Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

AbzasMedia-ի լրագրողներին Բաքվի դատարանը դատապարտել է 7-9 տարվա ազատազրկման |factor.am|

AbzasMedia-ի լրագրողներին Բաքվի դատարանը դատապարտել է 7-9 տարվա ազատազրկման |factor.am|

factor.am: Ադրբեջանական  անկախ AbzasMedia գործով  Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է դատավճիռները։Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն դատապարտվել են 9 տարվա ազատազրկման, լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան՝ 8 տարվա, իսկ Abzas Media-ի համակարգող Մուհամմադ Կեկալովը՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման։Նրանց մեղադրանք էր առաջադրված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ մաքսանենգության։ Լրագրողները չէին ընդունում մեղադրանքները և նշում, որ պատժվում են կոռուպցիոն հետաքննությունների և մասնագիտական ​​գործունեության համար։ Abzas Media-ն հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ։ Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է AbzasMedia-ի 6 աշխատակից, որոնք ներգրավված են կոռուպցիային վերաբերող հետաքննություններում։ Անցյալ տարվա մայիսին նույն գործով ձերբակալվել էր Ֆարիդ Մեհրալիզադեն։ Սկզբում բոլորին մեղադրում էին մաքսանենգության մեջ։ 2024 թվականի օգոստոսին AbzasMedia-ի գործով մեղադրանքները խստացվեցին։Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և կոչ են անում ազատ արձակել լրագրողներին ու հանել նրանց առաջադրված բոլոր մեղադրանքները։ ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերն ավելի վաղ նամակ էր գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խոր մտահոգություն հայտնել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի կալանքի վերաբերյալ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
10:23 - 21 հունիսի, 2025
Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի  շուրջ 550 քաղաքացի։  «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այդ մասին ասել  է հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ։  «Ընդհանուր առմամբ, հունիսի 14-ից Իրանից դեպի Ադրբեջան և Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի՝ հետագայում Բաքվից և Երևանից մեկնելու նպատակով»,-ասել է Զախարովան։   Նա նշել է, որ այդ հարցում օգնություն են ցուցաբերում ՌԴ ԱԳՆ-ն և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Իրանում և մի շարք այլ երկրներում։ Դրանք օգնում են ինչպես պատվիրակությունների և ժամանակավոր գործուղված ռուսաստանյան գերատեսչությունների, կազմակերպությունների և տնտեսական օպերատորների աշխատակիցների, այնպես էլ դիվանագիտական հաստատությունների աշխատակիցների ընտանիքների դուրս գալուն։   Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությամբ պայմանավորված՝ իրենց քաղաքացիներին Իրանից տարհանելու համար Հայաստանի տարածքն օգտագործել են նաև Չինաստանն ու Հնդկաստանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի։ Հայաստանում Չինաստանի դեսպանատնից հայտնել են, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։ 
17:52 - 19 հունիսի, 2025
Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ |azatutyun.am|

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հաստատել, որ Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով: «Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու», - լրագրողների հետ զրույցում ասել էր խորհրդարանի խոսնակը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն էլ երեկ հայտնել էր, որ հունիսի 19-ին Թուրքիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թուրք պաշտոնյաի խոսքով՝ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։
13:16 - 19 հունիսի, 2025
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել. «2025թ. մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ Սահմանադրության 88-րդ և 168.1-րդ հոդվածների համաձայն։ Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով. • Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, • Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման և Արցախի պետական ինստիտուտների գործունեության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, • Տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու սպառնալիքները։ ԱՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն «Արդարություն» խմբակցություն «ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»:
16:49 - 18 հունիսի, 2025
«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հողեր վերադառնալու իրավունքը»․Ալիև
 |factor.am|

«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հողեր վերադառնալու իրավունքը»․Ալիև |factor.am|

factor.am: «Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց բնիկ հողեր վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հաստատման կարևորագույն պայման է»։ Այս մասիn հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Օրենքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և ազգային մարդու իրավունքների ինստիտուտների դերը» թեմայով օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում։ «Սիմպոզիումում քննարկվելիք թեմաներից մեկը կապված է փախստականների իրավունքների հետ։ Այս ոլորտում ուշադրության կարիք ունեցող հարցը անցյալ դարի սկզբից ի վեր «Արևմտյան Ադրբեջանից»՝ Հայաստանի տարածքից  հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանումն ու նրանց էթնիկ զտումներն են։ Այդ սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել և մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական-հոգևոր ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձանները, մզկիթները և գերեզմանատները, ոչնչացվել են այդ տարածքներում։ Պատմական արդարությունը պահանջում է, որ այս մարդիկ խաղաղ և անվտանգ վերադառնան իրենց հայրենիք»,-նշել է Ալիևը։ Հիշեցնենք՝  ավելի վաղ էլ մեկ այլ հայտարարությամբ Ալիևը նշել էր, որ ՀՀ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց  հողեր»։
14:28 - 18 հունիսի, 2025
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Այսօր՝ հունիսի 14-ին, հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։  Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի Պետության միջև իրավիճակի սրման կապակցությամբ։ Երկու երկրների ղեկավարները ընդգծել են լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև խնդիրները բանակցությունների ճանապարհով հարթելու կարևորությունը։ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերային և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։ Նրանք անդրադարձել են նաև հետագաշփումներին վերաբերող հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 14 հունիսի, 2025
Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա
 |azatutyun.am|

Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Զանգեզուրի միջանցք» բացելու թեմայից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է: Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային աբողջականությունն իր համար կարմիր գիծ է: «Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին», - այս հարցին Գրիգորյանն արձագանքեց. - «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»: Վարչապետը Չեխիայում է: Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ այս պահին ծրագրված չէ, Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ըստ իրավիճակի կարող են հավաքվել: Պաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»: «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը:
17:22 - 13 հունիսի, 2025
Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին |armenpress.am|

Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման շուրջ Հայաստանի առաջարկներին։  «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինս ընդգծել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը նախկինում եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում, սակայն այնուհետև դուրս է եկել։  «Կոմունիկացիաների հարցի շուրջ Ադրբեջանի հետ առանձին քննարկումներ ենք ունենում։ Պաշտոնական արձագանք դեռևս չենք ստացել»,-նշել է Գրիգորյանը։  Ամիսներ առաջ հայկական կողմը հայտարարել էր, որ տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։
16:39 - 13 հունիսի, 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին և Իրանին կոչ է անում անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին և Իրանին կոչ է անում անհամաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով

Ադրբեջանը լուրջ անհանգստություն է հայտնում Իրանի տարածքում Իսրայելի ռազմական գործողության առնչությամբ։ «Վճռականորեն դատապարտում ենք իրադրության սրումը, կողմերին կոչ ենք անում տարաձայնությունները կարգավորել բացառապես միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, երկխոսության ճանապարհով եւ դիվանագիտական մեթոդներով»։ Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման կարեւորությունը։ ԱԳՆ-ն ընդգծում է դիվանագիտական շփումների շարունակման անհրաժեշտությունը եւ միջազգային միխանիզմների շրջանակում ջանքերի գործադրումը՝ կանխելու էսկալացիայի հետագա սրումը Մերձավոր Արեւելքում։ Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։  Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։
11:55 - 13 հունիսի, 2025
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի․ իրավապաշտպանները նոր տվյալներ են ներկայացրել
 |factor.am|

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի․ իրավապաշտպանները նոր տվյալներ են ներկայացրել |factor.am|

factor.am: «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցակում ներառված է 375 մարդու անուն։ Սա 21 մարդով ավելի է, միության կողմից 2025 թվականի փետրվարի 12-ին ներկայացված ցուցակից։ Նախորդ ցուցակում ներառված էր 357 մարդու անուն։ Նոր ցուցակում ներառված են լրագրող Ուլվիա Ալիի, հասարակական ակտիվիստ Ահմեդ Մամեդլիի, քաղաքացիական հասարակության անդամներ Բաշիր Սուլեյմանլիի, Մամեդ Ալփայի, կրոնական գործիչների, վերջերս ձերբակալված այլ քաղաքական և հասարակական ակտիվիստների անունները։ Քաղբանտարկյալների նոր ցուցակը պատրաստվել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի կողմից։ Ցուցակը բաժանված է 12 խմբի․ լրագրողներ և բլոգերներ՝ 29 անձ; մարդու իրավունքների պաշտպաններ՝ 6 անձ; ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ՝ 39 անձ; ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ՝ 5 անձ; հակապատերազմական ակտիվիստներ՝ 2 անձ; «Սոյուդլու գյուղի գործով» ձերբակալվածներ՝ 2 անձ; Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 5 անձ, կրոնական մարդիկ՝ 241 անձ; Իմիշլիի գործով ձերբակալվածներ՝ 13 անձ, Տերտերի գործով դատապարտվածներ՝ 8 անձ, Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 13 անձ; ցմահ ազատազրկման դատապարտվածներ՝ 12 անձ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:30 - 12 հունիսի, 2025
Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին»
 |factor.am|

Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան տեղյակ է ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ կապված «Բաքվի մտահոգությունների մասին» |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցության և տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա դրա ազդեցության մասին հարցին։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հարավային Կովկասի անվտանգության համար որևէ լավ բան չի պարունակում, ընդհակառակը, արևմտյան երկրների հիմնական նպատակը տարածաշրջանը ցնցելն է, լարվածության նոր օջախներ ստեղծելը»,- ասել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ Բաքվում ու Երևանում ինչպես հասկանում են Մոսկվայի հիմնարար անհանգստությունն այդ առումով, այնպես էլ գնահատում են ագրեսիվ ռազմական բլոկների հետ իրենց համագործակցությունից բխող վտանգները։ Զախարովան կրկին խոսել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությունից։ «Մենք տեղյակ ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության հետ կապված Բաքվի արդարացի մտահոգությունների մասին։ Լավ հայտնի է, թե ինչով են զբաղվում առաքելության աշխատակիցները՝ նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Տարածաշրջանի կայունությանը նրանք չեն նպաստում»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ Արցախում Ադրբեջանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին հուշարձանների ոչնչացման մասին հարցին ի պատասխան էլ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե աշխատում են ադրբեջանցի գործընկերների հետ այդ հարցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:48 - 11 հունիսի, 2025