Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Բելառուսը ագրեսոր պետություն չէ․ Լուկաշենկո |azatutyun.am|

Բելառուսը ագրեսոր պետություն չէ․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսը կոչ է անում միջազգային հանրությանը թույլ չտալ, որպեսզի Եվրոպայում ծագած տարածաշրջանային հակամարտությունը վերածվի համաշխարհային պատերազմի: Բելառուսի նախագահն այս մասին նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, որի ամբողջական տեքստը այսօր հրապարակել է պաշտոնական Belta գործակալությունը։ «Մենք ագրեսոր չենք, ինչպես մեզ փորձում են ներկայացնել որոշ պետություններ։ Բելառուսը երբեք որևէ պատերազմի կամ հակամարտության նախաձեռնող չի եղել։ Բայց մենք նաև դավաճաններ չենք։ Մեզ համար կարևոր են հարաբերություններում ցուցաբերվող հավատարմությունն ու ազնվությունը», - նշված է Լուկաշենկոյի նամակում։ «Մեր տեսակետը հետևյալն է՝ ցանկացած պետության մտահոգությունները, լինի դա աշխարհի մեկ ութերորդը զբաղեցնող երկիր, թե կղզի, պետք է հաշվի առնվեն բոլորի կողմից։ Այդ իսկ պատճառով Բելառուսը անկեղծորեն և մշտապես հանդես է գալիս շուտափույթ հաշտեցման օգտին», - ասված է Լուկաշենկոյի նամակում։
14:55 - 23 մայիսի, 2022
Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ. Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը՝ ոչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսպիսի հռետորական հարց իր թելեգրամյան ալիքում հնչեցրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Հաճելի էր լսել, թե ինչպես էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ խոսում Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մասին: Դա, անկասկած, նախադեպային որոշում էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում են գոյաբանական սպառնալիքի տակ և պայքարում են ինքնորոշման իրենց իրավունքի համար, որոնց շարքում Արցախի բնիկ ժողովուրդը առաջնային դիրքերում է: Ավելորդ է անգամ փաստարկներ բերել, թե տասնամյակների ընթացքում Արցախի հայությունն ինչպիսի ցեղասպան քաղաքականության է ենթարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Արցախի հայերի էթնիկ զտումներ, հայրենազրկում, մշակութային ժառանգության ոչնչացում, հայատյացության համակարգային քաղաքականություն և մի շարք այլ գոյաբանական սպառնալիքներ, որոնց մասին են վկայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների նմանատիպ փաստագրված փաստերը: Իսկ հիմա հռետորական հարցը՝ ինչու Կոսովոն կամ միջազգայնորեն չճանաչված այլ երկրներ պետք է օգտվեն փրկության ու փոխհատուցման այս միջազգային մեխանիզմից, իսկ Արցախը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին, ոչ: Չպետք է մոռանալ այն բազմաթիվ դեպքերը, երբ միջազգային հանրությունը չէր կատարում իր կանխարգելիչ պարտականությունները, ինչի հետևանքով տարբեր ժողովուրդներ ենթարկվում էին ցեղասպանության»,- նշել է Բեգլարյանը։
22:31 - 29 ապրիլի, 2022
Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ «Ազովստալից» տարհանումն իրականություն դառնա․ Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երեկ Ուկրաինա կատարած այցի հիմնական թեմաներից մեկն էր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում Գուտերեշն ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանումն իրականություն դառնա։ Նա այդ բանակցություններից մանրամասներ չի փոխանցել, սակայն, ընդգծել է, որ այս շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն համաձայնել է ՄԱԿ-ի և Կարմիր խաչի մասնակցությանը տարհանման գործընթացում: Գործակալությունները հայտնում են, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները բանակցություններ են վարում ինչպես Կիևում, այնպես էլ Մոսկվայում տարհանման հնարավորության շուրջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Կիևում գտնվելու ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքը մի քանի հրթիռային հարվածների է ենթարկվել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հրթիռները խոցել են ինչպես ռազմական օբյեկտ, այնպես էլ բնակելի շենք։ Փրկարար ծառայությունը հայտնում է 10 վիրավորի մասին, որոնողական աշխատանքները շարունակվում են։
10:54 - 29 ապրիլի, 2022
Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

Պուտինը Գուտերեշի հետ խոսել է ինքնորոշման իրավունքի խնդրից |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կոսովոյի օրինակով անդրադարձել է ինքնորոշման իրավունքի խնդրին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ լավ ծանոթ եմ, անձամբ կարդացել եմ Արդարադատության միջազգային դատարանի բոլոր փաստաթղթերը Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ, շատ լավ հիշում եմ որոշումը <…>, որտեղ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ որևէ պետության այս կամ այն տարածք պարտավոր չէ իր ինքնիշխանության հռչակման թույլտվության համար դիմել երկրի կենտրոնական իշխանություններին»,- ասել է ՌԴ ղեկավարը։ «Դրա նմանողությամբ՝ Դոնբասի հանրապետությունները նույն իրավունքն ունեին հայտարարելու իրենց ինքնիշխանության մասին, որովհետև ստեղծվել է նախադեպ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ «Ուրեմն համաձա՞յն եք դրա հետ»,- հարցրել է Պուտինը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է՝ ասելով, որ կազմակերպությունը «չի ճանաչում Կոսովոն»։ «Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է», – հակադարձել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, որ եթե այս նախադեպը ստեղծվել է, Դոնբասի հանրապետությունները ևս կարող էին նույնը անել»:
08:43 - 27 ապրիլի, 2022
Կարեւոր է նվազագույնի հասցնել Ուկրաինայի իրադրության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա. Գուտերեշ |armenpress.am|

Կարեւոր է նվազագույնի հասցնել Ուկրաինայի իրադրության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա. Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդգծել է ջանքերի կարևորությունն Ուկրաինայի իրադրության ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար աշխարհի այլ մասերում՝ պարենի, էներգետիկայի և ֆինանսների առումով բոլոր երկրների աջակցության նպատակով: «Մենք նաև շահագրգռված ենք, որ արվի ամենն (Ուկրաինայի իրադրության) ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար աշխարհի այլ մասերում ,- ապրիլի 26-ին ասել է Գուտերիշը Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բացման ժամանակ:- Ես մեկնելու եմ Աֆրիկա այս այցերից հետո (Մոսկվա և Կիև - ծանոթ. խմբ.), մենք տեսնում ենք (այս իրադրության) դրամատիկական ազդեցությունն այն երկրներում, որոնք համավարակից հետո արդեն հանդիպել են շատ անարդարացի ձևով պաշարների անհավասարաչափ բաշխման խնդրին միջազգային ֆինանսական համակարգի աշխատանքի առումով»: Նրա խոսքով՝ բարձրացած գներն աշխարհում կսաստկացնեն իրավիճակը: «Շատ կարևոր է ամեն ինչ անել բոլոր երկրների օժանդակության համար պարենի, էներգետիկայի և ֆինանսների առումով: Այս պահին ես շատ շահագրգռված եմ անելու հնարավորինս ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է արագ դադարեցվեն (մարտական գործողությունները) և նվազագունի հասցվեն մարդկանց տառապանքները, լուծվի (իրադրության) ազդեցության խնդիրը բնակչության խոցելի խավերի վրա աշխարհի մյուս մասերում»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բացի դրանից, կան օրակարգի մի շարք այլ հարցեր, որոնք մենք շատ շահագրգռված ենք քննարկելու Ռուսաստանի հետ»,- ասել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:28 - 26 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Գուտերիշի գրասենյակը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էրի Կանեկոն նշել է, որ Գուտերիշը Պուտինի հետ կքննարկի, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել Ուկրաինայում հրադադարի համար։
21:40 - 22 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձել է ԵՄ-ի հետ լուծել Ժնև ռուսական պատվիրակության մուտքի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձել է ԵՄ-ի հետ լուծել Ժնև ռուսական պատվիրակության մուտքի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կիրակի օրը երկու անգամ հեռախոսով զրուցել է Եվրամիության ղեկավարության հետ՝ փորձելով լուծել Ժնև ռուսական պատվիրակության ժամանման հարցը, որը չի կարողանում մասնակցել միջազգային միջոցառումներին՝ օդային տարածքի փակման պատճառով։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին։ Նա նշել է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական   ներկայացուցչությունը Նյու Յորքում խնդրել է գլխավոր քարտուղարին «օգնել այս իրավիճակում»։ «Չնայած գլխավոր քարտուղարը պատասխանատու չէ անդամ պետությունների համար թռիչքների թույլտվություն ստանալու համար, նա և նրա աշխատակազմի ղեկավարը խոսել են ԵՄ համապատասխան իշխանությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ում հետ Գլխավոր քարտուղարը երեկ երկու անգամ զրուցել է՝ փորձելով լուծել այս հարցը»,- ասել է Վելուչին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կիրակի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Երեկոյան Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ասել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ մասնակցելու Զինաթափման խորհրդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին ԵՄ սահմանափակումների պատճառով:
12:39 - 28 փետրվարի, 2022
Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |hetq.am|

hetq.am: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցողը չի համապատասխանում ցեղասպանություն հասկացությանը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ «Ցեղասպանությունը հանցագործություն է, որն ունի հստակ սահմանում, իսկ այդ սահմանման օգտագործումը անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան։ Ես կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ»,- ասել է Գուտերիշը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ռուսական զինծառայողներին չի համարի խաղաղապահներ, եթե նրանք մտնեն Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ։ «Երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք, առանց նրա համաձայնության, նրանք անկողմնակալ խաղաղապահներ չեն։ Նրանք ընդհանրապես խաղաղապահներ չեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Գուտերիշը Ռուսաստանին կոչ է արել ամբողջությամբ հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը։ 
16:02 - 23 փետրվարի, 2022