Սերդար Քըլըչ

Սերդար Քըլըչը թուրք դիվանագետ է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչը։

Տարբեր տարիների զբաղեցրել է ԱՄՆ-ում, Լիբանանում և Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբինյան
 |armeniasputnik.am|

Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության գործընթացի հետ։ Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյան։ «Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, մենք բազմաթիվ անգամ ենք դա ասել, դա նաև ամրագրված է եղել համատեղ հայտարարություններում։ Բայց 2 կողմի համար էլ կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի, և դա կլինի խաղաղության պայմանագիրը»,- ընդգծեց Ռուբինյանը։ Նա շեշտեց՝ խաղաղության պայմանագրի նախագծում կան երկու կետեր, որոնք վերաբերում են այս հարցերին։ Պարզաբանեց՝ դրանք այն երկու կետերն են, որոնց շուրջ երկրները նախնական համաձայնության են եկել։ «Դրանցից մեկում ամրագրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը, չեն սպառնում, չեն պահանջում որևէ տարածք և չեն պահանջելու նաև ապագայում։ Մյուս կետով ֆիքսվում է, որ երկրները չեն կարող վկայակոչել իրենց ներքին օրենսդրությունը՝ պայմանագրի որևէ կետի կատարումից հրաժարվելու համար»,- ասաց Ռուբինյանը։ Նրա կարծիքով՝ լավագույն ճանապարհը երկուստեք համոզելու, որ երկրներն իրարից տարածքային պահանջներ չունեն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է։    
14:58 - 01 մարտի, 2024
Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի․ Ռուբինյան
 |armenpress.am|

Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի․ Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց  Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։  Ռուբինյանն այս մասին ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։  «Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հսկայական պատմական կոնտեքստ ունեն, և դա մեր աշխատանքն ավելի հեշտ չի դարձնում։ Այնուամենայնիվ, Հայաստանը պատրաստ է աշխատել՝ հանուն ներկայի և ապագայի։ Ահա թե ինչու 2022 թվականի հուլիսին ես և Սերդար Քըլըչը հրապարակային հայտարարեցինք, որ մենք կբացենք հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Դրանից հետո մենք ավելացրեցինք, որ սահմանը կբացենք նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ավելի ուշ մենք հայտարարեցինք, որ մենք դա կանենք 2023 թվականի ամռանը, դժբախտաբար, դա դեռ տեղի չի ունեցել։ Մեր կողմից մեր բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, և հիմա, եթե Սերդարը համաձայնվի, մենք կարող ենք հայտարարել, որ կյանքի  ենք կոչում այս համաձայնությունը»,- մանրամասնեց նա։ Ռուբինյանը հավելել է, որ հաճախ այս հարցում որոշակի զգայունություն է նկատում երկու կողմից էլ, որը երբեմն էմոցիոնալ բնույթ է հաղորդում գործընթացին թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։ «Օրինակ, 2023 թվականին պատմական իրադարձություն եղավ, երբ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո 30 տարվա մեջ առաջին անգամ մեր սահմանը բացվեց, որպեսզի Հայաստանից հումանիտար օգնությամբ բեռնատարները կարողանան անցնել սահմանը և հասնել երկրաշարժի գոտի։ Սա ներշնչող է, բայց նաև տխուր փաստ է, որովհետև մենք ողբերգությունների կարիք չունենք, որպեսզի սահման բացենք, մենք չպետք է սահմանը բացենք ողբերգական պատճառներով։ Մենք բաց սահմանների կարիք ունենք երջանկության և բարգավաճման ժամանակ։ Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի»,- ասաց Ռուբինյանը։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ շուտով կիրականացվեն՝ նշելով, որ  դա առաջին քայլը կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման և հայ-թուրքական սահմանի ամբողջական շրջափակման համար։ «Սա շատ դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- եզրափակեց Ռուբինյանը։
14:48 - 01 մարտի, 2024
Ռուբինյանն Անթալիայում խոսել է ԵԱՏՄ-ի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին
 |armeniasputnik.am|

Ռուբինյանն Անթալիայում խոսել է ԵԱՏՄ-ի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները սառեցնելու վերաբերյալ քննարկումներ Հայաստանում չկան։ Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին։ Ապա անդրադառնալով լրագրողի հնչեցրած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը՝ Ռուբինյանը շեշտեց. «Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն։ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Նիկոլ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և անվտանգության մասին հարցին ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ իր կարծիքով Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն այն պետություններն են, որոնք լիովին կարող են ապահովել իրենց տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը։«Ամեն դեպքում, Հայաստանի անունից ես դա կարող եմ ասել։ Մենք հատուկ ստորաբաժանում ունենք, որը ազգային անվտանգության կազմակերպություն շրջանակներում է վերջերս ստեղծվել։ Այդկերպ մենք ուժեղացնում ենք հաղորդակցության անվտանգությունը, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Նույնիսկ չարժե քննարկել այդ հարցը»,- նշեց Ռուբինյանը։ Հիշեցնենք` ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը բաց տեքստով արտատարածքային միջանցք էր պահանջել Հայաստանի տարածքով՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ տարածքներից։ Նա հավելել էր, որ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է անկլավների հարցը։
14:25 - 01 մարտի, 2024
Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ |azatutyun.am|

Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսված չէ, «Ազատության»-ը փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Անցած տարեվերջին պաշտոնական Երևանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն կունենան։ Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022-ի հունիսի 1-ին Վիեննայում, սա բանագնացների պաշտոնական չորրորդ հանդիպումն էր։ Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
12:59 - 19 հունվարի, 2024
Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն օդանավակայանում դիմավորելու ընթացքից լուսանկարներ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում և կից գրել․ «Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այս ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այս ցավերի թեթևացման լավագույն դեղամիջոցն է։ Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը ևս թուրք ժողովրդի կողքին եղավ»։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Անկարայում տեղի է ունենցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ինչից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով:
15:58 - 15 փետրվարի, 2023
Հայաստանի ցուցաբերած զորակցությունը մենք չենք մոռանալու. Սերդար Քըլըչ
 |armenpress.am|

Հայաստանի ցուցաբերած զորակցությունը մենք չենք մոռանալու. Սերդար Քըլըչ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է: «Մեր աշխարհագրությունը, տարածքը, որտեղ գտնվում ենք, մեր ճակատագիրը որոշող կարևոր գործոններից մեկն է։ Երբեմն այդ ճակատագիրը, ցավոք սրտի, նաև այսպիսի աղետներով է ձևավորվում։ Ցավը, վիշտը թեթևացնելու համար կարևոր գործոն է տարածաշրջանային երկրների զորակցությունը։ Ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, Հայաստանի ժողովուրդը ևս այս ցավալի պահին Թուրքիայի ժողովրդի կողքին կանգնելու ջանք է գործադրել՝ որոնողափրկարարական ջոկատներ է ուղարկել, նաև մարդասիրական օգնություն բեռնատարներով, որոնցից վերջին երկուսը՝ երեկ երեկոյան։ Հայաստանի արտգործնախարարն էլ Հայաստանի ժողովրդի ցավակցությունը հայտնելու համար եկավ Անկարա և հանդիպեց մեր արտգործնախարարի հետ։ Իհարկե, սրանք այս փուլում կարևոր զարգացումներ են։ Հայաստանի ցուցաբերած այս զորակցությունն, իհարկե, չենք մոռանալու։ Սա շատ կարևոր իրադարձություն է։ Միաժամանակ, ցավերը կարողանում են մերձեցնել մարդկանց։ Կարևոր գործընթացներ ենք ապրում»,- պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ ասաց Քըլըչը։    
15:52 - 15 փետրվարի, 2023
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին
 |armenpress.am|

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: «Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել այս խնդրի շուրջ աշխատանքներին նոր թափ հաղորդել։ Երկու նախարարները համաձայնության են եկել, հնարավորինս ամեն ինչ կանենք, որ կարճ ժամանակահատվածում, արագ կերպով Մարգարայի կամուրջը կարողանանք գործարկել»,- ներկայացնելով Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներն՝ ասաց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը։ Նա նաև վստահություն հայտնեց, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։
15:43 - 15 փետրվարի, 2023
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը»․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել 100 տոննա հումանիտար օգնության համար

«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը»․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել 100 տոննա հումանիտար օգնության համար

«Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատարներ՝ լցված 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնելով Ալիջանի սահմանային դարպասով, մեկնել են Ադըյաման։ Շնորհակալություն Հայաստան»,- թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով Ռուբեն Ռուբինյանին։ Սերդար Քըլըչը հրապարել է նաև հումանիտար օգնությամբ լցված բեռնատարների լուսանկարներ և արձագանքել ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի գրառմանը՝ նշելով․ «Շնորհակալություն սիրելի Վահան Կոսնտանյան և Ռուբեն Ռուբինյան՝ ձեր ջանքերի համար, որ սա հնարավոր դարձրիք։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
13:44 - 11 փետրվարի, 2023
Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագտիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան 
 |azatutyun.am|

Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագտիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ Հայաստանն այս հարցում կառուցողական է։ Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին։ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․  - Արդեն գործո՞ւմ են ուղիղ բեռնափոխադրումները Երևանի և Անկարայի միջև։ -Հնարավորությունը բաց է, և եթե համապատասխան տնտեսվարողները ուզենան օգտվել այդ հնարավորությունից, կարող են։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, ոչ թե հատուկ ներկայացուցիչների միջև է եղել, այլ տեխնիկական հանդիպում է եղել սահմանին՝ Մարգարայում և ուսումնասիրվել է Մարգարայի կամրջի վիճակը, պիտանելիությունը, նմուշառում է վերցվել երկկողմ և հիմա այդ հետազոտության փուլում ենք, որից հետո պարզ կլինի, թե ինչպես ենք շարժվում առաջ։ Նաև շարունակում է սեղանին մնալ մեր առաջարկը՝ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու և սպասում ենք թուրքական կողմի արձագանքին։ Երբ որ կամրջի վերաբերյալ արդեն պաշտոնական եզրակացություն լինի, ըստ դրա, կարելի կլինի նշել ժամկետները, բայց, բնականաբար, եթե ֆիքսվի, որ կամուրջը պիտանի է անհապաղ օգտագործման համար, այդ դեպքում ոչ մի տեխնիկական պատճառ չի մնա երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը անհապաղ չբացելու համար և եթե դա տեղի չունենա, կնշանակի, որ քաղաքական պատճառ կլինի, իսկ քաղաքական պատճառ առնվազն Հայաստանի Հանրապետության կողմից չի կարող լինել։  - Պարոն Ռուբինյան, ի դեպ, տրամաբանությունը ո՞րն է երրորդ երկրների համար բացելու։ - Բնականաբար, Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ, ընդ որում, միշտ ասելով՝ նկատի ունեմ 1991 թվականից սկսած, բայց քանի որ թուրքական կողմ, առնվազն մինչ այս պահը, չի գնացել այդ քայլին, քննարկվել են ինչ-որ քայլեր, որոնք կարող են որոշակի վստահության ամրապնդման միջոց լինել և այդ համատեքստում եղել է առաջարկ մեր կողմից և այդ առաջարկն ընդունվել է։ Ի դեպ ուղիղ ավիաբեռնափոխադրումների առաջարկն էլ եղել է թուրքական կողմից և մեր կողմից է ընդունվել։ Իմաստն այն է, որ հնարավորություն տրվի ամեն դեպքում սահմանը բացել թեկուզ մասնակի, որը թեկուզ կարող է տուրիստական շարժ ակտիվացնել և այլն։ - Նախատեսվա՞ծ է առաջիկայում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ հանդիպում։ -Այս պահին՝ ոչ։  - Ի՞նչն է գլխավոր խոչընդոտը, որ ձգձգվում է կարգավորումը, նրանք ասում են՝ «խաղաղության պայմանագիր ստորագրեք նո՞ր»։ -Գլխավոր խոչընդոտը այն է, որ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին, Հայաստանը պատրաստ է՝ հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։  - Ես նկատի ունեի պայմանը, որն անգամ Էրդողանի շուրթերից է հնչում, երբեմն-երբեմն։  - Թուրքիայից հաճախ տարատեսակ և հակասական հայտարարություններ են հնչում, օրինակ ասում են նաև, որ Թուրքիան առանց նախապայմանների է գնում այս գործընթացին, բայց մյուս կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են այս հայտարարություններին, բայց ամեն դեպքում Հայաստանը կառուցողական է։ Անցած տարեվերջին Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Վիեննայի 2022-ի հուլիսի 1-ի հանդիպմանը որոշեցին բացել սահմանն այլ երկրների քաղաքացիների համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Ռուբինյանն ու Քըլըչն արդեն չորս անգամ հանդիպել են։ Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում
11:50 - 31 հունվարի, 2023
Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով․ Սերդար Քըլըչ

Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով․ Սերդար Քըլըչ

«1915-ի իրադարձությունների օրակարգում կային կարծիքների սուր տարաձայնություններ, սակայն այլ հարցեր կարելի է արագ լուծել»։ Այս մասին Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Թուրքիա-Հայաստան հարաբերությունները վերջին զարգացումների լույսի ներքո» համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով, որ որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային  ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով։ Սերդար Քըլըչը հիշեցրել է հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման մասին, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Իսկ արդեն նոյեմբերի 1-ին հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի միջև տեխնիկական պատվիրակությունների միջև՝ քննարկելու այդ հարցերը։  «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Քըլըչը նշել է, որ նոյեմբերի 1-ին տեխնիկական պատվիրակությունների հանդիպումը առավոտյան կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ կեսօրից հետո՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Քըլըչի խոսքով՝ դա խորհրդանշական նշանակություն ունի։  Քըլըչի խոսքով՝ օդային  ավիաբեռնափոխադրումները սկսելու համար կան որոշակի տեխնիկական խնդիրներ, ինչպես օրինակ, Ալիջանի կամուրջի վերանորոգումը (կամուրջի սահմանային դարպասը փակվել է 1993 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ,- խմբ․), որը կարող է երկարացնել օդային ավիաբեռնափոխադրումների սկսման գործընթացը։  Ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիան որոշակի քայլերի սպասում է նաև Հայաստանի կողմից․  «Կան որոշ քայլեր, որոնք մենք ակնկալում ենք, որ կձեռնարկվեն հաջորդ գործընթացում։ Կան քայլեր, որոնք մենք պետք է անենք, կան քայլերո, որոնք ակնկալում ենք հայերից: Եթե ​​դրանք հնարավոր լինի անել, կանցկացնենք հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ արդեն Հայաստանում կամ Թուրքիայում»։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայում արդեն բարձրաստիճան պաշտոնյանները նույնպես հայտարարել են երրորդ երկրում հանդիպում չանցկացնելու անհրաժեշտությունը։ Քըլըչը, եվս մեկ անգամ ընդգծելով, որ հաջորդ հադիպումները պետք է կայանան Հայաստանում կամ Արբեջանում, նշել է, որ այս գործընթացում կարևոր է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումները, որոնք կնպաստեն գործընթացի արագ զարգացմանը։  Սերդար Քըլըչի խոսքով՝ եթե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն և Ադրբեջանի հետ խնդիրները լուծվեն, ապա տնտեսական զարգացումների կարելի է հասնել հատկապես հօգուտ Երևանի։ «Եթե, օրինակ, հարաբերությունները նորմալ լինեին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը (Հարավկովկասյան գազատար) կարող էր անցնել Հայաստանով, երթուղին կարող էր այլ լինել»,- ասել է Քըլըչը՝ նշելով, որ, սակայն, «այս բոլոր հնարավորությունները կորցվել են Ղարաբաղի հարցում Հայաստանի անզիջում դիրքորոշման պատճառով»։  «Եթե ​​ադրբեջանական կողմի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր, և հաջողությամբ ավարտվի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, բնականաբար, Հայաստանը կարող է ներգրավվել առաջիկայում իրականացվելիք նախագծերում։ Հայաստանը «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ է, մշտական ​​ներկայացուցչություն ունի Ստամբուլում։ Եթե ​​առաջիկա ժամանակահատվածում հնարավոր լինի դրական տեղաշարժեր արձանագրել, էներգետիկ ոլորտում բնական գազի և նավթատարների անցման հնարավորություն կստեղծվի՞, իհարկե, սա չգիտեմ․ սրանք տեխնիկական խնդիրներ են»,- ասել է Քըլըչը։   
13:40 - 29 դեկտեմբերի, 2022
Հայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. Ռուբինյան |azatutyun.am|

Հայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ։ Այս մասին հայտնեց Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ «Վերջերս՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած տեխնիկական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թվում՝ այս պայմանավորվածության իրագործումը, և այո, հավանականությունը մեծ է, որ շատ շուտով այն կիրագործվի: Զերծ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դա տեղի կունենա», - ասաց Ռուբինյանը: Երեկ թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Խոսքը հետևյալի մասին է. այս պահի դրությամբ ուղիղ ավիաբեռնափոխադրումներ Թուրքիայի և Հայաստանի միջև երկու ուղղություններով էլ հնարավոր չէ, խոսքը նրա մասին է, որ դա դառնա հնարավոր», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Ռուբինյանը ժամկետներ չի նշում, բայց հիշեցնում է, որ ուղիղ բեռանփոխադրումների արգելքի վերացման, ինչպես նաև անցակետի մասնակի բացման մասին քաղաքական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ ամռանը՝ բանագնացների վերջին հանդիպման ընթացքում, իսկ գործնական քայլերը սկսվել են նոյեմբերին սկզբին կողմերի տեխնիկական խմբերի՝ հայ-թուրքական սահմանին հանդիպումից հետո։ «Գիտեք, որ մեր երկրորդ պայմանավորվածությունը, կրկին հուլիսին ձեռք բերված, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու մասին էր, և դրա վերաբերյալ ինչը, որ պետք է արվի հիմա, դա Մարգարայի կամրջի վիճակի ստուգումն է, որը մոտ ժամանակներս պետք է տեղի ունենա, և այդպես կշարժվի», - հավելեց նա:
14:05 - 10 դեկտեմբերի, 2022
Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Նախօրեին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին, ասել է․ [20:26] «Վերջերս լուրեր գնաց, որ Կարս քաղաքում պետք ա տեղի ունենա հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի [միջեւ]։ Հիմա տրամաբանական հարց․ էս ստացվում ա, որ դուք կատարել եք Թայիփ Էրդողանի ասածները, եւ նա ձեզ ընդունում ա, ընդ որում՝ Կարս քաղաքում, եւ էդ Կարս քաղաքում պատրաստվում ա մի փաստաթուղթ ստորագրվել՝ հաշտության պայմանագիր, որով իբր Հայաստանը ոչ մի պահանջ չունի Թուրքիայի հանդեպ»։ Ավետիսյանի պնդումները, սակայն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Բանն այն է, որ լուրեր չեն շրջանառվել, թե Փաշինյանն ու Էրդողանը հանդիպելու են Կարսում։ Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Կարս քաղաքի մասին հիշատակում իրականում եղել է․ մասնավորապես, հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս տարվա օգոստոսի 11-ին հաղորդել էին [1, 2], որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Կարս քաղաքում։  Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույն օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ այդ պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին իրենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում են։  Այդ մեկնաբանությունից հետո Կարսում հանդիպում անցկացնելու հավանականության մասին այլ լուրեր չեն տարածվել, համենայն դեպս հայկական մեդիատիրույթում։ Իսկ Փաշինյան-Էրդողան՝ Կարսում կայանալիք հանդիպման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Քննարկումները եղել են այն կոնտեքստում, որ հանդիպումները կարող են անցկացվել կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։ Թեեւ այս առնչությամբ էլ հարկ է նշել, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հերքել է թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ այժմ չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում․ վերջին հանդիպումը եղել է հուլիսի սկզբին։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, թեեւ մինչեւ հիմա ո՛չ Երեւանը, ո՛չ Անկարան չեն նշել, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունը: Իսկ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են միայն մեկ անգամ՝ Չեխիայում, որտեղ էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Այսպիսով, Կարսում հայ ու թուրք պաշտոնյաների հանդիպման հավանականության մասին լուրերը շրջանառվել են ոչ թե վերջերս, այլ ամիսներ առաջ՝ օգոստոսին։ Դրանց մասին սկզբում գրել են թուրքական աղբյուրները, լուրերը հրապարակվել են նաեւ հայկական աղբյուրներում, սակայն պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀ ԱԳՆ խոսնակն ու ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, առնվազն պաշտոնապես չեն հաաստատել այդ տեղեկությունները։ Բացի դրանից՝ որեւէ տեղեկություն չի շրջանառվել այն մասին, թե Կարսում հանդիպելու են Էրդողանն ու Փաշինյանը, դրա վերաբերյալ այժմ էլ չկա նախնական պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, ապա որեւէ կոնկրետ փաստաթղթի եւ դրա բովանդակության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Այսպիսով, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում։ Հայարփի Բաղդասարյան
21:43 - 10 նոյեմբերի, 2022