Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլի (մարտի 18, 1952, Փարիզ), Վրաստանի նախագահ, վրացի պետական և քաղաքական գործիչ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ:

Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր:

Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ
 |news.am|

Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ |news.am|

news.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմամբ «Վրացական երազանքի» կառավարությունը փորձում է սիրաշահել Մոսկվային։ Նա այսպիսի կարծիք է հայտնել DW-ի հարցազրույցում։ «Թե ինչու են նրանք դա անում՝ քաղաքական տեսակետից անհասկանալի է։ Դա արդեն այն չէ, ինչի մասին առաջ կարելի էր ասել, որ նրանք փորձում են իշխանությունը պահել, այսօր դա որեւէ այլ բանով, քան Մոսկվային սիրաշահելու ցանկություն, չես բացատրի, եւ մի կենտրոն չի կարողանում համակերպվել այն մտքին, որ Վրաստանը դարձել է Եվրամիության թեկնածու երկիր»,- ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու ծրագրային ելույթից հետո «ակնհայտ է դարձել, որ այդ օրենքն իր բովանդակությամբ ռուսական է», հայտնել է NewsGeorgia-ն։ «Նրանք փորձում են Վրաստանի գործընկերներին ներկայացնել որպես հեղափոխության գործընկերներ, ասես թե նրանք փորձում են տապալել կառավարությունը։ Նրանք միաժամանակ լռում են Ռուսաստանի հարցում, ասես թե նա մեր բարեկամն է։ Այնպես որ էլ ավելի ակնհայտ է դառնում, որ խնդիրը ոչ միայն ռուսական օրենքն է, այլեւ ռուսական կառավարությունը»,- ավելացրել է նա։ Վրաստանի նախագահը կարծում է, որ ստեղծված իրավիճակը «շատ տագնապալի է», եւ դրանում փոխզիջումային լուծումներ չկան։ «Փոխզիջումը օրենքը հետ կանչելն է։ Դա մեկ անգամ կատարվել է, եւ այն նրանք նորից  ներկայացրել են եւ դրա հետ միասին ընդունել մի քանի օրենքներ»,- ասել է նա։
12:08 - 04 մայիսի, 2024
Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ

Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ

Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Դրան զուգահեռ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մոտ։  Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ: Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։ Պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին տեսախցիկին հայտնվել է վնասվածքներով՝ անվանելով իր հետ տեղի ունեցածը «նպատակաուղղված պատժիչ գործողություն»։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ՆԳ նախարարին կոչ է արել «անհապաղ դադարեցնել խաղաղ ցույցի ցրումը, անհամաչափ ուժի կիրառումը»։ «Դիմում եմ հանրային պաշտպանին՝ անհապաղ արձագանքել՝ ճնշելու հատուկ ջոկատայինների ցանկացած անհիմն և ապօրինի գործողություն։ Հստակ երևում է, որ ակցիան տեղի է ունեցել խաղաղ, այն որևէ վտանգ չի ներկայացրել, հրամանի սպառնալիք չի եղել»,- գրել է նախագահը Facebook-ում։
11:08 - 01 մայիսի, 2024
Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը |azatutyun.am|

Զուրաբիշվիլին որևէ առնչություն չունի Փաշինյանի այցի հետ․ Վրաստանի իշխող ուժի արձագանքը |azatutyun.am|

azatutyun.am: «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Միխեիլ Սարջվելաձեն, արձագանքելով Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհությանը, պնդել է, որ նախագահը որևէ առնչություն չունի Հայաստանի վարչապետի Թբիլիսի կատարած այցի հետ։ «Զուրաբիշվիլին գիտի, որ ինքը որևէ առնչություն չունի այդ հանդիպման և այցի հետ։ Իրականում այն հաջողված այց էր, հանրությունն ականատես եղավ հաջող համագործակցության արդյունքներին։ Կարծում եմ, որ այս կապակցությամբ նա ասելիք չունի»,- հայտարարել է Վրաստանի իշխող ուժի ներկայացուցիչը։ Նախագահ Զուրաբիշվիլին այսօր ավելի վաղ տարածած իր հայտարարութամբ ողջունել է Հայաստանի վարչապետի այցը, միևնույն ժամանակ նշել, որ իրեն «հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրի ղեկավարին»։
18:20 - 27 հունվարի, 2024
Վրաստանի նախագահի իմփիչմենթի գործընթացը ձախողվել է․ Զուրաբիշվիլին կպահպանի պաշտոնը
 |armenpress.am|

Վրաստանի նախագահի իմփիչմենթի գործընթացը ձախողվել է․ Զուրաբիշվիլին կպահպանի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին է քվեարկել խորհրդարանի պատգամավորներից 86-ը՝ անհրաժեշտ 100-ի փոխարեն։ Այսպիսով, Զուրաբիշվիլին կշարունակի իր պաշտոնավարումը՝ որպես նախագահ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։ Քվեարկությունը տեղի է ունեցել գաղտնի կերպով։ Նախագահի իմփիչմենթի համար հարկավոր էր խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի՝ 100 պատգամավորների ձայները։ Սակայն քվեարկության համար գրանցվել է 90 պատգամավոր։ Նախագահի իմփիչմենթին դեմ է քվեարկել 1 պատգամավոր։ Ընդդիմության մի մասը նիստերի դահլիճում ներկա չի եղել։ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ներկա է գտնվել խորհրդարանում իր իմփիչմենթի հարցի քննարկմանը և ելույթ է ունեցել պատգամավորների առջև։ Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել էր Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրության 52-րդ հոդվածի խախտումը, ըստ որի՝ նախագահն իրավունք ունի արտաքին հարաբերություններում ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն կառավարության թույլտվությամբ։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու հայցը ներկայացրել էին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորները։ Իշխող կուսակցության պատգամավորները իմփիչմենթի գործընթաց էին սկսել Զուրաբիշվիլիի դեմ այն ​​բանից հետո, երբ նա օգոստոսի 31-ին առանց կառավարության հավանության սկսել էր արտասահմանյան շրջագայություն և հանդիպումներ էր ունեցել ԵՄ առաջնորդների հետ: Նախարարների կաբինետը հրաժարվել էր ճամփորդության թույլտվություն տալ Զուրաբիշվիլիին և դա բացատրել էր նրանով, որ իշխանությունները կորցրել են վստահությունը նրա նկատմամբ։ Իր հերթին Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր՝ Եվրոպա կատարած այցերի նպատակն է եղել օգնել Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։
17:46 - 18 հոկտեմբերի, 2023
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ |armeniasputnik.am|

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։   «Ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս։ Ես կլինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ և եղել եմ ամբողջ կյանքում, ինչի համար ես եկել եմ այստեղ, կանգնել եմ փողոցում՝ հանուն մեր եվրոպական և ժողովրդավարական ապագայի», - հայտարարել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։   Վրաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 16-ին հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի գլխավոր օրենքը։ Վրաստանի նախագահը 2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին արտերկիր կատարած աշխատանքային այցերի ժամանակ ներկայացուցչական գործառույթներ է իրականացրել միջազգային հարաբերությունների ոլորտում՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության, ինչով խախտել է Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածը։
22:07 - 16 հոկտեմբերի, 2023
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարեց երկրի նախագահին իմփիչմենթի ենթարկելու դիմումը
 |azatutyun.am|

Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարեց երկրի նախագահին իմփիչմենթի ենթարկելու դիմումը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի՝ պաշտոնանկության մասին խորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրած դիմումը։ Սահմանադրական դատարանի անդամները քվեների 6 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ այսօր վճռել են, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի Հիմնական օրենքը՝ արտերկրյա շրջագայությունների մեկնելով առանց կառավարության թույլտվության։ Դատարանի որոշումից հետո երկշաբաթյա ժամկետում Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը պետք է քննի երկրի խորհրդարանը։ Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար Վրաստանի 150-հոգանոց խորհրդարանում պետք է առնվազն 100 քվե հավաքվի։ Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին երկրի իշխող կուսակցությունը խորհրդարանում նման քանակությամբ ձայներ չունի։
15:53 - 16 հոկտեմբերի, 2023
Վրաստանի նախագահի պաշտոնանկության հարցը մտել է Սահմանադրական դատարան |armtimes.com|

Վրաստանի նախագահի պաշտոնանկության հարցը մտել է Սահմանադրական դատարան |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը երեկ՝ սեպտեմբերի 12-ին, միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով։  Տեղեկությունը RadioTavisupleba-ին հայտնել են ՍԴ-ի մամուլի ծառայությունից: Ըստ ՍԴ-ի՝ այժմ ներկայացված դիմումը կարձանագրվի, այնուհետև կսկսվեն իրավական ընթացակարգերը, փոխանցում է Aliq-ը: Ի դեպ, սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների իսկությունը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է եղել փաստաթուղթը դատարան ուղարկելու համար։  Զուրաբիշվիլիի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել է խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավոր։  «Վրացական երազանքը» սկսել է նախագահի պաշտոնանկության ընթացակարգը, քանի որ, ըստ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտել է» Վրաստանի սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ։ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 50 պատգամավորի համաձայնությունը։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետում պետք է իր եզրակացությունը ներկայացնի խորհրդարան, իսկ դրանից հետո խորհրդարանը պետք է քաղաքական վճիռ կայացնի ու որոշի քվեարկության դնել նախագահի պաշտոնանկության հարցը։ Այս գործընթացին զուգահեռ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպական մայրաքաղաքներում։  
09:54 - 13 սեպտեմբերի, 2023
Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել
 |armenpress.am|

Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, որի ընթացակարգը մեկնարկել են երկրի իշխանությունները, հասարակության մեջ լրացուցիչ բևեռացման վտանգ կստեղծի։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թբիլիսիում, որտեղ նա գտնվում է այցով։ «Ինչ վերաբերում է նախագահի իմփիչմենթին, ապա առկա է հակաարդյունավետ բևեռացման հետագա աճի վտանգ: Ես կարծում եմ, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն միասին՝ աջակցելու եվրոպական ուղուն», - Բորելի խոսքերն է մեջբերում ТАСС-ը: Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։ 2022 թ. հունիսին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրվեց Մոլդովային և Ուկրաինային։ ԵՄ երկրների ղեկավարները ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո։ 2023 թ. վերջին Վրաստանն ակնկալում է ԵՄ-ի հերթական որոշումը` իրեն թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
16:53 - 08 սեպտեմբերի, 2023
Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան
 |azatutyun.am|

Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան։ «Հանձնակատարի պաշտոնում նրա առաջին այցը Վրաստան թույլ կտա քննարկել Վրաստանի առաջընթացը եվրոպական ինտեգրման ճանապարհին, մտքեր փոխանակել արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ավելի լայն հարցերի շուրջ», - հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։ Բորելը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նրա այցը կատարվում է Վրաստանի իշխող ուժի ու նախագահի միջև լարվածության ֆոնին։ «Վրացական երազանք»-ը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ ու նրա իմփիչմենթի գործընթաց է սկսել։ Զուրաբիշվիլին համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, իսկ Վրաստանի իշխող ուժն ու կառավարությունը քննադատվում են Ռուսաստանին մերձենալու քայլերի համար։ Եվրահանձնաժողովը ներկայումս ավարտում է Վրաստանի վերաբերյալ զեկույց կազմելու աշխատանքները, որտեղ գնահատվում է Եվրամիության առաջարկների իրականացման ընթացքը՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։
13:06 - 05 սեպտեմբերի, 2023
Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա |aliq.ge|

Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա |aliq.ge|

aliq.ge: Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա։ Նամակի հասցեատերերն են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ ԵԽ պատգամավորները շեշտել են, որ իրենց խիստ անհանգստացնում է Սաակաշվիլիի արտաքինը: Նրանց կարծիքով, այս պատկերը յուրօրինակ կերպով արտացոլում է Սաակաշվիլիի առողջության արագ ու կտրուկ վատթարացումը։ Դա, ըստ նրանց, խոսում է այն մասին, որ ներկայիս բժշկական միջամտությունները չեն ապահովում և չեն օգնում նրա արագ ապաքինմանը։ Ուստի նրանք կարծում են, որ իրավիճակի շտկման հրատապ միջոցառումներն ընդունելի են, քանի դեռ իրավիճակը կրիտիկական կետի չի հասել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:53 - 15 հուլիսի, 2023
Վրաստանի նախագահը կոչ է արել իրավական սահմանափակումներ կիրառել երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ |armenpress.am|

Վրաստանի նախագահը կոչ է արել իրավական սահմանափակումներ կիրառել երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերսկսելու, ինչպես նաև այն բանի համար, որ երկիր ժամանած ռուսաստանցիների նկատմամբ մինչև այժմ իրավական սահմանափակումներ չեն մտցվել։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Անկախությունը, որը մենք այսօր տոնում ենք, նշանակում է պաշտպանություն, որը ղեկավարվում է կանոններով ու օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է տարածվի բոլորի վրա։ Ուստի անհասկանալի է, թե ինչու որևէ միջոց և իրավական կարգավորում չի սահմանվել զանգվածաբար Վրաստան ժամանած ռուսաստանցիների համար, նրանց գործունեության նկատմամբ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը», - հայտարարել է Վրաստանի նախագահը։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։ «Չկա այնպիսի ժողովուրդ, որը չի վախեցել պատերազմից... Բայց վախի սաստկացումը երկրում, որն այսքան ներխուժումներ ու նվաճումներ է հիշում, չի ​​կարելի օգտագործել որպես հաջող կառավարման բանաձև... Անհասկանալի ու վիրավորական է, երբ մենք այսօր հաշվարկում ենք, թե քանի միլիոն կբերի մեզ թռիչքների «նվերը»: Մի՞թե մեր արժանապատվությունը վաճառվել է 200 կամ 300 միլիոնով», - հավելել է նախագահը: Ավելի վաղ Զուրաբիշվիլին, ի պատասխան Թբիլիսիի հետ այցագրային ռեժիմը չեղարկելու Ռուսաստանի Դաշնության որոշման, կոչ էր արել Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և քննարկել ռուսաստանցիների համար եռամսյա այցագրեր սահմանելու հարցը։ Զուրաբիշվիլին հանդես է եկել ՌԴ քաղաքացիների աշխատանքի իրավունքի, ինչպես նաև բիզնեսը գրանցելու, սեփականություն ձեռք բերելու կամ Վրաստանում ռուսալեզու դպրոցներ բացելու իրավունքի կարգավորման օգտին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ չեղարկել էր Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև հանել էր ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթներ իրականացնելու՝ 2019 թ.-ին սահմանված արգելքը։
17:41 - 26 մայիսի, 2023