Վաղարշակ Հակոբյան

Վաղարշակ Հակոբյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ 

Ծնվել է 1991թ. հունվարի 1-ին Ծաղկաձորում։

2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը։ Թուրքագետ: 2013թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ Արեւելագետ։ 2016թ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու։ Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։

2012թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան»:

2015-2016թթ. դասավանդել է Երեւանի ֆրանսիական քոլեջում եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում։ 2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ սփյուռքի նախարարի օգնականը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ:

 

Շահագրգռված ենք ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ. Վաղարշակ Հակոբյանը՝ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Շահագրգռված ենք ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ. Վաղարշակ Հակոբյանը՝ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  «Մենք հատկապես կարևորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել է՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա մշակել միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների հստակ ալգորիթմ՝ տարբեր հարթակներում համագործակցելու համար: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ու Իրինա Գասպարյանը: «Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմամբ և Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- նշել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է սերտ գործընկերություն զարգացնել Ղազախստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: Նա փաստել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ շեշտելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանն ունեն խոստումնալից նախագծեր, որոնք կարող են փոխշահավետ լինել: Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը տեղեկացրել է, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում: Խոսելով Ղազախստանում ապրող և ստեղծագործող հայ համայնքի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երկու ազգերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վաղեմի ավանդույթների վրա: Մշակութային, գիտակրթական համագործակցության շրջանակում բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է ղազախ հեղինակների հայերեն աշխատությունների հրատարակմանը, ԵՊՀ-ում Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում հայ մշակույթի, լեզվի, գրականության և պատմության կենտրոնի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների փոխգործակցության մշակութային և հումանիտար ասպեկտների վրա: Մուկաշ Իսկանդիրովը եւս փաստել է, որ հայկական համայնքն իր ուրույն տեղն ու դերակատարումն ունի Ղազախստանում: Բարեկամական խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են երկու երկրների հարաբերություններում օրենսդիր մարմինների կարևորագույն դերը և ակտիվ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
17:08 - 28 նոյեմբերի, 2024
Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում․ Վաղարշակ Հակոբյանը՝ Բաքվի պահանջների մասին
 |news.am|

Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում․ Վաղարշակ Հակոբյանը՝ Բաքվի պահանջների մասին |news.am|

news.am: Մենք բանակցային պրոցեսում բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ մեր որոշակի գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որ կամ կիսատ են եղել, կամ իրականությանը չեն համապատասխանել, կամ իրենց մեջ ունեցել են ապակառուցողական տարր: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նախքան սահմանազատման գործընթացը Ադրբեջանին հանձնվեն 4 գյուղեր: «Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործողություն, անվիճարկելի է: Այն, որ մենք գնում ենք դրան, եւս անվիճարկելի է: Այն, որ այդ պրոցեսում մեզ փորձելու են ներքաշել, սադրել եւի փորձել մեզնից ստանալ նաեւ անկայունություն, դա եւս նոր բան չէ: Այն, որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ Հայաստանն իր անվտանգային հարցերը կարգավորի, սա եւս նորություն չէ: Մենք ավելի սառնասիրտ պետք է լինեն եւ խոսենք իրականության մասին, ոչ թե մեկնաբանենք ինչ-որ հայտարարություններ»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ հնարավորություն կա՞, որ սկզբում գյուղերը հանձնվեն, հետո նոր սահմանագծում լինի, իշխող խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ: Ցանկացած գործընթաց, որին պետք է համաձայնի Հայաստանը, պետք է բխի ՀՀ շահերից: Սահմանազատման գործընթացը ամբողջ աշխարհում որոշակի տարածքներում առաջ են գալիս, որոշակի տարածքներում հետ են գնում: Դա բնական պրոցես է: Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը բավականին արդյունավետ գործի: Մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները: Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում ու որևէ գործողություն, որը չի բխում ՀՀ շահից»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել էին, թե «Ադրբեջանը չի ընդունում, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ և պահանջում է ազատել իր 4 օկուպացված գյուղերը։ 
15:53 - 11 մարտի, 2024
Բազմաթիվ խրթին հարցեր կան ՌԴ-ի հետ հարաբերություններում, բայց մենք ունենք շատ լավ համագործակցություն. ՔՊ պատգամավոր
 |news.am|

Բազմաթիվ խրթին հարցեր կան ՌԴ-ի հետ հարաբերություններում, բայց մենք ունենք շատ լավ համագործակցություն. ՔՊ պատգամավոր |news.am|

news.am: Բազմաթիվ խրթին հարցեր կան Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, գնահատականներ կան, որ մենք կարող ենք չկիսել, չհամաձայնել, բայց իրականության մեջ մենք ունենք շատ լավ համագործակցություն: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, վերջին մի քանի տարիներին հսկայական տնտեսական աճ է ունեցել մեր արտահանումները անգամներոցվ ավելացել են: Մենք տարբեր երկրներից ձեռք ենք բերել ռազմական անվտանգային միջոցներ: Մենք շատ լավ համագործակցություն ունենք այն երկրների հետ, որոնք ոչ ԵԱՏՄ-ում են, ոչ եվրոպական բլոկում են, եւ հակադրել Հայաստանի պետական շահը եւ այդ շահից բխող գործողություն, որը միտված է մեր անվտանգության բարձրացմանը, որեւէ այլ երկրի պետական շահի հետ, ես սա չեմ համարում ճիշտ իրավիճակային գնահատական»,-ասաց նա: Հարցին, ինչո՞ւ Հայաստանը չի պնդում, որ քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել մեր ինքնիշխան տարածքներից, չեն նստի սեղանի շուրջ, Վաղարշահ Հակոբյանն ասաց. «Պնդում անելով շատ հաճախ հարցեր չեն լուծվում, հարցերը լուծվում են բանակցային սեղանի վրա: Մենք մեր գնահատականներում պետք է հնարավորինս զուսպ լինենք, որովհետև արտաքին քաղաքական բանակցությունների մեջ որևէ անզգույշ գնահատական՝ կարող է հետևանք ունենալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանը գործում է մեր պետական շահին համապատասխան, ու որևէ այլ գործողություն մենք չենք իրականացնում»:
15:43 - 11 մարտի, 2024
Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Ղազախստանից ժամանած գործարարների հետ

Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Ղազախստանից ժամանած գործարարների հետ

ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ: Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է ղազախ գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խումբը յուրահատուկ կամուրջ է երկու երկրների հարաբերություններում: Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել իրենց կառույցի՝ մոտ երեք տասնյակ տարվա հասնող գործունեությունը՝ նշելով, որ հետեւում են վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթացող շինարարությանը եւ հետաքրքրված են մեր երկրում աշխատանքներ ծավալելու հնարավորությամբ: Ղազախստանից ժամանած գործարարները նաեւ պատրաստակամություն են հայտնել հայ գործընկերների հետ կիսվել իրենց փորձով եւ գիտելիքներով: Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին իրականացվող մեծածավալ շինարարությունը, որն ընդգրկում է ե՛ւ բնակարանաշինությունը, ե՛ւ ենթակառուցվածքները, հնարավոր համարել նրանց հետ համագործակցությունը: Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
15:20 - 26 հունվարի, 2024
ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. Վաղարշակ Հակոբյան |1lurer.am|

ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. Վաղարշակ Հակոբյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որով վարչապետը վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին: «Վարչապետի հայտարարությունները հրապարակային են, և այդ հայտարարությունները միտված են մեր հռչակած խաղաղության օրակարգի հանգուցալուծմանը և հարցը առաջ տանելուն, և ես կարծում եմ՝ մեկնաբանությունների համար կոնկրետ իրավիճակային գնահատականներ պետք է տանք այստեղ: Մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե՛ խաղաղության օրակարգի, թե՛ խաղաղության օրակարգին ձգտելու ընթացքի մասին, և ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային, նաև վարչապետը և մեր բազմաթիվ թիմակիցներ տեղեկացնում են հանրությանը: Ես տարիներ շարունակ հիշում եմ՝ մենք բոլորս ականատես ենք եղել այդ հռետորաբանությանը»,- ասաց նա: Պատգամավորը նշեց, որ խաղաղության օրակարգը, որը հռչակվել է քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: «Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ. մեզ փորձելու են սադրել, հետ պահել խաղաղության օրակարգից, բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է, և մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն: Այլ բան է, որ սա միակողմանի անելը, իհարկե, անհնար է: Ես ուզում եմ հավաստիացնել ևս մեկ անգամ, որ ՀՀ-ն խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի: Բայցևայնպես, մենք պարտավոր ենք ՀՀ պետական շահը վեր դասել ամեն ինչից, և ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ մենք խաղաղության օրակարգով, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները, բայց մենք պետք է շարժվենք այս օրակարգով»,- ասաց Հակոբյանը: «Խաղաղության օրակարգը դա այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը, և մենք ոչ մի այլ քայլ, քան պետական շահին միտված, չենք անելու, և մեր ցանկությունը ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքն անվտանգ դարձնելն է, և այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է, և միգուցե նաև կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ենք և կանխատեսում»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ առանց վերահսկողության ճանապարհ ունենալու նպատակին՝ Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Ես ասեմ մեր նպատակը. ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը: ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. մենք գնում ենք այս ուղղությամբ, և մեզ համար գերխնդիրը սա է»:
12:28 - 15 հունվարի, 2024
Համաձայնությունը ձեռք է բերված, սպասում ենք գերիների վերադարձին. ՀՀ ԱԺ պատգամավոր
 |armenpress.am|

Համաձայնությունը ձեռք է բերված, սպասում ենք գերիների վերադարձին. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չի կարծում, թե Ադրբեջանից հայ գերիների վերադարձի վերաբերյալ համաձայնության մեջ որևէ փոփոխություն լինի: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, թե ինչո՞ւ է ուշանում գերիների վերադարձը: Պատգամավորը խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չուներ: «Համաձայնությունը ձեռք է բերված, և մենք սպասում ենք գերիների վերադարձին»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ուշանում՝ նա ասաց, որ հստակ տեղեկություն չունի, չի կարող ասել՝ ուշանում է, թե չի ուշանում, գուցե չի ուշանում, ուղղակի ժամկետներ կան։ «Համաձայնությունը ձեռք է բերված, երկուստեք հայտարարությունն արված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,-ասաց Հակոբյանը: Անդրադառնալով հարցին, թե ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին աջակցություն հայտնելն արդյոք նախապայմա՞ն է եղել Ադրբեջանի կողմից՝ նա ասաց՝ չի կարծում, թե նախապայման է եղել, դա երկուստեք պայմանավորվածության արդյունք է: Անդրադառնալով հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ պայմանավորվածությունն իրականություն չդառնա՝ Հակոբյանն ասաց. «Առնվազն կա պայմանավորվածություն: Եվ այդ պայմանավորվածության կատարման ժամանակահատվածը կտեսնենք, թե ինչպես է ընթանում»: Պատգամավորը հույս հայտնեց, որ այնպես չի լինի, որ դա իրականություն չդառնա: Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
14:44 - 12 դեկտեմբերի, 2023
Պատգամավորը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում չկա հարց, որը հնարավոր չլինի կարգավորել |armenpress.am|

Պատգամավորը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում չկա հարց, որը հնարավոր չլինի կարգավորել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը։ «Բոլոր այն մարդիկ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին փորձում են կայանալ, դրսևորվել, սրել իրավիճակը և խնդիրներ ստեղծել, որոնք շատ հաճախ գոյություն չունեն, այդ մարդիկ և իրենց վարած քաղաքականությունը միանշանակ ձախողվելու են։ Դուք լսել եք, որ մենք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օրակարգ չունենք և սա լսել եք ամենաբարձր մակարդակով։ Մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ և ունենք շատ լավ համագործակցություն ԵԱՏՄ մեր գործընկերների հետ։ Եթե ուշադիր հետևեք մեր տնտեսական ձեռքբերումներին, կտեսնեք, որ տնտեսական առումով բավականին դրական դինամիկայի մեջ ենք գտնվում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ 2022 թվականին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանը բազմաթիվ հարցեր է բարձրաձայնել Ռուսաստանի առաջ, և այդ հարցերը թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային քննարկումների ժամանակ քննարկվել են։ «Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական առումով այդպես չենք պատկերացրել, ինչին բախվել ենք իրականում: Բայց որևէ քաղաքական կտրուկ փոփոխության կամ վեկտորի փոփոխության առումով Հայաստանը որևէ տեղ չի գնում։ Մենք եղել ենք ու մնում ենք ՀԱՊԿ անդամ, եղել ենք ԵԱՏՄ մաս, մնում ենք ԵԱՏՄ մաս»,- ընդգծեց նա: Նրա խոսքով՝ 2022 թվականին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանը բազմաթիվ հարցեր է բարձրաձայնել Ռուսաստանի առաջ, և այդ հարցերը թե՛ հրապարակային, թե՛ աշխատանքային քննարկումների ժամանակ քննարկվել են։ «Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական առումով այդպես չենք պատկերացրել, ինչին բախվել ենք իրականում: Բայց որևէ քաղաքական կտրուկ փոփոխության կամ վեկտորի փոփոխության առումով Հայաստանը որևէ տեղ չի գնում։ Մենք եղել ենք ու մնում ենք ՀԱՊԿ անդամ, եղել ենք ԵԱՏՄ մաս, մնում ենք ԵԱՏՄ մաս»,- ընդգծեց նա: Հակոբյանն ասաց, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կան գործիչներ, որոնք շատ հաճախ մոռանում են համագործակցության հիմքերն ու տարբեր գնահատականներ են տալիս: «Բայց ես խորհուրդ եմ տալիս, որ մենք կարևորի մասին խոսենք և չշեղվենք անկարևոր բաների վրա»,- նշեց պատգամավորը։ Նա ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել: «Պետք է սթափ նայենք իրավիճակին։ Հայաստանի Հանրապետությունը այս բարդ և փլուզվող աշխարհակարգերի շրջանում գտնվում է բավականին լարված իրավիճակում, բայց նաև ուզում եմ նշել, որ մեր տնտեսական և այլ հաջողություններով կարողանում ենք իրավիճակը կայուն պահել նաև գործընկերների հետ հարաբերություններում»,- եզրափակեց Հակոբյանը։
13:31 - 25 հոկտեմբերի, 2023
Ավանի ՔՊ-ական թաղապետի հայրը թաունհաուսների բիզնես է սկսել |hetq.am|

Ավանի ՔՊ-ական թաղապետի հայրը թաունհաուսների բիզնես է սկսել |hetq.am|

hetq.am: Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի հայրը՝ Մանվել Հակոբյանը, թաունհաուսների բիզնես է սկսել։ Մանվել Հակոբյանը նախկինում բիզնես գործունեություն չի ծավալել։ Քաղաքային առանձնատների (թաունհաուսների) կառուցմամբ և վաճառքով սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ ավագ որդին՝ Երջանիկ Հակոբյանը, դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պետական բարձր պաշտոններ սկսեց զբաղեցնել։ Երջանիկ Հակոբյանը քաղաքական գործունությամբ հայտնի չէր, սակայն դա չխանգարեց, որ 2018 թ.-ին դառնա ՔՊ անդամ, ապա՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հետո էլ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։ Կրտսեր Հակոբյանը ՀՔԾ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից ազատվեց 2022 թ.-ին և նշանակվեց Ավան վարչական շրջանի ղեկավար։ Ավան վարչական շրջանում բնակվող պաշտոնյաների հայրը՝ Մանվել Հակոբյանը, կայուն աշխատանք չի ունեցել, իսկ որպես բիզնեսմեն ընդհանրապես հայտնի չէ։ 2020 թ.-ից Առինջի Դուրյան թաղամասում սկսել է առանձնատներ կառուցել և վաճառել։ Նա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների 2022 թ.-ի հայտարարագիրը, ինչը պարտավոր էր անել։ Մանվել Հակոբյանը չի հայտարարագրել նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ավան վարչական շրջանում գտնվող տունը, որտեղ հաշվառված է։ [...] Մանվել Հակոբյանի 2020 թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա գույքի վաճառք է իրականացրել։ Ավան համայնքում գտնվող բնակարանը և Առինջում գտնվող հողամասերից մեկը նա հայտարարագրել է, իսկ Առինջի մյուս հողամասը «մասնակի» է հայտարարագրել։ Ենթադրվում է, որ հողամասը բաժանվել է մասերի, և բաժանված մասերից վաճառք է իրականացվել։ Այս ենթադրությունը հաստատվում է, քանի որ նույն տարվա հայտարարագրում որպես եկամուտ Մանվել Հակոբյանը ներկայացրել է 10 միլիոն դրամ եկամուտ, որը գոյացել է 2 գույք վաճառելու արդյունքում։ Դրանք գնել են քաղաքացիներ Աշոտ Սիմոնյանը և Հովհաննես Մեհրաբյանը։ Մանվել Հակոբյանը Առինջ գյուղի Դուրյան թաղամասում գտնվող՝ դեռևս 2006 թ.-ից իրեն պատկանող 1000 քմ հողամասը բաժանել է 6 մասի։ Բաժանումն իրականացվել է 2020 թ.-ին։ Նշենք, որ ինչպես այս գույքը, այնպես էլ Մանվել Հակոբյանին պատկանող մյուս հողամասը գտնվում են Երևանի Ավան վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի հարևանությամբ։ Այդ փողոցի մի մայթը համարվում է Երևանի տարածք, մյուս մայթը՝ Առինջ գյուղի։ Այդ հատվածը գտնվում է Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտակայքում։ «Google Earth» ծրագրում առկա արբանյակային լուսանկարներում երևում է, որ Մանվել Հակոբյանին պատկանած 1000 քմ մակերեսով հողամասի տարածքում 2020 թ.-ին շինարարություն է սկսվել։ 2020 թ.-ի հոկտեմբերի 23-ի դրությամբ ամբողջ տարածքում (այդ թվում` վաճառված երկու հողամասերի) հիմքեր են փորվել, ամրաններ տեղադրվել, կատարվել են բետոնային աշխատանքներ։ Սա նշանակում է, որ Մանվել Հակոբյանը հողամասը 6 մասի բաժանելուց, դրանցից 2-ն այլ անձանց վաճառելուց հետո միաժամանակ  շինարարություն է սկսել։ 2021 թ.-ի փետրվարի 27-ի դրությամբ՝ տարածքում 5 բլոկավորված առանձնատուն (թաունհաուս) արդեն կառուցված է եղել։ Դա պարզ երևում է արբանյակից արված լուսանկարներում։ Մանվել Հակոբյանի 2021 թ.-ի հայտարարագրում արդեն երևում են թաունհաուսների վաճառքի մասին տվյալները։ Հայտարարագրում նշված է, որ նա ևս 3 հողամաս է վաճառել։ Իրականում ոչ թե հողամաս է վաճառել, այլ փաստացի կանգուն առանձնատներ։ Հայտարարագրում թաունհաուսները որպես հողամաս են ներկայացվել, հավանաբար այն պատճառով, որ հողամասի վրա կառուցված շինությունները դեռևս չեն ունեցել ավարտական ակտ և որպես շինություն չեն գրանցվել, իսկ Մանվել Հակոբյանը դրանք վաճառել է ոչ ավարտական վիճակում։ Բացի այդ, ըստ հայտարարագրի, նա վաճառել է նաև Ավան վարչական շրջանում ունեցած բնակարանը։ Հետաքննությունն ամբողջությամբ՝ hetq.am կայքում
10:47 - 16 սեպտեմբերի, 2023
ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիվանագիտական ծառայության ստաժի պահանջը կփոփոխվի

 |armenpress.am|

ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիվանագիտական ծառայության ստաժի պահանջը կփոփոխվի |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարության գլխավորի քարտուղարի պաշտոնի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ հուլիսի 14-ի արտահերթ նիստում. նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր: Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է ՝ հիմք ընդունելով ԱԳՆ-ի բնականոն աշխատանքն ապահովելու հնարավորությունը, արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովումը: « Առաջարկվող կարգավորումներով ԱԳՆ գլխավորի քարտուղարի պաշտոնի համար, որը դիվանագիտական պաշտոն է, կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: Քաղաքացիական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 4 տարվա հանրային ծառայության ստաժ կամ 5 տարվա մասնագիտական ստաժ: Իսկ դիվանագիտական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղարի համար սահմանված է  10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ շրջանակը պետք է մեծացվի: Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից: Ըստ հեղինակի՝ օրենքի փոփոխությունը շատ կարևոր է ԱԳՆ-ի հետագա գործունեության համար: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության տեսակետը՝ նշելով, որ ԱԳՆ-ն ողջունում է պատգամավորական այդ նախաձեռնությունը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դժգոհեց, որ նախագիծը չի քննարկվել իրենց հանձնաժողովում:
13:41 - 14 հուլիսի, 2022
Այդ որակումները իսկապես դատապարտելի են․ Վաղարշակ Հակոբյանը անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարություններին

Այդ որակումները իսկապես դատապարտելի են․ Վաղարշակ Հակոբյանը անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարություններին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում, անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին․ «Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավորապես նշելով, թե ում է պետք Հայաստանը և այլն։ Ես ուզում եմ նշել, որ այդ որակումները իսկապես դատապարտելի են։ Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ, և ես ուզում եմ հիշեցնել, թե  վերջերս ղազախական դեպքերի ժամանակ ում էր պետք Հայաստանը, և ես վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը․ «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան»։
10:58 - 08 փետրվարի, 2022
Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը, ում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թ․-ին ավարտվում է․ նա պաշտոնավարում է 2016 թ․-ից։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին, որը ներկայացնում էր Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանին․ «Գործող մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից դժգոհ են երկու սուբյեկտ՝ Ադրբեջանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչո՞վ եք սա բացատրում»,- հետաքրքրվեց Մանուկյանը։ Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք Արման Թաթոյանի գործունեությանը գնահատական չի տվել․ «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, խոսքը վերաբերում է Արման Թաթոյանի գործունեությանը, նախ՝ որևիցե մեկը որևիցե գնահատական «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության կողմից պարոն Թաթոյանի գործունեության չի տվել, երբեք չի տվել»։ Թեև Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբևէ գնահատական չի հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ, սակայն 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, ապա նաև 8-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բազմիցս հրապարակային անդրադարձել են Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությանը՝ նաև գնահատականներ հնչեցնելով։ Ի դեպ, ԱԺ նիստերից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։ Ավելին, Պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաև կառավարող ուժի այլ պաշտոնյաներ ևս։ Կառավարող խմբակցության պատգամավորների անդրադարձը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 2020 թ․-ի մայիսի 11-ի նիստի ընթացքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և տարեկան զեկույցի քննարկման ժամանակ,  «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ որոշ գնահատականներ հնչեցրին։  Կառավարող խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ի թիվս այլնի, նշեց, որ Թաթոյանի աշխատանքում մեկ խնդիր է նկատում․ «Դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաեւ զեկույցում եք այդ մասին բավական հիմնավոր փաստարկներով նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ, հատկապես, պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք եւ խոսել եք հետևանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես, ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է: Այն, որ հասարակական կառույցներն ամիսներով ուղղակիորեն վերբալ հայհոյանքների, վերբալ բռնության ներքո էին, Դուք դա չէիք արձանագրում: Այն, որ հենց այդ նույն ՀԿ-ների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին սովորեցնում երեխաներին կամավոր հիմունքներով, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, Դուք դրան չարձագանքեցիք, սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց: Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում»։ Նմանատիպ դիտարկում արեց նաև «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը․ «Կրկնելով կամ վերաձևակերպելով տիկին Աբրահամյանի հարցը՝ ուզում եմ հստակ հասկանալ, թե ինչո՞ւ երբ ատելության խոսք, թիրախավորում, ընդհանուր առմամբ, ՀԿ սեկտորի նկատմամբ թիրախավորված գործողություններ են տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանն այդ ամենը չի բարձրացնում պետության ուշադրության համար, որովհետև ես լավ հասկանում եմ, որ ՄԻՊ-ը, իհարկե, պաշտպանում է քաղաքացիներին պետության հնարավոր իրավունքի խախտումներից, բայց Մարդու իրավունքների պաշտպանն իդեալական աշխարհում նաև պետք է բարձրացնի նման հարցեր, որպեսզի պետությունը իր ուշադրությունը տեղափոխի այդտեղ, մասնավորապես, թե՛ հարգարժան Խառատյանների ընտանիքի նկատմամբ, թե՛ պարոն Մարությանի ընտանիքի նկատմամբ հնչում են այսպիսի խոսքեր, եւ ՄԻՊ-ը պետք է այդ հարցը բարձրացնի պետության առջև»։ Նույն նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը խտրական մոտեցում է ցուցաբերում․ «Ինչ որ կասեմ, խդնրում եմ ընդունեք իմ անձնական, սուբյեկտիվ տպավորություն և կարծիք։ Վերացական չեմ ասի, կատարված վերջին 2 դեպքը մեջբերեմ։ Ի դեպ, մինչև հարցը տալն ասեմ, որ, գուցե, ես եմ սխալ պատկերացնում, բայց, իմ պատկերացմամբ, մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում և իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում, ինչի համար շատ կարևոր են իր հայտարարությունները։ Մասնավորապես, երբ ԱԺ դահլիճում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ԱԺ փոխնախագահի հասցեին,Դուք որևէ արձագանք չեք տալիս։ Եվ որքանով ես տեղյակ եմ, ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է, և իր իրավունքները պետք է պաշտպանեք Դուք՝ անկախ նրանից, թե նա իշխանական է, ընդդիմադիր, իշխանության ներկայացուցիչ, թե չէ։ Իսկ երկրորդ դեպքը, երբ ԱԺ նույն փոխնախագահի նկատմամբ բռնություն գործադրվեց, Ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ այն հայտնի խմբակին և, ընդամենը դեպի ձեզ իրականացված զանգ, որին ես ներկա եմ եղել, դրանից հետո մեկ ժամ հետո նոր Ձեր գրասենյակից մարդ ներկայացավ, իսկ հարցը գնում էր ԱԺ փոխնախագահի մասին»։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, Պաշտպանին հարցրեց՝ արդյոք ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի՞ որևիցե առավելություն․ «Կարմիր թելով այսօր մեր հարց ու պատասխանների մեջ անցնում էին ընդդիմության, ընդդիմության կանանց առավելություններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ՝ ցիտեմ հենց ձեզ․ «կնոջ և այն էլ՝ ընդդիմադիր»: Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի որևիցե առավելություն: Եվ արդյո՞ք Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ երբ Դուք անընդհատ ընդգծում եք, որ ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր կանանց Դուք պիտի անպայման պաշտպանեք, հասարակության ենթագիտակցության մեջ չեք ամրագրում արդեն եղած այս ատելության մթնոլորտը, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է վիրավորել, ահաբեկել, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ոչ»։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ, ներողություն խնդրելով Թաթոյանից, ասաց, որ որոշ դեպքերում վերջինիս գործողություններում երկակի ստանդարտներ է նկատում․ «Իմ գործընկերները հիմնականում խոսեցին տիկին Սամսոնյանի (7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբ․ պատգամավոր) և տիկին Ռևազյանի (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, խմբ․) դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Եվ ես ուզում եմ մի քիչ բացել, թե մենք, վստահ եմ՝ բոլորս, ինչ նկատի ունենք: Ես վստահ եմ, որ մենք բոլորս բավականաչափ ռեսուրս էլ ունենք, մտավոր կարողություններ էլ ունենք, կամք էլ ունենք, որ մենք մեզ պաշտպանենք: Մենք չենք ասում, որ խոցվել ենք դրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Ձեր ինստիտուտը ներկայացնող անձը, այսինքն՝ Դուք, հետևողական չեք Ձեր մոտեցումներում: Կարևոր չէ՝ Դուք դատապարտո՞ւմ եք դա, թե՞ Դուք դրան չեք անդրադառնում: Խնդիր է, երբ Դուք չեք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե Դուք առհասարակ, չանդրադառնայիք»։ Հաջորդ օրվա նիստին Թաթոյանի զեկույցին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա մի քանի խնդիրներ առանձնացրեց ՄԻՊ-ի զեկույցում։  «Դուք Ձեր զեկույցում, պարոն Թաթոյան, կանանց իրավունքներից խոսելիս նշել եք հետևյալ միտքը. «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»։ Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր, եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թթ․-ին որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք Ձեր ձևակերպման մեջ եւ բացատրության մեջ, երբ այս հարցը հնչեց, ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին։ Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Դուք կարող էիք կրճատել Ձեր միտքը Ձեր զեկույցի այլ ասպեկտներում, բայց կանանց իրավունքների մասին Դուք պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռերով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց հանդեպ բռնության կրճատում և այլն։ Ես հույս ունեմ, որ Ձեր վերջնական զեկույցում, պարոն Թաթոյան, Ձեզ հետ եմ խոսում, Ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»։ Հակոբյանը նշեց, որ իշխանությունը և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության․ «Երկրորդ ասպեկտը, որի մասին կարելի է շատ երկար խոսել, ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է։ 2 տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ, և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ կանանց մասին ինչեր են խոսում, ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքը և գնահատականը զրոյական է։ Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ, որ Դուք հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք»։ Իսկ յոթերորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, 2020 թ․-ի դեկտեմբերի 23-ին նաև ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով Թաթոյանն իր գնահատականներում լինել կոնկրետ, հասցեական և թիրախային։ Այս տարվա հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո,  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ֆեսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, այժմ արդեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքել այն ժամանակ «Հայաստան դաշինքի» պատգամավորության թեկնածու  Գեղամ Մանուկյանի՝ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Մեկ այլ գրառմամբ էլ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հեռացրել իր ֆեյսբուքյան գրառման տակ առկա վիրավորական մեկնաբանությունը։ Այս տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Մարիա Կարապետյանը խոսել է ՄԻՊ-ի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով Կարապետյանը Թաթոյանի գործունեությանն անդրադարձել է նաև  2021 թ․-ի մայիսի 6-ի ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը։ Կարապետյանը՝ խմբակցության անունից ձայն խնդրելով, ի թիվս այլնի, անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանին․ «Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բովանդակային, մասնագիտական հայտարարություններին, վերլուծություններին, սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։ Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացի-քաղաքացի հարաբերություններին չի անդրադառնում, կամ չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության համատեքստում իրազեկող հոլովակներ է տարածում, հայտարարություններ է անում, դժվար թե կարող ենք պնդել, որ այստեղ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մասին, մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման մասին»։ Պատգամավորի կարծիքով՝ Արման Թաթոյանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները իր զեկույցում փաստացի արդարացրել է այն պնդմամբ, որ կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների միջև․ «Իսկ զեկույցի մեջ նաև փաստացի գրել եք, որ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն են։ Ահա, մեջբերում եմ, ասում եք. «Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է»։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է ոչ թե բոլոր հնարավոր ուժերն ուղղեինք դեպի ճակատ՝ թողնելով քաղաքում և երկրում մինիմալ անհրաժեշտը, այլ պետք է պետական պաշտոնյաների պահպանությո՞ւնն ամրացնեինք»։ Նա նշեց նաև, որ Թաթոյանը դեկտեմբերի 17-ից խոսել է սահմանագծման ուսահմանազատման մասին՝ դրանք ներկայացնելով որպես տեղի ունեցող գործընթաց․ «Բոլորս հիշում ենք, թե ինչպես նոյեմբերի 9-ից հետո և հատկապես դեկտեմբեր ամսին հանրությունը ենթարկվում էր մեդիատեռորի՝ սուտ, կեղծ լուրերի միջոցով, որոնց նպատակն էր տագնապ հարուցել և խախտել առանց այն էլ փխրուն հանրային հոգեկան անձեռնմխելիությունը։ Սկսած դեկտեմբերի 17-ից, պրն Թաթոյան, Դուք պարբերաբար ահազանգել եք սահմանագծման և սահմանազատման մասին,կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում»։ Այնուհետև նույն նիստի ընթացքում, անդրադառնալով Թաթոյանի եզրափակիչ ելույթին, Կարապետյանն ասաց․ «Պետք է անդրադառնամ այսօր ՄԻՊ եզրափակիչ ելույթին, դրա ագրեսիվ ոճը և բովանդակությունը հարիր չեն այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է։ Ինչ է տեղի ունեցել այսօր։ Քննարկել ենք ՄԻՊ տարեկան զեկույցը, պարոն Թաթոյանը ներկայացրել է զեկույցը, իսկ պատգմավորները՝ թե՛ կառավարող խմբակցության, թե՛ ընդդիմության, հարցեր են տվել և ելույթներ ունեցել՝ գնահատանքի խոսքեր ասելով Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմի մասին։ Խոսել եմ նաև ես՝ վերահաստատելով, որ մենք բարձր ենք գնահատում Պաշտպանի և նրա աշխատակազմի փաստահավաք գործունեությունը և ինքներս օգտվում ենք աշխատանքի արդյունքներից միջազգային հարթակներում, բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ․ առաջինը ՀՀ-ում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի տված գնահատականների կամ որոշ գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ էին բոլոր ոստիկանանան ուժերը առաջնագծում, նաև ասել եմ, որ դեկտեմբեր ամսին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի են ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, ավելացրել են այն  տագնապը, որը մարդիկ առանց այն էլ զգում են»։ Նրա խոսքով՝ իր դիտարկումները միայն ներհայաստանյան համատեքստին են վերաբերվել․ «Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է, նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը պետք է չբարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։ Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ նա ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով»։ Հաջորդ օրը «Ազատության» եթերում Մարիա Կարապետյանը վերահաստատել էր իր տեսակետները Թաթոյանի վերաբերյալ։ Կառավարող ուժի այլ պաշտոնյաներ նույնպես հնչեցրել են գնահատականներ Թաթոյանի գործունեության վերաբերյալ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նշելով, որ Թաթոյանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի և Կառավարության շենքի վրա հարձակումները։ Այդ մասին նա ասել է 2020 թ․-ի նոյեմբերի 16-ին՝ առցանց ասուլիսի ընթացքում․ «Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում, հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց Ազգային ժողովի շենքը, և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, սա շատ կարևոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր հանգամանք է»։ Նույն օրը Փաշինյանն այդ մասին խոսել էր Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչև հիմա այդ բռնությունները դատապարտված չեն, կառավարության շենքի նկատմամբ բռնությունը, Ազգային ժողովի շենքի նկատմամբ հարձակումը, կառավարության կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից, մինչև օրս դատապարված չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ հարձակումն է դատապարտվել, ես կարդացել եմ, Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջն եմ կարդացել, դատապարտվել է Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակումը, բայց հարձակումը Ազգային ժողովի դեմ, գույքի ոչնչացումը, կառավարության շենքի դեմ, ինչո՞ւ չի դատապարտվել այդ ամեն ինչը»։ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը նույնպես բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում․ «Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- այս տարվա հոկտեմբերին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել էր նա։ Այսպիսով, Վլադիմիր Վարդանյանի պնդումը, թե ՔՊ խմբակցության պատգամավորները երբևէ գնահատական չեն հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ, մանիպուլյատիվ է, քանի որ խորհրդարանի կառավարող խմբակցության պատգամավորները բազմիցս անդրադարձել են պաշտպանի աշխատանքին, ընդ որում՝ բացասական գնահատականներ հնչեցնելով։ Իսկ պաշտպանի աշխատանքին անդրադարձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք էլ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքից   Նանե Ավետիսյան
12:00 - 26 դեկտեմբերի, 2021