Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում․ Վաղարշակ Հակոբյանը՝ Բաքվի պահանջների մասին
 |news.am|
15:53 - 11 մարտի, 2024

Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում․ Վաղարշակ Հակոբյանը՝ Բաքվի պահանջների մասին |news.am|

news.am: Մենք բանակցային պրոցեսում բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ մեր որոշակի գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որ կամ կիսատ են եղել, կամ իրականությանը չեն համապատասխանել, կամ իրենց մեջ ունեցել են ապակառուցողական տարր: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նախքան սահմանազատման գործընթացը Ադրբեջանին հանձնվեն 4 գյուղեր:

«Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործողություն, անվիճարկելի է: Այն, որ մենք գնում ենք դրան, եւս անվիճարկելի է: Այն, որ այդ պրոցեսում մեզ փորձելու են ներքաշել, սադրել եւի փորձել մեզնից ստանալ նաեւ անկայունություն, դա եւս նոր բան չէ: Այն, որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ Հայաստանն իր անվտանգային հարցերը կարգավորի, սա եւս նորություն չէ: Մենք ավելի սառնասիրտ պետք է լինեն եւ խոսենք իրականության մասին, ոչ թե մեկնաբանենք ինչ-որ հայտարարություններ»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ հնարավորություն կա՞, որ սկզբում գյուղերը հանձնվեն, հետո նոր սահմանագծում լինի, իշխող խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ: Ցանկացած գործընթաց, որին պետք է համաձայնի Հայաստանը, պետք է բխի ՀՀ շահերից: Սահմանազատման գործընթացը ամբողջ աշխարհում որոշակի տարածքներում առաջ են գալիս, որոշակի տարածքներում հետ են գնում: Դա բնական պրոցես է: Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը բավականին արդյունավետ գործի: Մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները: Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում ու որևէ գործողություն, որը չի բխում ՀՀ շահից»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել էին, թե «Ադրբեջանը չի ընդունում, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ և պահանջում է ազատել իր 4 օկուպացված գյուղերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել