Շվեդիա

«Հյուսիսային հոսք» գազատարներից արտահոսքը պայթյունների հետևանք է

 |factor.am|

«Հյուսիսային հոսք» գազատարներից արտահոսքը պայթյունների հետևանք է |factor.am|

factor.am: «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների  պայթյունները կանխամտածված  դիվերսիա են եղել․ այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Դանիայի և Լեհաստանի վարչապետներին։ «Համապատասխան գերատեսչությունների գնահատականն այժմ միանշանակ է. սա կանխամտածված գործողությունների արդյունք է: Սա պատահականություն չէ»,- ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ հավելելով, որ իշխանությունները «դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող էր կանգնած լինել այս ամենի հետևում»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները հետաքննում են, և «որոշ ապացույցներ վկայում են դիվերսիայի հնարավորության մասին»։ Դանիայի կլիմայի և էներգետիկայի նախարար Դեն Յորգենսենը հաստատել է երկրաբանների այն տեղեկությունները, որ գազատարների վրա արտահոսք է գրանցվել՝ ընդգծելով, որ երկաթբետոնե կոնստրուկցիաներով խողովակները գտնվում են ծովի խորքում, իսկ արտահոսքի չափերը վկայում են այն մասին, որ դա չէր կարող  լինել վթար, օրինակ, նավի խարսխի պատճառով։
11:17 - 28 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել միջազգային հասցեական արձագանքը

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել միջազգային հասցեական արձագանքը

Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։ Ներկայացնելով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մանրամասները՝ Հայաստանի արտգործնախարարն առանձնահատուկ կարևորել է դրա հետևանքների վերացման և միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին հասցեական և համարժեք արձագանքի, ադրբեջանական առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին, համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում փոխգործակցության խորացումը։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային հարթակներում համագործակցության, ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ:
09:30 - 22 սեպտեմբերի, 2022
Անն Լինդեն ողջունել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը |armenpress.am|

Անն Լինդեն ողջունել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Անն Լինդեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 4-րդ հանդիպումը: Եվրոպական Միության համար կարևոր է մասնակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու գործընթացին»: Բրյուսելում, oգոստոսի 31-ին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:Առաջնորդների ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:
11:55 - 02 սեպտեմբերի, 2022
Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են. Անն Լինդե
 |news.am|

Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են. Անն Լինդե |news.am|

news.am: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դրոշը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «ՆԱՏՕ-ի բանակցությունները Թուրքիայի հետ էլ ավելի են դժվարացել այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են ՔԱԿ-ի դրոշը։ Թուրքական ԶԼՄ-ները մշտապես լուսաբանում են այդ եւ նման իրադարձությունները։ Շվեդական օրենքներով՝ մենք ասում ենք, որ դա խոսքի ազատություն է։ Բայց մենք կարծում ենք, որ դա շատ անհարմար վիճակ է կառավարության համար»,- ասել է Լինդեն։ Նա ավելացրել է, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած պատվիրակությունների նիստը պետք է կայանար Շվեդիայում, բայց տեղափոխվել է Ֆինլանդիա մի շարք նկատառումներով։
13:43 - 29 օգոստոսի, 2022
Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ


 |factor.am|

Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ |factor.am|

factor.am: Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կանադական The Globe and Mail թերթին տված մեկնաբանության մեջ։ Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու արդյունքում արկտիկական ութ երկրներից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը շահագրգռված է «Հեռավոր հյուսիսում անվտանգության, կայունության և համագործակցության պահպանմամբ»։ «Արկտիկան դարպաս է դեպի Հյուսիսային Ատլանտյան, որտեղով անցնում են առանցքային առևտրային և տրանսպորտային ուղիները՝ միացնելով Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Ուստի չափազանց կարևոր է տարածաշրջանում նավարկության ազատության ապահովումը»,- ասել է Ստոլտենբերգը։ Ըստ պարբերականի՝ նրանց ռազմական ուժերը կբավականացնի Էստոնիային, Լատվիային և Լիտվային պաշտպանության համար։ Պարբերականը նշել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալով, Բալթիկ ծովը գործնականում կանցնի դաշինքի լիակատար վերահսկողության տակ։
16:43 - 25 օգոստոսի, 2022
Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում

 |armenpress.am|

Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում |armenpress.am|

armenpress.am: Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Շվեդիան եւ Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ  ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Սկզբում Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացի սկսումը, իսկ հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել է իր բոլոր առարկությունները եվրոպական այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով: «Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացն ավարտվել է: Դա գործընթացի նախաձեռնման կամք է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը: Եթե դուք անեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կարգելակվի: Մինչեւ այժմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխան… Նրանց կողմից արտահանձնված մարդն առնչություն չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,-նախարարի խոսքը մեջբերում է Milliyet թերթը, հաղորդել է Ռիա Նովոստին:
14:14 - 18 օգոստոսի, 2022
Պուտինը ստացավ այն, ինչից խուսափում էր. Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատող փաստաթղթերը
 |tert.am|

Պուտինը ստացավ այն, ինչից խուսափում էր. Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատող փաստաթղթերը |tert.am|

tert.am: Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է փաստաթղթեր, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է Ազատության ռուսական ծառայությունը։Իր ելույթում ԱՄՆ նախագահը նշել է, որ հյուսիսային Եվրոպայի երկու երկրները կդառնան «ուժեղ, հուսալի և շատ ընդունակ նոր դաշնակիցներ», որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում իրենց վրա կվերցնեն փոխադարձ պաշտպանության «սրբազան պարտավորությունը»։Ըստ Բայդենի՝ Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ «կործանեց խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»՝ ներխուժելով Ուկրաինա։«Պուտինը կարծում էր, որ կարող է մեզ պառակտել... Փոխարենը, նա ստացավ այն, ինչից խուսափում էր», - ասել է ԱՄՆ նախագահը։Օգոստոսի 4-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու օգտին՝ դառնալով 23-րդը 30 երկրներից, որոնք պաշտոնապես հաստատել են որոշումը:Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության ամբողջական վավերացման համար անհրաժեշտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամ երկրները հաստատեն համապատասխան փաստաթղթերը ազգային մակարդակով։
10:11 - 10 օգոստոսի, 2022
Շվեդիան դեռ չի արտահանձնել Թուրքիային ահաբեկչության մեջ կասկածվողներին. Չավուշօղլու |news.am|

Շվեդիան դեռ չի արտահանձնել Թուրքիային ահաբեկչության մեջ կասկածվողներին. Չավուշօղլու |news.am|

news.am: Շվեդիան դեռ պետք է արտահանձնի կասկածյալներին, որոնց Թուրքիան փնտրում է ահաբեկչության մեղադրանքով՝ չնայած հունիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Անկարայի վետոն հանելու մասին համաձայնագրի ստորագրմանը, չորեքշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Reuters-ը։ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել, սակայն բախվել են Թուրքիայի հակազդեցությանը, որը մեղադրել է սկանդինավյան երկրներին Անկարայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու և «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցելու մեջ։ Երեք երկրներն Անկարայի կողմից վետոն հանելու մասին համաձայնագիր են ստորագրել՝ ահաբեկչության դեմ պայքարելու խոստումների դիմաց, սակայն Թուրքիան հայտարարել է, որ կարգելափակի նրանց անդամակցության հայտերը, եթե խոստումները չկատարվեն։ Նա պահանջել է արտահանձնել 73 մարդու Շվեդիայից, ինչպես նաև ևս տասնյակ մարդու՝ Ֆինլանդիայից։
12:39 - 27 հուլիսի, 2022
Պետդեպարտամենտը հուսով Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչեւ  օգոստոս կվավերացնի ՆԱՏՕ-ի ընդլայնման արձանագրությունները

 |armenpress.am|

Պետդեպարտամենտը հուսով Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչեւ օգոստոս կվավերացնի ՆԱՏՕ-ի ընդլայնման արձանագրությունները |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն առաջիկա շաբաթներին կհասցնի հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի International Student House («Միջազգային ուսանողական տուն») ոչ առեւտրային կազմակերպության միջոցառմանը: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կվավերացնի (ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի) անդամակցումը մինչեւ օգոստոսին արձակուրդ գնալը: Հաշվի առնելով մնացած բոլոր բաները, այսինքն՝ նրանց օրակարգում, ես համոզված չեմ, որ դա նրաց կհաջողվի, բայց ես հույս ունեմ: Ինձ թվում Է՝ մնացած երկրները նույնպես շատ արագ շարժվում են դեպի դա»,- ասել Է նա: ԱՄՆ-ի Կոնգերսի վերին պալատն արձակուրդում կլինի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 5-ի ընկած ժամանակամիջոցում: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն եւ Անն Լինդեն եւ ԱՏՕ-ի 30 երկրների ներկայացուցիչները հուլիսի 5-ին ստորագրել են արձանագրություններ Հյուսիսատլանտյան դաշինքին երկու հյուսիսային երկրների անդամակցության մյասին: Հելսինկին եւ Ստոկհոլմը կազմակերպության անդամներ կդառնան ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո: Ամերիկյան օրենսդրության առանձնահատություններին համապատասխան ԱՄՆ-ում վավերացման ընթացակարգը կատարում Է երկրի նախագահը, Կոնգրեսի վերին պալատը տալիս Է դրա համաձայնությունը: Հուլիսի 11-ին պետության ղեկավար Ջո Բայդենը Սենատի քննարկմանն Է ուղարկել Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու մասին արձանագրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:38 - 13 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանն դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները

Ռուբեն Ռուբինյանն դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները: Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:
16:37 - 08 հուլիսի, 2022
Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

 Հուլիսի 10-ին նշվում է Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատման 30-ամյակը: Ինչպես նշված է Հայաստանում Շվեդիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, Շվեդիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր նամակում խորին երախտագիտություն է հայտնել երկու երկրների բարեկամության և համագործակցության համար և հույս հատնել շարունակելու երկկողմ լավ հարաբերություններն ու համագործակցությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ երկկողմ համագործակցությունը նոր թափ է հավաքել՝ շնորհիվ Շվեդիայի երկարաժամկետ հանձնառության՝ աջակցելու և նպաստելու երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ձևաչափերում։
14:17 - 08 հուլիսի, 2022
ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով
 |1lurer.am|

ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմաններում աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու Ռուսաստանի անվտանգությունը, այդ թվում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Համապատասխան տարբերակներ են դիտարկվում ոչ թե Կրեմլում, այլ պաշտպանության նախարարությունում, արդեն ծրագրեր կան»,- մանրամասնել է պաշտոնյան: Կրեմլի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումներին, որոնք ավելի վաղ դադարեցվել էին Լիտվայի իշխանությունների նախաձեռնությամբ՝ հակառուսական պատժամիջոցների շրջանակներում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլում այժմ մշակվում են առկա խնդիրները լուծելու տարբերակներ։ ՌԴ նախագահի խոսնակը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մոսկվայի և Պեկինի միջև կանցկացվեն բարձր մակարդակի հանդիպումներ, երբ թույլ տան համավարակային պայմանները։
18:00 - 05 հուլիսի, 2022
ՆԱՏՕ-ի երկրները ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները
 |hetq.am|

ՆԱՏՕ-ի երկրները ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի դեսպանները երեքշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունները։ Արդյունքում երկու երկրները հիմա կարող են մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր նիստերին, սակայն դեռևս չունեն ձայնի իրավունք։ «Երկու երկրները պաշտոնապես հաստատել են իրենց ցանկությունն ու կարողությունը կատարելու քաղաքական, իրավական և ռազմական պարտականությունները, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ նշվում է դաշինքին անդամակցության մասին արձանագրության մեջ։ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է հաստատվի դաշինքի անդամ բոլոր 30 երկրի կողմից։ Գերմանական խորհրդարանը արդեն իսկ այս շաբաթ կարող է քվեարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության օգտին։  
16:52 - 05 հուլիսի, 2022
Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին
 |news.am|

Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին |news.am|

news.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի հայտարարել է դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։ Նախքան անդամակցության արձանագրությունների ստորագրումը դաշինքի կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման բաց մասը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։ Արարողությանը ներկա են եղել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Անն Լինդեն եւ Պեկկա Հաավիստոն։ «Այսօր մենք պաշտոնապես կստորագրենք անդամակցության արձանագրությունները, դա սկիզբ կդնի վավերացման գործընթացին»,- ասել է նա։ Ստոլտենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են նպաստել ընդհանուր անվտանգության ապահովմանը»։ Ակնկալվում է, որ ստորագրումից հետո Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները վավերացման կուղարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամներին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս գործընթացը կարող է մի քանի ամիս տեւել։
13:25 - 05 հուլիսի, 2022