Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը
 |1lurer.am|
18:41 - 05 նոյեմբերի, 2024

Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը: Միջոցառման գլխավոր թեման հետևյալն է. «Թյուրքական աշխարհի հզորացում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար»։

Ղրղզստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ գագաթնաժողովին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ պետությունների ներկայացուցիչները: Այսօր արդեն պետական այցով Ղրղզստան է մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը:

Ելույթ ունենալով Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Թուրքիայի ղեկավարը թյուրքական աշխարհին կոչ է արել վճռական դիրքորոշում որդեգրել Գազայի հատվածում հումանիտար ողբերգության ֆոնին: Էրդողանը կմասնակցի նաև Թուրքիա-Ղրղզստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին:

Ղրղզստան է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել