա
 |1lurer.am|

Հայաստանը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա։ Հայաստանի և Չեխիայի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա  համագործակցության մեծ ներուժը և չեխական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը: Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից: Որոշումը հնարավորություն կստեղծի ՊՆ-ի համար Չեխիայում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկակամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, որը կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է հիմնականում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի կազմակերպությունների շրջանակներում՝ բազմակողմ համագործակցության ձևաչափով: Սակայն երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ռազմական կցորդի առկայությունը Ղրղզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի: Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:
11:51 - 25 հունվարի, 2024
Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները
 |news.am|

Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները |news.am|

news.am: Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների՝ Ժեենբեկ Կուլուբաեւի եւ Հաքան Ֆիդանի բանակցությունները, տեղեկացրել է Yeni şafak-ը։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ իրավիճակը եւ երկու պետությունների միջեւ երկկողմ ռազմավարական եւ եղբայրական հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարները։ Հավաստիացնելով առեւտրատնտեսական համագործակցության դինամիկայի զարգացման կարեւորությունը՝ Ղրղըզստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները նշել են, որ պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մակարդակն ավելացնելու ուղղությամբ։ Այդ թվում՝ երկկողմ ղրղըզա-թուրքական ներդրումային ֆոնդի ստեղծման միջոցով։ Կողմերը նշել են նաեւ երկրների միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմապաշտպանական ոլորտներում ակտիվորեն զարգացող համագործակցությունը եւ այս ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման առկա պոտենցիալը։ 
12:57 - 10 հունվարի, 2024
ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մինչև 2030 և 2045 թվականները Եվրասիական տնտեսական միության զարգացման մասին հռչակագրի նախագիծը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին կներկայացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին: Տեղեկությունը հայտնում է «Բելտա» պետական գործակալությանը` հղում անելով ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևին: Այժմ հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ակտիվ աշխատում է հռչակագրի նախագծի վրա։ Պատրաստվում է նաև ԵԱՏՄ գործունեության մասին զեկույց, որն ընդգրկում է միավորման գոյության ամբողջ ժամանակահատվածը։ «Մեր կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ ինտեգրացիոն էֆեկտը բավականին մեծ է, հատկապես այն պետությունների համար, որոնք սերտորեն ինտեգրված են գործընկերների հետ։ ՀՆԱ-ի աճի մեջ ինտեգրման ամենամեծ ներդրումը մենք տեսնում ենք Բելառուսում, զգալի ցուցանիշներ կան նաև Ղրղզստանում և Հայաստանում։ Ղազախստանում և Ռուսաստանում ազդեցությունները համեմատաբար ցածր են, բայց բացարձակ առումով բնավ պակաս չեն: Այսինքն՝ եվրասիական տնտեսական ինտեգրումը տալիս է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, ընդ որում՝ աճի հնարավորությունները հսկայական են»,- հայտարարել է Գլազևը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵԱՏՄ երկրներում արտադրական հզորությունների օգտագործումը կազմում է 60%-ից մի փոքր ավելի, ինչը հնարավորություններ է բացում արտադրանքի թողարկման ավելացման համար: Բացի այդ, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ն ներմուծման փոխարինման հսկայական ներուժ ունի։
22:40 - 15 նոյեմբերի, 2023
Բիշքեկում կայացել է «Հայաստան-Ղրղզստան» խորհրդարանական բարեկամության խմբի նիստ

Բիշքեկում կայացել է «Հայաստան-Ղրղզստան» խորհրդարանական բարեկամության խմբի նիստ

Նոյեմբերի 15-ին Բիշքեկում կայացել է «Հայաստան-Ղրղզստան» խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը, որն անցկացվել է խմբի ազգային մասերի ղեկավարներ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովի և Բակտիբեկ Սիդիկովի համատեղ համանախագահության ներքո։ Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական քաղաքական երկխոսության աշխուժացմանը, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար նախագծերի իրագործմանը նպաստող միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման հարցեր։ Հայաստանի և Ղրղզստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում հանդիպմանն ընդգծվել է երկկողմ միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդող հետագա համատեղ քայլերի կարևորությունը։ Հանդիպման ընթացքում խորհրդարանականները փոխադարձաբար տեղեկացվել են ազգային խորհրդարանների ընթացիկ գործունեության մասին, կիսվել են ժողովրդավարական կառույցների զարգացմանն ու հանրության լայն շերտերի հետ երկրներում տարվող աշխատանքի կատարելագործմանը միտված բարեփոխումների ընթացքի մասին։ Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության հարցերին՝ երկուստեք ընդգծվել է մասնագիտացված բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում հայ և ղրղզ խորհրդարանականների համագործակցության ընդլայնման հետաքրքրվածությունը։ Ալեքսեյ Սանդիկովը հանգամանալից ներկայացրել է զարգացումները Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրազեկել է ղրղզ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանցքային դրույթների մասով։  
16:04 - 15 նոյեմբերի, 2023
Զաքիր Հասանովը Ղրղզստանի պաշտպանության նախարարին դժգոհել է Հայաստանից
 |factor.am|

Զաքիր Հասանովը Ղրղզստանի պաշտպանության նախարարին դժգոհել է Հայաստանից |factor.am|

factor.am: Ղրղզստանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Բաքթիբեկ Բեկբոլոտովի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ժամանել է Բաքու։ Բեկբոլոտովի հետ հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Հասանովը հանդիպման ընթացքում ներկայացրել է բանակում կատարվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի հետ սահմանին ու Արցախում տիրող իրավիճակը, միաժամանակ, բողոքել Հայաստանից։ Մասնավորապես, նա հայտարարել է, թե Հայաստանը «ճիշտ հետևություններ չի անում ադրբեջանական բանակի գործողություններից և, հակառակ եռակողմ հայտարարության դրույթներին, իբր, «իր Զինված ուժերի մնացորդները պահում է Ադրբեջանի տարածքում» և լուրջ խոչընդոտներ ստեղծում տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման համար»։ Այնուհետև Հասանովը սպառնացել է, թե «ադրբեջանական բանակն ամեն պահի կարող է կանխել ցանկացած սպառնալիք»։ Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։  
13:20 - 07 հուլիսի, 2023
ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծառայությունների ազատ առևտուր և ներդրումային գործունեություն նախատեսող համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։ «Մենք ստորագրել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը: Ամենանշանակալին ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների սահմանման, գործունեության և իրականացման մասին համաձայնագրի ստորագրումն է», - ասել է նա: Պաշտոնյան նշել է, որ այս փաստաթղթի նախագծի վրա աշխատանքներ են տարվել մոտ 10 տարի։ Ժապարովի խոսքով՝ այս համաձայնագիրը կնպաստի «ԱՊՀ ծառայությունների և ապրանքների ազատ առևտրի գոտու կայուն զարգացմանը» և միավորման անդամ երկրների հետագա տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ «Մեր կողմից այսօր ստորագրված ևս մեկ ոչ պակաս կարևոր համաձայնագիր է ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիրը՝ ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի տվյալների փոխանակման հարցում։ Համաձայնագիրը մշակվել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կառավարման խնդիրների, արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, ռադիացիոն անվտանգության վիճակի մասին բնակչությանը ժամանակին տեղեկացնելու խնդիրների արդյունավետ լուծման նպատակով», - պարզաբանել է նա։ Բացի այդ, Սոչիում կայացած հանդիպման ընթացքում մի շարք որոշումներ են ընդունվել արդյունաբերական համագործակցության, մշակութային-հումանիտար ոլորտի վերաբերյալ։ «Մենք հաստատել ենք ԱՊՀ երկրների Սպարտակիադայի կանոնակարգը առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների շրջանում: Սպարտակիադայի ամենամյա անցկացումը թույլ կտա ընդլայնել Համագործակցության անդամ երկրների հնարավորությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնման համար», - հստակեցրել է Ղրղզստանի կառավարության ղեկավարը:  
17:57 - 08 հունիսի, 2023
Ղրղզստանն ու Ուզբեկստանը հաստատել են սահմանագծման փաստաթղթերը
 |1lurer.am|

Ղրղզստանն ու Ուզբեկստանը հաստատել են սահմանագծման փաստաթղթերը |1lurer.am|

1lurer.am: Ղրղզստանն ու Ուզբեկստանը Սամարղանդում կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են համատեղ սահմանի սահմանագծման վերաբերյալ նորմատիվ-իրավական և տեխնիկական փաստաթղթերը, հայտնել Է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Interfax-ը: Բանակցությունները վարել են կառավարական պատվիրակությունները, որոնց ընթացքում տեղի են ունեցել աշխատանքային խմբերի հանդիպումներ և սահմանագծման համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումը։ «Նիստում քննարկվել են ղրղզա-ուզբեկական սահմանի առանձին հատվածներում իրականացված համատեղ դաշտային հետազոտությունների արդյունքները: Դրանց հիման վրա էլ կողմերը հաստատել են նորմատիվ իրավական և տեխնիկական փաստաթղթերը, ստորագրել համապատասխան արձանագրություններ»,- նշել են մամուլի ծառայությունից: Այսպիսով, Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են սահմանազատման գործընթացը և սկսել սահմանագծումը։
17:47 - 29 մայիսի, 2023