aliq.ge: Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա։
Նամակի հասցեատերերն են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
ԵԽ պատգամավորները շեշտել են, որ իրենց խիստ անհանգստացնում է Սաակաշվիլիի արտաքինը: Նրանց կարծիքով, այս պատկերը յուրօրինակ կերպով արտացոլում է Սաակաշվիլիի առողջության արագ ու կտրուկ վատթարացումը։ Դա, ըստ նրանց, խոսում է այն մասին, որ ներկայիս բժշկական միջամտությունները չեն ապահովում և չեն օգնում նրա արագ ապաքինմանը։ Ուստի նրանք կարծում են, որ իրավիճակի շտկման հրատապ միջոցառումներն ընդունելի են, քանի դեռ իրավիճակը կրիտիկական կետի չի հասել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)