Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան |1lurer.am|

Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան |1lurer.am|

1lurer.am: Անվտանգային ռիսկերը շարունակում են պահպանվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը: Ստորագրման ուղղությամբ հայկական կողմն աշխատում է՝ լրագրողներին ասել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Վերջին շրջանում հայկական գյուղերի ուղղությամբ հաճախակի դարձած կրակոցներին անդրադարձել է նաև Սյունիքի մարզպետը: Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ադրբեջանի գլխավոր նպատակներից է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսի գրասենյակի բացման ընթացքում քննարկման թեման մնան կրակոցները: Ըստ արտգործնախարարի՝ կրակոցները, վստահաբար, չեն օգնում ընդհանուր իրավիճակին, և հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, «բայց միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք գետնի վրա և դիվանագիտական համապատասխան գործողություններ և կամ այնպիսի գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան»,- նշել է Կոստանյանը։
21:26 - 02 հունիսի, 2025
Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ ղեկավարը՝ ՀԱՊԿ նիստում |factor.am|

Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ՌԴ ՊՆ ղեկավարը՝ ՀԱՊԿ նիստում |factor.am|

factor.am: Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ասել է Բելոուսովը՝ հավելելով, թե Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաև նշել է, թե արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։«Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների գործունեության ակտիվություն է նկատվում։ Նրանց նպատակը ոչ թե անվտանգությունն ամրապնդելն է, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»,- հայտարարել է Անդրեյ Բելոուսովը։
12:54 - 28 մայիսի, 2025
Ֆրանիսան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
 |civilnet.am|

Ֆրանիսան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի․ Ֆրանսիայի ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Սյունիքում հյուպատոսություն բացելու ժամկետների մասին ՍիվիլՆեթը պարզաբանում էր խնդրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։ Հարցմանն ի պատասխան դեսպանատնից նշել են, որ Ֆրանսիան նախատեսում է Գորիս քաղաքում բացել պատվո հյուպատոսություն, այլ ոչ թե գլխավոր հյուպատոսություն։ Ըստ դեսպանության՝ պատվո հյուպատոսության բացումը տեղի կունենա «շուտով»։ Ֆրանսիայի կողմից Գորիսի ընտրությունը կապված է քաղաքի վաղեմի մշակութային կապերի հետ ֆրանկոֆոն աշխարհի հետ։ Համարվելով Հայաստանի ամենաֆրանսախոս քաղաքներից մեկը՝ Գորիսում 2006-ից գործում է ֆրանսիական մշակութային կենտրոն։ Կենտրոնը ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանում ֆրանսիական լեզվի և մշակույթի տարածման գործում, այդ թվում՝ տեղի դպրոցականների համար ֆրանսերենի դասավանդմանը աջակցելու գործում։
16:59 - 26 մայիսի, 2025
Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են |hetq.am|

Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են |hetq.am|

hetq.am: Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։  «Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։  Հակառակորդի  բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։  Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ բացի վերոնշալ անտառներից, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար: Այս պարագայում առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։   «Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։  Շիկահողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներև է 2023-ին, երբ հատվել են Շիկահողի արգելոցի ստորին փեշերը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։  2023թ․ օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։ Այս ճանապարհը, անտառի միջով, հատվելով և դիրքերի համար բարենպաստ տարածքներ մաքրելով, հասնում է մինչև Ներքին Հանդի ստորին հատվածներ։ Այն նույնպես բացվել է 2023թ․-ին, որովհետև 2022-ի արբանյակային լուսանկարներում այս հատվածները դեռևս անտառածածկ են։ Ներխուժման հաջորդ երկու ուղղությունները Ներքին Հանդի հարավ-արևելյան մասերում են։ Այդ հատումները միայն ծառերի վնասում կամ ոչնչացում չեն։ Շիկահողի արգելոցը հարուստ կենսաբազմազանություն ունեցող անտառային էկոհամակարգային տարածք է, որը պահպանելու համար էլ այն ընդգրկվել է արգելոցային գոտում։  Անտառների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող միջազգային Global forest watch -ի տվյալներով՝ Հայաստանը 2021-23թթ․ կորցրել է շուրջ 100 հա բնական անտառ, որից 88 հա-ը՝ միայն 2023 թվականին։ Այն հավասարազոր է 34,5 կտ CO₂-ի արտանետումների։  «Շիկահողի» պետական արգելոցը «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում է։ Տնօրեն Արման Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչ տեղեկություններ և դիտարկումներ ունեն այս առնչությամբ։ Տնօրեն Մկրտչյանը հրաժարվեց զրույցից՝ պատճառաբանելով, թե պետք է թույլտվություն ստանանք նախարարությունից՝ ըստ ընթացակարգի։  «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույց է։  ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցրեցինք՝ ՇՄՆ-ն ուսումնասիրել է, արդյոք, թե Շիկահողի արգելոցի տարածքում որքան անտառ է հատվել հակառակորդի ներխուժման, ամրաշինական և ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, ի՞նչ են արձանագրել, ի՞նչ ծառատեսակներ են հատվել:  «Հարցման մեջ վերհանված խնդիրների պատշաճ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է հավելյալ հաղորդակցություն՝ շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացված ծառահատումների վերաբերյալ ստույգ քանակային տվյալներ հնարավոր չէ տրամադրել, քանի որ նշված տարածքի որոշ հատվածներ գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ»,- հայտնել է ՀՀ ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։ Նախարարին նաև հարցրել էինք, թե  ՇՄՆ-ն միջազգային ո՞ր կառույցներին է ահազանգել Շիկահողի արգելոցի կենսաբազմազանության ոչնչացման մասին: Ի՞նչ արձագանքներ է ստացել: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` կանխելու հետագա անտառահատումները: «Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր, կոնվենցիաներ և դրանց կից արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման միջոցով։  Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կայուն կառավարումն ապահովելու նպատակով միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ իրականացվում են  համապարփակ և երկարաժամկետ միջոցառումներ»,- այսպիսի անհասկանալի պատասխան է տրամադրել Սերգո Աթանեսյանը։    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:38 - 15 մայիսի, 2025
Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է |civilnet.am|

civilnet.am: Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- հայտնել է Ավդալյանը։ Այդ դրույթը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում՝ մարտական ծառայության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքերի համար։ Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Սյունիքի մարզում սահմանապահ ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքից մահացել է։
10:09 - 06 մայիսի, 2025
«Հնարավոր է՝ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

«Հնարավոր է՝ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքերից». ԵՄ դիտորդական առաքելություն

Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը: «Հնարավոր է՝ դրանք արձակվել են այդ տարածքում ադրբեջանական դիրքերից»,- նշվում է առաքելության X-ի հրապարակման մեջ: Նշվում է, որ Զատկի տոներին առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չեն եղել: Գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
12:49 - 22 ապրիլի, 2025
«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել
 |azatutyun.am|

«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել |azatutyun.am|

azatutyun.am:  Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ է արձակել: «Ավելի շատ են կրակել», - «Ազատությանը» փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:30-ից սկսած մինչև լուսաբաց կրակում են: «Բոլորն էլ գիտեն, բայց ի՞նչ եք անում, ոչ մի բան: Էն վերևից հարցրեք՝ մեզանից ի՞նչ են ուզում էդ ժողովուրդը: Բա անհանգստանում ենք : Մենք ջհանդամ, բա երեխանե՞րը ինչ անեն, բայց ո՞վ է մտածում Խնածախի գյուղացոց մասին: Երեխաները արդեն չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է, տեսնանք կրակում են, նոր գնանք պառկենք: Այ էդպես ենք ապրում: Վերևներում պետք է մտածեն , թող կրակը դադարեցնեն, մենք մեր գյուղում ապրենք, էդ ենք ուզում, մի խաղաղություն ենք ուզում», - ասաց Խնածախի բնակիչը:  
18:00 - 18 ապրիլի, 2025
ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում |armenpress.am|

ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս ամիս հստակություն կլինի Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  Նա հավելել է, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը ՀՀ համար ռազմավարական կարևոր տարածքում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։  «Ավանդական խնդիրները հաշվի առնելով, որոնք լուծում են ՌԴ հյուպատոսարաններն արտերկրում, տվյալ քայլը կարող է էական լիցք հաղորդել առևտրաներդրումային, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցությանը, այդ տարածքի և Ռուսաստանի երկրամասերի միջեւ փոխշահավետ կապերի կարգավորմանը, տնտեսական օրակարգի առաջմղմանը մեր երկրների միջև։ Սյունիքը ձեռք է բերում կարեւոր նշանակություն նաեւ ԵԱՏՄ ֆորմատում` պայմանավորված Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրով»,- նշել է Զախարովան։ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի առաջարկին։ 2024 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այդ հարցը Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է՝ շեշտելով, որ սպասում են հայկական կողմի վերջնական հաստատմանը։ 
15:28 - 09 ապրիլի, 2025
Նիդերլանդների դեսպանը Սյունիքում է

Նիդերլանդների դեսպանը Սյունիքում է

Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը քաղաքավարական այցով հյուրընկալվել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․ տեղեկացնում են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի ընդհանուր քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Սյունիքի տնտեսության հիմնական ուղղությունները։ Դեսպան Մոնրոյ-Վինթերը կարևորել է Նիդերլանդների աջակցությունը մարզում իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը ու «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի հետ իրականացվող տարաբնույթ ծրագրերին։ Այցի հաջորդ կանգառը եղել է Կապանի կենտրոնական գրադարանը։ Դեսպանը շրջել է գրադարանում, ծանոթացել գրական հարստությանը և նիդերլանդցի հեղինակների հայերեն թարգմանված գրքեր նվիրել։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպման առանցքում եղել են Նիդերլանդների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները։
15:50 - 02 ապրիլի, 2025